Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/420

Այս էջը սրբագրված է

«Վադջալագգա», Մուլադեի մասին ասքերի շարքը, Խարիբհադրայի «Դհուրաաքյանա», վիպերգական ժանրի ստեղծագործությունները՝ կապված շայնիզմքւ քարոզչության հեա են)։ Այլ պրակրիտներով պահպանվել են միայն առանձին հուշարձաններ, ինչպես Դունադհիի պայշաչի լեզվով գրված «Բրիհատկաթա» էպոսը (մեզ է հասել սանսկրիտերեն երեք վերամշակումներով)։

Անկախության տարիներին հրատարակվել են պրակրիտներով, ապաբհրանշայով և ավահաթայով գրական հուշարձաններ [Ադդահմանա Մուլթանիի (մոտ IX–X դդ․) «Սանդեշրասակ» պոեմը]։

Համահնդկական գրական–պատմական պրոցեսում պրակրիտ գրականությունը երկար ժամանակ հանդես է եկել որպես սուբստրատ, որի վրա աճել է սանսկրիտական գրականությունը, վերջինս իր հերթին ազդեցություն է գործել պրակրիտներով, ապաբհրանշայով և ավահաթայով գրված գրականության վրա։

Գրկ. Kochar H․, Apabhrams-sahitya, Delhi, 1957; Кatгe S․ М․, Prakrit Langua– ges and their Contribution to Indian Culture, Poona, 1964․

ՊՐԱԿՐԻՏՆԵՐ, միջին հնդ․ լեզուներ ու բարբառներ, որոնք շարունակում են հնդեվրոպական բարբառների զարգացման հին հնդ․ փուլը և ընկած են նոր հնդկական (հնդարիական) Լեզուների հիմքում։ Պ․ առաջին անգամ գրառվել են մ․ թ․ ա․ III դ․։ Նախապես եղել են կենդանի խոսակցական բարբառներ։ Միջին հնդ․ լեզուների զարգացման մեջ տարբերակում են 3 փուլ՝ 1․ բուդդայական արխաիկ լեզուն՝ պալին, Աշոկա թագավորի վիմագիր արձանագրությունների Պ․՝ վաղ շրջանի պայշաչին, վիմագրական առանձին տեքստեր, 2․ գրական Պ․ շաուրասենի (Հնդկաստանի հս–արմ․), մահադհի (Հնդկաստանի արլ․), մահարաշտրի (Մահարաշտրա), 3․ ապաբհրանշան (V դարից)։ Պ–ի ուսումնասիրման համար մեծ արժեք ունեն գրական երկերը․ Կալիդասայի, Բհասայի և այլոց պիեսներում թագավորներն ու ազնվականները խոսում են սանսկրիտով, երեելի տիկնայք՝ շաուրասենիով, «ստորին դաս»-ի մարդիկ՝ մահադհիով, կանայք երգում են մահարաշտրիով։ Պ–ի հնչյունական առանձնահատկություններից են վանկարար ձայնորդների և երկբարբառների բացակայությունը, բաղաձայնական խմբերի մեծ մասի հաջորդական պարզեցումը, բաղաձայնների հնչյունափոխությունը միջձայնավորային դիրքում են։ Ձևաբանությանը բնորոշ են անվան և բայի հիմքերի տիպերի միասնականացման միտումը, միջնորդական սեռի երկակի թվի և անցյալ ժամանակի անձնական ձևերի կորուստը, անվանական հարացույցի վրա դերանվանականի ազդեցության ուժեղացումը։ Շարահյուսության մեջ նկատվում է վերլուծականության միտում։

ՊՐԱՆԴՏԼ (Prandtl) Լյուդվիգ (1875–1953), մեխանիկայի բնագավառի գերմ․ գիտնական, ժամանակակից աերոդինամիկայի և հիդրոդինամիկայի հիմնադիրներից։ Հանովերի բարձրագույն տեխ․ ուսումնարանի (1901-ից) և Գյոթինգենի համալսարանի (1904-ից) պրոֆեսոր։ 1925–47-ին՝ Հիդրոաերոդինամիկայի Կայզեր Վիլհելմ ինստ–ի դիրեկտոր։ Հիմնական աշխատանքները նվիրված են առաձգականության և պլաստիկության տեսությանը, հիդրոաերոմեխանիկային, գազային դինամիկային և դինամիկական օդերևութաբանությանը։ 1904-ին Պ․ մուծել է սահմանային շերւոի գաղափարը։ Ստեղծել է ինքնաթիռի՝ վերջավոր բացվածքով թևի տեսությունը, մշակել համապատասխան հավասարումների լուծման պարզեցված եղանակներ, ուսումնասիրել է տուրբուլենտ հոսանքը խողովակներում, ազատ մթնոլորտի տուրբուլենտությունը, լամինար հոսանքի անցումը տուրբուլենտի, հետագոտել ճնշման տակ գազերի և գոլորշիների գերձայնային հոսքը։ Պ–ի անունով են կոչվել հավասարումներ, հասկացություններ, սարքեր։

ՊՐԱՆԴՏԼԻ ԹԻՎ, հեղուկներում և գազերում ընթացող ջերմային պրոցեսների նմանության հայաանիշներից (Pr)։ Կոչվել է Լ․ Պրանդաչի անունով։ Pr=v/a=дсрД, որտեղ v = ju/p-ն մածուցիկության կինեմատիկական գործակիցն է, |յ,-ն՝ մածուցիկության դինամիկական գործակիցը, p-ն՝ խտությունը, X-ն՝ ջեր– մահաղորդականության գործակիցը, a=^/pcp-ti՝ ջերմաստիճանահաղորդականության գործակիցը, Cp-ն՝ միջավայրի տեսակարար ջերմունակությունը հաստատուն ճնշման դեպքում։ Պ․ թ․ միջավայրի ֆիզիկական բնութագիր է և կախված է միայն դրա թերմոդինամիկական վիճակից։ Նմանության մյուս հայտանիշների՝ Պեկչեի թվի (Ре) և Ռեյնոչդսի թվի (Re) հետ Պ․ թ․ կապված է Pr=Pe/Re առնչությամբ։

ՊՐԱՆԴՏԼԻ ԽՈՂՈՎԱԿ, Պիտո-Պրանդտլի խողովակ, հեղուկի կամ գազի հոսքի v արագության չափման սարք, որը հիմնված է հոսքի որևէ կետում P0 լրիվ և P ստատիկ ճնշման միաժամանակյա չափման վրա։ Հայտնագործել է ֆրանս․ գիտնական Հ․ Պիտոն (H․ Pitot), հետագայում կաւոարելագործել է Լ․ Պրանդալը։ Պ․ խ․ կիսագնդային ծորակով գլանաձև խողովակ է (նկ․ ), որի առանցքը տեղադրվում է հոսքի ուղղությամբ։ Կիսագնդի կենտրոնական անցքը (կրիտիկական կետ) ծառայում է P0 լրիվ ճնշումը չափելու համար։ Մյուս անցքը (կամ մի քանի անցքեր) գտնվում է խողովակի կողմնային մակերևույթի վրա և ծառայում P ստատիկ ճնշումը չափելու համար։ Պ․ խ–ի երկրաչափական ձևը, անցքերի ձևը և դրանց հեռավորությունը խողովակի ծորակից ընտրվում են այնպես, որ կողմնային անցքերում ճնշումը հնարավորին չափ քիչ տարբերվի ուսումնասիրվող կետում հոսքի ստատիկ ճնշումից։ Եթե հայտնի են P-ն և Po-ն, ապա Բեռնուչիի հավասարման հիման վրա հաշվում են հոսքի v արագությունը։ Պ․ խ․ կիրառվում է նաև գերձայնային հոսքում արագության և Մաիւի թվի որոշման համար։ Հոսքի արագության չափման համար գոյություն ունեն Պ․ խ–ի մի շարք տարատեսակներ։

«ՊՐԱՎԴԱ» («Правда», «ճշմարտություն»), օրաթերթ, ՍՄԿԿ Կենտկոմի օրգան․ հրատարակվում է Մոսկվայում, հիմնադրել է Վ․ Ի․ Լենինը, 1912-ին։ Ամենամասսայական և հանրաճանաչ սովետական թերթը։ «Պ․»-ի պատմությունն անխզելիորեն կապված է ՍՄԿԿ պատմության հետ։ Կուսակցության հետ միասին անցնելով սոցիալիստական հեղափոխության հաղթանակի, սոցիալիզմի ու կոմունիզմի կառուցման համար պայքարի պատմական մեծ ուղի և իրականացնելով կոլեկտիվ ագիտատորի, պրոպագանդիստի ու կազմակերպչի իր դերը՝ այն դարձել է համաժող․, արդիականության ամենահեղինակավոր ու ազդեցիկ թերթերից։ «Պ․»-ն հրատարակվել է ՌԱԴԲ(բ)Կ 6-րդ (Պրագայի) կոնֆերանսի որոշմամբ․ նրա առաջին համարը լույս է տեսել 1912-ի ապրիլի 22 (մայիսի 5)-ին, Պետերբուրգում։ 1914-ից այդ օրը նշվել է որպես բանվ․ մամուլի տոն, իսկ 1922-ից, ամեն տարի նշվում է որպես մամուչի օր։ Լինելով բանվ․ մասսայական լեգալ օրաթերթ՝ «Պ․» փաստորեն բոլշևիկյան կուսակցության օրգանն էր (1908–17-ին ՌՍԴԲԿ կենտր․ օրգանը «Սոցիալ-դեմոկրատ»–ն էր, որը հրատարակվում էր արտասահմանում), որի խմբագրությունում էր կենտրոնացված նաև կուսակցական–կազմակերպական աշխատանքի զգալի մասը։ ՌՍԴՔ(բ)Կ 6-րդ համագումարում 6ա․ Մ․ Սվերդլովը նշել է․ «Կենտրոնական Կոմիտեն «Պրավդա»-ի միջոցով իրականացնում էր ամբողջ կուսակցության թե՝ գաղափարական, թե՝ կազմակերպական ղեկավարումը, «Պրավդա»-ում էին ընկերները գտնում բոլոր տեսական հարցերի պատասխանները» [Шестой съезд РСДРП (большевиков)․ Протоколы, М․, 1958, с․ 37]։ «Պ․»-ի փաստական խմբագիրն ու ղեկավարը Վ․ Ի․ Լենինն էր։ Նա է մշակել թերթի կառուցվածքը, հոգացել խմբագրա–