Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/39

Այս էջը սրբագրված է

գոլորշատուրբագեներատորներ, հիդրոգեներատորներ, գազային տուրբիններ, ծովային նավեր (18–19 հզ․ տ ջրատարողությամբ), 32-տոննանոց ինքնաթափ բեռնատար ավտոմոբիլներ են։

Էլեկտրոնիկայի զարգացումը նախ և առաջ թելադրվում է ռազմ. պահանջներով, հատկապես հրթիռամիջուկային ծրագրի իրականացման կապակցությամբ։ 1956-ին Չ–ում ստացան գերմանիումի բյուրեղներ, և սկսվեցին աշխատանքներ տրանզիստորային սխեմաների ստեղծման ուղղությամբ։ Մեծ ուշադրություն է դարձվում ԷՀՄ–ների արտադրության յուրացմանը։ Որոշակի նվաճումներ ունեն կենսաբանական և գյուղատնտեսական գիտությունները։ Աշխատանք է տարվում տարբեր գյուղատնտ․ կուլտուրաների սորտերի, անասունների և թռչունների ցեղերի բարելավման, հողերի, բնական հարստությունների հետազոտման, դաշտապաշտպան անտառաշերտերի զարգացման ուղղությամբ։ 1950-ական թթ․ նշանակալիորեն զարգացավ բժշկագիտությունը, հատկապես կլինիկական և տեսական բժշկագիտությունը, կենտր․ նյարդային համակարգերի ֆիզիոլոգիան, բջջաբանությունը։ Լուրջ հաջողությունների են հասել վիրաբույժները, լայն ճանաչում են գտել Խուան Ցզյա Սիի աշխատանքները (ՍՍՀՄ ՐԳԱ արտասահմանյան անդամ 1961-ից)։ 60-ական թթ․ վերջերին արտադրության մեջ ներդրվել է մոտ 100 անուն նոր դեղամիջոց։

Փորձնական և կլինիկական փորձերի հիման վրա չին բժիշկները մշակել են որովայնի խոռոչի սուր բորբոքային հիվանդությունների բուժման համար հանձնարարականներ առանց վիրաբուժական միջամտության (մեթոդը նախատեսում է ասեղնաբուժությունը և ժող․ բժշկագիտության միջոցները ժամանակակից դեղորայքային պատրաստուկների զուգակցությամբ, արյան ներարկումով են)։ Քաղաքային տարածքը արդ․ և կենցաղային թափոններից աղտոտվելու սան․ պաշտպանական հարցերով զբաղվում են Աշխատանքի պահպանության ԳՀԻ–ն, Չ–ի ԳԱ աշխատանքային սանիտարիայի և հիգիենայի գիտ․ հետազոտությունների վարչությունը։

2․ Հասարակական գիտություններ Փիլիսոփայությունը։ Փիլիսոփայությունը Չ–ում սկզբնավորվել է մ․ թ․ ա․ VI –III դդ․, երբ ձևավորվել են կոնֆուցիականության, մոիզմի, լեգիզմի, դաոսիզմի (դաոսականության) փիլ․ դպրոցները, որոնք վճռական ազդեցություն են ունեցել փիլ․ մտքի հետագա զարգացման վրա։ Այդ դպրոցներին հատուկ էր հասարակության և պետության կառավարման հարցերով զբաղվելը։ Արդեն վաղ շրջանում նկատվում են փիլիսոփայության պետականացման, քաղաքականացման միտումներ։ Այդ խնդիրների շուրջը առաջինը իր սկզբունքները առաջ է քաշել Կոնֆուցիոսը, որի հայացքները խիստ քննադատել է Մո Ցզին։ Տարերային մատերիալիստական փիլ․ ուղղություն է դաոսիզմը, որը հիմնավորում է բնության համընդհանուր օբյեկտիվ օրենքի (դաո–ուղու) գոյությունը։ Դաոսիզմի հիմնադիրները (Լաո Ցցի և Չժուան Ցզի) հանդես են եկել մարդու գործունեությունը սահմանափակող ցանկացած օրենքի, մասնավորապես կոնֆուցիականության բարոյական նորմերի, դեմ։ Դաոականները քարոզել են քաղաքակրթությունից հրաժարում, գովերգել են բնությունը։

Մ․ թ․ ա․ IV–III դդ․ ձևավորվում է լեգիզմը, որն ուներ ընդգծված հակակոնֆուցիական բնույթ (տես Չինաստան հոդվածի Իրավագիտությունը մասում)։ Մ․ թ․ ա․ Ill –II դդ․ ձևավորվում է նեոկոնֆուցիականությունը։ Այդ չորս դպրոցներից բացի Չ–ում փիլ․ մտքի զարգացմանը նպաստել է նաև «ին–յան» բնապաշտական դպրոցը, ըստ որի ամեն ինչի հիմքում ընկած է կանացի պասսիվ ուժի (ին) և տղամարդկային ակտիվ ուժի (յան) փոխազդեցությունը։ Այդ գաղափարները հետագայում ձուլվել են հինգ սկզբնատարրերի (մետաղ, փայտ, ջուր, հուր, հող) փոխադարձ անցման մասին ուսմունքին և լրացվելով «ցի» (գոլորշի, եթեր) նախատարրի մասին գաղափարով, յուրացվել են գրեթե բոլոր փիլ․ դպրոցների կողմից։ Մ․ թ․ ա․ III դ․ իմացության մատերիալիստական տեսություն են զարգացնում մոիստները։ Մ․ թ․ ա․ I դ․ Չ–ի հայտնի մատերիալիստ և լուսավորիչ էր Վան Չունը, ըստ որի աշխարհի հիմքում ընկած է հավերժ գոյություն ունեցող մատերիական սուբստանց (յուան–ցի)։ Բուդդայական փիլիսոփայությունը Չ–ում զարգացել է, յուրացնելով չին․ փիլ․ գաղափարների տարրերը, որը և դարձել է բուդդայականության զանազան հոսանքների և աղանդների երևան գալու պատճառ։ Կոնֆուցիականությունը և դաոսիզմը ևս բուդդայականության դեմ պայքարի ընթացքում յուրացրել են նրա առանձին գաղափարներ։ Մասնավորապես դաոսիզմը հիմնականում ընդօրինակել է բուդդայականության ծեսերը, վերածվել մոգության տարատեսակի և սպառվել որպես փիլ․ դպրոց (III դ․)։ Սուբյեկտիվ իդեալիզմի նշանավոր ներկայացուցիչ էր Վան Յանմինը (XV դ․ վերջ–XVI դ․ սկիզբ), որը վերածնել է Կոնֆուցիոսի՝ բնածին գիտելիքի մասին դրույթը՝ վերագրելով դրան համընդհանուր և բացարձակ բնույթ։ XVII–XVIII դդ․ չին․ փիլիսոփայությունը զբաղվել է հիմնականում Կոնֆուցիոսի և Մեն Ցզիի «սուրբ գրքերի» մեկնությամբ։ XIX դ․ ծագել է լուսավորականության և սոցիալական բարենորոգումների քաղ․ գաղափարախոսությունը։ XX դ․ սկզբին Չ–ում տարածվել են բուրժ․ քաղ․, փիլ․ և սոցիոլոգիական տեսությունները (պոզիտիվիստական, էվոլյուցիոնիստական, սոցիալ–դարվինիստական)։ Չին․ հասարակության ընդհանուր ճգնաժամի պայմաններում ուժեղացել է գաղափարական պայքարը։ Որոշ բարենորոգիչների առաջադիմական գաղափարները զարգացնում է Սուն Յաթ Սենը։

Հոկտեմբերյան մեծ հեղափոխության ազդեցությամբ Չ–ում տարածվել են մարքսիզմ–լենինիզմի գաղափարները, հատկապես ՉԿԿ ստեղծումից հետո։ Չին․ մարքսիստները գաղափարական ուժեղ պայքար են մղել բուրժ․ և ֆեոդալական գաղափարախոսության դեմ։ ՉԺՀ–ի կազմավորումից հետո (1949) մարքսիզմ–լենինիզմը դարձել է ղեկավարող տեսական հիմք սոցիալիզմի համար մղվող պայքարում և լայն տարածում ստացել ողջ երկրում։ Ստեղծվել է Չին․ ԳԱ փիլիսոփայության ինստ․։ Չին մարքսիստները ստեղծել են դիալեկտիկական և պատմ․ մատերիալիզմի, բուրժ․ փիլիսոփայության քննադատության հարցերին նվիրված մի շարք աշխատություններ։ Մեծ ուշադրություն է դարձվել չին․ փիլիսոփայության պատմության ուսումնասիրությանը, թարգմանվել են սովետական փիլիսոփաների երկերը, հրատարակվել է Վ․ Ի, Լենինի երկերի լիակատար ժողովածուն, սկսվել է Մարքսի և Էնգելսի երկերի ժողովածուի հրատարակումը։ 60-ական թթ․ Չ–ում տարածում է ստացել մաոիզմը և փաստորեն դադարեցվել են փիլ․ հետազոտությունները։ 1971-ին վերսկսվել է չին․ փիլիսոփայության պատմությանը վերաբերող առանձին գրքերի հրատարակությունը։

Պատմական գիտությունը։ Մ․ թ․ ա․ I հազարամյակում տեղի էր ունենում պատմական գիտելիքների կուտակման պրոցես, կազմվում էին առաջին տարեգրությունները և պատմ․ երկերը։ Մ․ թ․ ա․ IV–III դդ․ ստեղծվել են գրքեր՝ նվիրված առասպելական հին պատմությանը, Ին և Չժոու ժամանակաշրջաններին։ Այդ ստեղծագործություններում տիրապետում են հին կոնֆուցիականության գաղափարները, որոնք հանգում են ամենազոր երկնքի նկատմամբ հավատին, ավանդական «ոսկի դարի» կառավարիչների փառաբանմանը։ Մ․ թ․ ա․ II– մ․ թ․ VI դդ․ դրվել են պատմական գիտության հիմքերը, ձևավորվել է պատմ․ ընթացքի աշխարհըմբռնումը։ Սիմ Ցյանի (մ․ թ․ ա․ I դ․ սկիզբ) «Շի ցզի» («Պատմական նոթեր») աշխատությունը Չ–ի առաջին համընդհանուր պատմությունն է, որտեղ հեղինակն օգտագործել է շարադրման նկարագրակենսագրական և ժամանակագրական կոմպլեքսային մեթոդը։ «Շի ցզի»-ի օրինակով հետագայում ստեղծվել են դինաստիաների պաշտոնական պատմությունները՝ Բան Գուի կազմած (մ․ թ․ I դ․) «Հան շու»-ն («Հանի պատմությունը»), Չեն Շոուի կազմած «Սան գո չժի» («Եռաթագավորության պատմությունը») ևն։

Պատմագիտության մեջ կարևոր տեղ են գրավում Տան և Սուն ժամանակաշրջանները (VII – XIII դդ․ որոնք համընկնում են ֆեոդ. պետության վերելքի շրջանին։ Զարգանում էր պաշտոնական պատմագիտությունը, որը հետզհետե անցնում էր պետ․ աստիճանավորների իրավասության տակ։ Պարբերաբար կազմվում էին նախկին դինաստիաների պատմությունները։ Երևան է գալիս առաջին պատմ․ բանաքաղությունը՝ «Տուն դյան»-ը («Քաղաքական ժողովածու», VIII դ․)։ Լյու Չժիցգիի (VIII դ․) «Շի տուն» («Ներթափանցում պատմության մեջ») աշխատության մեջ առաջին անգամ քննադատորեն գնահատվել է պատմագրական ժառանգությունը, դատապարտվել են պատմ․ որոշ երկերի սխալներն ու միտումնավորությունը։ Ընդհանուր պատմությանն են