Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/436

Այս էջը սրբագրված է

ղություններ։ Հայտնի է, օրինակ, Ի․ Կանտի «Պրոլեգոմեններ․․․» երկը։

«ՊՐՈԼԵՏԱՐ», քաղ․, հասարակական և գրական շաբաթաթերթ։ Ամերիկայի բանվ․ կուսակցության հայկ․ հատվածի, 1925-ից՝ Ամերիկայի բանվ․ (կոմունիստական) կուսակցության հայկ․ հատվածի օրգան։ Լույս է տեսել 1924–26-ին, Նյու Ցորքում։ Խմբագիրներ՝ Ա․ Սնարյան, Խ․ Քյոսայան, Պ․ Սելյան, Ս․ Տեր–Բաղդասարյան, Ա․ Զարդարյան, Մ․ Մարաենց։ Շարունակությունն Հ <Բանվոր> և <Գործավոր> պարբերականների։ Լուսաբանել է Ամերիկայի բանվ․(կոմունիստական) կուսակցության գործունեությունը, գործադուլային շարժումը ԱՄՆ–ում, հրատարակել կոմունիստական ինտերնացիոնալի գործկոմի կոչերն ու այլ փաստաթղթեր։ Ամերիկահայ բանվորներին համախմբել է ԱՄՆ–ի բանվ․ (կոմունիստական) կուսակցության շուրջ, նրանց իրազեկ դարձրել միջազգային կոմունիստական շարժման խնդիրներին։ Տպագրել է ՍՍՀՄ և ՀՍՍՀ կուսակցական, պետ․ գործիչների հոդվածներն ու ճառերը կոմունիստական շինարարության հարցերի շուրջ։ Շաբաթաթերթը կարեոր տեղ է հատկացրել ներգաղթի կազմակերպմանը, արտասահմանի առաջադիմական հայկ․ կազմակերպությունների գործունեությանը, լայն տեղեկություններ հաղորդել ՍՍՀՄ–ի և Հայաստանի քաղ․, տնտ․ և մշակութային կյանքի նորությունների մասին։ Ունեցել է «Դասակարգային պայքար>, «Կուսակցական կյանք», «Քաղաքական անցուդարձ», «Կազմակերպական հարցեր» բաժինները, «Սատիրիկոն» գրական–երգիծական էջ։ «Պ․»-ին հաջորդել է <Նոր աշխարհ> շաբաթաթերթը։ Գ. Գույումջյան

ՊՐՈԼԵՏԱՐԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼԻԶՄ, սոցիալական ազատագրման և սոցիալիստական ու կոմունիստական հասարակարգի կառուցման համար կապիտալիզմի և իմպերիալիզմի դեմ համատեղ պայքարում մեկ երկրի բանվոր դասակարգի եղբայրական համագործակցությունն այլ երկրների բանվոր դասակարգի և աշխատավորության հետ․ հանուն միջազգային կոմունիստական և բանվ․ շարժման ընդհանուր արմատական շահերի համար տարբեր երկրների բանվոր դասակարգի պայքարը, բանվորների և բոլոր ռասաների ու ազգերի աշխատավորների դասակարգային միասնությունը՝ ազգերի և ազգությունների լիիրավ իրավահավասարության պայմաններում։ Պ․ ի–ի գաղափարը հռչակել են գիտ․ կոմունիզմի հիմնադիրներ Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը։ Մարքսիզմի կլասիկները ցույց են տվել, որ Պ․ ի․ ունի խոր սոցիալ–տնտ․ և դասակարգային արմատներ, նրա անհրաժեշտությունը կյանքի օբյեկտիվ պայմաններում ու բանվոր դասակարգի պայքարի ընթացքում ծագում է ընդդեմ կապիտալիզմի դասակարգային պայքարի բնույթից։ Տես նաև Ինաերնացիոնաւիզւէ հոդվածը։

ՊՐՈԼԵՏԱՐԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, տես Սոցիաչիսաական հեղափոխություն։

«ՊՐՈԼԵՏԱՐԻ» («Пролетарий»), 1․ բոլշևիկյան անլեգալ շաբաթաթերթ, ՌՍԴԲԿ կենտր․ օրգան։ Ստեղծվել է ՌՍԴԲԿ III համագումարի որոշմամբ (1905)։ Լույս է տեսել 1905-ին (մայիս–նոյեմբեր, 26 համար), ժնեում։ Պատասխանատու խմբագիր՝ Վ․ Ի․ Լենին։ Խմբագրական կոլեգիայի կազմում եղել են Վ․ Վ․ Վորովսկին, Ա․ Վ․ Լունաչարսկին, Մ․ Մ․ Օլմինսկին։ Շարունակել է լենինյան <Իսկրա>-տ և <Վպերյոդ> ուղղությունը։ Տպագրել է Վ․ Ի․ Լենինի շուրջ 90 հոդված, ՌՍԴԲԿ III համագումարի փաստաթղթերը և այլ նյութեր։ Փակվել է Վ․ Ի․ Լենինի Ռուսաստան մեկնելուց հետո (վերջին երկու համարը լույս է տեսել Վորովսկու խմբագրությամբ)։ Աշխատակցել են Ն․ Կ․ Կրուպսկայան, Վ․ Մ․ Վելիչկինան, Վ․ Ա․ Կարպինսկին, Ն․ Ֆ․ Նասիմովիչը, Ի․ Ա․ Թեոդորովիչը, Լ․ Ա․ Ֆոտիեան։

2․ Բոլշեիկյան անլեգալ թերթ, Փաստորեն բոլշևիկների կենտրոնական օրգան։ Հրատարկվում էր որպես ՌՍԴԲԿ Մոսկվայի, Պետերբուրգի, Պերմի, Կուրսկի և Կազանի կոմիտեների օրգան։ Լույս է տեսել 1906–09-ին (50 համար) Վիբորգում (․№ 1–20), ժնեում (JSP 21–40), Փարիզում (JSP 41–50)։ Խմբագիր՝ Վ․ Ի․ Լենին։ Տարբեր ժամանակներում խմբագրության կազմում եղել են Ա․ Ա․ Բոգդանովը, ի․ Պ. Գոլդենբերգը, Ի․ Ֆ․ Դուբրովինսկին և ուրիշներ։ Տպագրել է Վ․ Ի․ Լենինի ավելի քան 125 հոդված ու փաստաթուղթ, ՌՍԴԲԿ կոնֆերանսների, Կենտկոմի պլենումների որոշումներ, նամակներ ու այլ նյութեր։ Փակվել է ՌՍԴԲԿ Կենտկոմի հունվարյան պլենումի որոշմամբ (1910)։

ՊՐՈԼԵՏԱՐԻՍՏ (գերմ․ Proletariate լատ․ proletarius – պրոլետար), բուրժ․ հասարակության երկու հիմնական դասակարգերից՝ արտադրության միջոցների սեփականությունից զրկված վարձու բանվորների դասակարգը, որի գոյության միակ աղբյուրն աշխատուժի վաճառքն է մյուս հիմնական՝ կապիտալիստների դասակարգին։ Տես Բանվոր դասակարգ հոդվածը։

«ՊՐՈԼԵՏԱՐԻՍՏ», սոցիալ–դեմոկրատների ւ1իության> (ՀՍԴՄ) օրգան, լենինյան–իսկրայական ուղղության 1-ին հայերեն թերթը։ Լույս է տեսել 1902-ին (մեկ համար), Թիֆլիսում (կոնսպիրատիվ նկատառումով հասցեն նշվել է ժնե, այնտեղից՝ Շտուտգարտ)։ Հիմնադիրներ՝ Ս․ Շահումյան, Բ․ Կնունյանց, Ա․ Խումարյան և ուրիշներ։ Հրատարակվել է ՌՍԴԲԿ գրիֆով և «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» կոչով։ Տպագրել է Հայ սոցիալ–դեմոկրատների միության մանիֆեստը (տես <Մանիֆեաո հայ սոցիաչդեմոկրատների ւ1իության>)։ Վ․ Ի․ Լենինը բարձր գնահատական է տվել միությանը, նրա մանիֆեստին ու թերթին։ «Պ․» հրատարակել է նաև առանձին թերթիկներ, որոնք տեղեկություններ են հաղորդել Թիֆլիսի, Բաքվի և Անդրկովկասի այլ շրջանների բանվ․ շարժումների ու գյուղացիական հուզումների մասին։ 1903-ին «Պ․» և <Բրձոչա> թերթերը միավորվել են և հրատարակվել <Պրոփաարիաաի կռիվը անունով (հայ․, վրաց․ և ռուս․)։

ՊՐՈԼԵՏԱՐԻՍՏԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ, բանվոր դասակարգի իշխանությունը, որը հաստատվում է սոցիաւիսաական հեղափոխության հետեանքով և որի նպատակն է սոցիալիզմի կառուցումն ու անցումը կոմունիզմին։ Տերմինն առաջին անգամ օգտագործել է Կ․ Մարքսը «Դասակարգային պայքարը Ֆրանսիայում 1848-ից մինչև 1850 թվականը» աշխատության մեջ։ Պ․ դ–ի մասին ուսմունքը ստեղծել են Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը՝ իմպերիալիզմի և պրոլետարական հեղափոխությունների դարաշրջանի առաջադրած խնդիրներից ելնելով, զարգացրել է Վ․ Ի․ Լենինը։ Պատմ․ նոր պայմաններում Պ․ դ–ի մասին մարքսլենինյան ուսմունքը զարգացնում են կոմունիստական և բանվ․ կուսակցությունները։ Պ․ դ–ի մասին ուսմունքն անհրաժեշտաբար բխում է դասակարգային պայքարի մարքսիստական ուսմունքից։ Մարքսը գրել է, որ կապիտալիստական և կոմունիստական հասարակարգերի միջև ընկած է «․․․ անցման քաղաքական ժամանակաշրջանը, և այդ ժամանակաշրջանի պետությունը չի կարող լինել ոչ այլ ինչ՝ քան պրոլետարիատի հեղափոխական դիկտատուրա» (Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ընտ․ երկ․, հ․ 3, 1978, էջ 26)։ Պ․ դ․ լուծում է երկու հիմնական խնդիր՝ շահագործողներին հեղափոխական ուժերով տապալելու, նրանց դիմադրությունը ճնշելու, շահագործվողների իշխանությունը ներքին և արտաքին թշնամիներից պաշտպանելու, և նոր տնտ․ հարաբերություններ ստեղծելու, սոցիալիզմը կառուցելու կազմակերպական–դաստիարակչական խնդիրներ, որոնք անխզելիորեն կապված են միմյանց հետ և սոցիալիստական հեղափոխությունը տարբերում են բոլոր սոցիալական այլ հեղափոխություններից։ Ուստի Պ․ դ․ մի կողմից հեղափոխական բռնության, մյուս կողմից՝ խաղաղ ստեղծագործական աշխատանքի գործիք է։ Պ․ դ․ դեմոկրատիա է աշխատավորների ամենալայն զանգվածների համար և դեմոկրատիայի արդարացի բացառում՝ շահագործողների նկատմամբ։ «Այդ հեղափոխական բռնության տնտեսական հիմքը, նրա կենսունակության և հաջողության երաշխիքն այն է, որ պրոլետարիատը ներկայացնում և իրականացնում է աշխատանքի հասարակական կազմակերպության ավելի բարձր տիպ, քան կապիտալիզմը։ Սա է էությունը» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 39, էջ 15)։ Պ․ դ–ի բարձրագույն սկզբունքը բանվոր դասակարգի, գյուղացիության և ոչ պրոլետարական աշխատավոր խավերի դաշինքն է՝ բանվոր դասակարգի ղեկավար դերով (տես Պրուետարիաւոի հեգեմոնիա)։ Պ․ դ․ պետ․ և ոչ պետ․ հասարակականքաղ․ կազմակերպությունների ու միությունների (արհմիություններ, կոմերիտմիություն, կոոպերացիա են) բարեկերտ, ճկուն ու համեմատաբար լայն համակարգ է՝ կոմունիստական կուսակցության ղեկավար դերով։ Այդ պրոլետարական ապարատի միջոցով «․․․կուսակցությունը սերտորեն կապված է դասակարգի ու մասսայի հետ և նրա միջոցով կուսակցության ղեկավարությամբ, իրագործվում է դասակարգի դիկտատուրան (Նույնի, Երկ․, հ․ 31, էջ 40)։ Պ․ դ–ի հաստատման անհրաժեշտության դրույթը առաջին անգամ ամրագրվել է ՌՍԴԲԿ II համագումարում (1903) ընդունված կուսակցության, ծրագրում։ Պ․ դ–ի հաստատման եղանակները