Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/458

Այս էջը սրբագրված է

մից աստիճանաբար անցել է ռեալիզմին։ XIX դ․ կեսերին առաջացել է կրեոլիզմ հոսանքը, որի կողմնակիցները ձգտում էին վերստեղծել Պ․ Ռ–ի բնակիչների յուրօրինակ կենցաղի ու բարքերի հատկանշական գծերը (բանաստեղծներ Մ․ Ալոնսո, Ֆ․ Վասալիո ի Կաբրերա, Ռ․ Մենդես Կինիոնես)։ XIX դ․ վերջերին ամրապնդվում են ռեալիզմի դիրքերը (Ս․ Բրաու, Մ․ Ֆեռնանդես Իաւնկոս, Մ․ Սենո Գանդիա,Մ․ Գոնսալես Գարսիա)։

XX դ․ սկզբներին առաջացած մոդեռնիզմն արտացոլեց մշակույթի գործիչների՝ Պ․ Ռ–ի ազգ․ անկախությունը պաշտպանելու ձգտումը, այս գաղափարները բնորոշ են Լ․ Լյորենս Տոռեսի և ուրիշների պոեզիայի համար։ 20-ական թթ․ մոդեռնիզմին փոխարինեց «ձախ» արվեստը, որի ներկայացուցիչները հրաժարվեցին ազգ․ ավանդույթներից։ Սոցիալական խնդիրներ են դրված է․ Լագեռեի վեպերում, ինչպես նաև հակաիմպերիալիստ․ պայքարի մասնակից բանաստեղծների (Խ․ էնամորադո Կուեստա, Խ․ Կոռետխեր, Ֆ․ Մանրիկե Կաբրերա) ստեղծագործություններում։ Աշխատավորների կյանքի և իրենց իրավունքների համար նրանց պայքարի մասին է պատմվում Ի»․ Գոնսալեսի (ծն․ 1926) պատմվածքներում։ Պուերտոռիկացիների նկատմամբ խտրականության և անկախության համար նրանց պայքարի մասին են գրում բանաստեղծ Ֆ․ Մատոս Պաոլին (ծն․ 1915), դրամատուրգ Ռ․ Մարկեսը (ծն․ 1919), վիպասաններ Պ․ Խ․ Սոտոն (ծն․ 1928), Վ․ Լոպես Սուրիան, ինչպես նաև «Գուախանա» (Guajana, 1962-ից) հանդեսի շուրջը համախմբված մի շարք բանաստեղծներ։

Ճարտարապետությունը և կերպարվեստը։ Պ․ Ռ–ի տարածքում պահպանվել են հնդկացիների հին մշակույթի հուշարձաններ՝ քարանձավային որմնանկարներ, փայտի և քարի քանդակազարդումներ։ XVI դ․– XX դ․ սկիզբը քաղաքներում կառուցվել են իսպ․ տիպի բնակելի տներ։ XVI դ․ եկեղեցիներն ունեն գոթական ջլաղեղային թաղեր։ XVIII դ․ են վերաբերում Խ․ Կամպեչեի կրոն, երփնագրերը, XIX դ․ 2-րդ կեսին՝ Ֆ․ Օլյերի ժող․ կյանքի թեմաներով նկարները, XX դ․ 1-ին կեսին՝ Ռ․ Ֆրադեի իմպրեսիոնիստական կտավները։ 1940-ական թվականներից Պ․ Ռ–ում կառուցվում են երկաթբետոնե միատիպ շենքեր և շքեղ հյուրանոցներ (ճարտ․ Մ․ Ֆեռեր, Հ․ Կլումբ, Օ․ Լ․ Տորո և ուրիշներ)։ 1950-ին ստեղծվել է Պուերտոռիկական արվեստի կենտրոն միավորումը, որի անդամները (գրաֆիկներ Ֆ․ Տուֆինիո, Լ․ Օմար, Կ․ Ռ․ Ռիվերա) ձգտում են ժող․ կյանքի սոցիալական երևույթների վառ, հուզական, ճշմարտացի պատկերման։

Թատրոնը։ XIX դ․ Պ․ Ռ–ում բեմադրվելեն Ա. Տապիա իՌիվերայի, Լ․ Լյորենս Տոռեսի, ինչպես և Ռ․ Մենդես Կինիոնեսի և այլոց երկերը։ 1832-ին Սան Իգուանում բացվել է «Կոլիսսո պուբլիկո» առաջին մշտական թատրոնը։ XX դ․ 1-ին կեսին երկրի բռնի միացումն ԱՄՆ–ին արգելակել է ազգ․ թատրոնի զարգացումը։ Որոշ տեղաշարժ է եղել 1935-ին, երբ է․ Բելավալը կազմակերպել է «Արեյտո» թատերախումբը, որի գործունեությունը շարունակում է Համալսարանական թատրոնի խումբը։ Բեմադրվում են Ֆ․ Առիվիի, է․ Լագեռեի, Ֆ․ Այեռա Բերդեսիայի, Մ․ Մ․ Բալեստերի, Ռ․ Մարկեսի պիեսները։ 1958-ից երկրում անց են կացվում թատերական փառատոներ։ Սան Իգուանում գործում են «Տապիա», «ԼաՊեռլա», «Աթենեո», «Ալտա էսսենա», Համալսարանական թատրոնները,Պուերտոռիկական մշակույթի ինստ–ին կից կոլեկտիվը։ Հայտնի ռեժիսորներից ու դերասաններից են՝ Ա․ Ռոդրիգեսը, №․ Մառերոն, Պ․ Կաբրերան, Պ․ Նասարիոն, է․ դե լա Լաստրան, Պ․ Արենասը։

ՊՈՒԵՐՏՈ ՌԻԿՈ (Puerto Rico), խորջրյա անդունդ Ատլանտյան օվկիանոսում։ Զգվում է 1200 կւէ ստորջրյա Անտիլյան լեռնաշղթայի հս․ լանջերի երկարությամբ։ Առավելագույն խորությունը (8742 մ) գտնվում է Պուերտո Ռիկո կղզուց հյուսիս։

ՊՈՒԵՐՏՈՌԻԿԱՏԻՆԵՐ, Պուերտո Ռիկոյի հիմնական բնակչությունը (3,3 մլն, 1980)։ Ընդհանուր թիվը՝ 5,1 մլն։ Առաջացել են XVI դ․ հնդկացի կարիբներին, հետագայում՝ նաև Աֆրիկայից բերված նեգրերին միախառնված իսպ․ գաղութարարներից (XVI – XIX դդ․)։ Ռասայական առումով Պ–ի մեջ մտնում են նեգրեր, մուլատներ և սպիաակամորթներ։ Իասում են իսպ․, շուրջ 1/3-ը՝ նաև անգլ․։ Կրոնով հիմնականում կաթոլիկներ են։ Պ․ զգալիորեն արտագաղթում են ԱՄՆ, որտեղ 1978-ին կազմում էին 1,8 մլն։

ՊՈՒԻԿԼԻՈՒ (Buiucliu), Պըյըգլյան Գրիգոր–Սիհրդատ Հակոբի (15․12․1840, Ցասսի –13․12․1912, Բուխարեստ), ռումինացի հայ իրավաբան, բանասեր–արևելագետ։ Սկզբնապես սովորել է ծննդավայրի Հայկազյան վարժարանում։ 1847-ին ավարտել է Փարիզի Մուրադյան վարժարանը, ապա՝ Ցասսիի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ Եղել է Ցասսիի դատարանի դատախազ (1869), վերաքննիչ ատյանի ընդհանուր դատախազ (1874)։ 1894-ից՝ Ռումինիայի բարձրագույն վճռաբեկ ատյանի անդամ, ապա՝ խորհրդական։ 1888-ին՝ պառլամենտի դեպուտատ։ 1899-ին ընտրվել է Սենատի անդամ։ Պ․ մասնակցել է «ժունիմեա» գրական–մշակութային և քաղ․ ընկերության ստեղծմանը, ուսումնասիրել հայ–ռում․ կապերը։ Հայտնաբերել և նյութապես աջակցել է հայկ․ որոշ ձեռագրերի [«Մինաս Թոխաթեցու ողբը Վլախաց երկրի հայերին» (1895-ին ռումին․, Պ–ի առաջաբանով), «Կամենից տարեգիրք», Հ․ Տաշյանի կազմած ձեռագրացուցակի ևն] տպագրությանը։ Պ․ նամակագր․ կապեր է ունեցել Ղ․ Ալիշանի, Ք․ Պատկանյանի, Ա․ Չոպանյանի և ուրիշ հայագետների հետ։ Պ–ին է նվիրված ռումին, ակադեմիայի հրատարակած «Գրիգոր Մ․ Պուիկլիու, 1840–1912» գիրքը (1914)։ Պարգևատրվել է ռումին, և ռուս, շքանշաններով։ Սիրունի Հ․, Գրիգոր Պըյըգլիու, «Արագ» տարեգիրք, £ուխարեստ, 1938։ Ս․ Քուանջյան

ՊՈՒԼ (անգլ․ pool), մոնոպոլիստական միավորման ձև, որը սովորաբար ունի ժամանակավոր բնույթ։ Առևտր․ Պ–ում մասնակիցները պայմանավորվում են դեֆիցիտ առաջացնելու և գները բարձրացնելու նպատակով որևէ ապրանք կուտակելու և վաճառքը տարկետելու վերաբերյալ։ Բորսային Պ–երը ստեղծվում են բաժնետոմսերի սպեկուլյացիայի, արտոնագրայինները՝ դրանք համատեղ կուտակելու և շահագործելու նպատակով։ Պ–ում սահմանվում է ընդհանուր ծախսերի և մենաշնորհային շահույթի բաշխման կարգը։

ՊՈՒԼԵՆԿ [ճիշտը՝ Պուլանկ (Poulenc)] Ֆրանսիս (1899–1963), ֆրանսիացի կոմպոզիտոր։ Աշակերտել է Ռ․ Վինյեսին (դաշնամուր) և Շ․ Կյոկլենին (կոմպոզիցիա)։ 1920-ից՝ «Վեցյուկի» անդամ։ Կրել է ժամանակակից կոմպոզիտորների (է․ Շաբրիե, Ի․ Ստրավինսկի, Է․ Սատի, Կ․ Դեբյուսի, Մ․ Ռավել) ազդեցությունը, միաժամանակ տուրք տվել նոր դասական (նեոկլասիկական) միտումներին։ Արժեքավոր են նրա բուֆֆոնային «Թիրեսիոսի ստինքները» (ըստ Գ․ Ապոլիների, 1944), ողբերգական «Կարմելուհիների երկխոսությունները» (ըստ ժ․ Բեռնանոսի, 1953–56), քնարական հոգեբանական «Զայն մարդկային» (ըստ ժ․ Կոկտոյի մոնոդրամայի, 1958) օպերաները, «Երաշտ» (1937), «Դեմք մարդկային» (ըստ Պ․ էլյուարի, 1943, գաղտնի հրատարակվել է օկուպացված Ֆրանսիայում) կանտատները, կոնցերտները (երգեհոնի, կլավեսինի, դաշնամուրի, 2 դաշնամուրի)։ Գրել է նաև բալետներ, հոգևոր գործեր (մեսսա, «Ստաբատ մատեր», «Գլորիա» ևն), կամերային–գործիքային ստեղծագործություններ, խմբերգեր, շուրջ 160 երգ և ռոմանս Գ․ Ապոլիների, Պ․ էլյուարի, Լ․ Արագոնի և ուրիշների խոսքերով, թատրոնի և կինոյի երաժշտություն։ Պ–ի երաժշտության հիմքը մեղեդին է, որը բխում է ֆրանս․ երգի ակունքներից։ Պ․ զարգացրել է Կ․ Դեբյուսիի երաժշտ․ պրոսոդիայի և Մուսորգսկու վոկալ դեկլամացիոն ոճի սկզբունքները։

Երկ․ Entretiens avec Glaude Rostand, P․, [1954]; Moi et mes amis, P․, [1963]; Письма, пер․ с франц․, ред․ вступит, ст․ и комментарии Г․ Филенко, Л․–М․, 1970․ 9^-Медведева И․ А․, Франсис Пуленк, М․, 1969; Шнеерсон Г․ М․, Французская музыка XX в․, 2 изд․, М․, 1970; Roy J․, Francis Poulenc, [P․, 1964]․ Ա․ Բուղաղյան․

ՊՈՒԼԻՍ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Թոխաթ գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 2480 հայ բնակիչ (300 տուն)։ Զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝