Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/421

Այս էջը սրբագրված է

կան ապարատի ու հեղինակային կոլեկտիվի ընտրության մասին, որոշել թերթի ուղղությունը։ «Պ․»-ում 1912– 14-ին տպագրվել է Վ․ Ի․ Լենինի շուրջ 300, իսկ միայն 1917-ի մարտ–հոկտեմբերին՝ 207 հոդված և ներքին ու արտաքին կյանքի հրատապ խնդիրների վերաբերյալ լենինյան այլ փաստաթուղթ (տես Բուշևիկյան մամուչ)։

«Պ․»-ի հրատարակիչներն ու ակտիվ աշխատակիցներն էին 4-րդ Պետ․ դումայի բոլշևիկ դեպուտատներ Ա․ Ե․ Բադանը, Մ․ Կ․Մուրանովը, Ն․ Ռ․ Շագովը, Գ․ Ի․ Պետրովսկին, Ֆ․ Ն․ Սամոյլովը։ «Պ․»-ի կազմակերպիչների, խմբագիրների ու աշխատակիցների թվում էին Ն․ Ն․ Բատուրինը, Ա․ Ս․ Բուբնովը, Կ․ Ս․ երեմեևը, Բ․ Ի․ Իվանովը, Մ․ Ի․ Կալինինը, է․ Ի․ Կվիրինգը, Ն․ Կ․ Կրուպսկայան, Ն․ Վ․ Կրիլենկոն, Վ․ Ռ․ Մենժինսկին, Լ․ Մ․ Միխայլովը, Վ․ Մ․ Մոլոտովը, Ե․ Մ․ Ցարովսլավսկին, Վ․ Ի․ Նևսկին, Ս․ Գ․ Շահումյանը, Ն․ Ի․ Պոդվոյսկին, Ն․ Գ․ Պոլետաևը, Մ․ Ա․ Սավելևը, Կ․ Ն․ Սամոյլովը, Ցա․ Մ․ Սվերդլովը, Ն․ Ա․ Սկրիպնիկը, Ի․ Վ․ Ստալինը, Պ․ Ի․ Ստուչկան, Ա․ Ի․ Ուլյանովա–Ելիզարովան, Մ․ Ի․ Ուլյանովան, Մ․Ս․Օլմինսկին և ուրիշներ։ Արտասահմանից թերթին գրում էին Ի․ Ֆ․ Արմանդը, Ֆ․ Ա․ Արտյոմը (Սերգեև), Ա․ Մ․ Կոլոնտայը, Լ․ Ն․ Ստալը, Յու․ Մ․ Ատեկլովը։ «Պ․»-ի անփոփոխ աշխատակիցն էր բանաստեղծ Դ․ Բեդնին, 1912–14-ին գրական բաժինը ղեկավարում էր Մ․ Դորկին։ Թերթին ակտիվորեն աշխատակցել են նաև հայ բոլշևիկներ Բ․ Բորյանը, Ս․ Կասյանը, Ա․ Կարինյանը, Ս․ Հովսեփյանը, Ա․ Մռավյանը և ուրիշներ։

1912–14-ին «Պ․» մեծ դեր է խաղացել բանվոր դասակարգի համախմբման, բոլշևիկյան լոզունգների, կուսակցության լեգալ ու անլեգալ աշխատանքի զուգակցման տակտիկայի պրոպագանդման, մենշևիկ–լիկվիդատորների, տրոցկիստների ու այլ կարգի օպորտունիստների դեմ պայքարի ասպարեզում։ Այդ տարիներին թերթում տպագրվել են աշխատավորների ավելի քան 16 հզ․ նամակ ու թղթակցություն։ Դրանք պատմում էին հեղափոխական շարժման վերելքի, տարբեր քաղաքներում պրոլետարիատի պայքարի, բանվորության աշխատանքային ու կենցաղային ծանր պայմանների, աշխատավոր գյուղացիության թշվառ վիճակի մասին, աշխատավորական խավերին կոչ անում բանվոր դասակարգի ղեկավարությամբ պայքարի ելնել ընդդեմ ինքնակալության, ազգ․ ու սոցիալական ճնշման։ Ցարիզմը մշտապես հետապնդել է «Պ․»~ին ու նրա հրատարակիչներին։ 1912–14-ին թերթի 645 համարից 190-ը ռեպրեսիաների է ենթարկվել, 8 անգամ արգելվել է նրպ հրատարակումը, սակայն «Պ․» շարունակել է լույս տեսնել այլ անուններով (1913-ին՝ «Ռաբոչայա պրավդա», «Մեվերնայա պրավդա», «Պրավդա արուդ ա», «Զա պրավդու», 1914-ին՝ «Պրոլետարսկայա պրավդա», «Պուտ պրավդի», «Ռաբոչի», «Տրուդովայա պրավդա»)։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին՝ 1914-ի հուլիսի 8-ին, ցարական կառավարությունը արգելեց թերթի հրատարակումը և ձերբակալեց նրա աշխատակիցներին։

Փետրվարյան հեղափոխությունից հետո, 1917-ի մարտի 5 (19)-ից «Պ․» սկսեց լույս տեսնել որպես ՌՍԴԲ(բ)Կ Կենտկոմի և Պետերբուրգի կոմիտեի օրգան։ Վերադառնալով արտասահմանից՝ վ․ ի․ Լենինը 1917-ի ապրիլի 5(18)-ից մտավ խմբագրության կազմի մեշ։ Խմբագրության քարտուղարն էր Մ․ Ի․ Ուլյանովան։ Այդ շրջանում թերթը պրոպագանդել է բուշևիկյան կուսակցության տակտիկան ու ստրատեգիան, հետևողականորեն բացահայտել բուրժ․ ժամանակավոր կառավարության հակաժող․ բնույթը, մերկացրել մենշևիկների ու էսէռների օպորտունիզմը, մասսաներին մոբիլիզացրել սոցիալիստական հեղափոխության նախա–պատրաստմանն ու իրականացմանը։ 1917-իհուլիսի 5(18)-ին յունկերները ավերել են խմբագրությունը։ Մինչև հոկտեմբեր, հետապնդման ու հալածանքի պայմաններում, «Պ․» լայս է տեսել «Լիստոկ «Պրավդի», «Ռաբոչի ի սոլդատ», «Պրոլետարի», «Ռաբոչի», «Ռաբոչի պուտ» անուններով։ 1917-ի հոկտ․ 27 (նոյեմբ․ 9)-ից թերթը նորից սկսեց լույս տեսնել «Պ․» անունով՝ որպես ՌՍԴԲ(բ)Կ Կենտկոմի օրգան։ 1918-ի մարտի 16-ից «Պ․» լույս է տեսնում Մոսկվայում (մինչև 1925-ը ՌԿ(բ)Կ ԿԿ և ՄԿ, 1925-ից՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ և ՄԿ, 1952-ի հոկտեմբերից՝ ՍՄԿԿ Կենտկոմի օրգան)։

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո «Պ․»-ում տպագրվում էին կոմունիստական կուսակցության ու սովետական կառավարության կարևորագույն որոշումները, Վ․ Ի․ Լենինի՝ աշխարհում առաջին սոցիալիստական պետության շինարարության տարբեր հարցերին նվիրված ճառերն ու հոդվածները։ 1917-ի հոկտ․ 25 (նոյեմբ․ 7)-ից մինչև 1923-ի հունվարի կեսերը թերթում տպագրվել է 345 լենինյան աշխատություն։

Քաղաքացիական պատերազմի տարիներին «Պ․» մասսաներին մոբիլիզացրել և պայքարի է կոչել ընդդեմ ներքին ու արտաքին հակահեղափոխության միացյալ ուժերի, պատերազմից հետո՝ հանուն ժող․ տնտեսության վերականգնման։ Սովետական հասարակության զարգացման բոլոր փուլերում «Պ․» եղել է կուսակցության մարտական զենքը՝ նրա ստրատեգիական, տակտիկական ու կազմակերպական խնդիրների իրականացման, տնտ․ շինարարության պլանները կյանքի կոչելու, մարքս–լենինյան ուսմունքը անաղարտ պահելու, աշխատավորության նյութական ու կուլտուրական մակարդակի բարձրացման համար մղվող պայքարում։ Նախապատերազմյան հնգամյակների տարիներին (1929–40) «Պ․» կազմակերպական մեծ աշխատանք է կատարել երկրի ինդուստրացման, սոցիալիստական մրցությունը ծավալելու, հարվածայնությունն ու ստախանովյան շարժումը պրոպագանդելու, աշխատանքի նկատմամբ մարդկանց կոմունիստական վերաբերմունքի ոգով դաստիարակելու ուղղությամբ։ Թերթը խոշոր ներդրում ունի գյուղատնտեսության կոլեկտիվացման, նորաստեղծ կոլեկտիվ ու սովետական տնտեսությունները և ՄՏԿ-ները ամրապնդելու համար կուսակցության առաջադրանքներն իրականացնելու գործում։ Կուլտուրական հեղափոխության ընթացքում «Պ․» սիստեմատիկաբար լուսաբանել է անգրագիտության վերացման համար պայքարը, ժող․ կրթության, գրականության, արվեստի զարգացման խնդիրները, իր էջերը տրամադրել սովետական գիտնականներին, գրողներին ու մշակույթի գործիչներին։ Թերթը միաժամանակ կոչ է արել ամրապնդել ՍՍՀՄ պաշտպանունակությունը, սովետական մարդկանց դաստիարակել է հայրենասիրության ու ինտերնացիոնալիզմի, քաղ․ բարձր զգոնության ոգով, մերկացրել ֆաշիզմը, պայքարել պատերազմի իմպերիալիստական հրձիգների դեմ։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45) «Պ․» ֆաշիստ, ագրեսորների դեմ համաժող․ պայքարի բոցաշունչ ագիտատոր ու կազմակերպիչ էր։ Թերթը մասսաների գիտակցությանն էր հասցնում սոցիալիստական հայրենիքի պաշտպանության մասին լենինյան գա–