Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/484

Այս էջը սրբագրված է

բուհ։ Զեզկազգանում և Րալխաշում գործում են Կարագանդայի պոլիտեխ․ ինաո–ի մասնաճյուղերը։ 1983-ին մարզում կար 528 գրադարան, 266 ակումբ և մշակույթի տուն, 355 կինոսարք, թանգարան։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։ 1983-ին մարզի 124 հիվանդանոցային հիմնարկներում աշխատում էր 1456 բժիշկ։

ՋԵԼԱԻՐՏԱՆՆԵՐ, մոնղ․ բռնապետական տոհմ Մերձավոր Արևելքում (XIV դ․– XV դ․ 1-ին երեսնամյակ)։ Հիմնադիրն է Հասան Րուզուրգը, որը Հուլավյան իշխան Աբու Սայիդի օրոք (1316–35) եղել է Անատոլիայի կուսակալ, 1330-ական թթ․ գերիշխանության համար կատաղի կռիվներ մղել Չոբանյանների դեմ, 1341-ին նրանց հետ կնքած պայմանագրով ստացել իւքսանության արմ․ և հս–արմ․ շրջանները՝ Բաղդադ կենտրոնով։ Հասան–Բուզուրգի որդի Ուվեյսը (1356–74) 1360-ին նվաճել է Աարպատականը, իրեն հայտարարել «սուլթան», ստեղծել ընդարձակ տերություն՝ Թավրիզ կենտրոնով։ Զ–ի տիրապետության տակ է գտնվել նաև Հայաստանի մեծագույն մասը։ Երկիրն ավերվել է պատերազմներից և կողոպտչական արշավանքներից։ Հայերը, որպես քրիստոնյա ժողովուրդ, ենթարկվել են կրկնակի շահագործման։ Այնուամենայնիվ, Ուվեյսի իշխանության տարիներին որոշ, չափով կարգավորվել է հարկերի գանձումը, սահմանափակվել են պաշտոնյաների չարաշահումները։ Ուվեյսի որդի Հուսեյնի օրոք (1374–82) կենտր․ իշխանության դեմ ապստամբել են վաչկատուն ցեղապետները (հատկապես կարա–կոյունլուները)։ Ջ–ի տերությունը մասնատվել է (Ուվեյսի որդի Բայազիտը 1383–85-ին միանձնյա իշխել է Հվ․ Հայաստանում, կարա–կոյունլու Կարա–Մուհամմեդը Հայաստանի կենտր․ շրջաններում) և թուլացել։ Օսկե հորդայի խան Թողթամքւշը 1385-ին գրավել է Թավրիզը, Զ–ին Ատրպատականից դուրս մղել Բաղդադ։ Լենկ-թեմուրի արշավանքների ժամանակ Զ․ քաշվել են Եգիպտոս և միայն նրա մահից (1405) հետո կրկին նվաճել Բաղդադը, ապա՝ Թավրիզը։ Կարա–կոյունլու Կարա–Ցուսուֆը 1410-ին պարտության է մատնել Զ–ին, գրավել Թավրիզը, մահապատժի ենթարկել Ահմադ սուլթանին ն նրա որդիներին, 1411-ին նվաճել նաև Բաղդադը։ Զ–ի վերջին ներկայացուցիչները իշխել են Հվ․ Իրաքում (մինչև 1432)։

Գրկ․ Խաչիկյան Լ․, Չոբանյանների և Ջելաիրյանների տիրապետությունը Հայաստանում, 1969, № 9։ Վ․ Բայբուրդյան

ՋԵՄԱԼ ՓԱՇԱ Ահմեդ (1872–1922), թուրք, պետ․ գործիչ, երիտթուրքերի պարագլուխներից, Մեծ եղեռնի հանցագործներից։ Երիտթուրք․ «եռապետության» (Թալեաթի և էնվերի հետ) անդամ։ 1914-ին դարձել է ծովային մինիստր։ Գերմանիայի դաշնակցությամբ պանթուրք․ նվաճողական ծրագրերի իրականացման կողմնակից էր։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) ժամանակ եղել է Սիրիայում գործող թուրք․ 4-րդ բանակի հրամանատարը։ Անմիջականորեն մեղսակից է Արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից հայերի զանգվածային տեղահանմանն ու կոտորածին, արյան մեջ խեղդել է Ուրֆայի հայերի ինքնապաշտպանությունը (տես Ուրֆայի հերոսամարտ 1915)։ Հետագայում, իր հուշերում ձգտել է «արդարացնել» իր և իր գործակիցների հանցագործությունները։ ճնշել է նաև արաբների ազգային–ազատագրական շարժումները Սիրիայում, Լիբանանում և Պաղեստինում։ Թուրքիայի պարտությունից (1918) հետո փախել է Գերմանիա։ 1919-ին Կ․ Պոլսում ռազմ, տրիբունալը, ի թիվս այլոց, հեռակա կարգով մահվան է դատապարտել նաև Զ․ Փ–ին։ 1920–22-ին ռսպմ․ խորհրդական է եղել Աֆղանստանում։ Թուրքիա վերադառնալու ճանապարհին, 1922-ի հուլիսի 25-ին սպանվել է Թիֆլիսում հայ վրիժառուներ Պետրոս Տեր–Պողոսյանի և Արտաշ,ես Գևորգյանի ձեռքով։ Ե․ Սարգսյան

ՋԵՄԴԵՏ–ՆԱՍՐ, մ․ թ․ ա․ IV հազարամյակի վերջի էնեոլիթյան երկրագործական բնակավայրի մնացորդներ։ Գտնվում է Բաբելոնից (Իրաք) 25 կմ հս–արլ․։ 1925–1927-ին հետազոտ ել է անգլ․ հնագետ է․ Մակքեյը։ Հնավայրը բաղկացած է 3 բլրից։ Միջին բլրի մշակութային շերտի հիման վրա մինչդինաստիական Շումերի պատմության մի ժամանակահատվածին արվել է «Զ–Ն․» անվանումը։ Զ–Ն–ում բացվել են բազմասենյակ բնակելի տներ և պալատի կամ տաճարի ավերակներ, որտեղից հայտնաբերվել են պատկերագրերով կավե սալիկներ։ Զ–Ն–ին բնորոշ են միագույն և բազմագույն նախշավոր կավամանները, քարե անոթները։ Աշխատանքի գործիքներն են՝ կավե մանգաղները, քարե արորները, օբսիդիանից դանակները։ Գտնվել են նաև պղնձե իրեր, մարդկանց և կենդանիների պատկերներով կնքադրոշմներ, գլանաձև յուրօրինակ (այսպես կոչված՝ Զ–Ն–ի ոճի) կնիքներ։

Գրկ. Чайлд Г․, Древнейший Восток в свете новых раскопок, пер․ с англ․, М-, 1956; Маскау Е․, Report on Excavations Jemdet Nasr, в кн․։ Memoirs of Field Museum of Natural History, v․ 1, № 3, L․-Chicago, 1931․

«ՋԵՄԻՆԻ», «Զեմինայ» (Gemini), շուրջերկրյա ուղեծրով թռիչքների համար նախատեսված ամերիկյան երկտեղ տիեզերանավերի, ինչպես նաև դրանց մշակման ու թռիչքների (1965–66) ծրա-