Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/472

Այս էջը սրբագրված է

Արևնյքում և Արևմուտքում), նրա պատմ․ զարգացումը մինչև մեր օրերը, բնութագրել լեզվաբանական տարբեր ուղղություններն ու դպրոցները, դրանց տեսական–մեթոդաբանական հիմունքներն ու մեթոդները, գնահատել լեզվաբանական ուսմունքների և կարևորագույն հետազոտությունների դերն ու նշանակությունը։ «Ընդհանուր և հայ լեզվաբանություն» (1978, ռուս) աշխատության մեջ քննության է առել անդրալեզվաբանության, լեզվաբանական տիպաբանության ու կաղապարման խնդիրները, կառուցել լեզվաբանական իր համընդհանուր կաղապարը, դասակարգել լեզվաբանական հետազոտությունների մեթոդները, տվել հնչույթի քերականական կարգի և լեզվաբանական այլ հասկացությունների ուրույն մեկնաբանություն։ Զ․ առաջ է քաշել և հիմնավորել խուռա–ուրարտական լեզվաընտանիքի՝ հնդեվրոպականի հետ կողմնական ցեղակցություն ունենալու և նոստրատիկ ընդհանրությանը պատկանելու գաղափարը։ Նրանն են նաև Կիպրոսի հին լեզվի (էտրուսկերենի) և ուրարտերենի ու խուռիերենի ցեղակցության, ինչպես նաև Հայաստանի հին ւեզվի հին անատոլիական ծագման վարկածները։

Ջ․ ուսումնասիրել է հայերենի հնչյունաբանության ու քերականական կառուցվածքի առաջացումն ու ձևավորումը, վիճակագրական տվյալներով որոշել հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում, հայերենի կապերը հին հնդեվրոպական լեզուների, ինչպես նաև Առաջավոր Ասիայի մի շարք այլ լեզուների (ուրարտերեն, խուռիերեն, աքքադերեն, կովկասյան լեզուներ ևն) հետ։ Այս բնագավառի հետազոտությունների արդյունքների հիման վրա գրել է «Հայերենի համեմատական քերականություն» (1982, ռուս․) մենագրությունը, որը նշանավորում է հայոց լեզվի համեմատական ուսումնասիրության նոր փուլ։

Հայոց լեզվի պատմությանը նվիրված ուսումնասիրություններում Ջ․ զբաղվել է հայոց լեզվի պատմության շրջանաբաժանումով և առաջարկել իր շրջանաբաժանումը՝ բնութագրելով հայերենի պատմության ինչպես նախագրային, այնպես էլ հին, միջին և նոր շրջանների հիմնական առանձնահատկությունները և հայոց լեզվի կառուցվածքի ու բառապաշարի պատմ․ զարգացումը։

ժամանակակից հայերենին նվիրված հետազոտությունների արդյունքների ամփոփումն է «ժամանակակից հայերենի տեսության հիմունքները» (1974) մենագրությունը, որի մեջ Ջ․ իր մշակած տեսական սկզբունքների հիման վրա համակողմանիորեն ուսումնասիրել է ժամանակակից հայերենի կառուցվածքը։

Ջ․ առաջարկել և գործնականորեն կիրառել է հայերեն բարբառների բազմահատկանիշ դասակարգման սկզբունքը, հիմնադրել բարբառների և խոսվածքների բնութագրման ու տարբերակման վիճակագրական մեթոդը («Հայ բարբառագիտության ներածություն», 1972)։ Իր գործունեության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձրել հայ լեզվաբանության և, մասնավորապես, հայ քերականության պատմության հարցերին՝ դրանց նվիրելով մի շարք մենագրություններ ու հոդվածներ։

Երկ․ Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում, Ե․, 1954։ Հին հայերենի հոլովման սիստեմը և նրա ծագումը, Ե․, 1959։ Հայոց լեզվի զարգացումը և կաոուցվածքը, Ե․, 1969։ Հայերենը և հնդեվրոպական հին լեզուները, Ե․, 1970։ Գրաբարի քերականության պատմություն (XVI–XIX դդ․), Ե․, 1974։ Хайасский язык и его отношение к индоев ропейским языкам, Е․» 1964; Взаимоотноше ние индоевропейских, хурритско-урартских и кавказских языков, Е․, 1967․ է․ Աղայան

ՋԱՂԱՅՊԱՆՅԱՆ Գրիգոր Ալեքսանի (19․3․1900, Ալեքսանդրապոլ–22․1․1972, Երեվան), 1920-ի Մայիսյան ապստամբության, Հայաստանում սովետական կարգերի հաստատման և ամրապնդման համար պայքարի մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ 1918–20-ին ակտիվորեն մասնակցել է Ալեքսանդրապոլի բոլշևիկյան երիտասարդական կազմակերպության ստեղծմանը։ 1920-ի դեկտեմբերին թուրք, օկուպացիայի պայմաններում կոմերիտ միության առաջին կոնֆերանսում (ընդհատակյա) ընտրվել է քաղկոմի, 1921-ի ապրիլից՝ Ալեքսանդրապոլի գավառային կոմիտեի քարտուղար։ 1922-ից ծառայել է սովետական բանակում որպես գնդի կոմիսար։ 1926–32-ին եղել է ՀԿ(բ)Կ Կոտայքի, աոեփանավանի, Ախտայի (այժմ՝ Հրազդան) շրջկոմների քարտուղար։1932-ից աշխատել է սովետական-արհմիութենական մարմիններում։ 1941-ից մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1943-ից Ջ․ ՍՍՀՄ Պետպլանի վիճակագրական վարչության Հայաստանի գրասենյակի կառավարչի տեղակալն էր, ապա՝ հրատարակչական բաժնի պետը։ ՀԿ(բ)Կ V–VI և VIII համագումարներում ընտրվել է ՀԿ(բ)Կ ԿԿ անդամ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

ՋԱՂԻՆՅԱՆ Նիկոլայ Սերգեյի [4․10․1881,գ․ Կողբ (այժմ՝ ՀՍՍՀ Նոյեմբերյանի շրջանում)–22․12․1942, Երևան], հայ սովետական ինժեներ–տեխնոլոգ։ Ավարտել է Խարկովի տեխնոլոգիական ինստ–ը (1908)։ 1922-ին Կողբում Ջ–ի ղեկավարությամբ կառուցվել է ՀԷԿ։ 1931–36-ին եղել է «Հայշինտրեստ»-ի կառավարչի տեղակալ և գլխ․ ինժեներ, 1936–40-ին՝ Կառուցվածքների ԳՀԻ–ի (այժմ Շինարարության և ճարտարապետության ինստ․) դիրեկտորի տեղակալ և գիտ․ ղեկավար, դասախոսել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ում։ 1940-ից աշխատել է Մոսկվայում․ սկզբում որպես շինանյութերի արդյունաբերության ձեռնարկությունների նախագծման «Սոյուզստրոմպրոյեկտ» համամիութենական տրեստի կառավարիչի տեղակալ և գլխ․ ինժեներ, այնուհետև նույն տրեստի Մոսկվայի բաժանմունքի դիրեկտոր։ Ջ․ առաջադրել և արտադրության մեջ արմատավորել է հորանաձև վառարանում կիրը, պտտվող վառարանում գիպսը բովելու նոր եղանակներ, ստեղծել արհեստական քարերի արտադրության ավտոմատ (այդ աշխատանքների համար ստացել է հեղինակային վկայականներ)։ Զբաղվել է ՀՍՍՀ բնակարանային շինարարության ինդուստրացման հարցերով։

ՋԱՄԱԼԻ (Տալյան Մկրտիչ Հովհաննեսի, 1848, Ալեքսանդրապոլ–1922, Թիֆլիս, թաղված է Խոջիվանքի գերեզմանատանը), հայ աշուղ։ Շարա ՏաԱւսԱի հայրը։ Սովորել է Ալեքսանդրապոլի մասնավոր դպրոցներից մեկում, այնուհետև զբաղվել ինքնակրթությամբ։ Իմացել է գրաբար, պարսկ․, արաբ․, թուրք․, հուն․։ Քրոջ ամուսնու՝ աշուղ Ջիվանոէ հետ շրջագայել է Կովկասի հայաբնակ վայրերը, երգել ու նվազել ժողովրդի համար։ Լինելով ժամանակի առաջադեմ մարդկանցից մեկը՝ Ջ․ հետևել է հասարակական–քաղ․ իրադարձություններին, մեծ կարևորություն տվել ուսման ու գիտության տարածմանը։ Ջ․ խարազանել է ագահությունը, սուտն ու կեղծիքը, քծնանքն ու նենգությունը։ Նրա խրատական, բարոյախոսական երգերը համեմված են ժող․ բառ ու բանով, թևավոր խոսքերով։ Ջ․ հեղինակ է սիրո թեմայով բազմաթիվ բանաստեղծությունների, որոնք գրված են անթերի գրական հայերենով և հետաքրքրություն են ներկայացնում նաև գրական աշխարհաբարի զարգացման պատմության տեսակետից։

Ջ․ քարոզել է հայրենասիրություն, ազգի համար պատուհաս է համարել հայրենի հողը լքելը, գաղթելը։ Նրա երգերն ունեն սոցիալական շեշտ, մանավանդ, 1905-ի ռուս, հեղափոխությունից հեաո նա համոզվել է, որ ազատության կարելի է հասնել համախմբված պայքարի միջոցով։

Ջ․ մուհամմաների (հանելուկների) ամենամեծ վարպետն է մեր բանարվեստի մեջ․ նրա մուհամմաները լուծելու համար մրցել են նշանավոր շատ աշուղներ։ Ջ–ու երգերն առաջին անգամ հրատարակվել են 187-8-ին՝ «Սոխակ Հայաստանի» երգարանում։ Ջ․ թողել է նաև անտիպ երգեր:

Երկ․ Երգիչ Ջամալու քնարական երգերը, Ալեքսանդրապոլ, 1892։ Բանաստեղծություն ներ, Ե․, 1967։ Կ․Դուրգարյան

ՋԱՄԱՆՈՎՍ, Ռոզա Ումբետովնա (ծն․ 1928), ղազախ սովետական երգչուհի (սոպրանո)։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1959)։ ՍՄԿԿ անդամ 1963-ից։ 1954-ին ավարտել է Ալմա Աթայի կոնսերվատորիան։ 1953-ից Ղազախ, օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ Դերերգերից են՝ Սառա (Տուլեբաևի «Բիրժան և Սառա»), Տաայանա (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Մարգարիտ (Գունոյի «Ֆաուստ») ևն։ Հանդես է գալիս որպես համերգային երգչուհի։ Ելույթներ է ունեցել արտասահմանում (Լեհաստան, Իտալիա, Հնդկաստան, Կանադա)։ 1962-ից՝