Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/400

Այս էջը սրբագրված է

կապված են Ռումինիայի երաժշտ․ բանահյուսության հեա։ Երկերից առավել հայտնի են՝ «Թեկնածու Լինտեն» երգիծական կատակերգությունը (1877), քնարա–հեքիաթային «Նորալուսին» օպերետը (1882), ջութակի U դաշնամուրի «Բալլադը» (1880)։ Գործիքային և վոկալ պիեսների, սոցիալական թեմայով երգերի և հեղափոխական հայտնի «Մայիսի մեկը» երգի հեղինակն է։ Պ–ի անունով է կոչվում Բուխարեստի կոնսերվատորիան։

Գրկ․ Кристиан В․, Чиприац Порумбеску, -«Советская музыка», 1954, № 1․

ՊՈՐՓՅՈՒՐ (Порфирю^) Փյունիկեցի (իսկական անունը՝ Մալխո) (232– 304), հին հուն, փիլիսոփա և տրամաբան, նեուցւաւոոասկանութրսն ականավոր ներկայացուցիչ, Պչոտինի աշակերտը, ծագումով ասորի։ Փիլ․ աշխատությունների մեծագույն մասը նվիրված է Պլատոնի տրամախոսությունների, Արիստոտելի տրամաբանական գրվածքների մեկնաբանությանը ևՊլոտինի հայացքների մատչելի վերաշարադրմանը։ Հեթանոսության դիրքերից քննադատել է քրիստոնեությունը նվիրելով դրան 15 գրքերից բաղկացած «Ընդդեմ քրիստոնյաների» աշխատությունը, որը 488-ին այրել են։ Միջնադարում տարածված հեղինակավոր տրամաբանական ձեռնարկներից էր Պ–ի «Ներածութիւն Մտորոգութեանցն Արիստոտէլի» (հայ․ հրտ․ 1833) գրվածքը [հայտնի է «Ներածություն» («Իսագոգե») կրճատ վերնագրով]։ Արիստոաելյան կատեգորիաներին նվիրված այդ աշխատության մեջ առաջին անգամ բերված է ընդհանուր հասկացությունների (ունիվերսալիաների) ռեալ գոյության հարցը, որը դարձավ միջնադարյան փիլ–յան կարեոր խնդիրներից (տես Նոմինաւիզմ և ռեաչիզմ)։ Միջնադարում տարածված ընղհանուր հասկացությունների բաժանման աղյուսակը կոչվում էր «Պորփյուրի ծառ»։ Արդեն վաղ միջնադարում «Ներածությունը» թարգմանվել է լատիներենի, ասորերենի, ինչպես նաև հայերենի (480–490)։ Հայերեն թարգմանությունը Արիստոտելի ու Գավիթ Անհաղթի երկերի հետ միասին մեծ դեր է խաղացել հայ տրամաբանական մտքի զարգացման գործում։ Առաջին մեկնությունը պատկանում է Գավիթ Անհաղթին («Վերլուծութիւն «Ներածութեանն» Պորփիւրի», 1976)։ Մեկնություններով հանդես են եկել նաև Վահրամ Րաբունին, Հովհաննես Որոտնեցին Գրիգոր Տաթևացին և այլ մտածողներ։

Երկ․ Isagoge in Aristotelis Categorias Commentarium, Berolini, 1887 (Commentaria in Aristotelem Graeca, v․ 4, p․ 1)․

Գրկ․ Аревшатян С․ С․, Формирование философской науки в древней Армении, Е․, 1973; Kleffner A․ J․, Porphyrius, der Neuplatoniker und Christenfeind, Paderborn, 1896․ Ս․ Արևշատյան

ՊՈՐՖԻՐ (հուն․ лорфирц; – ծիրանագույն), հրաբխածին ապար՝ կազմված խոշոր բյուրեղներից, որոնք ներփակված են մանրահատիկ կամ ապակենման նյութով։ Ապարի նման կառուցվածքը կոչվում է պորֆիրային կառուցվածք։ Պ–ի բաղադրության մեջ գերակշռում են դաշտային սպաթները, առկա են ամֆիբոլի, պիրոքսենի կամ փայլարի խմբերի գունավոր միներալներ։ Ըստ քիմ, կազմության համապատասխանում են ռիոլիտներին և դացիտներին կամ գրանիտներին։ Պ․ տերմինը կիրառվում է ինչպես Երկրի մակերեսին հոսած, այնպես էլ երակային և փոքր խորություններում առաջացած ապարների համար։

ՊՈՐՖԻՐԻՆՆԵՐ, կենդանի բնության մեջ լայնորեն տարածված պիգմենտներ, որոնց մոլեկուլի հիմքը կազմում է պորֆինը՝ պիրոլի 4 օղակներից կազմված միացությունը (կառուցվածքը)։ Կենսաբանորեն առավել կարևոր են Պ–ի կոմպլեքսները մետաղների, հատկապես, երկաթի և մագնեզիումի հետ։ Հեմոգչոբինի, միոգւոբինիէ ցիտոքրոմների, քլորոֆիլի, պերօքսիդագների, կատալազի և վիտամինների կազմում մասնակցում են կենսբ․ կարևորագույն պրոցեսներին։ Պ–ի փոխանակության խանգարումները հանգեցնում են պորֆիրինային հիվանդության։

ՊՈՐՖԻՐԻՏ, հնում արտավիժված կամ փոքր խորություններում առաջացած հրաբխածին պորֆիրային գոյացումներով միջին բաղադրության ապարների ընդհանուր անվանում։ Պ․ կազմված է դաշտային սպաթների (պլագիոկլազ) և գունավոր միներալների (ամֆիբոլ և պիրոքսեն) խոշոր բյուրեղներից, որոնք շրջապատված են նույն միներալներից կազմված ապակիով։ Ըստ քիմ․ բաղադրության համապատասխանում է անդեզիտներին կամ դիորիտներին։ Տարբերում են բազալտային Պ․ և անդեզիտային Պ․։

ՊՌՈՇՅԱՆ Պերճ (Տեր–Առաքելյան Հովհաննես Ստեփանի, 1837, գ․ Աշտարակ – 23․11․1907, Բաքու, թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը), հայ գրող։ Ծնվել է դերձակի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական վարժարանում, այնուհետև սովորել է Մոդնիի վանական (1849–52), ապա, կարճ ժամանակ՝ Երևանի արքունական դպրոցներում։ 1856-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, որտեղ և ձևավորվել են նրա ազգային–դեմոկրատական ըմբռնումները՝ Պ․ Շանշյանի ազդեցությամբ։ Շուրջ մեկ տարի սովորելով Թիֆլիսի արքունական գիմնազիայում՝ 1857-ին վերադարձել է Աշտարակ և նշանակվել ծխական դպրոցի տեսուչ։ Միաժամանակ վարել է գավառական գործակալի քարտուղարի պարտականությունը, որը հնարավորություն է տվել նրան մոտիկից ծանոթանալու գյուղի կյանքին։

1859-ին Պ․ մեկնել է Թիֆլիս, եղել է Ներսիսյան դպրոցի նախապատրաստական դասարանի ուսուցիչ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել հայ պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծմանը, իգական դպրոցների հիմնադրմանը Թիֆլիսում (1861), այնուհետև՝ Շուշիում, Ագուլիսում, Աստրախանում և այլուր, մանկավարժությամբ զբաղվել է Հայաստանի տարբեր վայրերում, հրատարակել դպրոցական կանոնադրություններ։ 1879-ին հրավիրվել է էջմիածին, նշանակվել Երևանի թեմի և Կարսի վիճակի հոգևոր դպրոցների տեսուչ , աշխատել մինչև 1881-ը։ Այդ տարիներին աշխարհաբարի է վերածել մի ավետարան, որի համար Գևորգ IV կաթոդիկոսը նրան շնորհել է աստվածաբանության մագիստրոսի կոչում։ 1887-ին վերադարձել է Թիֆլիս։

1850-ական թթ․ ներշնչվել է ազգայինկրոն․ ռոմանտիզմով և որոշ գրական փորձեր կատարել։ Սակայն, Խ․ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը ուղղություն է տվել նրա որոնումներին․ 1860-ին Պ․ գրել է «Սոս և Վարդիթեր» վեպը։ Առաջին այդ փորձը ճանաչում է բերել հեղինակին։ Իր հռչակավոր «Կրիտիկա «Սոս և Վարդիթերի» աշխատությամբ Մ․ Նալբանդյանը բարձր է գնահաաել «արդյան ազգային վիպասանության» հիմնադիրներից մեկին և կռահել գրողի տաղանդի ռեալիստական տարերքն ու սոցիալական միտվածությունը։ Սիրապատում սյուժեին զուգորդված ազգագրական պատկերները պատմափիլ․ որոշակի միտում ունեին, որի իմաստը Պ․ մեկնաբանել է վեպի առաջաբանում։ Նկատելով, որ հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում ստեղծել է ավանդություններ, ծեսեր, երգեր ու առասպելներ, որոնք «պարունակում են յուրյանց մեջ մեծ բարոյական դասեր», նա պատվիրել է հայ գրողներին «գրով ի լույս հանել․․․ ազգի կենաց տիպը պարունակող» այդ «անգին ավանդությանց հիշատակները»։ Սակայն իր վեպում բարոյական ավանդների արժեքը Պ․ դիտել է սոցիալական կոնկրետ ժամանակի մեջ, որտեղ նահապետական հովվերգությունը բախվում էր կապիտալիստական նորամուտ բարքերին։

1879-ին «Փորձ» (JSf 3–9) ամսագրում տպագրվել է Պ–ի «Հացի խնդիր» (առանձին գրքով՝ 1880) վեպը, որը մնայուն տեղ է գրավել հայ ռեալիստական վեպի պատմության մեջ։ Նահապետական գյուղը ներկայացնելով երկու ներհակ ուժերի բախման մեջ՝ գրողն իրար է հակադրել կյանքի երկու ըմբռնում, կեցության երկու ձև։ Մեկը նահապետական համայնքն էր, որ ձգտում էր պահպանել իր գոյության դարավոր իրավունքը, մյուսը՝ կապիտալի նախնական կուտակումը, որ խարխլում էր առաջինի հիմքերը։ Դարաշրջանի սոցիալական այս դրաման ներկայացվում է Իեչանենց Խեչանի և Միկիտան Սաքոյի բախումով։ Կապիտալիստական հարաբերությունների ներխուժումով քանդվում է նահապետական գյուղը, ենթարկվում դասակարգային շերտավորման, գյուղացին զրկվում է հողին և ունեցվածքին կապված լինելու իրավունքից։ Ցույց տալով տնտ․ քայքայման անխուսափելիությունը՝ Պ․ չկարողացավ ըմբռնել այդ երևույթի սոցիալական անհրաժեշտությունը։