Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/426

Այս էջը սրբագրված է

որը 1970-ից կոչվում է «Ռեֆորմատական եկեղեցիների համաշխարհային ալյանս»։ Ա․ Սարգսյան

ՊՐԵՍ–ԲՅՈՒՐՈ, մամուլի կենտրոն, 1․ տեղեկատու ծառայություն համագումարների, կոնգրեսների, մարզական և այլ միջոցառումների ժամանակ՝ տվյալ իրադարձությունները լուսաբանող լրագրողներին օգնելու նպատակով։ Կազմակերպում է ւցրես–կոնֆերանսներ, թողարկում պրես–ռելիզներ [(անգլ․ press-release – թողարկում մամուլի համար), կառավարական մարմինների, միջազգային կազմակերպությունների, շտաբկայանների, պրես–բյուրոների թողարկած հատուկ տեղեկագրեր, որոնք ենթակա են անմիջապես հրատարակվելու և տարածվելու]։ 2․ խոշոր թերթերի խմբագրություններին, մամուլի և հեռագրական գործակալություններին կից ինֆորմացիայի մշտապես գործող օրգան։

ՊՐԵՍ–ԿՈՆՖԵՐԱՆՍ, մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության ներկայացուցիչների հավաք, որ կազմակերպում են պաշտոնական անձինք՝ հասարակական–քաղ․ հրատապ հարցերի շուրջ լրագրողներին ինֆորմացիա հաղորդելու նպատակով։ Պ–կ․ է անվանվում նաև պետ–հասարակական գործիչների, գիտնականների, մարզիկների և այլոց հանդիպումը լրագրողների հետ՝ զրույցի կամ հարց ու պատասխանի համար։

ՊՐԵՍՏԵՍ (Prestes) Լուիս Կարլոս (ծն․ 3․1․1898, Պորտու Ալեգրի), բրազ․ և միջազգային բանվ․ շարժման գործիչ։ Բրազ․ կոմունիստական կուսակցության (ԲԿԿ) անդամ 1934-ից։ Ծնվել է զինծառայողի ընտանիքում։ Ստացել է զինվորական բարձրագույն կրթություն։ 1918–24-ին ծառայել է բրազ․ բանակում, հեղափոխական գործունեություն ծավալել զինվորների և սպաների շրջանում։ 1924–27-ին եղել է Ա․ Բերնարդիսի դիկտատուրայի դեմ դեմոկրատական ուժերի զինված պայքարի ղեկավարը։ 1927–31-ին տարագրության մեջ է եղել Բոլիվիայում, Արգենտինայում և Ուրուգվայում, կապեր է ունեցել այդ երկրների կոմկուսների և Կոմինտերնի ԳԿ հարավամեր․ բյուրոյի հետ։ 1931–34-ին ապրել է ՍՍՀՄ–ում։ Ընտրվել է Կոմինտերնի ԳԿ անդամ (1935)։ 1935-ին եղել է ժ․ Վարգասի դիկտատուրայի դեմ բրազ․ ժողովրդի ապստամբության կազմակերպիչը, Ազգային– ազատագրական ալյանսի (ընտրվել է ալյանսի պատվավոր նախագահ) հեղափոխական բանակի ղեկավարը։ Ապստամբության ճնշումից հետո ձերբակալվել և 1936–45-ին բանտարկվել է, 1943-ից՝ ԲԿԿ ԿԿ, 1945-–80-ին՝ գործադիր հանձնաժողովի անդամ և կուսակցության գլխ․ քարտուղար։ 1945-ին ընտրվել է սենատոր։ 1947–58-ին, ԲԿԿ գործունեությունն արգելելու պատճառով, գտնվել է ընդհատակում, 1964-ից (հետադիմական պետ. հեղաշրջումից հետո) նորից անցել ընդհատակ։ Հեռակա կարգով դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով (1973)։

ՊՐԵՍՏՈ (իտալ․ presto, բառացի՝ արագ), երաժշտ․ արագ տեմպի հիմնական նշումներից։ Ավելի արագ, քան ւաեգրոև։ Երբեմն Պ․ կոչվում է այդպիսի տեմպով նվազելու համար գրված գործիքային պիեսը։

ՊՐԵՎԵՐ (Prevert) Ժակ (1900–1977), ֆրանսիացի բանաստեղծ, կինոսցենարիստ։ Պ–ի «Ընտանեկան հուշեր կամ Պահապան–հրեշտակ» (1930) մեծածավալ առաջին պոեմում նկատվում է սյուրռեալիզմի ազդեցությունը, ընդգծվում է գոյության անհեթեթությունը, սակայն ուժեղ է հակաբուրժ․ և հակակղերական երգիծանքը։ ժող․ ճակատի տարիներին ստեղծել է «Սվինը հողի մեջ» (1936) և «Իրադարձություններ» (1937) հակաֆաշիստական պոեմները։ Հրատարակվել են Պ–ի «Խոսքեր» (1946), «Պատմություններ» (1946), «Հեքիաթներ» (1947), «Տեսարան» (1951), «Անձրև և պայծառ եղանակ» (1955) ժողովածուները։ Ֆրանսիայում առանձնապես ժողովրդականություն է վայելել Պ–ի քնարերգությունը։ Նրա շատ բանաստեղծություններ, որոնց համար երաժշտություն է գրված, դարձել են տարածված երգեր։ Պ․ գրել է նաև մանուկների համար։ Նա «բանաստեղծական ռեալիզմի» ուղղության ներկայացուցիչներից է ֆրանս․ կինոյում։ Նրա լավագույն սցենարներն էկրանավորել են ռեժիսորներ Մ․ Կառնեն («Զվարճալի դրամա», 1937, «Մշուշների առափնյան», 1938, «Օրն սկսվում է», 1939, «Իրիկնային այցելուները», 1942, «Դրախտի երեխաները», 1945), ժ․ Գրեմիյոնը («Բուքսիրներ», 1941, «Ամառային լույս», 1942)։

Երկ․ Արյուն և փետուր, Ե․, 1965։ Հեքիաթներ չարաճճի երեխաների համար, Ե․, 1972։ Избр․ стихи, М․, 1967․

ՊՐԵՎՈ ԱԲԲԱ, տես Պրեվո դ՛ էքզիլ։

ՊՐԵՎՈ Դ՛ՔԶԻԼ (Prevost d’ Exiles), Աբբա Պրեո, Անտուան Ֆրանսուա (1697–1763), ֆրանսիացի գրող։ 1713-ին ավարտել է ճիզվիաական կոլեժ, հետագայում դարձել է վանահայր։ «Աշխարհիկ կյանքից հեռացած տոհմիկ մարդու հիշատակարանը» (հ․ 1–7, 1728–32), «Մեր օրերի հելլենուհու պատմությունը» (1740) վեպերում հանդես է եկել կրոն, խավարամոլության ու կեղծ բարեպաշտության դեմ, փնտրել է հասարակության «խելամիտ» կառուցման միջոց։ «Անգլիացի փիլիսոփան կամ Կրոմվելի ապօրինի զավակ Կլիվլենդի պատմությունը» (հ․ 1–8,1731–1739) վեպում վճռվում են «բնական մարդու» խնդիրները՝ քաղաքակրթության հետ ընդհարվելիս, փառաբանվում է բանականությունը։ Պ–ի գլուխգործոցը «Ասպետ դե Գրիյոյի և Մանոն Լեսկոյի պատմությունը» վեպն է («Աշխարհիկ կյանքից հեռացած տոհմիկ մարդու հիշատակարանը» գրքի 7-րդ հատորը), որտեղ նկարագրված է սիրո ողբերգությունը սոցիալական անհավասարության վրա հիմնված հասարակարգում։ Այս գիրքը» որի թեթևաբարո տոնը իշխանությունների կողմից գնահատվել է որպես բարոյականությունը վիրավորող, արգելվել է և այրվել։ Արգելքը վերացվել է 20 տարի հետո՝ 1753-ին։ «Մանոն Լեսկոյի» սյուժեով գրվել են օպերաներ, բալետ, այն բազմիցս էկրանացվել է։ Հայերեն է թարգմանվել XIX դ․ (թարգմ․ Ստ․ Ոսկանյան, Գր․ Չիլինկիրյան)։

Երկ․ Մանոն Լեսկոյի և ասպետ դե Գրիյոյի պատմությունը, 2 հրտ․, Ե․, 1966։

ՊՐԵՏՈՐ (լատ․ praetor, < praeitor – առաջնորդող, առջևից գնացող), պետ․ պաշտոն Հին Հռոմում։ Վաղ Հռոմ․ հանրապետության ժամանակաշրջանում բարձրագույն պաշտոնների (կոնսուլներ և դիկտալոորներ) անվանումը (տես Մագիսարաաուրա)։ Մ․ թ․ ա․ 367/366-ին հիմնվել է Պ–ի պաշտոնը իբրե կոնսալի կրտսեր պաշտոնակից, որը վարել է քաղաքացիական դատական գործեր, իսկ կոնսուլի բացակայության ժամանակ ունեցել է բարձրագույն իշխանություն։ Պրետորական պարտականությունների կատարումից հետո ուղարկվել են պրովինցիաներ՝ իբրև պրոպրետոր կամ պրոկոնսուլ։ Կայսրության ժամանակաշրջանում Պ․ են անվանել նաև քաղաքների բարձր պաշտոնյաներին։

ՊՐԵՏՈՐԻՍ (Pretoria), Հարավ–Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաքը և Տրանսվաալ նահանգի վարչական կենտրոնը։ Գտնվում է երկրի հս–արլ․ մասում, Ապիս գետի ափերին։ Տրանսպորտային կարևոր հանգույց է, 43 կմ հեռավորության վրա Սմետսա միջազգային օդանավակայանն է։ 714 հզ․ բն․ (1981)։ Սև մետալուրգիայի, մեքենաշինության, մետաղամշակման կարևոր կենտրոն է։ Կան քիմ․, տեքստիլ, սննդի, ծխախոտի, ցեմենտի, պոլիգրաֆ արդյունաբերության ձեռնարկություններ, շրջակայքում՝ երկաթվանադիումի արտադրություն, ալմաստի ու երկաթի հանքանյութի արդյունահանում։ Պ–ում գործում են 2 համալսարան, տեխ․ կոլեջ, գիտահետազոտական հիմնարկներ, գրադարաններ, թանգարաններ, Հվ․ Աֆրիկայի Ազգային կենդանաբանական այգին, Հվ․ Աֆրիկայի երկրբ․ ծառայությունը, «Ռադկլիֆ» դիտակայանը, Աֆրիկայի ինստ–ը, Հարավ– Աֆրիկյան գիտությունների և արվեստների ակադեմիան, պատկերասրահը ևն։ 1860-ից եղել է Տրանսվաալ անկախ հանրապետության, 1910-ից՝ Հարավ–Աֆրիկյան Միության, 1961-ից՝ ՀԱՀ մայրաքաղաքը։ Հիմնադրել են բուրերը, 1855-ին։ Պ․ է կոչվել բուրերի քաղ․ գործիչ Ա․ Վ․ Ցա․ Պրետորիուսի պատվին (Pretorius, 1819–1901)։

ՊՐԵՐԻԱԼԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ, Ժող․ ապստամբություն Փարիզում տերմիդորյան Կոնվենաի հակահեղափոխական քաղաքականության դեմ․ տեղի է ունեցել հանրապետության 3-րդ տարվա պրերիալի 1–4-ին (1795-ի մայիսի 20–23)։ Ապստամբները (քաղաքային չքավորներ, բանվորներ, արհեստավորներ) պահան–