Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/413

Այս էջը սրբագրված է

Երկ․ Opera quae exstant omnia, ed J․ L․ Heiberg, v․ 1–2, Lpz․, 1898–1907; Geographia․ Ecodicibus recongnovit, C․ Miillerus, v․ 1-2, Parisiis, 1883-1901․

Գրկ․ Արևմյան U․S․, Հայաստանը ըստ <Աշխարհացոյցի, Ե․, 1963։ Նույնի, Расселение горских народов Кавказа по Птолемею, «Труды VIII международного конгресса антропологических и этнографических наук», т․ VIII, М․, 1970; ИдельсонН․ И․, Этюды по истории планетных теорий, в кн․; Николай Коперник, М․–Л․, 1947, с․ 84–179; Томсон Д ж․ О․, История древней географии, М․, 1953․ Ս․ Մուրավյով

ՊՏՂՈՄԵՈՍԻ ԹԵՈՐԵՄ, տարրական երկրաչափության թեորեմ, ըսա որի՝ շրջանին ներգծյալ քառանկյան անկյունագծերի արտադրյալը հավասար է այդ քառանկյան հակադիր կողմերի արտադրյալների գումարին։ Ապացուցել է Կ․ Պտղոմեոսը։

ՊՏՂՈՄԵՈՍՆԵՐ, ճիշտը՝ Պտղոմեյաններ, Լագյաններ (հուն․ ПтоХедаин, Асгуьбса), թագավորական դինաստիա, որ իշխել է հելլենիստական Եգիպտոսում, մ․ թ․ ա․ 305–30-ին։ Հիմնադիրն էր Ալեքսանդր Մակեդոնացու զորավար Պտղոմեոս I Սոտերը («Փրկիչ», մակեդոնացի զորավար Լագոսի որդին), որը դիադոքոսների միջե Ալեքսանդր Մակեդոնացու տերությունը բաժանելիս ստացել է (323) Եգիպտոսը։ Պտղոմեոս I 305-ին իրեն հռչակել է թագավոր (305–283), ընդարձակել իր տիրույթները՝ գրավելով Կիրենաիկան, Ասորիքի հվ․ մասը ն Կիպրոսը։ Նրա օրոք սկսվել է ոռոգման համակարգի վերակառուցում, վարձկան զինվորներին (մակեդոնացի, հույն, թրակիացի) հատկացվել են հողաբաժիններ, ընդլայնվել է Ալեքսանդրիայի շինարարությունը, հաստատվել Սերապիս աստծու պաշտամունքը, որը միավորել է տեղական և հուն, հավատալիքները, ընդունել թագավորի աստվածային ծագման գաղափարը։ Պտղոմեոս II Փիլադելփոսը [«Եղբայրասեր», 283–246 (285-ից գահակից)] ստեղծել է հզոր նավատորմ, Եգիպտոսին է միացրել Փոքր Ասիայի և Եգեյան ծովի ավազանի մի շարք տարածքներ։ Նրա օրոք տիրապետել է պետ․ տնտեսությունը, որը հիւ11ւված էր արքայական հողերը վարձակալական հիմունքով մշակող «թագավորական հողագործների» և թագավորական արհեստանոցների աշխատողների աշխատանքի շահագործման վրա։ Ստրուկների աշխատանքը զգալի դեր չէր խաղում արտադրության մեջ։ Պ–ի մայրաքաղաք Ալեքսանդրիան դարձել է Միջերկրական ծովի առետրաարհեստավորական և մշակութային խոշորագույն կենտրոն։ Եգիպտոսը սանտր, կապեր ուներ կենտր․ Աֆրիկայի, Արաբիայի, Հնդկաստանի, Հայաստանի, արեմտամիջերկրածովյան և մերձսեծովյան երկրների հետ։

Պ–ի պետությունը առավելագույն քաղ․ հզորության է հասել Պտղոմեոս III Եվերգետեսի («Բարերար», 246–221) ժամանակ, որը վերագրավել է 282-ին անջատված Կիրենաիկան, Սեւևկյաննեըից նվաճել Հս․ Ասորիքի մի մասը, ընդլայնել տիրույթները Փոքր Ասիայում։ Մակայն մ․ թ․ ա․ III դ․ վերջից Պ–Ի պետությունն աստիճանաբար սկսել է թուլանալ արտաքին անհաջողությունների (պատերազմները Մակեդոնիայի և Սելեկյանների հետ) և ներքին հուզումների (եգիպտացի զինվորների ու գյուղացիների շարժումները), ազնվականության տարբեր խմբավորումների միջե պայքարի հետեվանքով։ 219-ին Սելեկյան թագավոր Անտիոքոս III Մեծը Պ–ից գրավել է Ասորիքը, 202–198-ին Սելեկյանները և Մակեդոնիան՝ Փոքր Ասիայի և Եգեյան ծովի ավագանի տիրույթները։ 170–168-ին Սելեկյան թագավոր Անտիոքոս IV-ի ներխուժումը առավել վատթարացրել է երկրի տնտ․ դրությունը, սկսվել է երկրագործների զանգվածային փախուստ գյուղերից։ Երկրի քաղ․ թուլացմանը նպաստել է նաև գահակալական երկարատե պայքարը (մ․ թ․ ա․ II դ․ սկիզբ–մ․ թ․ ա․ I դ․ կես), որը մղվում էր տիրող դասի քաղ․ երկու խմբավորումների՝ Ալեքսանդրիայի առետրաարհեստավորական և ռազմաաստիճանավորական ու քրմական հողատիրական ավագանու միջև։ Այդ պայքարում կարևոր դեր էր խաղում նաև Հռոմի (որը մ․ թ․ ա․ I դ․ սկսել էր միջամտել Եգիպտոսի ներքին գործերին) հետ Փոխհարաբերությունների հարցը։ Ալեքսանդրիայի պատերազմի (48–47) հետեանքով Եգիպտոսի գահին է հաստատվել (Հուլիոս Կեսարի օգնությամբ) Կլեոպատրա VII (մոտ 51 – 30, ընդհատումներով, տես Կփոպատըա)։ Մ․ թ․ ա․ 30-ին Օկտավիանոս Օգոստոսը վերացրել է Պ–ի թագավորությունը և դարձրել Հռոմի կայսերական պրովինցիա՝ Եգիպտոս անունով։

Պ–ի արքայացանկը Պտղոմեոս I Սոտեր (305–283), Պտղոմեոս II Փիլադելփոս (283–246, 285-ից՝ գահակից), Պտղոմեոս III Եվերգետես I (246–221), Պտղոմեոս IV Փիլոպատոր («Հայրասեր», 221–204), Պտղոմեոս V Եպիփանես («Փառավոր», 204–180), Պտղոմեոս VI Փիլոմետոր («Մայրասեր», 180–145), Պտղոմեոս VII Նեոս Փիլոպատոր («Նոր Հայրասեր», 145), Պտղոմեոս VIII Եվերգետես II [Փիսկոն («Հաստափոր», 170–116)], Պտղոմեոս IX Մոտեր II [Լաթյուրոս («Խոլորձ», 116–108 և 88–80)],Պտղոմեոս X Ալեքսանդր I (108/107–88), Պտղոմեոս XI Ալեքսանդր II (80), Պտղոմեոս XII Նեոս Դիոնիսոս Ավլետես («Նոր Դիոնիսոս Սրնգահար», 80–մոտ 51), Պտղոմեոս XIII Դիոնիսոս (51–47), Պտղոմեոս XIV Փիլոպատոր (47–44), Կլեոպատրա VII Թեա Փիլոպատորա [«Աստվածուհի Հայրասեր», մոտ 51–30 (առաջին վեց Կլեոպատրաները տարբեր ժամանակներում եղել են խնամակալներ կամ գահակիցներ)]։

Գրկ․ Ранович А․ Б․, Эллинизм и его историческая роль, М․–Л․, 1950, гл․․ 5; ЗельинК․К․, Исследования по истории земельных отношений в эллинистическом Египте II–I вв․ до н․ э․,М․, 1960յ В е v а пЕ․, A History of Egypt under the Ptolemaic Dynasty, L․, 1927․

ՊՏՂՈՒՆՔ, գյուղ ՀՍՍՀ էջմիածնի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ արլ․։ Պ–ով է անցնում Երեան–էջմիածին ավտոխճուղին։ Միավորված է Մուսալեռ ավանի այգեգործական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։

ՊՏՅԱԿ, ռիտոն (հուն․ puvx6v – եղջյուր), եղջյուրի տեսքով, ներքեի նեղ վերջավորությունում ոչ մեծ անցքով խմելու (սովորաբար գինու) հին անոթ։ Պ–ները պատրաստվել են մետաղից, կավից» եղջյուրից, զարդապատվել բարձրաքանդակներով և Փորագրություններով։ Կենդանու գլխի պատկերով (երբեմն թաթով) ավարտվող կարճ, լայն Պ–ները բնորոշ են հին հուն, արվեստին։ Ասիական տիպի Պ–ները երկարավուն են, վերջույթում՝ քանդակապատկերով (կենդանու կամ մարդակերպ էակի մարմին)։ Հայաստանի տարածքում (Արտաշատում, էրեբունիում և այլուր) պեղումներով հայտնաբերվել են թե՝ տեղական, թե՝ բերովի բազմաթիվ Պ–ներ։

ՊՏՏԱԽՏ, ցենուրոզ, կճղակավորների (գերազանցապես ոչխարների), որոշ կրծողների, հազվադեպ նաև մարդկանց ճիճվային հիվանդություն, որը բնորոշվում է տարբեր հյուսվածքներում երիզորդի թրթուրների՝ ցենուրների զարգացմամբ։ Վերջիններս տեղակայվում են գլխուղեղում (ուղեղային Պ․), ենթամաշկային բջջանքում, միջմկանային շարակցական հյուսվածքում։ Հարուցիչների աղբյուրը մսակեր կենդանիներն են (հիմնականում շ,ները), որոնց աղիքներում մակաբուծվում են սեռահասուն ցեստոդները։ Կենդանիները Պ–ով հիվանդանում են մակաբույծների ձվերով վարակված խոտի և ջրի միջոցով։ Ոչխարների համար առավել վտանգավոր է Պ–ի ուղեղային ձևը, որի ժամանակ կենդանիները կատարում են շրջանաձե շարժումներ, գլուխը ետ են գցում կամ հակում, նկատվում են ջղաձգություններ, տեսողության կորուստ։ Հիվանդ կենդանիները խիստ հյուծվում են և մի քանի նոպաներից հետո սովորաբար սատկում են։ Բուժումը․ վիրաբուժական (միայն արժեքավոր կենդանիներին)։ Մնացած դեպքերում կեն–