Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/406

Այս էջը սրբագրված է

գեախտաբանական առանձնահատկությունների բացահայտումը, վաղաժամ հայտնաբերումն ու հետագա զարգացումը, կրկնումը կամ քրոնիկական ընթացքը կանխող միջոցառումների կիրառումը։ Պ․ կյանքի տարբեր շրջաններում ունի տարբեր առանձնահատկություններ, մարդու օրգանիզմի բնականոն զարգացման հսկողությունը սկսվում է դեռևս սաղմնային կյանքից, որը պայմանավորված է հղիության շրջանում ապագա մոր հանդեպ հոգատարությամբ և բուժկանխարգելիչ մի շարք միջոցառումների կիրառմամբ (տես Մայրության, և մանկության պահպանություն)։ Պ–ի խնդիրներից է նաև մարդու նյարդահոգեկան վիճակի ուսումնասիրությունը աշխատանքային գործունեության ժամանակ և կենցաղում։ Ֆիզիոլոգիական և հոգեբանական զանազան մեթոդների օգնությամբ ուսումնասիրվում է նաև արտադրության որոշ բնագավառներում առկա վտանգավոր գործոնների ազդեցությունը (թունավորումներ, աղմուկ, աշխատանքային գերլարվածություն, արտադրական պրոցեսի բնույթ ևն)։ Պ–ի կարևոր միջոցառում է հոգեկան հիվանդներին աշխատանքի մեջ ընդգրկելը (աշխատանքային բուժում), որն անձի հետագա քայքայումը կանխելու, ինչպես նաև աշխատանքային վերահարմարեցման և վերականգնման հնարավորություն է ստեղծում։ Պ–ի մեթոդներից է հոգեկան հիվանդությունների առաջացման պայմանների վիճակագրական վերլուծությունը՝ դրանց կանխման ու վերացման միջոցառումների զուգակցմամբ։ Կարևոր միջոցառումներ են նաև նյարդահոգեկան հիվանդությունների վերաբերյալ սանի տար ալուսավորչական աշխատանքների անցկացումը, մասնագիտական հատուկ բուժկանխարգելիչ օգնության կազմակերպումը (դիսպանսերներ, ցերեկային ու գիշերային ստացիոնարներ, առողջարաններ, հանգստյան տներ ևն)։ Վ․ Հովհաննիսյան

ՊՍԻԽՈՏԵԽՆԻԿԱ, հոգեբանության բնագավառ, որի առարկան է մարդու աշխատանքի հետ կապված գործնական հարցերի լուծումը հոգեբանության օգնությամբ։ Բովանդակությամբ և մեթոդներով որոշ չավւով համընկնում է աշխատանքի հոգեբանության հետ։ Պ–ի խնդիրների մեջ մտնում են մասնագիտական ընտրությունն ու կոնսուլտացիան, պրոֆ․ ուսուցումը, նորարարությունը, մասնագիտական հոգնածության և դժբախտ պատահարների դեմ պայքարը, մեքենաների և սարքերի հոգեբանորեն հիմնավորված նախագծերի ստեղծումը, հոգեբանական հիգիենան, ներգործության հոգեբանությունը (պլակատ, ռեկլամ, կինո ևն), պսիխոթերապիան, արվեստի հոգեբանությունը։ Պ․ լայն տարածում է ստացել հատկապես 1920–30-ական թթ․։ Հրատարակվել են հատուկ ամսագրեր։ Հետագայում հոգեբանական գրականության մեջ Պ․ տերմինի գործածությունը սկսել է նվազել, նրա պրոբլեմները և մեթոդներն ընդգրկվել են աշխատանքի, ինդուստրիալ, ինժեներական, կիրառական հոգեբանության ոլորտը։

ՊՍԻԽՈՏՐՈՊ ՆՅՈՒԹԵՐ « պսիխո․․․ և հուն․ тр6ло£ – ւալղություն), դեղանյութերի խումբ, որոնք օժտված են հոգեկան գործունեության խանգարումները կարգավորող հատկությամբ։ Պ․ ն․ ազդում են ոչ միայն կենար, նյարդային համակարգի բարձրագույն բաժինների (պսիխոտրոպ ազդեցություն), այլև մյուս բաժինների (նեյրոտրոպ ազդեցություն), ինչպես նաև ներքին օրգանների ֆունկցիաների վրա։ Ուստի օգտագործվում են նյարդաբանության, թերապիայի, վիրաբուժության, մանկաբարձության ևն բնագավառներում։ XX դ․ 50-ական թթ․ Պ․ ն–ի ի հայտ գալը նպաստեց պսիխոֆարմակոչոգիայի զարգացմանը։ Պ․ ն–ի ժամանակակից բոլոր դասակարգումները հիմնված են ֆրանսիացի հոգեբույժ ժ․ Դելեի 1957-ին առաջարկած սխեմայի վրա, ըստ որի Պ․ ն․ բաժանվում են 3 հիմնական խմբի՝ պսիխոլեպտիկներ, պսիխոանալեպտիկներ և պսիխոդիսլեպտիկներ։ Պսիխոլեպտ ի կ միջոցներն օժտված են հանգստացնող և հակապսիխոտիկ ազդեցությամբ։ Բաժանվում են ա․ նեյրոլեպտիկների (տես Նեյրոչեպտիկ դեղամիջոցներ) և բ․ տրանկվիլիզատորների։ Վերջիններիս ազդեցությունը համեմատաբար ավելի թույլ է։ Առավել արդյունավետ են ներոզների, լարված ու տագնապալից վիճակների դեպքում։ Տրանկվիլիզատորների խմբում կլինիկական առավել լայն կիրառություն ունեն մեպրոտանը, տրիօքսազինը, սեդուքսենը, նոզեպամը, ֆենազեպամը, էլենիումը ևն։ Պսիխոանալեպտիկ միջոցներն օժտ ված են ընկճվածությունը վերացնող, ակտիվացնող, տրամադրությունը բարձրացնող և գրգռող հատկությամբ։ Ունեն նաև հոգեկան տոնուսը բարձրացնող և բարձրագույն նյարդային գործունեությունը դրդող հատկություն։ Այս խմբում հիմնականում առանձնացվում են անտիդեպրեսանտները և հոգեդրդիչները՝ պսիխոստիմուլյատորներ։

Պսիխոդիսլեպտիկ նյութերը (պսիխոաոմիմետիկներ) առաջացնում են ցնորքներ ու Փորձառական հոգեկան խանգարումներ և գործնական բժշկության մեջ բուժիչ նպատակով չեն կիրառվում։ Դրանց անգամ Փոքր դոզաները կարող են առողջ մարդկանց հոգեկան սուր խանգարումների պատճառ դառնալ։ Այս խմբի որոշ նյութեր նույնիսկ առաջացնում են թմրամոլությանը բնորոշ ընտելացում։ Պսիխոդիսլեպտիկները հիմնականում կիրառվում են փորձառական նպատակներով՝ կենդանիների վրա և նպաստում բժշկության նոր ճյուղի՝ փորձառական հոգեբուժության զարգացմանը։

ՊՍԻԽՈՖԱՐՄԱԿՈԼՈԴԻԱ, հոգեդեղաբպնություն, կլինիկական և տեսական բժշկության կոմպլեքս բաժին, ուսումնասիրում է մարդու հոգեկան տարբեր ոլորտների վրա պսիխոտրոպ նյութերի ազդեցության մեխանիզմները, կլինիկական արդյունավետությունը և նոր պատրաստուկների սինթեզման հարցերը։ Տեսական Պ․ զարգանում է դեղաբանության, կենսաքիմիայի, նյարդաֆիզիոլոգիայի մեթոդների կիրառման և նվաճումների օգտագործման հիման վրա։ ժամանակակից Պ․ բաղկացած է պսիխոֆարմակոկինետիկա և պսիխոֆարմակոգենեաիկա բաժիններից։ Պ․ կարևոր նշանակություն ունի հոգեբուժության համար, որի շրջանակներում զարգանում է կլինիկական Պ․՝ կամ պսիխոֆարմակոթերապիան, որը մշակում է հոգեկան հիվանդությունների դեղորայքային բուժման մեթոդները։ «Պ․» տերմինն առաջարկել է գերմանացի հոգեբույժ Դ․ Մախտը, 1920-ին։ Գիտականորեն ձևավորվել է 1952-ից, երբ ֆրանսիացի դեղաբան Ֆ․ Կուրվուազեն և վիրաբույժ Ա․ Լաբորին ուսումնասիրեցին ֆենոթիազինի ածանցյալի՝ քլորպրոմագինի (ամինազին) յուրահատուկ հանգստացնող հատկությունը՝ առանց գիտակցության խանգարման (ի տարբերություն նարկոտիկ դեղանյութերի), իսկ ֆրանս․ հոգեբույժներ ժ․ Գելեն, Պ․ Դենիկերը և ժ․ Հարլը այդ պատրաստուկն օգտագործեցին պսիխոզների բուժման նպատակով։ Պսիխոֆարմակո–թերապիայի շնորհիվ փոխվել է մի շարք պսիխոզների կլինիկական պատկերը, առաջացել են դրանց ընթացքի բարենպաստ տարբերակներ (դեղորայքային պաթոմորֆոգ)։ Պ–ի մեթոդների օգտագործումը (պսիխոզների կլինիկայի և ընթացքի օրինաչափություններն ուսումնասիրելու նպատակով) հանգեցրեց նոր ճյուղի՝ ֆարմակոպսիխիատրիայի ձևավորմանը։ ԱՍՀՄ ում կլինիկական Պ–ի առանձնահատկությունը պայմանավորված է դիսպանսերացման համակարգով, որը հնարավորություն է տվել ուսումնասիրել պսիխոզների ընթացքի վրա պսիխոտրոպ նյութերի ազդեցությունը ոչ միայն հիվանդանոցներում (սրացումների շրջանում), այլև արտահիվանդանոցային պայմաններում։

Գրկ․ Авруцкий Г․ Я․, Гурович И․ Я․, Громова В․ В․, Фармакотерапия психических заболеваний, М․, 1974․ Վ․ Հովհաննիսյան

ՊՍԻԽՈՖԻԶԻԿԱ, հոգեֆիզիկա, հոգեբանության բնագավառ, ուսումնասիրում է ֆիզիկական գրգռիչների և համապատասխան զգայությունների միջև առաջացող հարաբերակցությունները, որոնք արտահայտվում են քանակական չափումներով (սենսորիմետրիա)։ Դրանք վերաբերում են հիմնականում գրգռիչի և զգայության ուժին, ինտենսիվությանը, տևողությանը և շեմքին (զգայության բացարձակ և տարբերակման շեմքեր)։ Ըստ դասական Պ–ի (է․ Վեբեր, Դ․ Ֆեխներ) զգայության ինտենսիվությունը համեմատական է ֆիզիկական գրգռիչի ուժի լոգարիթմին (Տ– Klgl-j-C)։ Նրա հիմնական սխալն այն է, որ անտեսում է գրգռիչի և զգայության հարաբերակցության ֆիզիոլոգիական օրինաչափությունները (ազդակները)։ ժամանակակից Պ–ում մշակվել են հոգեֆիզիկական այնպիսի սկզբունքներ, որոնք, հիմնվելով պսիխոֆիզիոչոգիայի, կենսաֆիզիկայի, ինչպես նաև մաթեմատիկական և վիճակագրական նորագույն մեթոդների վրա, հնարավորություն են ընձեռում օբյեկտիվորեն ուսումնասիրել զգայական ըմբռնումների և տարբեր բնույթի ու որակների միջև առաջացող հարաբերակցություն կոնկրետ իրադրություններում։ XX դ․ 30-ական թթ․ օբյեկտիվ Պ–ին զուգընթաց զարգացում է