1820-ի օգոստոս– սեպտեմբերին, Պորտոնի և Լիսաբոնի ապստամբություններից հետո, իշխանությունը կենտրոնացվեց ժամանակավոր ժունտայի (ժողով, միավորում) ձեռքում։ Թագավոր ժուան VI-ի (որը գտնվում էր Բրազիլիայում) անունից հրավիրված կորտեսները 1821-ի հունվարին ընդունեցին լիբերալ սահմանադրություն, որով նախատեսվում էր ստեղծել միապալատ օրենսդրական մարմին՝ կորտեսներ, թագավորին կից՝ Պետ․ խորհուրդ 13 անձից կազմված, վերացնել ինկվիզիցիան, վերափոխել վարչ․ կառավարման համակարգը են։ 1821-ի հուլիսին թագավորը վերադարձավ Պորտուգալիա և երդում տվեց սահմանադրությանը։ Սակայն 1823-ի փետրվարին բացարձակ միապետության կողմնակիցները՝ թագուհի Կարլոտայի և արքայազն Միզել Բրագանսացա գլխավորությամբ, խռովություն բարձրացրեցին։ Ֆեոդ, հետադիմությանը հաջողվեց պարտության մատնել Պ․ հ․։ Թագավորը վերացրեց սահմանադրությունը։ 1823-ի մայիսի 30-ին կորտեսները ինքնարձակվեցին։ 1820-ի Պ․ հ․ սկզբնավորեց երկարատև մի պայքար՝ հանուն բուրժ․ ռեֆորմների իրականացման։
ՊՈՐՏՈՒԳԱԼԱՑԻՆԵՐ, փորթուգալացիներ, ազգ, Պորաուգաւիայի, ներառյալ Մադեյրա և Ազորյան կղզիների հիմնական բնակչությունը (երկրի բնակչության ավելի քան 99%–ը)։ Ընդհանուր թիվը՝ ավելի քան 11,9 մլն (1978), որից մոտ 9,7 մլն՝ Պորտուգալիայում, մնացածը՝ Ամերիկայում (գլխավորապես՝ ԱՄՆ–ում և Բրազիլիայում), Աֆրիկայի պորտուգ․ նախկին տիրույթներում (Անգոլա, Մոզամբիկ, Գվինեա Բիսաու, Սան Տոմե, Պրինսիպի), Ասիայի որոշ շրջաններում և Եվրոպայի մի շարք պետություններում։ Խոսում են ւցորաուգաւերեն։ Պ–ի էթնոգենեզին մասնակցել են կելտերի ազդեցությանը ենթարկված լուգիաանների ցեղերը։ Մ․ թ․ ա․ II –մ․ թ․ IV դդ․ նրանք զգալիորեն ռոմանացվել են։ Պ–ի վրա էթնիկական մեծ ազդեցություն են ունեցել սվևներն ու վեստգոթերը (V–VIII դդ․), իսկ Պորտուգալիայի հվ–ում՝ արաբները (VIII–XII դդ․)։ XII դ․ կեսին Պորտուգալիայի տարածքում կազմավորվել է ինքնուրույն պետություն, որից հետո սկսվել է պորտուգ․ ժողովրդի ձևավորումը։ Իսպ․ տիրապետությունը (1581 –1640), Մեծ Բրիտանիայից Պորտուգալիայի տնտ․ և քաղ․ կախվածությունը (XVIII –XIX դդ․) արգելակեցին Պորտուգալիայի կապիտալիստ․ զարգացումն ու պորտուգ․ ազգի ձևավորումը, որը ձգձգվեց մինչև XIX դ․ վերջը։ Աշխարհագր․ մեծ հայտնագործությունների ժամանակ Պ․ տարաբնակվեցին Հվ․ Ամերիկայում, Աֆրիկայում և Ասիայում Պորտուգալիայի գրաված երկրներում։ Հվ․ Ամերիկայում բրազիլ․ ազգի ձևավորման ընթացքում Պ․ դարձան հիմնական բաղադրատարրը։ Պատմության, տնտեսության և մշակույթի մասին տես Պորւոոնգաւիա հոդվածում։
ՊՈՐՏՈՒԳԱԼԵՐԵՆ, պորւոոնգւաացիների և բրազիլացիների լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական ճյուղի իբերա–ռոմանական ենթախմբին։ Խոսվում էtՊորտուգալիայում, Բրազիլիայում, Աֆրիկայում (Անգոլա, Մոզամբիկ, Գվինեա Բիսաու, Աան Տոմե, Պրինսիպի), Ասիայում [Աոմին (Մակաո) և Թիմոր]։ Խոսողների թիվը 110 մլն (1973)։ Գրական Պ․ կազմավորվել է XVI դ․։ Ունի երկու տարբերակ՝ պորտուգալական և բրազիլական, որոնք գլխավորապես տարբերվում են հնչյունաբանությամբ և բառապաշարով։ Պորտուգալիայում Պ․ ունի 3 բարբառ, Բրազիլիայում՝ 2։ Հնչյունական համակարգում առկա են բաց, փակ և ռնգային ձայնավորներ, ինչպես նաև ռնգային երկբարբառներ։ ժամանակակից Պ․ պահպանել է բայի լատ․ ժամանակաձևերը։ Ունի երկու անորոշ դերբայ, որոնցից մեկը՝ խոնարհելին կամ դիմայինը, ռոմանական լեզուներից միայն Պ–ում է պահպանվել։ Բառապաշարում կան լատիներենից, հունարենից, ռոմանական այլ լեզուներից, ինչպես նաև արաբերենից կատարված մեծ թվով փոխառություններ։ Պ–ով հնագույն հուշարձանը Auto de Partilhas (1192) գործնական նամակն է։ Այբուբենը կազմված է լատ․ գրի հիման վրա։
Գրկ․ Вольф Е․М․, Никонов Б․ А․, Португальский язык, М․, 1965․
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ (Portugal), Պորտուգալական Հանրապետություն (Republica Portuguesa)։
Բովանդակություն
I․ Ընդհանուր տեղեկություններ Պ․ պետություն է Եվրոպայի ծայր հվարմ–ում, Պիրենեյան թերակղզու արմ. մասում, ինչպես նաև Ատլանտյան օվկիանոսի Ազորյան և Մադեյրա կղզիներում։ Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Սահմանակից է Իսպանիային։ Տարածությունը 92 հզ․ կմ² է (այդ թվում կղզիները՝ ավելի քան 3 հզ․ կէՐ), բն․՝ 10,0 մլն (1981), մայրաքաղաքը՝ Լիսաբոն։ Պ․ վարչականորեն բաժանվում է 22 օկրուգի, որոնցից 18-ը գտնվում են թերակղզում և միավորված են պատմական 11 պրովինցիայում։
Պ–ի նախկին գաղութներից (2,1 մլն կվ² տարածությամբ և մոտ 16 մլն բնակչությամբ [դեռևս անկախություն չեն ստացել Թիմորն ու Մակաոն (Աոմին օգտվում է ներքին ինքնավարության իրավունքից)], որոնց ապագաղութացման հարցը քննարկվում է։
Քարտեզները տես 417-րդ էջից առաջ՝ ներդիրում։
II․ Պետական կարգը Պ․ հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1976-ին։ Պետության գլուխը պրեզիդենտն է։ Նա նաև հեղափոխական խորհրդի նախագահն է և զինված ուժերի գլխ․ հրամանատարը։ Հեղափոխական խորհուրդը (1975–1982, բաղկացած զինված ուժերի ներկայացուցիչներից) պրեզիդենտին կից խորհրդակցական մարմին էր, զինվ․ հարցերում իրականացնում էր օրենսդիր մարմնի ֆունկցիաներ և սահմանադրական հսկողություն։ Օրենսդիր իշխանությունը պատկանում է Հանրապետության ժողովին՝ միապալատ պառլամենտին։ Գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը՝ պրեմիեր մինիստրի գլխավորությամբ։ Վերջինիս նշանակում է պրեզիդենտը՝ Հեղափոխական խորհրդի և պառլամենտում ներկայացված կուսակցությունների համաձայնությամբ։
III․ Բնությունը Ափերը ցածրադիր են, ավազային, թույլ կտրտված, միայն Տեժու (Տախո) և Սադու գետերի գետաբերանային մասում ծովի ջրերը ցամաքի մեջ խորանալու հետևանքով առաջացրել են խորշեր ու էստուարներ։
Ռելիեֆը։ Երկրի հս․ մասը հիմնականում զբաղեցված է Մեսետա սարահարթի խոր կտրտված ծայրամասով, որտեղ բարձրանում են բյուրեղային առանձին զանգվածներ։ Գերիշխում են 1000–1200 մ բարձրությունները, առավելագույնը՝ 1991 մ (Սեռա դա էշտրելա լեռնաշղթայում)։ Արմ–ում լեռները զառիվայր իջնում են դեպի ափամերձ հարթավայրերը։ Տեժու գետից հվ․ Պորտուգալական դաշտավայրի մեծ մասն է, որտեղ հարթավայրային տեղամասերը հերթագայվում են ոչ բարձր բլրաշարերով։ Ծայր հվ–ում Սեռա դա Ալգարվի (բարձրությունը մինչև 902 մ) լեռներն են, որոնց հվ․ լանջերը զառիվայր իջնում են դեպի ափամերձ դաշտավայրը։
Երկրաբանական կաոուցվածքը և օգտակար հանածոները։ Պ–ի հս․ և հվ․ լեռնային շրջանները կազմված են մինչքեմբրիի և պալեոզոյան բյուրեղային թերթաքարերից, գնեյսներից, քվարցիտներից և ավագաթերթաքարային շերտախմբերի հաստվածքներից ու հերցինյան ծալքավորությամբ շարունակվում են մինչև Մեսետա սարահարթը և Ուելվա զանգվածը։ Մեծ տարածություն են զբաղեցնում ուշ, պալեոզոյան հասակի գրանիտների ելքերը։ Օգտակար հանածոներից կան վոլֆրամի, անագի, հրաքարի, պղնձի, երկաթի, ուրա–