Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/417

Այս էջը սրբագրված է

XIV դ․Պ, Եվրոպայի տնտ․, քաղ․ և մշակութային խոշորագույն կենտրոններից էր։ Ուներ շուրջ 40 հզ․ բնակիչ։ 1419-ի հուլիսի 30-ին Պ–ում, որը հապան հեղափոխական շարժման կենտրոններից էր, տեղի է ունեցել հուսյանների ապստամբություն։ Տաբորի՝ 1547-ին Հաբսբուրգների դեմ ապստամբությանը մասնակցելու համար, Պ․ զրկվել է քաղաքային իրավունքներից։ Երեսնամյա պատերազմի (1618–48) ընթացքում Պ․ խիստ ավերվել է։ Պ–ի նշանակությունն ընկելէ։ XVIII դ․ վերջին վերստին աշխուժացել է Պ–ի տնտ․ կյանքը, առաջացել են մի շարք մանուֆակտուրաներ, աճել է բնակչության թիվը՝ շուրջ 80 հզ․։ 1848–49-ի հեղափոխությունից հետո Պ․ դարձել է Հաբսբուրգների միապետության առավել զարգացած քաղաքներից մեկը, չեխական բանվ․ շարժման կենտրոն։ 1878-ին Պ–ում հիմնվել է Չեխասլավոնական ս–դ․ բանվ․ կուսակցությունը։ 1912-ի հունվարին Պ–ում կայացել է ՌՍԴԲԿ համառուսաստանյան (Պրագայի) կոնֆերանսը Վ․ Ի․ Լենինի ղեկավարությամբ։ 1918-ից Պ․ Չեխոսլովակյան Հանրապետության մայրաքաղաքն է։ 1921-ին Պ–ում հիմնվել է Չեխոսլովակիայի կոմկուսը (ՉԿԿ)։ Գերմանաֆաշիստական օկուպացիայի տարիներին (1939-ի մարտ -1945-ի մայիս) Պ․ Չեխոսլովակիայի ազգային–ազատագրական պայքարի կենտրոնն էր։ 1945-ի մայիսի 5-ին Պ–ում բռնկված հակաֆաշիստական ապստամբությունը Չեխոսլովակիայում 1945-ի ժող․ ապստամբության բաղկացուցիչ մասն էր։ Ապստամբներին օգնության եկած սովետական բանակի զորամասերը 1945-ի մայիսի 9-ին ազատագրեցին Պ․։ 1947-ին Պ–ում տեղի է ունեցել Երիտասարդության համաշխարհային ֆեստիվալ, 1949-ին՝ Խաղաղության կողմնակիցների համաշխարհային 1-ին կոնգրեսը։ Պ–ում են գտնվում Արհմիությունների համաշխարհային ֆեդերացիայի քարտուղարությունը (1956-ից), Ուսանողների միջազգային միության քարտուղարությունը։

Տնտեսությունը։ Պ–ի արդյունաբերությունը զարգանում է ինտենսիվորեն։ Արդյունաբերության զարգացման կարևոր բազան Կլադնենի ածխա–մետալուրգիական համալիրն է։ ՍՍՀՄ–ից ստացվող նավթն ու գազը բարելավում են քաղաքի էլեկտրամատակարարումը։ Պ․ մետաղաձուլության և մեքենաշինության խոշորագույն կենտրոն է։ Առաջատար ճյուղը ծանր մեքենաշինությունն է։ Թողարկումն էլեկտրամեքենաներ, դիզելներ, կոմպրեսորներ, սառնարանային սարքեր, կաթսաներ, ջերմաքարշեր, հանքահորային սարքավորում, ամբարձիչներ ևն։ Կա ավտո– և ավիաշինության, էլեկտրատեխ․ և ռադիոէլեկտրոնային, սննդի (հատկապես գարեջրի արտադրություն), պոլիգրաֆ, քիմ․, ռետինի, շինանյութերի, տեքստիլ արդյունաբերություն, մոտոցիկլետների, օպտիկա–մեխանիկական իրերի, կարի, դեղագործական–կոսմետիկական նյութերի, կաշվի–գալանտերեական իրերի արտադրություն, սարքաշինություն։

Պ․ տրանսպորտային կարևորագույն հանգույց է։ Ունի միջազգային օդանավակայան։ վլտավա գետով կապվում է Մոստեցկ ածխային ավազանի և ԳԴՀ–ի հետ։ Պ–ի մոտով են անցնում «Դրուժբա» նավթամուղը և անդրեվրոպական գազամուղը։ Գործում է մետրոպոլիտեն։

Ճարտարապետությունը։ Քաղաքը տարածվում է Վլտավա գետի հովտի 5 բլուրների վրա։ Առատ կանաչի, քաղաքի կերպարը բնորոշող գոթական և բարոկկո ոճի բազմաթիվ ճարտ․ հուշարձանների շնորհիվ Պ․ Եվրոպայի գեղեցիկ քաղաքներից է։ Կազմավորվել է Գրադ և Վիշեգրադ (հիմնադրվել են IX դ․) ամրոցների շրջակայքում առաջացած բնակատեղիների միավորումից։ Քաղաքի հին շրջաններում հիմնականում պահպանվել է միջնադարյան անկանոն կառուցապատումը։ Վլտավա գետի ձախ ափին Գրադն է (պահպանվել են XII–XV դդ․ ամրությունների մնացորդներ, Ա․ Ցիրժիի ռոմանական բազիլիկը, XII–XVIII դդ․, Ս․ Վիտի գոթական տաճարը, 1344–1929, ուշ գոթական «Վլադիսլավյան դահլիճով» թագավորական պալատը, XII–XVIII դդ․ ևն)։ Գրադչանի և Մալա Սարանա շրջաններում կանգուն են Վերածննդի (Բելվեդեր թագավորական ամառային պալատը, 1535–63, նշանավոր «երգող» շատրվանով, XVI դ․ կես, Շվարցենբերգյան, 1545–63) և բարոկկո (Շտեռնբերգյան, XVII դ․ վերջ–XVIII դ․, Վալդշտեյնյան, 1624–30 ևն) ոճերի պալատներ, բարոկկո ոճի մենաստաններ և եկեղեցիներ, XVII–XIX դդ․ բնակելի տներ։ Վլտավա գետի աջ ափին կենտրոնական հրապարակներով Ստարե Մեստո և Նովե Մեստո շրջաններն են (կանոնավոր հատակագծերով), ուր պահպանվել են XIV–XV դդ․ ամրությունների մնացորդներ, գոթիկո, Վերածննդի և բարոկկո ոճերի բնակելի տներ, գոթական ռատուշան (XIV–XVII դդ․) ժամացույցի աշտարակով, Կարլի համալսարանը (Կարոլինում, XIV դ․), XIV–XVII դդ․ եկեղեցիներ, ճիզվիտական կոլեգիան (Կլեմենտինում, XVII դ․) ևն։ XIX դ․ 2-րդ կեսին Նովե Մեստո շրջանում կազմավորվել է Պ–ի ժամանակակից կենտրոնը (Վացլավյան հրապարակը), կառուցվել են էկլեկտիկ շքեղ հասարակական շինություններ (Ազգային թանգարանը, 1885–90, ճարտ․ Յ․ Շուլց, Ազգային թատրոնը, 1868–81, ճարտ․ 6ո․ Զիտեկ), վերականգնվել են առափնյակները։ Վլտավա գետի վրա գցվել են բազմաթիվ կամուրջներ, այդ թվում՝ Կարլի (1357–1378, ճարտ․ Պետր Պարլերժ, ավարտվել է XV դ․, քանդակները՝ XVII դ․ վերջ – XVIII դ․ սկիզբ), Ֆ․ Պալացկու (1876–1878, քանդակները՝ 6ո․ Միսլբեկի)։

XX դ․ սկզբին կառուցվել են ժամանակակից ճարտ․ և ֆունկցիոնալիզմի ոգով շենքեր։ Ըստ վերականգնման նախագծի (1963) կառուցվել են ազատ հատակագծով բարեկարգ բնակելի թաղամասեր, ջրային ստադիոնը (1960-ից, ճարտ․ Ռ․ Պոդզեմնի), Մակրոմոլեկուլային քիմիայի ինստ․ (1960–65), Ազգ․ ժողովի շենքը (1970–73, երկուսն էլ՝ ճարտ․ Կ․Պրագեր) ևն։

Տարվում է քաղաքի հարավային և հյուսիսային շրջանների շինարարությունը։ Ստեղծվել են բազմաթիվ մեմորիալ կառույցներ, նշանավոր մարդկանց հուշարձաններ։

Ուսումնական հաստատ ությունները, գիտական և մշակութային հիմնարկները։ Պ–ում են գտնվում Կարլի (Պրագայի համալսարանի), Նոյեմբերի 17-ի անվ․ համալսարանները, Չեխական բարձրագույն տեխ․ ուսումնարանը, բարձրագույն քի–