Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/390

Այս էջը սրբագրված է

կոնգրեսի մասին հարցերը։ Խորհրդակցությունը նշել է, որ երկրում ուժեղանում է բանվ․ շարժումը և հասունանում հեղափոխությունը, որ նախկինի պես կուսակցության հեղափոխական գլխ․ լոզունգներն են՝ դեմոկրատական հանրապետություն, կալվածատիրական հողերի բռնագրավում, 8-ժամյա աշխատանքային օր։ Արձանագրվել է, որ երկրում քաղ․ դրությունը սրվում է, ճգնաժամը հասունանում։ Ընդգծվել է, որ լեգալ մամուլը դարձել է մասսաների բոլշևիկացման հզոր զենքը։ Խնդիր է դրվել ընդլայնել անլեգալ գրականության հրատարակումը։ Պահանջվել է Պետ․ դումայում ս–դ․ ֆրակցիայի բոլշևիկյան և մենշևիկյան մասերի իրավահավասարություն։ Որոշվել է ուժեղացնել կուսակցության աշխատանքները լեգալ կազմակերպություններում։ Խորհրդակցությունը հատուկ ուշադրություն է նվիրել ազգ․ հարցին, որի մասին զեկուցումով հանդես է եկել Վ․ Ի․ Լենինը։ «Ազգային հարցի մասին» բանաձևում վճռականորեն մերժվել է մենշևիկների և բունդականների դիրքորոշումը կուչտուրազգային ավտոնոմիայի մասին։ Մշակելով ազգ․ հարցի կարևորագույն դրույթները և պաշտպանելով ճնշված ազգերի ինքնորոշման իրավունքը, ընդհուպ մինչև առանձնացում և ինքնուրույն պետության ստեղծում, խորհրդակցությունը զարգացրել է այն տեսակետը, որ ազգերի ինքնորոշման իրավունքը չպետք է շփոթել այս կամ այն ազգի անջատման նպատակահարմարության հարցի հետ։ Այս վերջին հարցը ս–դ․ կուսակցությունը պետք է լուծի ամեն անգամ առանձին՝ ելնելով ամբողջ հասարակական զարգացման և սոցիալիզմի համար պրոլետարիատի մղած դասակարգային պայքարի շահերից։ Որոշվել է նախապատրաստել հերթական համագումարի հրավիրումը, սակայն իրադարձությունների բեկումը հետաձգել է այն։

Գրկ․ Լենին Վ․ Ի․, ՌՍԴԲԿ Կենտկոմի կուսակցական աշխատողների հետ 1913 թվականի ամառվա խորհրդակցության բանաձևերը, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 24։ КПСС в резолюциях и решениях съездов, конференций и пленумов ЦК, 8 изд․, т․ 1, М․, 1970․ Հ. Մեչիքյան

ՊՈՐՊՈՐԱ (Рбгрога) Նիկոլա Անտոնիո Զաչինտո (1686–1768), իտալացի կոմպոզիտոր, կապելմայստեր։ Նեապոչյան օպերային դպրոցի ներկայացուցիչ։ 1708-ին Նեապոլում բեմադրվել է նրա առաջին օպերան՝ «Ագրիպպինա»։ Մինչև 1724-ը եղել է Նեապոլի «Սանտ Օնոֆրիո» կոնսերվատորիայի երգեցողության դասատու։ 1726–55-ին ապրել է Վենետիկում, վիեննայում (այստեղ նրանից դասեր է առել 6ո․ Հէսյդնը), Լոնդոնում (ղեկավարել է օպերային թատրոն), Դրեզդենում (եղել է պալատական կապելմայստեր)։ Վերադառնալով Նեապոլ (1760) դարձել է մայր տաճարի կապելմայստեր, նաև «Սանտ Օնոֆրիո» կոնսերվատորիայի դիրեկտոր։ Գրել է 50-ից ավելի օպերաներ, զարգացրել սերիա–օպերայի ժանրը։

ՊՈՐՏ, սպի․ գոյանում է նորածին երեխաների պորտարււրի մնացորդներն ընկնելուց հետո (ծնվելուց 5–7 օր անց)։ Հյուսվածքի անբավարար ամրության դեպքում Պ–ի շուրջը (պորտալարի օղ) կարող է գոյանալ պորտային ճողվածք։

ՊՈՐՏ ԱՐՏՈՒՐ, Չինաստանի Լյույշուն քաղաքի նախկին անվանումը։

ՊՈՐՏ ԷԼԻԶԱԲԵԹ – (Port Elizabeth), քաղաք Հարավ–Աֆրիկյան Հանրապետության Կապի նահանգում։ 381,2 հզ․ բն․ (1978)։ Արդ․ կենտրոն է, երկաթուղային կարևոր հանգույց, խոշոր նավահանգիստ Հնդկական օվկիանոսի Ալգոա խորշի ափին (արտահանում են մանգանի և երկաթի հանքանյութ, ցիտրուսայիններ)։ Պ․ է–ում կա մոտ 700 ձեռնարկություն (ավտոմեքենաների, ավտոդողերի, էլեկտրատեխ․, քիմ․, տեքստիլ, կաշվի, փայտամշակման, սննդի ևն)։ Ունի համալսարան։ Հիմնադրվել է 1820-ին։

ՊՈՐՏ ԼՈՒԻ (Port Louis), Մավրիկիոս պետության մայրաքաղաքը (1968-ից)։ Երկրի քաղ․, տնտ․ և մշակութային կենտրոնն է, նավահանգիստ Հնդկական օվկիանոսի ափին։ Ավելի քան 150 հզ․ բն․ (1979)։ Ավտոճանապարհների հանգույց է։ Կա շաքարի, յուղի, ծխախոտի արտադրություն։ Արտահանում է շաքար, թեյ։ Ունի համալսարան, ինստ․, գրադարաններ, թանգարաններ։ Հիմնադրվել է մոտ 1736-ին։

ՊՈՐՏ ՍԱԻԴ, քաղաք և նավահանգիստ Եգիպտոսի հյուսիս–արևելքում, Միջերկրական ծովի ափին, Աուեզի ջրանցքի հյուսիսային մուտքի մոտ։ Համանուն մուհաֆազայի վարչական կենտրոնն է։ 263 հզ․ բն․ (1976)։ Առևտրատրանսպորտային և բունկերավորման միջազգային կենտրոն է։ Կան սննդի, տեքստիլ և նավաշինական արդյունաբերության ձեռնարկություններ, սառնարանային կայանքներ, պահեստներ։ Եղել է հակաանգլ․ և հակաիմպերիալիստական շարժումների կենտրոն։ Հիմնադրվել է ջրանցքի կառուցման ժամանակ (1859)։

ՊՈՐՏ ԱՈՒԴԱՆ, քաղաք Աուդանում, Կասալա նահանգում։ 183,6 հզ․ բն․ (1980)։ Երկրի գլխավոր նավահանգիստն է Կարմիր ծովի ափին։ Կա երկաթուղային կայարան, նավթավերամշակման գործարան, բամբակեղենի ֆաբրիկա։ Արտահանում է բամբակ, բամբակի սերմ, սոսինձ, գետնանուշ, անասնապահական մթերքներ։ Պ․ Ս–ի մոտ կա ծովից աղի արդյունահանում։ Հիմնադրվել է 1908-ին։

ՊՈՐՏ Օ ՊՐԵՆՍ (Port-au-Prince), Հայիթիի Հանրապետության մայրաքաղաքը (1804-ից)։ Երկրի քաղ․, տնտ․, մշակութային կենտրոնը և գլխ․ նավահանգիստն է։ Գտնվում է Հայիթի կղզու արմ–ում։ 703,1 հզ․ բն․ (արվարձաններով, 1979)։ Կա սննդի, տեքստիլ, ցեմենտի արդյունաբերություն։ Ունի համալսարան, բարձրագույն տեխ․ 3 դպրոց, Ազգային կոնսերվատորիա, Ազգային գրադարան, թանգարաններ, ազգագրության ԳՀԻ, գեղարվեստի կենտրոն։ Հիմնադրել են ֆրանսիացիները, 1749-ին։ 1770–1804-ին ֆրանս․ Սան Դոմինգո գաղութի գլխ․ քաղաքն էր։

ՊՈՐՏ ՕՖ ՍՊԵՅՆ (Port of Spain), Տրինիդադ և Տոբագո պետության մայրաքաղաքը (1962-ից), երկրի քաղ․, տնտ․, մշակութային կենտրոնն ու գլխ․ նավահանգիստը։ 280 հզ․ բն․ (արվարձաններով, 1978)։ Գտնվում է Տրինիդադ կղզու հսարմ–ում։ Առևարա–տրանսպորտային կենտրոն է։ Ունի օդանավակայան։ Կա նավթավերամշակման, նավթաքիմիայի, սննդի, փայտամշակման, տեքստիլ արդյունաբերություն, նավանորոգում։ Պ․ օ․ Ս–ում է Վեստ Ինդիայի համալսարանի Տրինիդադի բաժանմունքը։ Կա պոլիտեխնիկ ինստ․, գրադարան, թանգարան, պատկերասրահ։ Եղել է ազգային ազատագրական շարժումների կենտրոն, XVIII դ․՝ Տրինիդադ իսպ․ գաղութի գլխ․ քաղաքը։ Հիմնադըվել է հնդկացիական Կոնկերաբիա բնակավայրի տեղում։

ՊՈՐՏԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, հասարակական անօգտակար գործունեությամբ գոյությունը ապահովելու եղանակ, սոցիալական մակաբուծություն։ Պ․ ծագել է դասակարգային հասարակության ձևավորման հետ, երբ ստեղծվել է ուրիշի հաշվին ապրելու հնարավորություն, իսկ աշխատունակ բնակչության մի մասը զրկվել է հանրօգուտ աշխատանքով զբաղվելու հնարավորությունից։ Պ․ դրսևորվում է բացահայտ (թափառաշրջիկություն, մուրացկանություն, գողություն, խարդախություն) և թաքնված (վաշխառություն, սպեկուլյացիա, ռանտյե) ձևերով։ Պ․ է նաև իր էությամբ ապադասակարգային էսկապիզմը (< անգլ․ escape – փախչել, խուսա–փել)՝ հասարակական պահանջները կատարելուց խուսափելը, օրինակ, հիպիությունը։ Պ–յան արտահայտության ձևերը և դրա դեմ պայքարի եղանակները կախված են հասարակարգի բնույթից։ Արդեն ֆեոդալիզմի (հետագայում նաև կապիտալիզմի) պայմաններում, երբ Պ․ էին համարվում միայն դրա բացահայտ ձևերը, արտակարգ օրենսդրությամբ և բարեգործական գործունեությամբ ապարդյուն պայքար էր մղվում Պ–յան դեմ։

Սոցիալիզմը վերացնելով շահագործումը, գործազրկությունը, սահմանադրությամբ երաշխավորելով մարդու արտադրական և հասարակական գործունեության համար անհրաժեշտ պայմանները ոչնչացրել է Պ–յան ծագման սոցիալ–տնտ․ նախադրյալները։ Պ–յան պահպանված երևույթները պայմանավորված են սոցիալական և սոցիալ–հոգեբանական մի շարք գործոններով, որոնք անհետանում են սոցիալիստական հասարակական հարաբերությունների հետագա կատարելագործման, ժողովրդի ընդհանուր կենսամակարդակի աճի, հակահասարակական երևույթների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հետ մեկտեղ։ Ա․ Աղիբեկյան

ՊՈՐՏԱԼ (գերմ․ Portal, < լատ․ porta –մուտք, դարպաս), տես Շքամուտք։

ՊՈՐՏԱԼԱՐ, անատոմիական գոյացություն, որը մարդու և ընկերքավոր կաթնասուն կենդանիների պտուղը միացնում է ընկերքին։ Հիմնականում կազմված է դոնդողանման հյուսվածքից (այսպես կոչված, վարտոնյան դոնդող), որով անցնում են պորտային 2 զարկերակը և 1 երակը։ Հասուն պտղի Պ–ի երկարությունը մոտ 50 սմ է, հաստությունը՝ 1–1,5 սմ։

ՊՈՐՏԵՐ (Porter) Ջորջ (ծն․ 1920), անգլիացի ֆիզիկա–քիմիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1960)։ Կրթությունն ստացել է Լիդսի և Քեմբրիջի համալսարաններում (1938–41), դասա–