Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/43

Այս էջը սրբագրված է

թյան (հին աշխարհի ժխտում, հասարակության վերափոխման գաղափարներ, լեզվի բարեփոխում) և ձևի (ազատ ոտանավոր, Եվրոպ․ տիպի վեպ ևն) ասպարեզում։ Չին․ գրական հեղափոխության գլուխ կանգնած էր Լու Սինը (1881 –1936), որի ստեղծագործության մեջ մարմնավորված էին քննաղատական ռեալիզմի գծերը։ Այդ ժամանակ երևան եկավ տաղանդավոր վիպագիրների (Լաո Շե, 1899 –1966, Մաո Դան, ծն․ 1896, և Շենտաո, ծն․ 1893, Բա Ցկին, ծն․ 1904 և ուրիշներ), դրամատուրգների (Հուն Շեն, 1894–1955, Տյան Հան, ծն․ 1898, Սյա Ցան, ծն․ 1901, Ցաո Յույ, ծն․ 1910), բանաստեղծների (Ցզյան Գուանցի, 1901–31, Սյույ Չժիմո, 1896-1931, Ին Ֆու, 1909–31, Տյան Ցզյան, ծն․ 1917, Դո Մո Ժո, 1892–1978 և ուրիշներ) համաստեղությունը։

Ճապոն. զավթիչների դեմ չին ժողովրդի մղած ազգային–ազատագրական պատերազմը (1937–45) պայմանավորեց հայրենասիրական գրականության բուռն աճը՝ Այ Ցինի (ծն․ 1910), Տյան Ցզյանի պոեզիան, Լաո Շեի դրամաները, Լյու Բայ Յույի (ծն․ 1915) պատմվածքներն ու ակնարկները։ Գոմինդանական թիկունքի կյանքի քննադատությամբ հանդես են եկել Մաո Դունը («Քայքայում», 1941, վեպ) և Չժան Տյանին (ծն․ 1906)։ Իմպերիալիստական ճապոնիայի ջախջախումից (1945) հետո առաջադիմական գրականությունը ներգրավվեց երկրի դեմոկրատական զարգացման համար մղվող պայքարի մեջ։ 1945–47-ին գրվեցին Յուան Շույ Պոյի (ծն․ 1916) երգիծական բանաստեղծությունները, Լաո Շեի «Չորս սերունդ նույն հարկի տակ» եռերգությունը։ Սակայն 1948-ին չանկայշիական տեռորը գրողների մեծ մասին ստիպեց լռել կամ հեռանալ գոմինդանականների իշխանության տակ գտնվող տերիտորիայից։

Ազատագրված շրջաններում զարգանում էր հեղափոխական գրականությունը՝ տոգորված ժող․ ստեղծագործության լավագույն ավանդույթներով։ Ժող․ հեղափոխության հաղթանակը 1949-ին և ՉԺՀ–ի ստեղծումը նոր խթան եղան գրականության համար, որն արտացոլեց հասարակության կյանքում և հերոսների հոգեբանության մեջ տեղի ունեցող փոփոխությունները։ Երևան եկան սոցիալիստական շինարարությունը և նոր մարդու դաստիարակությունը պատկերող ստեղծագործություններ։ Բանվորների ու գյուղացիների կյանքը, կոմունիստների կողմից ղեկավարվող ժողովրդի հերոսությունը, խաղաղության համար պայքարը դարձան 50-ական թթ․ պոեզիայի և արձակի թեմաները՝ Այ Ու (ծն․ 1904), Չժաո Շու Լի (ծն․ 1906), Չժոու Լիբո (ծն․ 1908), Դին Լին (ծն․ 1907), Ցաո Մին (ծն․ 1913), Դու Պենչեն (ծն․ 1921)։

50-ական թթ․ վերջերին Չ–ի մշակութային կյանքում ուժեղանում են աղանդավորական և դոգմատիկ միտումները։

Դասական դրամայի հարկադրական ռեֆորմը, «ոչ պրոֆեսիոնալ» արվեստի կուրսը, բազմաթիվ «քննադատման կամպանիաները»՝ ուղղված մշակույթի գործիչների (Դին Լին, Այ Ցին և ուրիշներ) դեմ, խոչընդոտում էին գրականության զարգացմանը։ «Կուլտուրական հեղափոխությունը» շարքից հանեց նրա հիմնական կադրերին։ Դադարեցվեց գրողների միության (ստեղծված 1953-ին) գործունեությունը և գրական հանդեսների հրատարակությունը։ Միայն 1972-ի սկգբին աշխուժություն նկատվեց գրական կյանքում, իրենց գործունեությունը վերսկսեցին որոշ հանդեսներ, վերահրատարակվեցին մի քանի հին և լույս ընծայվեցին մի քանի նոր գրքեր (հաճախ ստեղծված «հեղինակային կոլեկտիվների» կողմից)։ Պրոֆեսիոնալ գրողների հիմնական զանգվածը ստեղծագործական աշխատանքի լծվեց 1976-ից հետո, երբ սկսվեց գրողների փուլ առ փուլ արդարացումը (հաճախ՝ ետմահու), սկսեցին վերստին տպագրվել հին հանդեսները, ստեղծվեցին նորերը։ 1979-ին ընտրվեց գրողների միության ղեկավարության նոր կազմ։ «Կուլտուրական հեղափոխության» շրջանի ըմբռնումները դատապարտվեցին որպես «ուլտրաձախ» ըմբռնումներ), իրենց իրավունքներում վերականգնվեցին այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ռեալիզմը, հումանիզմը։ Ինքնաարտահայտման որոշակի հնարավորություններ ընձեռելով՝ պեկինյան լիդերները ձգտում են գրականությունն ու արվեստր օգտագործել իրենց վարչակարգն ամրապնդելու և իրենց հեգեմոնիստական քաղաքականությունը պաշտպանելոլ համար։ Չին առաջավոր գրողները ոչ հեշտ պայմաններում ձգտում են պաշտպանել ժողովրդի ու երկրի չգունազարդված կյանքը պատկերելու իրենց իրավունքը։

Նկարում` Դայանտա պագոդան (652) Սիան քաղաքի մոտակայքում

Նկարում` Պեկինի «Երկնքի տաճար» համալիրի Ցինյանդյան տաճարի (1420) ծածկը ներսից

Նկարում` «Ոգիների ճանապարհը» դեպի կայսերական դամբարանահամալիր (XV դ․), Պեկինի մոտ

XIV․ Ճարտարապետությունը և կերպարվեստը Չ–ի հնագույն կառույցները վերաբերում են մ․ թ․ ա․ IV–I հազարամյակներին (հիմնակմախքային տներ, կավածեփ կառույցներ)։ Չժոու ժամանակաշրջանում (մ․ թ․ ա․ I –III դդ․) ձևավորվել են չին․ քաղաքների ուղղանկյուն հատակագծման սկզբունքները։ Մ․ թ․ ա․ IV–III դդ․ կառուցվել են Չին․ մեծ պարիսպը, պալատներ, կամուրջներ, դամբարաններ, դարպասներ։ Շինարարությունում օգտագործվել է փայտ և աղյուս։ Ցզին ժամանակաշրջանից (III –V դդ․) տարածվել են հնդկ․ ճարտ․ ազդեցությունները։

IV–VI դդ․ հիմնադրվել են վիմափոր տաճարներ, ստեղծվել է բազմահարկ պաշտամունքային կառույցի՝ պագոդայի նոր տիպ, կառուցվել են գեղատեսիլ պալատներ, որոնց ճարտարապետությունը Տան և Մուն ժամանակաշրջաններում (VII – XIII դդ․) հասել է ամենաբարձր ծաղկման։ Շինարարության, փայտե կոնստրուկցիաների, քանդակազարդման, որմնանկարչության կուտակված փորձը ընդհանրացվել է «ճարտարապետության մեթոդները» տեսական աշխատությունում (1103, հեղինակ՝ Լի Մինչժոլն)։ Ավանդական տիպերը պահպանվել են մինչև XIX դ․։ Յուրաքանչյուր կառույցի հիմքում չորս սյուների և ծածկի հեծանների «դոուգունո» հարկային բարձակներով լրացված համակարգից կազմված պարզագույն հիմնակմախքային բջիջն է։ Հասարակական շենքերը զարդարվել են քանդակներով, որմնազարդերով, կղմինդրով։ Առավել հայտնի են XV դ․ «Փակ քաղաքը» (կայսերական պալատ) և «Երկնքի տաճարը» Պեկինում։ Կատարելության է հասել պուրակային ճարտարապետությունը։ XVI դ․ ուժեղացել է դեկորատիվ սկզբունքը, հարսաացել է զարդապատկերը (տաճար–