Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/470

Այս էջը սրբագրված է

ղացիների շրջանում տարածել է արտատպված թռուցիկներ, ինչպես նաև Ստ․ Շահումյանի հայտնի ճառը (100 օրինակ)՝ արտասանված Ղ․ Աղայանի գրական գործունեության 40-ամյա հոբելյանի առթիվ, Թիֆլիսում։ Տպագրվել և տարածվել են Կովկասում 1905-ի հայ–թաթար․ կոտորածի դեմ եղբայրական համերաշխության կոչող թռուցիկներ և այլ կոչեր, որոնց հեղինակը Ստ․ Շահումյանն էր։ Ջ․ մ․ խ․ զգալի դեր է խաղացել Հայաստանում մարքսիզմի տարածման, աշխատավորների հեղափոխական պայքարի կազմակերպման գործում։

Գրկ. Մլիքյան Հ․ Ս․, Մարքսիստական կազմակերպությունները և ռեոլյուցիոն շարժումները Լոռում (1899–1908), Ե․, 1957։ Կախոյան Ա․, Հոդվածներ և հուշեր, Ե․, 1963։ Արզումանյան Մ․ Վ․, ՍտեՓան Շահումյան, Ե․, 1978։ Հ․ Մեչիքյան

ՋԱԼԻԼ (Ջալիլով) Մուսա Մուսթաֆովիչ [2(15)․2․1906, գ․ Մուսթաֆինո, այժմ՝ Օրենբուրգի մարզում –25․8․1944, Բեռլին], թաթար սովետական բանաստեղծ։ ՍՄԿԿ անդամ 1929-ից։ Ավարտել է Մոսկվայի համալսարա նի գրականության ֆակ–ը (1931)։ 19 39–41-ին՝ Թաթար․ ԻՍՍՀ ԳՄ պատասխանատու քարտուղար։ 1941-ից եղել է սովետական բանակում։ 1942-ին, ծանր վիրավոր, գերի է ընկել, համակենտրոնացման ճամբարում ստեղծել է ընդհատակյա խումբ, կազմակերպել սովետական ռազմագերիների փախուստը։ Ընդհատակյա կազմակերպությանը պատկանելու համար ենթարկվել է մահապատժի՝ Պլետցենզեեի զինվորական բանտում։ Ետմահու արժանացել է Սովետական Միության հերոսի կոչման (1956)։

Ջ–ի ստեղծագործությունները հրատարակվել են 1919-ից։ 1925-ին տպագրվել է բանաստեղծությունների և պոեմների («Մենք գնում ենք») առաջին ժողովածուն։ «Անցած ճանապարհներ» (1924–28), «Նամակատարը» (1940) և այլ բանաստեղծություններ նվիրված են կոմերիտմիությանը և աշխատանքային սխրանքին։ Ջ․ երգել է բարեկամություն ու ինտերնացիոնալիզմ («Մահվան մասին», 1927, «Ջիմ», 1935, հայ․ հրտ․ 1960 են)։ Գրել է «Ալթըն չեչ» («Ոսկեհերը», 1941, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1948) և «Իլդար» (1941) օպերաների լիբրետտոները։ 1941-ին գրած բանաստեղծությունները լի են լավատեսությամբ, ֆաշիզմի դեմ հաղթանակի հավատով։ Իր հետ կալանավորված բելգիացի պարտիզանի միջոցով Զ․ Մոաբիտ բանտից դուրս է ուղարկել «Իմ երգերը», «Մի հավատա», «Պատերազմից հետո» և այլ բանաստեղծություններ։ Հարյուրից ավելի չափածո գործեր բանաստեղծի պայքարի, տառապանքների և արիության վկաներն են։ «Մոաբիտյան տետր» բանաստեղծական շարքի համար Ջ–ին ետմահու շնորհվել է լենինյան մրցանակ (1957)։ 1968-ին ստեղծվել է Ջ–ի մասին պատմող «Մոաբիտյան տետր» կինոնկարը։

Երկ․ Հատընտիր, Ե․, 1959։

ՋԱԽՋԱԽՅԱՆ Մանվել (25․3․1770, Գյումուշխանե –5․1․1835, Վենետիկ), հայ բառարանագիր, բանաստեղծ, թարգմանիչ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1791-ից)։ Զբաղվել է քարոզչությամբ, ապա մանկավարժական, գիտ․ գործունեությամբ։ 1815–16-ին խմբագրել է <Դիլուսկ Բյուզանդյան> պարբերականը։ Գրել է բանաստեղծություններ, որոնց մի մասը տպագրվել է «Մխիթարյան տաղարան» (1824) ժողովածուում՝ Վահրամ Ռուբինյան ստորագրությամբ։ Թարգմանել է Գ․ Գոռացցայի («Արհեստ բարւոք սիրելոյ», 1819), Ս․ Գեսների («Քերթուած ի մահն Աբելի», 1825), Ֆ․ Ֆենելոնի («Արկածք Տելեմաքայ որդւոյն Ոդիսեայ», 1827) և այլոց ստեղծագործություններից։ 1804-ին Վենետիկում լույս է տեսել Ջ–ի «Բառարան յիտալական լեզուե ի հայ և ի տաճիկ» աշխատությունը (45 հզ․ բառահոդված, համառոտը՝ 1825-ին՝ 30 հզ․ բառահոդված), իսկ 1837-ին, ետմահու՝ «Բառագիրք ի բարբառ հայ և իտալական» (60 հզ․ բառահոդված), որը հայ երկլեզվյան բառարանագրության լավագույն նմուշներից է․ ամփոփում է հայ մատենագրության մեջ օգտագործված, ինչպես նաև իր ժամանակի կենսունակ բառերը, նորաբանությունները։ Թարգմանության հետ միաժամանակ տրվում են բառի բացատրությունը, հաճախ՝ հոմանիշը, գրաբար, բարբառային համարժեքները, նշվում փոխառությունները։ Վերջում բերված են հայկ․ անձնանունները (Վարդան-Vartano) և աեղանունները (Երասխ–Arasse)՝ իտալ․ արտասանությամբ կամ թարգմանությամբ։ Ի․ Կարաղեւյան

ՋԱԿԱՐՏԱ (Djakarta), Ինդոնեզիայի մայրաքաղաքը։ Գտնվում է ճավա կղզում, Չիլիվունգի գետաբերանի մոտ։ Արվարձանների հետ կազմում է Մեծ Ջակարտա հատուկ վարչական միավորը։ Մոտ 6,6 մլն բն․ (1980)։

Ժամանակակից Ջ–ի տեղում XVI դ․ եղել է Աունդակելապա քաղաքը։ 1527-ին այն միացվել է ճավայի Բանտամ պետությանը և անվանվել Ջայակերտա, որը XVII դ․ սկզբին ավերել են հոլանդացիները և տեղում կառուցել Բատավիա ամրոցը։ Ամրոցի շուրջ աճած քաղաքը 1621-ին ստացել է նույն անունը և մինչե հոլանդացիների տիրապետության վերջը (1945) եղել գեներալ–նահանգապետի նստավայրը և գաղութի մայրաքաղաքը։ XX դ․ սկզբին Ջ․ Ինդոնեզիայի ազգային–ազատագր․ շարժման կենտրոնն էր, որտեղ 1945-ի օգոստ․ 17-ին հռչակվեց Ինդոնեզիայի անկախությունը։ Բատավիան դարձավ Ինդոնեզիայի Հանրապետության մայրաքաղաքը և 1949-ին վերանվանվեց Ջ․։ Ջ․ երկրի տնտ․ խոշոր կենտրոնն է։ Կան սննդի, տեքստիլ արդյունաբերության, կաուչուկի մշակման, ռետինե իրերի, կաշվի–կոշիկի, կարի, մետաղամշակման, մեքենաշինական (այդ թվում՝ նավանորո գարաններ) ձեռնարկություններ։ Զարգացած են արհեստները (տնային գործածու թյան և գեղարվեստական իրերի արտադրություն)։ Քաղաքի էկոնոմիկայում զգալի դեր է պատկանում օտարերկրյա կապիտալին։ Ջ–ում են գտնվում ամեր․, ճապոն․, արեմտագերմ․ և այլ երկրների խոշորագույն բանկերի և ֆիրմաների բաժանմունքները։ Ծովային և օդային (Կեմայորան օդանավակայան) հաղորդակցությունների միջազգային հանգույց է։ Ջ–ի նավահանգստով է կատարվում երկրի արտաքին առետրի շրջանառության նշանակալի մասը։ Ջ–ում է Ինդոնեզական պետ․ համալսարանը։ Կան մասնավոր համալսարաններ, ազգ․ տեխ․, ինդոնեզիայի գիտությունների, Ինդոնեզական մշակույթի ինստ–ներ և գիտ․ այլ հիմնարկներ,