Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/408

Այս էջը սրբագրված է

վես, անտառային կզաքիս։ Շատ են թռչունները և ձկները։

Բնակչության 96,6%–ը ռուսներ են, բնակվում են նաև ուկրաինացիներ, բելոռուսներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ² վրա 15,2 մարդ է, քաղաքային բն․՝ մոտ 57% (1982)։ Խոշոր քաղաքներն են Պսկովը, Վելիկիե Լուկին։

Տնտեսությունը։ Պ․ մ–ին բնորոշ է գյուղատնտեսության (կաթնամսատու անասնապահության և վուշագործության մասնագիտացմամբ) և արդյունաբերության զուգակցումը։ Տնտ․ առաջատար ճյուղը գյուղատնտ․ և հանածո հումքի վերամշակումն է, մեքենաշինությունը, մետաղամշակությունը։ էներգետիկան հիմնված է ներմուծվող վառելիքի և տեղական տորֆի բազայի վրա։ Վառելիքային տորֆի արդյունահանումը 1981-ին կազմել է 73,8 հզ․ տ։ Կա ՋԷԿ, ՊՇԷԿ, գազամուղ։ Արդյունւսբերության առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը և մետաղամշակությունը, թեթե, սննդի, անտառանյութի, փայտամշակման, թաղանթանյութի–թղթի արդյունաբերությունը։ Առանձնանում են հաստոցաշինությունը, վուշի նախնական մշակման և տորֆի արդյունահանող մեքենաների սարքավորումների և պահեստամասերի, ռադիո և էլեկտրատեխ․ իրերի արտադրությունը (Պսկով, Վելիկիե Լուկի)։ Կա վագոնանորոգման (Վելիկիե Լուկի), շինանյութերի (Պսկով, Նովոիզբորսկ, Վելիկիե Լուկի), կահույքի (Պսկով, Վելիկիե Լուկի) ձեռնարկություններ։ Թեթե արդյունաբերությունը ներկայացված է վուշաաեքստիլ, կարի–տրիկոտաժի (Պսկով, Վելիկիե Լուկի, Օստրով), կաշվի–կոշիկի (Նեել), ապակու, սննդինը՝ ձկնեղենի, կաթի, մսեղենի, բանջարեղենի վերամշակման և այլ ձեռնարկություններով։ 1981-ին գյուղատնտ․ հողահանդակները կազմում էին 1771,3 հզ․ հա, այդ թվում վարելահողեր՝ 936․4 հզ․ հա։ Մարզում կային 191 կոլեկտիվ և 161 սովետական տնտեսություններ։ Ցանքատարածությունները 911,1 հզ․ հա են, այդ թվում՝ հացահատիկ (տարեկան, ցորեն, վարսակ) 380,8 հզ․ հա. թելատու վուշ՝ 57,8 հզ․ հա, կարտոֆիլ՝ 55,2 հզ․ հա, մշակում են նաև կերային կուլտուրաներ։ 1981-ին կար 624 հզ․ խոշոր, 322,1 հզ․ մանր եղջերավոր անասուն, 313․4 հզ․ խոզ։ Լճամերձ շրջաններում զբաղվում են ձկնորսությամբ։ Երկաթուղիների երկարությունը 1105 կմ է, ավտոճանապարհներինը՝ 6986 կմ (6645 կմ–ը՝ կոշտ ծածկով, 1981)։ Չուդ–Պսկովի լճում և Վելիկայա գետի ստորին հոսանքում կա նավարկություն։

Լուասվորությունը և առողջապահությունը։ 1980–81 ուս․ տարում մարզում կար 665 հանրակրթական դպրոց, 22 պրոֆտեխ․ ուսումնարան, 16 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 4 բուհ։ 1981-ին գործում էին 599 մասսայական գրադարան, 13 թանգարան, 2 թատրոն, ֆիլհարմոնիա, 1290 ակումբային հիմնարկ, 1134 կինոկայանք, 86 հիվանդանոցային հիմնարկ (2718 բժիշկ), բալնեոլոգիական կուրորտ։ Հրատարակվում է մարզային 2 թերթ։

ՊՍԿՈՎԻ ՖԵՈԴԱԼԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, պետ․ կազմավորում միջնադարյան Ռուսիայում XIII դ․ 2-րդ կես –XVI դ․ սկզբին։ Առաջացել է Կիեյան Ռուսիայի մասնատումից (XII դ․) հետո։ Պսկովը իր հարակից տարածքով (Վելիկայա գետի ավազան, Չուդ և Պսկով լճերի ու Նարովա գետի շրջանը) մւոել է Նովգորոդի ֆեոդաչական հանրապետության մեջ՝ պահպանելով որոշ ինքնավարություն։ Լիվոնյան օրդենի դեմ պայքարին (1240 և 1242) մասնակցելու շնորհիվ մեծացել է Պսկովի նշանակությունը և XIII դ․ կեսից այն փաստորեն դարձել է ինքնուրույն (իրավաբանորեն ձևակերպվել է 1348-ին)։ Նովգորոդյան բոյարները դադարել են Պսկով ուղարկել իրենց կառավարիչներին, միայն եկեղեցու առումով է Պսկովը կախյալ մնացել Նովգորոդից։

Պ․ ֆ․ հ–ում տարածված էր երկրագործությունը, ձկնորսությունը, զարգացած էին արհեստները (դարբնությունը, շինարարական գործը, ոսկերչությունը), առևտուրը (հատկապես՝ Նովգորոդի և մյուս ռուս․, մերձբալթ․ ու արևմտաեվրոպ․ քաղաքների հետ)։ Պսկովը խոշոր առևտրա–արհեստավորական կենտրոն էր։ Պ․ ֆ․ հ–ում (ի տարբերություն Նովգորոդի ֆեոդ, հանրապետության) չկային խոշոր ֆեոդալ–հողատերեր։ Պսկովյան հանրապետությունում ձևավորված սոցիալական հարաբերություններն արտացոլվել են Պսկովյան դատաստանագրքում։ Պ․ ֆ․ հ․ ղեկավարում էր վեչեն, որին ենթակա էին իշխանները։ Վեչեն ընտրում էր պաշտոնյաներին, կարգավորում էր քաղաքի և գյուղի բնակիչների, ինչպես նաև ֆեոդալ–