դեմոկրատական հեղափոխությունների առաջին փուլերում հաստատվել են հեղափոխադեմոկրատական ձևի անցումային իշխանություններ։ ժամանակակից պայմաններում, կապիտալիստական մի շարք երկրների մարքս–լենինյան կուսակցությունները, ելնելով հեղափոխադեմոկրատական պետության մասին լենինյան գաղափարից, կողմնորոշվում են դեպի դեմոկրատական միության պետության ստեղծումը, հակամոնոպոլիստական դեմոկրատիայի հաստատումը, ձախ ուժերի ԲԼոկի կառավարության կազմումը, որոնք կոչված են իրականացնել դեմոկրատական խոր վերափոխումներ և բարենպաստ պայմաններ ստեղծել սոցիալիզմի պայքարին անցնելու համար։
Գրկ․ տես Բուրժ ուական հեղափոխություն, Սոցիալիստական հեղափոխություն հոդվածների գրականությունը։
«ՊՐՈԼԵՏԱՐԻՍՏԻ ԿՌԻՎԸ», կովկասյան միութենական կոմիտեի [տես Կովկասյան Միութենական կոմիտե ՌՍԴԲԿ (ԿՄԿ)] անլեգալ օրգան (անկանոն պարբերականությամբ)։ Ստեղծվել է Կովկասի ս–դ․ կազմակերպությունների I համագումարի (մարտ, 1903, Թիֆլիս) որոշմամբ՝ <Պրոլետարիատ>–ի և <Բրձոլա>–ի միավորումով։ Լույս է տեսել 1903–05-ին՝ Բաքվում (N2–3) և Թիֆլիսում, հայ․, վրաց․ («Պրոլետարիատիս բրձոլա») և ռուս․ («Բորբա պրուետարիատա», «Борьба пролетариата»)։ Ունեցել է «Պրոլետարիատի կռվի» թերթիկ»-ներ։ Խմբագիրներ՝ Ս․ Շահումյան, Ի․ Ստալին, Ա․ Ծուլուկիձե, Մ․ Ցխակայա և ուրիշներ։ Պրոպագանդել է լենինյան <Իսկրա>-ի գաղափարները, կազմակերպել մարքսիստական գրականության թարգմանություն ու տպագրություն (Վ․ ի․ Լենինի «Հեղափոխական պրոլետարիատի դեմոկրատական խնդիրները», «Երրորդ համագումարը» են), պրոլետարական ինտերնացիոնալիզմի դիրքերից քննադատել է նացիոնալիզմը, Կովկասում անցկացրել ՌՍԴԲԿ քաղ․ գիծը, նրա տակտիկան ու ստրատեգիան՝ բանվորական ու գյուղացիական մասսայական ելույթների, լեգալ հնարավորությունների օգտագործման և ցարիզմի դեմ պայքարի այլ հարցերում։ «Թերթիկ»-ներում հանդես են եկել Բաքվի, Թբիլիսիի, Բաթումի, Ւոսրկովի, Քութայիսի, Գանձակի, Սիբիրի, Հայաստանի և այլ վայրերի բանվորներ, հեղափոխական գործիչներ։ Հայաստանում գոյություն ունեցող վիճակի և քաղ․ իրադրության մարքսիստական վերլուծության լավագույն օրինակ է Ս․ Շահումյանի «Երևանից, հայ իրականությունից» հոդվածը («Թերթիկ», 1904, N 12–13)։ Վ․ Ի․ Լենինը դրական վերաբերմունք է ցույց տվել «Պ․ կ․»-ին աշխատակցելու խնդրանքին, իսկ լենինյան <Պրուետարի>–ի գովեստով է արտահայտվել թերթի գործունեության առթիվ։ Աշխատակցել են Բ․ Կնունյանցը, Ա․ խումարյանը, Ս․ իյանոյանը, Մ․ Մելիքյանը, Հ․ Հակոբյանը և ուրիշներ։
ՊՐՈԼԵՏԱՐԻԱՏԻ ՀԵԳԵՄՈՆԻԱ, դեմոկրատական և սոցիալիստական հեղափոխությունների, ազգային–ազատագր․ շարժումների, սոցիալիզմի և կոմունիզմի կառուցման ընթացքում ընդհանուր շահերով միավորված դասակարգերի, սոցիալական շերտերի և խմբերի դաշինքում պրոէետարիատի ղեկավար դերը։ Պ․ հ–ի հարցը ծագել է XIX դ․ կեսին, երբ բանվոր դասակարգը ձևավորվում էր որպես ինքնուրույն քաղ․ ուժ։ Բանվոր դասակարգի պատմ․ առաքելության վերլուծության հիման վրա Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը առաջ են քաշել Պ․ հ–ի գաղափարը։ Մարքսն ընդգծել է պրոլետարիատի և գյուղացիության դաշինքում Պ․ հ–ի նշանակությունը, «․․․գյուղացիներն իրենց բնական դաշնակիցն ու առաջնորդն են գտնում քաղաքային պրոլետարիատի մեշ, որը կոչված է տապալելու բուրժուական կարգը» (Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ընտ․ երկ․, հ․ 1, 1972, էշ 657)։ Իմպերիալիզմի դարաշրջանում Պ․ հ–ի ուսմունքը զարգացրել է Վ․ Ի․ Լենինը՝ մատնանշելով բանվոր դասակարգի ղեկավար դերի կարևորությունը ոչ միայն սոցիալիստական, այլև բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունների և ազգային–ազատագրական շարժումների ընթացքում։ «Պրոլետարիատը,–գրել է Լենինը,–մինչև վերշ պետք է կենսագործի դեմոկրատական հեղաշրջումը, իրեն միացնելով գյուղացիության մասսան, որպեսզի ուժով ճզմի ինքնակալության դիմադրությունը և ջլատի բուրժուազիայի անկայունությունը։ Պրոլետարիատը պետք է սոցիալիստական հեղաշրջում կատարի, իրեն միացնելով բնակչության կիսապրոլետարական տարրերի մասսան, որպեսզի ուժով կոտրի բուրժուազիայի դիմադրությունը և ջլատի գյուղացիության և մանր բուրժուազիայի անկայունությունը» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 11, էջ 113)։ Ի հակադրություն XX դ․ սկզբին ս–դ․ կուսակցություններում տիրապետող կարծիքի, ըստ որի բնակչության կազմում պրոլետարիատի մեծամասնության դեպքում է միայն հնարավոր սոցիալիստական հեղափոխության հաղթանակը, Լենինը ցույց տվեց, որ կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ պրոլետարիատը, անգամ բնակչության մեջ փոքրամասնություն կազմելու դեպքում, ի վիճակի է իր շուրջը համախմբել շահագործվող զանգվածներին և հաղթանակել։ Պ․ հ–ի գլխ․ պայմանը բանվոր դասակարգի ն գյուղացիության դաշինքն է։ Պ․ հ–ի տեսությունը Լենինը հիմնավորել է մենշևիկների (որոնք բուրժուա–դեմոկրատական հեղափոխության ղեկավար ուժ համարում էին բուրժուազիային) և տրոցկիստների (որոնք թերագնահատում էին գյուղացիության հեղափոխական դերը) դեմ գաղափարական պայքարում։ Պ․ հ–ի տեսությունը գործնականում մարմնավորվել է Ռուսաստանում 1905–07-ի, Փետրվարյան բուրժուադեմոկրատական, հատկապես Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխություններում և XX դ․ կեսի ժողովրդադեմոկրատական հեղափոխություններում։ Պ․ հ–ի նոր ձև է պրոչետարիատի դիկտատուրան։ Բանվոր դասակարգի ղեկավար դերը պահպանվում է նաև համաժող․ պետության համակարգում (տես Սոցիալիստական պետություն)։ Համաշխարհային հակաիմպերիալիստական պայքարի ղեկավար ուժերն են միջազգային բանվոր դասակարգը և սոցիալիզմի համաշխարհային համակարգը։ Զարգացած կապիտալիստական երկրների բանվոր դասակարգը կոմունիստների առաջնորդությամբ ձգտում է դաշինք ստեղծել ընդդեմ մոնոպոլիաների անսահմանափակ իշխանության, հանուն դեմոկրատիայի և սոցիալիզմի։ Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի երկրների բանվոր դասակարգը նպատակ է դնում ստեղծել միասնական հակաիմպերիալիստական և հակաֆեոդ․ ազգ․ ճակատ, որը կմիավորի բանվոր դասակարգին, գյուղացիությանը, քաղաքային մանր բուրժուազիային (որոշ երկրներում նաև ազգ․ բուրժուազիային) և հայրենասիրական այլ ուժերի (բանակ, մտավորականություն, ուսանողություն)։
Արդի ոչ մարքսիստական, ռևիզիոնիստական և հակակոմունիստական գրականության մեջ հաճախ նշվում է, որ Պ․ հ․ սոսկ ռուս, երևույթ է, որ թույլ զարգացած երկրներում դեմոկրատական հեղափոխությունը պետք է գլխավորի գյուղացիությունը։ Մանրբուրժ․ ծայրահեղականները պնդում են, որ զարգացած կապիտալիստական երկրներում կենսամակարդակի աճը բացասաբար է անդրադառնում բանվոր դասակարգի հեղափոխական եռանդի վրա։ Նրանք ժխտում են Պ․ հ–ի գաղափարը, քարոզում դավադրական գործելակերպ և հեղափոխությունը կապում աղքատության հետ։ Մարքս–լենինյան կուսակցությունները վճռականորեն պայքարում ենՊ․ հ–ի տեսության բոլոր տեսակի աղավաղումների և նենգափոխումների դեմ։ Իմպերիալիստական երկրների բանվոր դասակարգը քաղ․ պայքարի բովում ապացուցում է այդ տեսակետների սնանկությունը՝ ցույց տալով, որ ունակ է տնտեսության, սոցիալական հարաբերությունների և աշխատավորների հասարակական գիտակցության փոփոխման նոր պայմաններում առաջնորդելու ժող․ զանգվածներին։
Գր. Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ընտ․ երկ․, հ․ 1, Ե․, 1972։ Լենին Վ․ Ի․, Ի՝նչ անել, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 6։ Նույնի, Եվրոպայի Միացյալ Նահանգների լոզունգի մասին, նույն տեղում, հ․ 26։ Նույնի, Պետություն և հեղափոխություն, նույն տեղում, հ․ 33։ Նույնի, «Ձախության» մանկական հիվանդությունը կոմունիզմի մեշ, նույն տեղում, հ․ 41։ ՍՄԿԿ ծրագիրը, Ե․, 1974։ Կոմունիստական և բանվորական կուսակցությունների ներկայացուցիչների խորհրդակցության հայտարարությունը, Ե․, 1960։ Կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցության նյութերը, Մոսկվա, 5–17-ը հունիսի, 1969, Ե․, 1969։ Ленинизм и ми–