Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/464

Այս էջը սրբագրված է

Անվանումը ստացել է ի պատիվ Ա․ Ս․ Պուշկինի, որը 1829-ին, էրզրում գնալիս, լեռնանցքում հանդիպել է Ա․ Ա․ Գրիբոյեդովի դիակը սայլով տանողներին։ Հանդիպման վայրում կառուցված է աղբյուրհուշարձան։

Պատկերազարդումը տես 321-րդ էշից առաջ՝ ներդիրում։

ՊՈՒՇԿԻՆՈ, գյուղ ՀՍՍՀ Ստեփանավանի շրջանում, Գյարգյառ գետի աջ ավւին, շրջկենտրոնից 5 կմ հվ–արլ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, կինո, մանկապարտեզ, բուժկայան։ Գյուղի շրջակայքում պահպանվել են եկեղեցի, գյուղատեղի, գերեզմանոցներ։ Անվանումը ստացել է ի պատիվ ռուս բանաստեղծ Ա․ Ս․ Պուշկինի։

ՊՈՒՇՉԻՆ Իվան Իվանովիչ (1798–1859), դեկաբրիստ։ Մոսկվայի արքունի դատարանի դատավոր։ Ա․ Ս․ Պուշկինի մտերիմ ընկերը։ Ավարտել է Ցարսկոյե սելոյի լիցեյը (1817)։ 1816–17-ին եղել է «Սրբազան արտել» քաղ․ խմբակի, ապա դեկաբրիստների «Փրկության միություն» (1817-ի ամռանից), «Բարօրության միություն» (1818-ի սկիզբ) կազմակերպությունների և ավելի ուշ՝ Հս․ ընկերության անդամ։ Մասնակցել է 1825-ի դեկտ․ 14-ի ապստամբությանը Պետերբուրգի Սենատի հրապարակում։ Դեկտ․ 16-ին ձերբակալվել է, դատապարտվել մահապատժի, ռրը փոխարինվել է 20 տարվա աքսորով: 1856-ին Պ–ին ներում է շնորհվել։ Գրել է «Հուշեր Պուշկինի մասին» (1859)։

ՊՈՒՇՉԻՆ Միխայիլ Իվանովիչ (1800–1869), դեկաբրիստ։ Ի․ Ի․ Պուշչինի կրտսեր եղբայրը։ Դատապարտվելով դեկաբրիստների գործով՝ 1826-ի վերջին ուղարկվել է Կովկասյան առանձին կորպուս, որի կազմում մասնակցել է 1826–28-ի ռուսպարսկ․ պատերազմին, Արլ․ Հայաստանի տարածքում ծավալված բոլոր կարեոր ռազմ․ (Գործողություններին, հատկապես Սարդարապատի և Երեանի ազատագրմանը։ Մասնակցել է նաև 1828–29-ի ռուսթուրք․ պատերազմին, աչքի ընկել ԿարՄի բերդի գրավման ժամանակ։ Պ․ մերձավոր կապերի մեջ է եղել Ներսես և Աշաարակեցու, Հ․ Աչամդարյանի և այլ հայ գործիչների հետ։

ՊՈՒՉՉԻՆԻ (Puccini) Ջակոմո (22․12․1858, Լուկկա–29․11․1924, Բրյուսել), իտալացի կոմպոզիտոր։ Ծնվել է երաժշտի ընտանիքում։ 10 տարեկանից ծառայել է իբրե եկեղեցական երգեհոնահար, հանդես եկել համերգներում՝ որպես դաշնակահար և երգեհոնահար։ 1883-ին ավարտել է Միլանի կոնսերվատորիան, ուր աշակերտել է Ա․ Պոնքիելլիին (կոմպոզիցիա) և Ա․ Բացցինիին (տեսություն)։ Վաղ շրջանի գործերից են մեսսան, կանտատները, «Սիմֆոնիկ կապրիչչո»-ն, լարային կվարտետը, տրիոն։ Համընդհանուր ճանաչման է արժանացել իբրե օպերային կոմպոզիտոր։ Առաջին 2 օպերաները՝ «Վիլլիսներ» (բեմ․ 1884, Միլան) և «էդգար» (բեմ․ 1889, Միլան), չեն պատկանում լավագույնների թվին։ Պ–ին համբավ է բերել «Մանոն Լեսկո» օպերան (ըստ Ա․ Ֆ․ Պրեոյի, 1893, Թուրին)։ Համաշխարհային հռչակ են ստացել «Բոհեմա» (ըստ Ա․ Մյուրժեի, 1896, Թուրին), «Տոսկա» (ըստ Վ․ Աարդուի, 1900, Հռոմ), «Մադամ Բաթերֆլայ» (ըստ Դ․ Բելասկոյի, 1904, Միլան, Ռուսաստանում բեմադրվել է «Չիո–Չիո–սան» անունով) օպերաները, որոնք առավել բնութագրական են Պ–ի ստեղծագործությանը։ Գրել է նաև «Աղջիկը Արեմուտքից» (ըստ Դ․ Բելասկոյի, 1910, Նյու Ցորք), «Ծիծեռնակ» (ըստ Ա․ Վիլների և Գ․ Ռայհարտի, 1917, Մոնտե Կարլո) օպերաները։ Նրա «Տրիպտիխ»-ը (1918, Նյու Ցորք) միավորում է մեկ գործողությամբ, բնույթով տարբեր օպերաներ՝ «Թիկնոց» (ըսա Դ․ Գոլդի), «Քույր Անջելիկա» (լիբր․ Զ․ Ֆորցանոյի), «Զաննի Սկիկկի» (ըստ Դանթեի)։ Վերջին օպերան՝ «Տուրանդոտ»-ը (ըստ Կ․ Գոցցիի, 1921–24), նրա մահից հետո ավարտել է կոմպոզիտոր Ֆ․ Ալֆանոն (բեմ․ 1926, Միլան)։ Պ–ի գեղագիտական հայացքները ձևավորվել են վերիզմի ազդեցությամբ, սակայն Արա օպերաների երաժշտ․ դրամատուրգիայի հնարները, վերիստական մյուս օպերաների համեմատությամբ, առավել հարուստ են, նուրբ և բազմազան։ Պ․ ձգտել է ճշմարտացիորեն արտացոլել իրականությունը՝ դրան հատուկ կրքերի սուր բախումով։ Նրա օպերաների կենտրոնում միշտ կնոջ կերպարն է, որը հանուն սիրո պատրաստ է անձնազոհության։ Պ–ի երաժշտության հիմքը կազմող ցայտուն, հուզառատ մեղեդիները բխում են իտալ․ երգի ակունքներից, գերում քնարականությամբ և զգացմունքի ուժով։ Զարգացնելով Ջ․ Վերդիի ստեղծագործական ուշ շրջանի սկզբունքները՝ նորարար արվեստագետ Պ․ ստեղծել է իտալ․ օպերայի ինքնատիպ ճկուն ասերգային–արիոզային ոճը, որը դարձել է XX դ․ եվրոպ․ օպերայի գլխ․ բաղադրյալներից մեկը։ Երեանի օպերային թատրոնում բեմադրվել են Պ–ի «Մադամ Բաթերֆլայ», «Բոհեմա» և «Տոսկա» օպերաները։

Գրկ. Нестьев И․, Джакомо Пуччини․ Очерк жизни и творчества, 2 изд․, М․, 1966; Данилевич Л․ В․, Джакомо Пуччини, М․, 1969; Левашева О․, Пуччини и его современники, М․, 1980;tMarottitG․, Giacomo Puccini, Firenze, 1949․ Ա․ Բադաղյան

ՊՈՒՍԵՅԻՏ, գյուղ Արեմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսար գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 700 հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել և բնաջնջվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Փոքրաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՊՈՒՍՍԵՆ (Poussin) Նիկոլա (1594, հունիս, Լեզ Անդելի, Նորմանդիա –19․11․1665, Հռոմ), ֆրանսիացի նկարիչ։ XVII դ․ արվեստում կւասիցիզմի խոշորագույն և ամենահետեողական ներկայացուցիչը։ Ուսումնասիրել է ․ անտիկ արվեստը, Ռաֆայելի, Տիցիանի, մաներիզմի ֆոնտենբլոյի դպրոցի նկարիչների, Բոլոնիայի դպրոցի վարպետների ստեղծագործությունները, զբաղվել հեռանկարով, նաև անատոմիայով և մաթեմատիկայով։ 1612-ին տեղափոխվել է Փարիզ։ Պ–ի վաղ շրջանի գործերից արժանահավատ են Օվիդիոսի, Վերգիլիոսի և Տիտոս Լիվիոսի սյուժեներով գծանկարները (մոտ 1622–1624, Թագավորական գրադարան, Վինձոր)։ 1623-ի վերջին տեղափոխվել է Վենետիկ, 1624-ից՝ ապրել Հռոմում։ Ձգտելով յուրաքանչյուր սյուժեի համար գտնել համապատասխան կոմպոզիցիա և կոլորիտ՝ Պ․ ստեղծել է ուշ կլասիցիզմի խստաշունչ քաղաքացիականությունը կանխորոշող նկարներ («Գերմանիկոսի մահը», մոտ 1628, Միննեապոլիսի արվեստի ինստ․), բարոկկոյի ոգով («Ս․ էրազմի նահատակությունը», մոտ 1628–29, Վատիկանի պինակոտեկա) և Վենեւոիկի դպրոցի ավանդույթներին մոտ դիցաբանական և գրական թեմաներով, բանաստեղծական շնչով տոգորված կտավներ («Ռինալդո և Արմիդա», 1625–27, Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարան, Մոսկվա, «Քնած Վեներան», մոտ 1630, «Ֆլորայի թագավորությունը», մոտ 1631–1632, երկուսն էլ՝ Դրեզդենի պատկերասրահ)։ Պ–ի կլասիցիստական սկզբունքները առավել հստակ երեան են եկել 1630-ական թթ․ 2-րդ կեսին ստեղծած գործերում («Սաբինուհիների առևանգումը», 2-րդ տարբերակ, մոտ 1635, Լուվր, Փարիզ), որոնց մեջ իշխող կոմպոզիցիոն հստակ, կուռ ռիթմը ընկալվում է որպես բանականության սկզբունքի անմիջական արտացոլում, որը չափավորում է ստոր պոռթկումները, մարդկային ազնիվ արարքներին հաղորդում վեհություն։ 1640–42-ին Պ․ ստեղծագործել է Փարիզում, Լյուդովիկոս XIII պալատում, սակայն պալատական նկարիչների խարդավանքների պատճառով կրկին վերադարձել է Հռոմ։ Նրա ստեղծագործության բարո–