Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/442

Այս էջը սրբագրված է

նաչում գւոած նրա ստեղծագործությունը խոշոր ազդեցություն է գործել երաժշտ․ արվեստի ողջ հետագա զարգացման վրա։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1946-ին՝ Հինգերորդ սիմֆոնիայի, դաշնամուրի 8-րդ սոնատի և «Իվան Ահեղ» ֆիլմի 1-ին սերիայի երաժշտության, 1947-ին՝ ջութակի և դաշնամուրի 1-ին սոնատի, 1951-ին՝ «Ձմեռային խարույկ» վոկալ–սիմֆոնիկ սյուիտի, «խաղաղության պաշտպանության դիրքերում» օրատորիայի համար)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Երկ․ Автобиография, М․, 1973․

Գրկ․ С․ С․ Прокофьев․ Материалы, документы, воспоминания, 2 изд․, М․, 1961; Слонимский С․, Симфонии Прокофьева, М․, 1964; Т е р-М артиросян Т․, Некоторые особенности гармонии Прокофьева, Л․, 1966; Холопов Ю․, Современные черты гармонии Прокофьева, М․, 1967; Нестьев И․, Жизнь Сергея Прокофьева, 2 изд․, М․, 1973․ Գ․Դյոդակյաև

«ՊՐՈԿՐՈՒՍՏՅԱՆ ՄԱՀԻՃ», փաստերն արհեստական չափանիշի հարմարեցնելու իմաստով գործածվող այլաբանական արտահայտություն։ Առաջացել է առասպելական Դամաստես ավազակի Պրոկրուստես (բառացի՝ ձգող–երկարացնող) մականունից։ Ըստ հին հուն, դիցաբանության, Ելևսիս քաղաքի մոտակայքում հաստատված Դամաստես Պրոկրուստեսը, բռնելով ուղևորներին, պառկեցրել է հատուկ մահճի վրա և խոշտանգել նրանց․ եթե զոհը երկար է եղել մահճից, կտրել է նրա ոտքերը, եթե կարճ՝ մարմինը ձգելով հասցրել է մահճի երկարությանը։ Ավազակին նրա իսկ ձևով սպանել է Թեսնսը։

ՊՐՈՄԵԹԵՈՍ, Պրոմեթևս (ПроцлдеяЗб), հին հուն, դիցաբանության մեջ տիտանոս, մարդկանց պաշտպանը աստվածների կամայականություններից։ Համարվել է Հապեաոսի ու օվկիանուհի Ասիայի (այլ տարբերակներում՝ Կլիմենայի, Թեմիսի) որդին, Ատլանտոսի ու Եպիմեթևսի եղբայրը, Դևկալիոնի հայրը։ Առասպելի հնագույն տարբերակի համաձայն, Պ․ Ողիմպոսից հափշտակելով կրակը՝ տվել է մարդկանց, որի համար Զևսի հրամանով շղթայվել է ժայռին (Կովկասյան լեռներում) և դատապարտվել տանջանքների, ամեն օր (կամ երկու օրը մեկ) արծիվը հոշոտել է նրա լյարդս, որը գիշերվա ընթացքում վերականգնվել է։ Այդ տանջանքներն իբր տևել են մի քանի հարյուրամյակից 30 հզ․ տարի, մինչև որ Հերակչեսը նետահարելով սպանել է արծվին և ազատել Պ–ին։ էսքիլեսի «Շղթայված Պրոմեթեոսը» ողբերգության համաձայն՝ Պ․ մարդկանց նաև հաղորդակից է դարձրել արվեստներին, երկրագործությանը, բժշկությանը, սովորեցրել է բնակարան կառուցել, համրել, գրել, կարդալ, նավարկել, ծանոթացրել է մետաղների հանելու ու մշակելու արվեստին ևն։ Պ–ի կերպարի մարդասիրական գծերը զարգացվել են պոեզիայում (Զ․ Բայրոն, Պ․ Շելլի, Ն․ Օգարյով և ուրիշներ), երաժըշտության մեջ (Ֆ․ Լիստ, Ա․ Մկրյաբին և ուրիշներ), կերպարվեստում (Տիցիան և ուրիշներ)։ Առասպելի աքւտիկ ժամանակաշրջանի վերջին տարբերակը Պ–ի, որպես առաջին մարդկանց ստեղծողի (կերտել է հողից և օժտել գիտակցությամբ) մասին, արտացոլվել է Կալդերոնի, Գյոթեի, Բեթհովենի ստեղծագործություններում։

ՊՐՈՄԵԹԻՈՒՄ (լատ․ Prometium), Pm, տարրերի պարբերական համակարգի VI պարբերության III խմբի արհեստական ռադիոակտիվ տարր։ Պատկանում է չանթան իդն երի ընտանիքին։ Կարգահամարը՝ 61, ստացվել են 141 –154 զանգվածի թվերով իզոտոպներ, որոնցից ամենակայունն է 145Pm(Ti/2= 18 տարի)։ Պ–ի կայուն իզոտոպները հայտնի չեն, նրանց մեծ մասը (3-ճառագայթողներ են։ f-տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s2 4pb 4d10 4f5 5տ2 5p6 6տ2։ К, L, M և N թաղանթները լրացված են։ Բնության մեջ JSP 61 տարրը հայտնաբերելու փորձերը սկսվել են XX դ․ 20-ական թվականներից։ Պ․՝ 147Pm և 149Pm առաջինը ստացել են (5-106 գ) ամեր․ քիմիկոսներ Ջ․ Մարինսկին, Լ․ Դլենդենինը և Չ․ Կորիելը (1945)՝ անջատելով ուրանի քայքայման արգասիքներից։ Անվանվել է ի պատիվ հին հուն, դիցաբանական հերոս Պրոմեթեոսի։ Միջուկային ռեակտորներում զգալի քանակներով ստացվում է 147Pm(Ti/2=2,64 տարի), որը կարելի է անջատել գրամներով և Պ–ի ամենալավ ուսումնասիրված իզոտոպն է։ Բնության մեջՊ․ առաջանում է աննշան քանակներով, որպես միջուկային ռեակցիաների արդյունք։ Բնական Պ․ հայտնաբերվել է 1968-ին և գործնական նշանակություն չունի։ Տարրական Պ․ առաջին անգամ ստացվեւ է 1963-ին, այն արծաթափայլ, դեղնավուն մետաղ է, հալ․ ջերմաստիճանը՝ մոտ 1080°C, եռմանը՝ 3200°C, խտությունը՝ 7260 կգ/մ³։ Միացություններում Պ–ի օքսիդացման աստիճանը + 3 է։ Հայտնի են Պ–ի օքսիդը՝ Pm203, հիդրօքսիդը՝ Pm(OH)3, ջրում լուծելի նիտրատը՝ Рт(Ы03)з, քլորիդը՝ РтС13 ևն։ Պ․ ամենաշատ օգտագործվող (պլուտոնիումից, նեպտունիումից և տեխնիցիումից հետո) արհեստական տարրերից է, որն անջատում են միջուկային ռեակտորների բեկորային մետաղներից։ 147Рт օգտագործվում է ատոմական մարտկոցներ պատրաստելու համար, որոնցում տեղի է ունենում P-Ճառագայթման էներգիայի փոխարկում էլեկտրականի։ Հեռանկարային է նրանց օգտագործումը ժամացույցներում, լսողական և այլ ռադիոէլեկտրոնային սարքերում։

ՊՐՈՅԵԿՏԻՎ ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, երկրաչափության բաժին, ուսումնասիրում է պատկերների այնպիսի հատկություններ, որոնք անփոփոխ են մնում պրոյեկտիվ ձևափոխությունների (օրինակ՝ կենտրոնական պրոյեկտման) դեպքում․ այդպիսի հատկությունները անվանում են պրոյեկտիվ։ Պրոյեկտիվ հատկություն չեն, օրինակ, ուղիղների զուգահեռությունը (որովհետև, օրինակ, ուղղանկյուն պրոյեկտման դեպքում հատվող ուղիղները կարող են պրոյեկտվել զուգահեռ ուղիղների), անկյունների և պատկերների հավասարությունը ևն։ Պրոյեկտիվ հատկություն է, օրինակ, մեկ ուղիղ գծի վրա ընկած А, В, C, D չորս կետերի կրկնակի հարաբերությունը՝ / AB AD eCD DB/ Պ․ ե–յան կառուցման համար հարմար է մտցնել, այսպես կոչված, «պրոյեկտիվ ուղիղ», «պրոյեկտիվ հարթություն», «պրոյեկտիվ տարածություն» հասկացությունները։ Սովորական՝ էվկլիղեսյան հարթությունից պրոյեկտիվ հարթություն ստանալու համար նախ այդ հարթության յուրաքանչյուր ուղղին և դրան զուգահեռ յուրաքանչյուր ուղղի միացնում են ձևական սիմվոլ, որին վերագրվում են սովորական կետի բոլոր հատկությունները (անվանում են «անվերջ հեռու» կամ «ոչ սեփական» կետ), ապա՝ բոլոր ուղիղների բոլոր ոչ սեփական կետերի բազմությունը (այն անվանում են «անվերջ հեռու» կամ «ոչ սեփական» ուղիղ) միացնում են էվկլիդեսյան հարթությանը, արդյունքը պրոյեկտիվ հարթությունն է։ Նույն կերպ կառուցվում է պրոյեկտիվ տարածությունը։ Ավելի խիստ՝ պրոյեկտիվ հարթությունը (և տարածությունը) մտցվում է որոշակի աքսիոմների համակարգի միջոցով։ Պրոյեկտիվ հարթություն (տարածություն) մուծելուց հետո արդեն, պրոյեկտիվ ձևափոխությունը սահմանվում է՝ որպես պրոյեկտիվ հարթության (տարածության) այնպիսի փոխմիարժեք արտապատկերում ինքն իր վրա, որի դեպքում ուղիղ գծի վրա ընկած կետերը փոխանցվում են ուղիղ գծի վրա ընկած կետերի (ուղիղները փոխանցվում են ուղիղների)։

Պ․ ե–յան մեջ կարևոր դեր է խաղում Դեզարգի թեորեմը, եթե ABC և A՝B՝C՝ եռանկյունների համապատասխան կողմերը հատվում են միևնույն ուղղի վրա ընկած P, Q, R կետերում, ապա համապատասխան գագաթները միացնող ուղիղները հատվում են մի կետում։ ճիշտ է նաև հակառակ պնդումը։

Պ․ ե–յան կարևոր դրույթներից է երկակիության սկզբունքը, ըստ որի՝ եթե ճիշտ է որևէ պնդում, որը ձևակերպվում է միայն կետերի և ուղիղների պատկանելիության տերմիններով («կետը ընկած է ուղղի վրա», «ուղիղն անցնում է կետով»), ապա ճիշտ է նաև «կետ» և «ուղիղ» տերմինների տեղերը փոխելուց ստացված պնդումը։ Օրինակ, Դեզարգի թեորեմի նկատմամբ կիրառելով այս սկզբունքը՝ կստանանք այդ թեորեմի հակառակ թեորեմը։

Պրոյեկտիվ հարթության մեջ մտցվում են, այսպես կոչված, համասեռ կոորդինատներ․ М (х, у) կետի համասեռ կոորդինատներ են անվանում թվերի յուրաքանչյուր այնպիսի (х,1, х;2, х,3) եռյակ, n^-^y- = x; =y, իսկ անվերջ հեռու (օօ) կետի կոորդինատներն են՝ (x1, X2, 0), որտեղ (x․1, *2)-ը (օօ) կետը որոշող զուգահ–եռ ուղիղների փնջին զուգահեռ որևէ վեկտորի կոորդինատներն են։ Պրոյեկտիվ հարթության յուրաքանչյուր ուղիղ որոշվում է +bx;2+c^3=;0 տեսքի հավասարումով, որտեղ a, b, с թվերից գոնե մեկը զրո չէ․ ոչ սեփական ուղղի հավասարումն է՝ х,3=0։ Երկրորդ կարգի կորը որոշվում է