Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/41

Այս էջը սրբագրված է

1966-ը ստեղծվեցին գիտ․ ու ուս․ հաստատություններ՝ Չինական ԳԱ տնտեսագիտության ինստ–ը Պեկինում, դրա բաժանմունքը Շանհայում, ժող․ համալսարանը Չանչունում, Նանկինի պետ․ համալսարանը Տյանցզինում, ֆինանսավալյուտային ինստ–ը Շանհայում, ինչպես նաև սկսեցին հրատարակվել մի շարք տնտեսագիտական պարբերականներ։ Քննարկվում էին Չ–ի պայմաններում օբյեկտիվ տնտ․ օրենքների գործողության բնույթի, ապրանք ադրամական հարաբերությունների օգտագործման, պլանավորման ձևերի ու մեթոդների պրոբլեմները։ Այդ ընթացքում պայքար էր մղվում տնտեսագիտական մտքի երկու՝ գիտ․, մարքս–լենինյան և վոլյունտարիստական, մանրբուրժ․ ուղղությունների միջև։ «Մեծ թռիչքի» ու «կուլտուրական հեղափոխության» տարիներին հաղթանակեց վերջինը։ Չ–ում մերժվեցին սոցիալիստական շինարարության տեսական օրինաչափությունները, տարածում ստացան ամեն տեսակի «նոր» տնտեսագիտական տեսություններ, առաջադրվեց «գյուղատնտեսությունը էկոնոմիկայի հիմքն է, իսկ արդյունաբերությունը՝ առաջատար ուժը» կուրսը, որը փաստորեն նահանջ էր սոցիալիստական ինդուստրացման քաղաքականությունից և վնասակար ազդեցություն ունեցավ ամբողջ ժողտնտեսության վրա։ Արտաքին տնտ․ քաոաքականության մեջ մերժվեցի սոցիալիզմի երկրների տնտ․ մերձեցման օբյեկտիվ օրինաչափությունները, հռչակվեց «սեփական ուժերի վրա հենվելու» կուրս, որն անտեսում է աշխատանքի միջազգային սոցիալիստական բաժանումը։

Քաղաքականության ու տնտեսության հարաբերակցության լենինյան սկզբունքի մաոիստական աղավաղումը, օբյեկտիվ տնտ․ օրենքների անտեսումը և ընդհանուր առմամբ նահանջը տնտ․ քաղաքականության մատերիալիստական հիմնավորումից առավել ևս սրեցին ՉԺՀ–ի ժողտնտեսության դժվարությունները։ Մաոիստական տեսությունները հիմնվում են վոլյունտարիստական սկզբունքների վրա և չունեն գիտ․ ու կոնստրուկտիվ բովանդակություն։

Իրավագիտությունը։ Իրավագիտական մտքի ծագումն ու զարգացումը Չ–ում շուրջ 2 հզ․ տարի կապված են եղել լեգիստյան («ֆացզյան» դպրոց) և կոնֆուցիականության բարոյաքաղաքական դպրոցների հետ։ Լեգիստների ըմբռնումները շարադրվել են «Շան Ցզյուն շու» տրակտատում («Շան մարզի կառավարիչի գիրք»), որը մ․ թ․ ա․ III դ․ կազմել են բարեփոխումների հայտնի կողմնակից Շան Յանի հետևորդները։ Զարգացնելով լեգիզմի նախահայր Դուան Չժոնի (մ․ թ․ ա․ VII դ․) առաջ քաշած օրենքի համընդհանրության սկզբունքը՝ Շան Յանը մշակել էր ժամանակի համար բռնապետության կատարյալ նախագիծ, որտեղ օրենքին տրվում է հասարակության ու պետության կարգավորիչ դեր։ Լեգիստների կարծիքով, հաջող կառավարել հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետության գլուխը հենվում է միասնական, բոլորի համար պարտադիր օրենքների վրա։ Նրանք գտնում էին, որ միայն օրենքի օգնությամբ է հնարավոր իրականացնել տնտ․ և քաղ․ խոշոր միջոցառումներ։ Օրենքը համարելով գերագույն ուժ՝ լեգիստները տիրակալին օժտում էին անսահմանափակ իշխանությամբ։ Լեգիստյան դպրոցի ծաղկման դարաշրջանը (մ․ թ․ ա․ V–III դդ․) հողի մասնավոր սեփականության ծագման ու տարածման, առևտրի ու արհեստների զարգացման, քաղաքների աճման ժամանակաշրջանն էր։ Սոցիալական այդ փոփոխություններն արտացոլվել են լեգիստների տեսական ու պրակտիկ գործունեության մեջ։ Պետ․ իրավունքի բնագավառում լեգիստներն ստեղծեցին մի շարք իրավաբանական նորմեր ու ինստ–ներ, որոնք դրվեցին նոր պետ․ կառուցվածքի՝ իշխանության կայսերական կարգի հիմքում։ Լեգիստների սկզբունքային հակառակորդները՝ կոնֆուցիականները, մերժում էին ամեն մի օրենսդրական ակտ, գտնում, որ օրենքը խախտում է ժառանգական արիստոկրատիայի դիրքերը։ Կոնֆուցիականները դեմ էին օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքին, ժառանգական արիստոկրատիան ու ադմինիստրացիան վեր էին դասում օրենքից։ Կոնֆուցիականների դեմ լեգիստների պայքարն ավարտվել է նրանց ոչ տևական հաղթանակով․ Ցինի կայսրության շրջանում (մ․ թ․ ա․ 221 – 207) նրանց ըմբռնումները դրվել են կառավարման հիմքում։ Սակայն արդեն Հան դինաստիայի շրջանում (մ․ թ․ ա․ 206 – մ․ թ․ 220), երբ կոնֆուցիականությունը դառնում է իշխող դասակարգի գաղափարախոսություն, տեղի է ունենում ազդեցության ոլորտների որոշակի տարանջատում։ Վարչական և քրեական իրավունքը կառուցվում է լեգիստների, քաղաքացիական, ընտանեկան և մասնավոր այլ իրավունքները՝ կոնֆուցիականության ազդեցությամբ։ Լեգիստյան մի շարք ըմբռնումներ կոնֆուցիականացվում են։ Վեյ հարստության կառավարման շրջանում (220–265) Չ–ում ընդունված «Գործերի բարեհաջող քննության ութ պայմաններ»-ի («Բա ի») մասին օրենքով պետ․ աստիճանավորների համար նախատեսվում են հատուկ արտոնություններ, նրանք վեր են դասվում օրենքից։ Չ–ում իշխանության համեմատաբար կայուն համակարգը ազդեցություն է թողել օրենսդրության վրա․ որպես կանոն բոլոր հարստությունների օրոք մշակված օրենքների ժողովածուները նախորդներից ժառանգել են իրավունքի հիմնական դրույթները։ Այդ երևույթը հատկապես ակնառու է Ցինյան դինաստիայի (1644–1911) օրենքների ժողովածուներում։ Այսպես, «Ցին մեծ դինաստիայի հիմնական ժողովածուների և որոշումների» քրեական օրենսգրքի հիմնական հոդվածները, առանց Էական փոփոխությունների, փոխառնվել են Մին դինաստիայի օրենսգրքից (1368–1644), որն իր հերթին կազմվել է Տան դինաստիայի (618–907) օրենսդրական համակարգի վրա։ Սակայն նոր ժամանակաշրջանում իրավունքի ավանդական նորմերը չէին կարող բավարարել Չ–ի տնտ․ և քաղ․ զարգացման պահանջները։ XIX դ․ վերջում, երբ Չ–ում ծավալվեց բարենորոգումների համար շարժումը, նրա ներկայացուցիչները (Կան Յու Վեյ, Լյան Ցիչաո ևն) սահմանադրական միապետության շրջանակներում, կապիտալիզմի արագ զարգացման նպատակով, առաջադրելով բուրժ․ վերափոխումների ծրագիր, հանդես եկան ավանդական օրենքների փոփոխման օգտին։ Սինհայի հեղափոխության (1911 – 13-ի) հետևանքով վերացվեցին կայսերական իշխանությունն ու դրա հետ միասին բազմաթիվ ավանդական օրենքներ (այդ թվում՝ «բա ի» օրենքը)։ 1912-ին Ազգ․ ժողովն ընդունեց Չին․ հանրապետության ժամանակավոր սահմանադրությունը (մշակմանը մասնակցել է նաև Սուն Յաթ Սենը), որը հռչակել է քաղաքացիների իրավահավասարության, անձի, բնակարանի ու գույքի անձեռնմխելիության, խոսքի, մամուլի, ժողովների ազատության ևն առաջադիմական սկզբունքներ։ Սակայն բեյյանյան միլիտարիստների տիրապետության ու չանկայշիական դիկտատուրայի հաստատումը խոչընդոտեց այդ սկզբունքների կենսագործմանը։ 1927–49-ին դեմոկրատական վերափոխումներն իրականացնում էր միայն ՉԿԿ, սովետների ձևով նոր հասարակական և պետ․ կարգ ստեղծված հս․, ապա ազատագրված շրջաններում։ Նոր իրավագիտության ծագումը կապվում է ՉԺՀ–ի հաստատման հետ։ ժող․ իշխանության առաջին տարիներին հրատարակվում էին գիտահանրամատչելի աշխատություններ կամ ընդհանրացվում ք աղաք ակ ան–իր ավաբան ական մարմինների գործունեությունը։ 1953-ին ստեղծվել է քաղ․ և իրավաբանական գիտությունների չին․ ասոցիացիան, 1958-ին՝ Չ–ի ԳԱ–ի իրավական և քաղ․ գիտությունների ինստ․։ 1960-ական թթ․ սկսվել է չին․ իրավագիտության ճգնաժամը, իրավագիտությունը հանգում է «Մաո Ցզե Դունի գաղափարների» մեծարմանը և ՍՍՀՄ ու սոցիալիստական մյուս երկրների իրավաբանների գիտ․ աշխատությունների միտումնավոր քննադատությանը։

3․ Գիտական հիմնարկներ ԳԱ հիմնադրվել է 1949-ին, Պեկինում, 1928-ին ստեղծված չին․ նախկին գիտությունների ակադեմիայի հիմքի վրա։ 1957-ին ուներ 5 բաժանմունք, մաթեմատիկայի, ֆիզիկայի և քիմիայի, տեխ․ գիտությունների, երկրաբանական–աշխարհագրական գիտությունների, փիլիսոփայության և հասարակական գիտությունների, կենսաբանության, ինչպես նաև կոմպլեքսային հետազոտությունների Խորհուրդ։ 1950-ական թվականներին բաժանմունքները միավորում էին մոտ 70 ԳՀԻ, որոնցում 1957-ին աշխատել է 5506 գիտաշխատող։ 1962-ին ՉԺՀ ԳԱ–ի կազմում կար ավելի քան 110 գիտ․ հիմնարկ։ «Կուլտուրական հեղափոխության» շրջանում փակվեցին բազմաթիվ գիտ․ հիմնարկներ, հալածանքների ենթարկվեցին շատ գիտնականներ, գործնականում դադարեցվեցին հիմնարար տեսական հետազոտությունները, և ընդհատվեցին բուհերում տարվող գիտահետազոտական աշխատանքները։ 70-ական թվականների սկզբին նորից ուշադրության կենտրոնում էր ռազմ, արդյունաբերության և գյուղատնտեսության հետ կապված կիրառական