Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/48

Այս էջը սրբագրված է

մարեց սոցիալիզմի կառուցումը՝ ՍՍՀՄ և սոցիալիստական մյուս երկրների համագործակցությամբ։ Համագումարն ընդունեց նոր կանոնադրություն, որում կուսակցության գաղափարական հիմքը «Մաո Ցզե Դունի գաղափարների» փոխարեն հռչակվեց մարքսիզմ–լենինիզմը։ 1950-ական թթ․ վերջերին ՉԿԿ ղեկավարության մեջ գերիշխող դիրքեր գրավեցին մեծապետական, մանրբուրժ․ և ազգայնական ուժերը՝ Մաո Ցզե Դունի ղեկավարությամբ։ Նրանք սկսեցին վարել իրենց հատուկ քաղաքականությունը, որը նշանակում էր հեռացում մարքսլենինյան ուղուց։ Ներքին քաղաքականության մեջ հատուկ ուղին արտահայտվեց արկածախնդրական «մեծ թռիչքի» և «ժողովրդական կոմունաների» քաղաքականությամբ (1958), որն անտեսում էր սոցիալիզմի օբյեկտիվ տնտեսական օրենքները, խախտում դեմոկրատիան։ Արտաքին քաղաքականության մեջ հատուկ ուղին 60-ական թթ․ սկզբից բնութագրվում է հեգեմոնիզմով, հակասովետիզմով, սոցիալիստական համագործակցության, համաշխարհային կոմունիստական և ազգային–ազատագրական շարժումների նկատմամբ ցուցաբերվող պառակտողական քաղաքականությամբ։ Մաո Ցզե Դունի նախաձեռնությամբ 1966-ին Չինաստանում ձեռնարկվեց այսպես կոչված «կուլտուրական հեղափոխություն» (1966–76), որի ընթացքում մաոականները հաշվեհարդար տեսան կուսակցական և պետ․ մարմիններում գտնըվող իրենց հակառակորդների հետ, որոնք կանգնած էին պրոլետարական ինտերնացիոնալիստական դիրքերում։ Երկրում հաստատվեց Մաո Ցզե Դունի խմբի ռազմաբյուրոկրատական բռնապետությունը։ ՉԿԿ IX (1969) և X (1973) համագումարները մաոցզեդունիզմը վերստին հռչակեցին կուսակցության տեսական հիմք։ ՉԿԿ ԿԿ–ի նախագահ Մաո Ցզե Դունի մահից հետո (1976-ի սեպտեմբեր) կուսակցության քաղբյուրոյի նախագահ ընտրվեց Հուա Գոֆենը։ ՉԿԿ XI համագումարը (1977) հաստատեց նոր ղեկավարության հավատարմությունը «Մաո Ցզե Դունի գաղափարներին», ավարտված համարեց «կուլտուրական հեղափոխությունը» և Չինաստանի «զարգացման նոր շրջան» մտնելու սկիզբ ազդարարեց։ Այն հավաստեց Պեկինի արտաքին քաղաքականության մեծապետական, ազգայնական դիրքորոշումը, նրա բացասական վերաբերմունքը միջազգային լարվածության թուլացման նկատմամբ։ ՉԿԿ ԿԿ–ի VI պլենումը (1981-ի հունիս) քաղբյուրոյի նախագահ ընտրեց Հու Յաոբանին։ Դեն Մյաոպինը ընտրվեց ՉԿԿ ԿԿ–ի ռազմական խորհրդի նախագահ։ Պլենումն ընդունեց «որոշումներ՝ կապված ՉԿԿ–ի պատմության մի քանի հարցերի հետ, սկսած Չինաստանի ժողովրդական հանրապետության կազմավորումից»։ Դրանցում ընդունվում էին Մաո Ցգե Դունի սխալները՝կապված «մեծ թռիչքի», «ժողովրդական կոմունաների» և հատկապես «կուլտուրական հեղափոխության» քաղաքականության հետ (դրանք «առավել լուրջ անհաջողություններ և կորուստներ բերեցին Չինաստանին»)։ Պլենումը դատապարտեց Մաո Ցզե Դունիանձի պաշտամունքը, սակայն դրա հետ մեկտեղ հավաստվում էր, որ «Մաո Ցզե Դունի ծառայությունները գրավում են գլխավոր, իսկ սխալները՝ երկրորդական տեղ» և «Մաո Ցզե Դունի գաղափարները» շարունակում են մնալ «կուսակցության ղեկավար գաղափարները»։ Փաստաթղթում կրկնվում է մաոիզմի մի քանի հակասովետական դրույթներն արտաքին քաղաքականության բնագավառում։ Պլենումի նյութերը վկայում են, որ խմբակային պայքարը չին․ ղեկավարության ներսում շարունակվում է։ Պլենումը կոչ արեց «վերջ տալ խմբակայնությանը․․․, կուսակցության շարքերը մաքրել վերասերվածներից»։

ՉԿԿ XII համագումարը (1982) ընդունեց նոր կանոնադրություն, որտեղ նշվում էր, որ «կուսակցությունը արգելում է անհատի պաշտամունքի բոլոր ձեերը»։ Խնդիր դրվեց՝ «փոխել կուսակցության աշխատանքի ոճը», նշվեց «ղեկավար մարմինների ամրապնդման» հարցը։ Արտաքին քաղաքականության բնագավառում շեշտվեց, որ Չինաստանն այսուհետե էլ կվարի «արտաքին անկախ քաղաքականության կուրս»։ 1982-ին ՉԿԿ ուներ 39,3 մլն անդամ։ Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է։ Համագումարի միջե ընկած շրջանում ՉԿԿ ղեկավարում է Կենտկոմը, որն ընտրում է քաղբյուրո, քաղբյուրոյի մշտական կոմիտե, ՉԿԿ ԿԿ–ի նախագահ, տեղակալներ և քարտուղարություն։ Կուսակցության Կենտկոմի նախագահն է Հու Ցաոբանը։ Կենտրոնական օրգաններն են «ժենմին ժիբաո» թերթը և «Խունցի» ամսագիրը։

ՉԻՆԱՐ, տես Մոսի։

ՉԻՆԱՐԵՆ, չինացիների լեզուն։ ՉԺՀ–ի պաշտոնական լեզուն։ Պատկանում է չինտիբեթական լեզվաընտանիքին։ Չ․ է խոսում Չինաստանի բնակչության մոտ 95%–ը, ինչպես նաև Ինդոնեզիայի, Կամպուչիայի, Լաոսի, Վիետնամի, Բիրմայի, Մալայզիայի, Թաիլանդի, Սինգապուրի չին բնակչությունը (ավելի քան 20 մլն մարդ)։ Բարբառայնորեն տարբերակված լեզու է․ տրոհված է 7 հիմնական բարբառախմբի՝ հս․, որով խոսում է բնակչության 70%–ը, Ու, Սյան, Դան, Հաքա, Ցուե և Մին։ Բանավոր միջբարբառային հաղորդակցումը հատկապես դժվարացնում են արտասանական տարբերացումները, բայց քանի որ գաղափարագիրն ընդհանուր է, գրավոր տեքստը հավասարապես հասկանալի է բոլորին (տես Չինական գիր)։

Հնագույն գրավոր աղբյուրները վերաբերում են մ․ թ․ ա․ II հազարամյակի 2-րդ կեսին։ Հին գրական Չ․ (վենյան), թեև արդեն մ․ թ․ I հազարամյակում աստիճանաբար դադարել է հասկանալի լինելուց, սակայն իբրև գրական լեզու գործածության մեջ է մնացել մինչև XX ղ․։ Խոսակցական տարբերակի (հս․ բարբառախումբ) հիման վրա ձևավորված նոր գրական Չ․ (պուտունհուա) XX դ․ 1-ին կեսին գրեթե դուրս մղեց հին գրական Չ․։ Նրա հնչյունական նորմաները հետևում են պեկինյան արտասանությանը։ Հին գրական լեզուն միավանկային էր, բառերը միաձևույթ, ձևաբանական տեսքից գրեթե զուրկ։ Նոր գրական Չ․ զարգացրել է երկվանկ (երկձևույթ) բառակազմ, մասամբ և՝ բառակազմական ու ձևակազմական մասնիկներ (ձևույթներ), դրան զուգահեռ՝ վանկաբունը պարզեցրել, թեթևացրել է բաղաձայնական եզրերը։ Օւնի 414 վանկ, տոնավորված տարբերակների քանակը հասնում է 1324-ի։ Գործածվում է իմաստատարբերիչ 4 տոն (երաժշտ․ շեշտի տեսակ)։ Ցուրաքանչյուր վանկ կարող է ունենալ 2–4 տոնային (տոնավորված) տարբերակ։ Վանկը սովորաբար համնկնում է բառին կամ ձևույթին։ Միավանկ բառերի թիվը մեծ է, սակայն դրանց մի մասը շարահյուսորեն անկախ չէ։ Գերիշխում է երկձևույթ բառակաղապարը։ Չնայած մասնակի բնույթ կրող մասնիկավորմանը՝ լեզվի կառուցատիպը մնում է անջատական։ Քերականական (շարահյուսական) արտահայտություններում կարեվոր դեր ունի նաև բառերի դասավորությունը։

Գրկ. Иванов А․ И․, Поливанов Е․ Д․, Грамматика современного китайского языка, М․, 1930; Солнцев В․ М․, Очерки по современному китайскому языку, М-, 1957; Karlgren В-, The Chinese Language, N․ Y․, 1949․

ՉԻՆ–ԱՐԵՎԵԼՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱԳԻԾ, տես Չինական Չանչունյան երկաթուղի։

ՉԻՆԱՐԻ, գյուղ ՀՍՍՀ Շամշադինի շրջանում, Ախինջա գետի աջ ափին, շրջկենտրոնից 14 կմ հվ–արլ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, ավտոմատ հեռախոսակայան, կինո, կենցաղսպասարկման տաղավար, դեղատուն, բուժկայան։ Չ–ում կանգնեցված է Ս․ Շահումյանի արձանը (քանդակագործ՝ Գ․ Ահարոնյան)։ Չ–ի շրջակայքում պահպանվել են Խորանաշատ վանքը (1211–1220), գավիթ (1222), մատուռներ (XIII – XVII դդ․) խաչքարերով գերեզմանոց (XIII դ․), դամբարաններ (մ․ թ․ ա․ I հազարամյակ)։

ՉԻՆԱՐՈՎ Ռուբենս [իսկական ազգանունն ու անունը՝ Մսերյան Ռուբեն Զարմայրի, 21․4(3․5)․1869, Մոսկվա –12․1․1943, Մոսկվա], հայազգի դերասան, դրամատուրգ և թարգմանիչ։ ՌՍՖՍՀ վաստ․ արտիստ (1935)։ Բեմ է բարձրացել 1884-ին, Ֆ․ Կորշի թատրոնում (Մոսկվա)։ Խաղացել է նաև Օդեսայի, Խարկովի, Կիևի, Մոսկվայի («էրմի–