Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/391

Այս էջը սրբագրված է

վանդել է Քեմբրիջի (1949–54) և Շե–Փիլդի (1955–63) համալսարաններում։ 1966-ից Մեծ Բրիտանիայի թագավորական ինսա–ի դիրեկտորն է։ Հիմնական աշխատանքները վերաբերում են գազային ֆազում արագ ֆոտոքիմ․ ռեակցիաների կինետիկային։ Մշակել է (Ռ․ Նորիշի հետ) կինետիկ սպեկտրաչափության և իմպուլսային ֆոտոլիզի մեթոդը։ Իմպուլսային լազերային ֆոտոլիզի սարքի առաջին ստեղծողներից է։ Պ․ 1968-ից ֆոտոկենսաբանության Միշազգային կոմիտեի, 1970-ից՝ Մեծ Բրիտանիայի քիմ․ ընկերության նախագահն է։ Նոբելյան մրցանակ (1967, Ռ․ Նորիշի և Մ․ Այգենի հետ համատեղ)։

ՊՈՐՏԵՐ (Porter) Ռոդնի Ռոբերտ (ծն․ 1917), անգլ․ իմունոլոգ, կենսաքիմիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1964)։ Կրթությունն ստացել է Լիվերպուլի և Քեմբրիջի համալսարաններում։ Եղել է Լոնդոնի բժշկ․ հետազոտությունների ազգային ինստ–ի աշխատակից (1949–60), Լոնդոնի Սենտ Մերի հիվանդանոցին կից բժշկ․ դպրոցի պրոֆեսոր (1960–67), Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր (1967-ից)։ 1970-ից բժշկ․ հետազոտությունների խորհրդի անդամ է։ Հիմնական աշխատանքները վերաբերում են հակամարմինների և նրանց ակտիվ կենտրոնների քիմ․ կառուցվածքի պարզաբանմանը։ Հաստատել է բնականոն և անոմալ Y-իմունոգլոբինների առաջնային կառուցվածքը։ Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի արտասահմանյան, կենսաքիմիկոսների ամերիկյան ընկերության պատվավոր անդամ։ Նոբելյան մրցանակ (1972, Ջ․ էդելմանի հետ համատեղ)։

ՊՈՐՏԻՆԱՐԻ (Portinari) Կանդիդո (1903–1962), բրազիլացի նկարիչ։ Ազգությամբ իտալացի։ Սովորել է Ռիո դե ժանեյրոյի Ազգ․ գեղարվեստական դպրոցում (1918–1928)։ 1928–30-ին ապրել է Եվրոպայում։ Կրել է էքսպրեսիոնիզմի, սյուրռեալիզմի, Պ․ Պիկասսոյի ազդեցությունը։ 1930-ական թթ․ կեսերից ստեղծել է հասարակ ժողովրդի կյանքը պատկերող ռեալիստական նկարներ։ Նրա հաստոցային նկարները («Սուրճ»» 1935, Ռ․ Ռոլանի դիմանկարը, 1936), նկարաշարերը («Գաղթականները», 1945), մոնումենտալ որմնանկարները (Ռիո դե ժանեյրոյի Կրթության մինիստրությունում, 1936–45, Վաշինգտոնի կոնգրեսի պալատում, 1941 են), պաննոները («Պատերազմ» և «Խաղաղություն», 1955, երկուսն էլ՝ ՄԱԿ–ի շենքում, Նյու Ցորք), գրաֆիկական բազմաթիվ գործերը աչքի են ընկնում ընդհանրացված հուժկու ձևերով, միաժամանակ լուսաստվերային նուրբ մշակումով, գծանկարի ճշգրտությամբ։ Եղել է Ռիո դե ժանեյրոյի համալսարանի պրոֆեսոր (1936–1939)։ Արժանացել է Ազգ․ մրցանակների, Խաղաղության միշազգային մրցանակի (1950)։

ՊՈՐՏԼԱՆԴՏԵՄԵՆՏ (< անգլ․ Port–land – Մեծ Բրիտանիայի հվ–ում գտնը– վող թերակղզու անվանում), հիմնականում կալցիումի սիլիկատներից բաղկացած հիդրավլիկական կապակցանյութ։ Ստանում են 70–80% կալցիումի կարբոնատից (սովորաբար կրաքարից) և 30–20% կավից (երբեմն դրանց բնական խառնուրդից՝ մերգելներից) պատրսատված արհեստական հումք ախառն ուրդը մինչև եռակալումը թրծելու հետևանքով առաջացած կչինկերի և գիպսի (3–7%) համատեղ նուրբ մանրումից։ Երբեմն հումքախառնուրդին ավելացնում են միներալային հավելանյութեր։ Ըստ հումքախառն ուրդի (շլամ, հումքային ալյուր) պատրաստման տարբերում են Պ–ի ստացման արտադրական թաց և չոր եղանակներ։ Հումքախառնուրդը թրծվում է առավելապես պտտվող խողովակավառարաններում, 1450–1500°Շ–ում։ Պ–ի հատկությունները գլխավորապես պայմանավորված են կլինկերի միներալային բաղադրությամբ և մանրման աստիճանով։ Պ–ի կարևորագույն հատկությունը ջրի հետ փոխազդելիս ամրանալն է (ցեմենտաքարի առաջացմամբ)։ Այդ հատկությունը բնութագրվում է Պ–ի մակնիշով, որը որոշվում է 28 օր խոնավ պայմաններում ամրանալուց հետո ցեմենտի և ավազի (1։3) շաղախից պատրաստված ստանդարտ նմուշների ծռման և սեղմման ամրության սահմաններով։ ՍՍՀՄ–ում Պ–ի և նրա տարատեսակների համար սահմանված են 300–600 մակնիշներ։ Բացի սովորական Պ–ից թողարկվում են միմյանցից բաղադրությամբ, հատկություններով և կիրառման բնագավառներով տարբերվող տարատեսակներ՝ պլաստիֆիկացված, հիդրոֆոբ, արագ պնդացող, սուլֆատակայուն, սպիտակ են։

Գրկ․ Волженский А․В․, Буров Ю․С․, Колокольников B․C․, Минеральные вяжущие вещества, 2 изд․, М․, 1973․ Վ․ Միխայելյան

ՊՈՐՏԼԵՆԴ (Portland), քաղաք ԱՄՆ–ի Օրեգոն նահանգում, Ուիլլամետ գետի ափին։ 242,6 հզ․ բն․ (1980, արվարձաններով՝ 1,24 մլն)։ Տնտ․ կարեոր կենտրոն է, խոշոր նավահանգիստ, երկաթուղային հանգույց։ Ունի օդանավակայան։ Զարգացած է անտառանյութի մշակման, թղթի, սննդի արդյունաբերությունը, մետաղամշակումը, տրանսպորտային և էլեկտրատեխ․ մեքենաշինությունը։ Պ–ի մոտ է Բոնվիլի ՀԷԿ–ը։ Պ–ում կա համալսարան։

ՊՈՐՏՈ ՆՈՎՈ (Porto Novo), Բենինի մայրաքաղաքը (1960-ից), երկրի քաղաքական (երկրորդը՝ Կոտոնուից հետո), տնտեսական և մշակութային կենտրոնը։ Գտնվում է Գվինեական ծոցի ափին։ 130 հզ․ բն․ (1979)։ Նավահանգիստ է, ավտոճանապարհների հանգույց, ունի երկաթուղային կայարան։ Կան գյուղատնտ․ հումքի նախնական մշակման, սննդի արդյունաբերության, տնայնագործական արտադրության ձեռնարկություններ։ Ունի Բենինի կիրառական հետազոտությունների ինստ․, Ազգային գրադարան, Ազգագրական թանգարան։ Առաջին անգամ հիշատակվել է XVII դ․։

ՊՈՐՏՍՄՈՒՏԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1905, կնքվել է օգոստոսի 23 (սեպտ․ 5)-ին, Պորտսմուտում (ԱՄՆ) Ռուսաստանի և ճապոնիայի միջև, ռուս–ճապոն․ պատերազմից հետո (տես Ռուս-ճապոնական պատերազմ 1904–05)։ Պայմանագրով Ռուսաստանը ճանաչեց Կորեան որպես ճապոնիայի ազդեցության ոլորտ, ճապոնիային զիջեց Լյաոդունի թերակղզու (Պորտ Արտուրով և Դալնիով) իր վա՛րձակալական իրավունքները, Չինական Չանչունյան երկաթուղին (Պորտ Արտուրից մինչե Չանչուն), Հվ․ Սախալինը, համաձայնեց ճապոնիայի հետ կնքել ձկնորսական կոնվենցիա։ ճապոնիան հրաժարվեց ամբողջ Սախալինի նկատմամբ ռազմատուգանքի, Հեռավոր Արևելքում Ռուսաստանի ռազմածովային ուժերի սահմանափակման և իր նախնական այլ պահանջներից։ Կողմերը պարտավորվեցին դուրս բերել զորքերը Մանջուրիայից, ինչպես նաև մանջուրական երկաթուղուց օգտվել միայն առևտր․ նպատակներով են։ 1925-ին, սովետաճապոն․ դիվանագիտական հարաբերություններ հաստատվելու ժամանակ, սովետական կառավարությունն ընդունեց Պ․ հ․ պ․, սակայն վերապահումով։ Երկրորդ համաշխարհային պատերազմում ճապոնիայի ջախջախումից (1945-ի սեպտ․ 2) հետո Պ․ հ․ պ․ կորցրեց իր ուժը։

«ՊՈՐՏՎԵՅՆ ԷՋՄԻԱԾՆԻ», սպիտակ տեսակավոր գինի։ Մշակվում է 1977-ից, էջմիածնի գինու գործարանում, «Ոսկեհատ» և «Գառան դմակ» խաղողների փոփոխակներից (առնվազն 20% շաքարայնությամբ)։ Թնդությունը՝ 18 ծավ․ %, շաքարայնությունը՝ 10 ԳհՀ/գ , տիտրվող թթվությունը՝ 5 գ հ․ «Պ․ է․» ունի սուտակի գույն, մարմնեղ է, հարմոնիկ։ Հնացման ընդհանուր ժամկետը 2 տարի։ Դ․ ԴաՆիելյան

ՊՈՐՏՈՒ, Օպորտո (Porto, Oporto), քաղաք և նավահանգիստ Պորտուգալիայում, Դորուի գետաբերանի մոտ։ 336 հզ․ բն․ (արվարձաններով՝ 1,3 մլն, 1976)։ Արդյունաբերության առաջատար ճյուղերն են տեքստիլը, մեքենաշինությունը (նավաշինություն, էլեկտրատեխ․ ձեռնարկություններ), գինեգործությունը (պորտվեյն գինիների արտադրություն)։ Կան ձկան պահածոների, քիմ․, ապակու, թղթի, խցանի, կաշվի–կոշիկի, կարի արդյունաբերության և նավթավերամշակման ձեռնարկություններ։ Ունի համալսարան (1911)։ Հիշատակվում է մ․ թ․ ա․ I դ․ (հին անվանումը՝ Պորտուս Կալե)։ XI դ․ վերջին XII դ․ սկզբին եղել է պորտուգալական իշխանների նստավայրը։ Պ–ում պահպանվել են XII–XVIII դդ․ ճարտ․ հուշարձաններ։

ՊՈՐՏՈՒ ԱԼԵԳՐԻ (Porto Alegre), քաղաք Բրազիլիայի հարավում, Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի վարչական կենտրոնը։ Նավահանգիստ Փաթուս ծովալճակի ափին։ 1026 հզ․ բն․ (1978)։ Տնտ․ կարեոր կենտրոն է։ Կան սննդի, մեքենաշինական, քիմ․ արդյունաբերության, մետալուրգիական ձեռնարկություններ, նավաշինություն, 2 համալսարան։ Հիմնադրվել է 1742-ին։

ՊՈՐՏՈՒԳԱԼԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ 1820, բուրժ․ հեղափոխություն։ Գլխավորել է լիբերալ բուրժուազիան՝ ձգտելով սահմանափակել ազնվականության արտոնությունները և Պորտուգալիայից դուրս բերել անգլ․ օկուպացիոն զորքերը (որոնք ներխուժել էին 1808-ին, Ֆրանսիայի դեմ պատերազմի ժամանակ)։