Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/444

Այս էջը սրբագրված է

թոդների ու միջոցառումների ընտրությունը։ Ավելի նեղ իմաստով Պ․ ներկայանում է որպես նրա տեսակներից մեկը՝ քաղ․ կամ գաղափարական Պ․, որի էությունը մասսաների մեջ Պ–ի սուբյեկտի շահերն արտահայտող որոշակի աշխարհայացքի, պատկերացումների ձեավորման և դրանց համապատասխան գործողությունների խթանման նպատակով հայացքների, գաղափարների ու տեսությունների տարածումն է։ Քաղ․ Պ–ի հիմքը որոշակի դասակարգային գաղափարախոսությունն է։ Արդի իրականության մեջ առանձնացվում են Պ–ի երկու հակադիր ուղղություն՝ բուրժ․ և կոմունիստական։

Բուրժ․ գաղափարախոսները հաճախ ժխտում են Պ–ի պայմանավորվածությունը դասակարգի գաղափարախոսության բնույթով։ Իրականում, շահագործողական հասարակարգում տիրապետող դասակարգը Պ․ օգտագործում է որպես սեփական շահը համընդհանուրի շահ ներկայացնելու միջոց՝ լայն զանգվածներին պարտագրելով կեղծ գաղափարներ, տեսություններ, ոչ օբյեկտիվ ինֆորմացիա։ Այդ նպատակին են ծառայում մոնոպոլիստական բուրժուազիայի և բուրժ․ պետության կողմից վերահսկվող (կամ նրա սեփականությունը կազմող) Պ–ի մասսայական միջոցները։

Կոմունիստական Պ․ կոմունիստական և բանվ․ կուսակցությունների կողմից մշակված հոգեոր գործունեության գիտականորեն հիմնավորված մի համակարգ է։ Նրա հիմնական դրույթները ձեակերպել և գործնականում իրացրել են մարքսիզմ–լենինիզմի հիմնադիրները։ ժող․ լայն զանգվածների լուսավորման, դաստիարակության և կազմակերպման նպատակով կոմունիստական Պ–ի պրոցեսում տարածվում են մարքս–լենինյան գաղափարախոսությունն ու քաղաքականությունը։ Նրա էությունը բխում է բանվոր դասակարգի բնույթից, որի շահերը համընկնում են բոլոր աշխատավորների շահերի հետ և արտահայտված են մարքս–լենինյան գաղափարախոսության ու կոմունիստական կուսակցության քաղաքականության մեջ։

Կոմունիստական Պ–ի հիմնական սկզբունքներն են՝ գիտականությունը, կուսակցականությունը, կյանքի հետ նրա սերտ կապը, պրոպագանդիստական և կազմակերպական գործունեության անխզելիությունը։ Կոմունիստական Պ–ի սոցիալական ֆունկցիաներն են՝ կոմունիստական կուսակցության կապը բանվոր դասակարգի և բոլոր աշխատավորների հետ, գիտ․ սոցիալիզմի, կուսակցության գաղափարական գործունեության միացումը բանվ․ շարժման և մասսաների հեզափոխական–վերափոխիչ գործունեության հետ, բանվ․, կոմունիստական և դեմոկրատական շարժման ազգ․ ջոկատների միավորումը և հաղորդակցության կազմակերպումը, իսկ սոցիալիզմի ժամանակ բոլոր դասակարգերի, ազգերի ու հասարակության սոցիալական խմբերի միավորումը նրանց հեղափոխական ստեղծագործական պրոցեսի մեջ, նրանց գործողությունների կոորդինացումը, պայքարի արդյունքների և պրոբլեմների շուրջ փորձի փոխանակումն ու ինֆորմացիան, բանվոր դասակարգի, բոլոր աշխատավորների հասարակական կարծիքի, նրանց կարիքների ու շահերի արտահայտումը, բուրժ․ և ռեիզիոնիստական Պ–ի կեղծիքի ու պատրանքների մերկացումը, սոցիալիստական հասարակարգի մասին ճշմարտության տարածումը։

Հասարակության մասշտաբով կոմունիստական Պ․ կազմակերպում են կոմունիստական կուսակցությունը, սոցիալիստական պետությունը, աշխատավորական հասարակական կազմակերպությունները։ Կոմունիստական Պ․ հեղափոխական պայքարի, սոցիալիստական ու կոմունիստական վերափոխման պրոցեսների կուսակցության ղեկավարման միջոցներից է։ Որպես մասսաների մեջ գիտական սոցիալիզմի գաղափարների տարածման պրոցես, կոմունիստական Պ–ում առանձնացնում են երկու, համեմատաբար ինքնուրույն փուլեր և դրանց համապատասխան գործողության ձևեր՝ Պ․ և ագիտացիա։ Տվյալ դեպքում «Պ․» հասկացությունը նշանակում է գաղափարախոսության հիմնական բովանդակությունն արտահայտող գաղափարների, տեսական գիտելիքների տարածում։ Մինչդեռ ագիտացիան տվյալ շարժման համար հրատապ նշանակություն ունեցող և մասսաների գործունեության անմիջական խնդիրը դարձած գաղափարի առավել հանրամատչելի շարադրանքն է։

Կոմունիստական Պ․ չի կարող հաջողությամբ գործել և զարգանալ առանց մշտական, կազմակերպված հետադարձ կապի։ Այն պետք է մշտապես ուսումնասիրի մասսաների հոգեոր պահանջները, շահերը, հասարակական կարծիքը, տրամադրությունը և օբյեկտիվ պայմանների ազդեցության ու պրոպագանդիստական ներգործության հետևանքով այդ գործոնների փոփոխությունները։ Արդի պայմաններում դրանք հասարակական զարգացման պրոցեսների ճանաչման և դրանց կառավարման ձևերի մշակման կարևոր աղբյուր են։ Կոմունիստական Պ–ի համակարգում հետադարձ կապը կարևոր դեր է կատարում սոցիալիստական հասարակարգի հետագա դեմոկրատացման պրոցեսում։ Նրա նշանակությունը գնալով աճում է մասսայական Պ–ի և ինֆորմացիայի միջոցների (մամուլ, հեռուստատեսություն, ռադիո են) զարգացման հետևանքով, որտեղ բացակայում է Պ–ի օբյեկտի և լսարանի անմիջական կապի տարրը։ Պ–ի արդյունավետության կարևոր պայմաններից է լսարանի ընտրողական վերաբերմունքը ինֆորմացիայի նկատմամբ, տարածվող գիտելիքների, գաղափարների և հայացքների ամրապնդումը մասսաների պրակտիկ գործունեությամբ։ Այդտեղից էլ կուսակցական Պ–ի էական սկզբունքներն են կոնկրետությունը, սոցիալական իրականության օբյեկտիվ վերլուծությունը, իրական նվաճումների ցուցադրումը և գոյություն ունեցող թերությունների քննադատությունը։ Կոմունիստական Պ–ի կենտր․ խնդիրն է աշխատավորությանը զինել մարքսիզմ–լենինիզմի աշխարհայացքով, գաղափարաքաղ․ բարձր հատկանիշներով, կոմունիստական գաղափարներով և բարոյականությամբ։ Այդ նպատակի իրացման աստիճանը կոմունիստական Պ–ի արդյունավետության ընդհանուր չափանիշն է, իսկ նրա ընդհանուր ցուցանիշը՝ մասսաների սոցիալական ակտիվության բարձր մակարդակը։

Գրկ․ Լենին Վ․ Ի․, Ի՝նչ անել։ Մեր շարժման ցավոա հարցերը, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 6։ Плеханов Г․ В․, Русский рабочий в революционном движении, Соч․, т․ 3, М․–Л․, 1928․

«ՊՐՈՊԱԳԱՆԴԻՍՏ», հասարակականքաղ․ ամսագիր։ ՀԿ(բ)Կ և ՀԼԿԵՄ Լենինականի քաղաքային կոմիտեների, այնուհետև՝ ՀԿ(բ)Կ Լենինականի քաղաքային կոմիտեի օրգան։ Լույս է տեսել 1934–1935-ին, Լենինականում։ խմբագիր՝ Ե․ Սարգսյան։ Նպաստել է կուսակցական ուսուցման մակարդակի և արդյունավետության բարձրացմանը, տարածել քաղուսուցման խմբակների պրոպագանդիստների փորձը, մեթոդական օգնություն ցույց տվել կուսակտիվի հետ տարվող քաղ․ դաստիարակչական աշխատանքին։ Տպագրել է միջազգային քաղ․ և տնտ․ դրության վերաբերյալ նյութեր։

ՊՐՈՊԱՆ, СН3–GH2–CH3, հագեցած ածխաջրածին։ Անգույն, անհոտ, այրվող գազ է, հալ․ ջերմաստիճանը՝ –187,7°С, եռմանը՝ –42,ГС։ Պարունակվում է բնական և նավթային գազերում։ Արդյունաբերության մեջ Պ–ի կատալիտիկ ղեհիդրմամբ ստանում են ւցրուցիչեն, նիտրմամբ՝ նիտրամեթան (նիտրաէթանի և նիտրապրոպանի խառնուրդով)։ Պ․ օգտագործում են նաև որպես լուծիչ (օրինակ՝ նավթամթերքների պարաֆինազրկման ժամանակ), իսկ բուտանի հետ խառնուրդը՝ կենցաղում օգտագործվող գազն է։

ՊՐՈՊԵԴԵՎՏԻԿԱ (< հուն․ лролсабгисо–նախապատրաստել, նախապես ուսուցանել), որևէ գիտության ներածություն, սեղմ և պարզ շարադրած նախնական, ներածական դասընթաց։

ՊՐՈՊԵԼԼԵՐ (անգլ․ propeller, < լատ․ propellere – քշել, առաջ հրել), նույնն է, ինչ Պտուտակ օդային։

ՊՐՈՊԵԼԼԵՐԱՅԻՆ ՏՈՒՐԲԻՆ, ռեակտիվ հիդրավւիկական տուրբին, որում հզորության փոփոխությունն իրականացվում է ուղղորդիչ ապարատի թիակների դարձի միջոցով։ Պ․ տ–ի աշխատանքային անվի թիակները լիսեռի հետ ունեն կոշտ միացում։ Ըստ աշխատանքային անվում ջրի հոսքի ուղղության տարբերում են՝ առանցքային և շառավղաառանցքային Պ․ տ–ներ։ Առանցքայինները կարող են լինել անկյունագծային, առանցքային և շառավղային ուղղորդիչ ապարատով։ Ուղղորդիչ ապարատով առանցքային Պ․ տ՜ները կիրառվել են ուղղահոս ագրեգատներում։ Առավել տարածված են շառավղաառանցքային Պ․ տ–ները, որոնց օ․ գ․ գ–ի անկումը բեռնվածքի կամ ճնշման փոփոխման դեպքում առանցքայինների համեմատությամբ ավելի փոքր է։ (Տես Շառավղաառանցքային հիդրոտուրբին)։

ՊՐՈՊԵՐՑԻՈՍ Սեքստոս (Sextus Proper–tius) (մ․ թ․ ա․ մոտ 50–մ․ թ․ ա․ մոտ 15), հռոմեացի բանաստեղծ։ Պ–ի սիրային եղերերգերի (ընդամենը 92,ամփոփված են 4 գրքում) հիմնական թեման դառնություններով ու վշտով լի բուռն տենչանքն է