Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/483

Այս էջը սրբագրված է

գում) –29․10․1952, Մոսկվա], Անդրկովկասի հեղափոխական շարժումների մասնակից։ ՌՍԴԲԿ անդամ 1902-ից, բոլշևիկ Պ․ Ա․ Ջւսփադիձեի կինը։ Ավարտել է Քութայիսի գիմնազիան (1903)։ Հեղափոխական գործունեության համար բազմիցս (1903, 1905, 1907) ձերբակալվել է։ ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի առաջադրանքով 1904-ին տեղափոխվել է Բաքու։ Բանվորական դպրոցներում զբաղվել է ուսուցչությամբ, կատարել պրոպագանդիստական աշխատանք։ 1918-ի օգոստոսին նրա միջոցով կապ է հաստատվել Բաքվի ձերբակալված կոմիսարների և դրսի ընկերների միջն։ 1918-ի սեպտեմբերին, 26 կոմիսարների հետ, Կրասնովոդսկում ձերբակալվել է։ 1918-ից պատասխանատու աշխատանք է կատարել ՌՍԴԲԿ լուսժողկոմատի քաղ․ լուսավորության գլխ․ վարչությունում։ 1920-ից աշխատել է Թիֆլիսում՝ Ադրբ․ ՍՍՀ ներկայացուցչությունում։ 1921–22-ին եղել է ՎԿ(բ)Կ ԿԿ Կինբաժնի վարիչ, 1930–1931-ին՝ ՎՍՍՀ լուսժողկոմի տեղակալ։ 1933-ից աշխատել է ՍՍՀՄ ծանր արդյունաբերության ժողկոմատում։ Եղել է ՍՍՀՄ սովետների I համագումարի, ՍՄԿԿ XV, XVII համագումարների պատգամավոր։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Գրկ․ Կարապետյան Հ․Ն․, Ալյոշա Ջափաբիձն։ Կյանքն ու գործը, Ե․, 1979։ Հ․ Կարապետյան․

ՋԱՓԱՐԻՁԵ Ուչա Մաղաքիայի (ծն․ 1906), վրացի նկարիչ։ ՄՍՀՄ ժող․ նկարիչ (1963)։ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1958)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Սովորել է Մ․ Թոիձեի ժող․ գեղարվեստական ստուդիայում (1922–24) և Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայում (1924–25, 1928–31), որտեղ և դասավանդում է 1936-ից (1944-ից՝ պրոֆեսոր, 1942–48-ին՝ դիրեկտոր)։ Ստեղծել է պատմական թեմայով նկարներ («Մայիսմեկյան ցույցը Թիֆլիսում 1901 թվականին», տեմպերա, 1939–41, մարքսիզմ–լենինիզմի ինստ–ի վրաց․ մասնաճյուղ, Թբիլիսի, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1942), ժանրային կտավներ («Մոր խոհերը», 1945), դիմանկարներ («Ու․ Չխեիձե», կավճաներկ, 1943, երկուսն էլ՝ Վրաց․ ՍՍՀ արվեստի թանգարան, Թբիլիսի), կատարել գրքի պատկերազարդումներ։ Պարգևատրվել է Լենինի և 4 այլ շքանշաններով։

ՋԳԻԴԻՐԽՎԱ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գուդաութայի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հս–արմ․։ Բնակչությունը՝ հայեր, աբխազներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի և ցիտրուսների մշակությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի հայկ․ ութամյա դպրոց։ Հայերը եկել են Սամսունի շրջանից, 1914-ին։

ՋԵԶԿԱԶԳԱՆ, քաղաք (1954-ից), Ղազախական ՍՍՀ Ջեզկազգանի մարզի կենտրոնը։ Գտնվում է Կենգիրի ջրամբարի ափին։ 92 հզ․ բն․ (1980)։ Կա լեռնամետալուրգիական կոմբինատ (պղնձի և մանգանի արդյունահանում, հարստացուցիչ ֆաբրիկա, գունավոր մետալուրգիա, պողպատաձուլական գործարան), երկաթուղային կայարան։ Զ–ում է Կարագանդայի պոլիտեխ․ ինստ–ի երեկոյան ֆակուլտետը։ Ունի մանկավարժական ինստ․, 2 տեխնիկում, 2 ուսումնարան։

ՋԵԶԿԱԶԳԱՆԻ ՄԱՐԶ, Ղազախական ՍՍՀ կազմում։ Կազմավորվել է 1973-ի մարտի 20-ին։ Տարածությունը 313,4 հզ․ կմ2 է, բն․՝ 456 հզ․ (1981)։ Բաժանվում է 7 շրջանի, ունի 4 քաղաք, 22 քտա։ Կենտրոնը՝ Զեզկազգան։

Բնությունը։ Զ․ մ․ գտնվում է Ղազախ․ ՍՍՀ կենտրոնական մասում՝ Բալխաշ լճից հս–արմ․։ Տարածքի հս․ մեծ մասը զբաղեցնում է Ղազախական մանր ա բլուրը, որի արլ–ում է Կենտրոնական Ղազախստանի ամենաբարձր գագաթը Ակսորանը (1565 մ), արմ–ում՝ Ուլիթաու լեռները, հվ–ում՝ կավային Բետպակ Դալա անապատը (300–400 մ), արմ–ում Թուրանի դաշտավայրը՝ Մերձարալյան Կարակումներ ավազուտներով։ Օգտակար հանածոներից կան գորշ ածուխ, պղինձ, բազմամետաղներ, երկաթի և մանգանի հանքանյութ, շինանյութեր։ Կլիման ցամաքային է, չորային։ Ձմեռը խստաշունչ է, երկարատև, սակավաձյուն, ուժեղ քամիներով և բքերով։ Հունվարի միջին ջերմաստիճանը հս–ում–16°C է, հվ–ում՝ – 14°C, հուլիսինը՝ 20,1°C և 25,1°C։ Տարեկան տեղումները 100–350 մմ են, վեգետացիոն շրջանը 130–160 օր։ Գետային ցանցը խիտ չէ։ Գետերը (Աարիսու, Տոկրաու, Շերուբայ Նուրա) սակավաջուր են, ամռանը խիստ ծանծաղում են։ Կառուցվել են Կենգիրի ջրամբարը, Կարագանդա–Զեզկազգան ջրանցքը։ Լճերը (Կարակոյին, Աշչիկոլ, Շոշկակոլ) գլխավորապես աղի են։ Մարզի հվ–արլ–ում է Բալխաշ լիճը։ Ջ․ մ–ի հս–ում տարածված են բաց շագանակագույն, հվ–ում՝ մոխրագույն և գորշ հողեր (աղուտների և ավազուտների բծերով)։ Ավազային զանգվածները ծածկված են հատիկաօշինդրային բուսականությամբ։ Բարձրադիր շրջանները՝ տափաստաններով։ Կենդանիներից կիսաանապատներում և անապատներում տարածված են կրծողներ, սայգաներ,․ վայրի խոզ, ջեյրան, այծյամ, կլիմայավարժեցված է մշկամուկը։ Լճերի և գետերի ափերին շատ կան ջրային թռչուններ։ Բալխաշը հարուստ է ձկներով։

Բնակչությունը։ Հիմնականում բնակվում են ղազախներ, ինչպես նաև ռուսներ, թաթարներ, ուկրաինացիներ, բելոռուսներ, կորեացիներ, գերմանացիներ, բաշկիրներ։ Միջին խտությունը 1 կյՐ վրա 1,4 մարդ է (1982)։ Քաղաքային բնակչությունը՝ 79% ։ Կարևոր քաղաքներն են Զեզկազգանը, Բալխաշը, Կարաժալը, Նիկոլսկին։

Տնտեսությունը։ Առաջատար է արդյունաբերությունը։ Գլխավոր ճյուղերն են գունավոր և սև մետալուրգիան, սննդի, թեթև արդյունաբերությունը, շինարարական ինդուստրիան։ Մարզը տալիս է հանրապետության արդ․ համախառն արտադրանքի 6%-ը։ Բալխաշում, Ջեզկազգանում, Կարաժալում կան ԶԷԿ–եր։ Գունավոր մետալուրգիայի կենտրոններն են Բալխաշը և Ջեգկազգանը (լեռնամետալուրգիական կոմբինատներ), Ակչաթաուն, ժայրեմը և Կոկտենկ„ոլը (հանքահարստացուցիչ կոմբինատներ), Կարսակպայը (պղնձի գործարան)։ Կարաժալում արդյունահանվում է երկաթի, Զեզդըում՝ մանգանի հանքանյութ։ Կան սննդի արդյունաբերության և շինանյութերի արտադրության ձեռնարկություններ, կարի, տրիկոտաժի ֆաբրիկաներ, մեխանիկական վերանորոգման գործարան։ Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են արոտային անասնապահությունը (մսատու անասնապահություն, մսաճարպային կոպտաբուրդ ոչխարաբուծություն, երամակային ձիաբուծություն) և անջրդի հացահատիկային հողագործությունը։ 1983-ին մարգում կար 63 սովետական տնտեսություն և 1 ձկնային կոլտնտեսություն։ Մշակում են հացահատիկ, բանջարաբոստանային և կերային կուլտուրաներ, կարտոֆիլ։

Երկաթուղիների երկարությունը 1248 կմ է (1983), ավտոճանապարհներինը՝ 4,1 հզ․ կմ (այդ թվում կոշտ ծածկով՝ 2 հզ․ կմ)։ Ջեգկազգանը օդային տրանսպորտով կապված է Մոսկվայի, Ալմա Աթայի և այլ քաղաքների հետ։ Զ․ մ–ում է Բայկոնուր տիեզերակայանը։

1982–83 ուս․ տարում Զ․ մ–ում գործում էր 224 հանրակրթական դպրոց, 14 պրոֆ–տեխ․ ուսումնարան, 10 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 1