Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/485

Այս էջը սրբագրված է

գրի անվանումը։ Արձակման համար օգտագործվել է «Տիւոան–2» կրող հրթիռը։ «Ջ․» բաղկացած է իջեցվող ապարատից, որտեղ տեղավորվում են տիեզերագնացները, և սարքավորման ու արգելակման շարժիչների հատվածամասերից։ Հանդերձված է տիեզերական այլ ապարատների հետ մերձեցման և կցման նպատակով մանևրման շարժիչներով ն սարքերով, ինչպես նաև տիեզերագնացների բաց տիեզերք դուրս գալու համակարգերով։ Կենսաապահովման համակարգը նախատեսված է մինչե 14-օրյա թռիչքի համար։ «Ջ․»-ի առավելագույն զանգվածը 3–8 տ է, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 1370 կմ, վայրէջք է կատարում միայն ջրի վրա։ «Ջ․» ծրագրով իրականացվել են օդաչուավոր և անօդաչու թռիչքներ։ Օդաչուավոր «Ջ․» տիեզերանավերի թռիչքների տվյալները բերվում են աղյուսակում։

ՋԵՄՍ, Ջեյմս (James) Ուիլյամ (1842–1910), ամեր․ իդեալիստ փիլիսոփա և հոգեբան, պրագմատիզմի փիլիսոփայական համակարգի ստեղծողը։ Բժշկ․ կրթություն է ստացել Հարվարդի համալսարանում (Քեմբրիջ, Մասսաչուսեթսի նահանգ), որտեղ 1872-ից ավանդել է անատոմիա և ֆիզիոլոգիա, 1875-ից՝ հոգեբանություն, 1879-ից՝ փիլիսոփայություն։ Զ–ի փիլիսոփայության ելակետը հոգեբանությունն է, որտեղ նա հիմնավորել է վերլուծական մեթոդը, ավանդական հոգեբանությունը փորձում էր մտահայեցողաբար կանխադրվող պարզագույն տարրերից (զգայություններ, գաղափարներ են) միակառուցել ամբողջը, մինչդեռ, ըստ Ջ–ի, հոգեկանի անմիջական իրողությունը գիտակցության հոսքն է, որի, որպես ամբողջի, վերլուծությունը միայն կարող է հասցնել առանձին վիճակների (զգայություններ, զգացմունքներ, մտքեր են) առանձնացման, ինչպես նաև սուբյեկտի և օբյեկտի տարբերակման (չեզոք մոնիզմ)։ Ըսա Ջ–ի, փորձը հենց անմիջականորեն տրված այս իրողությունն է, իսկ մտածողությունն ընտրողական–հարմարվողական գործունեություն է, որն այդ իրողությունից առանձնացնում է իրերն ու երևույթները, այնպես որ յուրաքանչյուր անհատ կազմում է աշխարհի իր պատկերացումը՝ նայած իր նպատակներին, հետաքրքրություններին, շահերին (պլյուրալիստական տիեզերքի տեսություն)։ Իր էմպիրիզմը Զ․ անվանում է արմատական՝ նկատի ունենալով, որ իրերի կապակցությունների հայտնաբերումը մտածողության ֆունկցիան չէ․ դրանք նույնպես տրված են փորձի մեջ։ Ջ–ի բուն պրագմատիզմը Չ․ Պիրսի գիտական–մեթոդաբանական գաղափարների տարածումն է մարդկանց առօրյա կենսագործունեության ոլորտում և դրանց կենսաբանականհարմարվողական ու ֆենոմենալիստական մեկնաբանությունը, ըստ Զ–ի, ճշմարիտ են կոչվում, այդ թվում և գիտության մեջ, այն դրույթները, որոնք իրենց արդարացնում են գործնականորեն՝ հնարավորություն ընձեռելով կանխատեսել, առաջ բերել, կառավարել և օգտագործել կոնկրետ իրավիճակներ, դրանք, հետնաբար, գործիքներ են մարդու նպատակահարմար և արդյունավետ վարքի համար և ոչ թե օբյեկտիվ ճշմարտություններ։ Ջ․ հիմնավորում է կրոնի անհրաժեշտությունը՝ դրան վերագրեւով գործնական արդյունավետություն հասարակական, բարոյական և հոգեոր կյանքում։ Ընդհանրապես հավատը նա համարում է ոչ միայն իրականության վերափոխման, այլն նոր իրողությունների արարման կարևորագույն գործոն։ Զ–ի սուբյեկտիվ իդեալիստական փիլիսոփայության և ֆիդեիզմի քննադատությունը տվել է Վ․ Ի․ Լենինը (տես, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 18, էջ 450)։

Երկ․ The Principles of Psychology, v․ 1–2, N․ Y․, 1890; The Varieties of Religious Experience, N․ Y-–L․, 1902; Pragmatism, L․, 1907; A Pluralistic Universe, N․ Y․, 1909

Գրկ․ Բուրժուական փիլիսոՓայությունր իմպերիալիզմի նախօրյակին ն սկզբին, Ե․, 1981, էջ 366–400։ Հ․ Գևորգյան․

ՋԵՅՀԱՆ, Զահան, (Ceyhan, հևում՝ Պիրամոս), գետ Թուրքիայում, Փոքր Ասիա թերակղզու հվ–արլ–ում, Կիլիկիայի տարածքում։ Երկարությունը 474 կմ է, ավազանը՝ 21,2 հզ․ կէՐ։ Սկիզբ է առնում Հայկական Տավրոսի արմ․ ճյուղավորություններից, խոր կիրճով հոսում հվ․, ստորին հոսանքում կտրում է Չուքուրօվա (Կիլիկիայի Ալեան) դաշտը, առաջացնում դելտա և թափվում է Միջերկրական ծովի Ալեքսանդրեկի (Հայոց) ծոցը։ Գետաբերանի շրջանում հունը փոփոխական է, կան աղի լճակներ։ Սնումը ձնաանձրեային է, հորդացումը՝ ձմռան–գարնան ամիսներին։ Ամռանը ծանծաղում է։ Ջրի տարեկան միջին ծախսը 230 մ³/վրկ է։ Ջրերն օգտագործում են ոռոգման նպատակով։

ՋԵՅՏՈՒՆՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, նոր քարի դարի (թվագրվում է մ․ թ․ ա․ VI–V հազարամյակներին) հնագիտական մշակույթ Հվ․ Թուրքմենիայում և Հս–Արլ․ Իրանում։ 1960-ին բնորոշել է այդ մշակույթն առաջին անգամ ուսումնասիրած Վ․ Մ․ Մասոնը՝ Ջեյտուն բնակատեղիի (Աշխաբադից 30 կմ հս․) անունով։ 1970^ական թթ․ արդեն հայտնի էր Զ․ մ–ի մոտ 20 հնավայր, որոնցից առավել հանգամանորեն ուսումնասիրվել են Ջեյտունը (Վ․ Մ․ Մասոնի պեղումները 1955–63-ին), Փեսսեջիկ–դեփեն, Չաղըլլի–դեփեն և ճ–ոպան–դեփեն (ամենախոշորն է, ունի մոտ 2 հա տարածք, մշակութային շերտի հաստությունը՝ մոտ 7,5 մ)։ Ջ․ մ–ի արհեստական բլուր–բնակատեղիներն առաջացել են տարբեր ժամանակների կավակերտ շինությունների, տնտ․ և այլ մնացորդների կուտակումներից։ Բաղկացած են մի քանի կառույցներից, որոնցից յուրաքանչյուրը մեկ սենյականոց բնակելի տուն է՝ տնտ․ նշանակություն ունեցող Փոքրածավալ շինություններով (հավանաբար՝ պահեստներ) ու բակով։ Ուղղանկյուն հիմքերով տները վաղ շրջանում կառուցվել են օվալաձև, հետագայում՝ ուղղանկյունաձև, հարդախառն հում աղյուսներով։ Պատերը ներկել են կարմիր կամ սև։ Ջ․մ–ի բնակավայրերից գտնվել են միկրոլիթյան (գերազանցապես՝ կայծքարե) բազմաթիվ գործիքներ, քարե, ոսկրե, խեցե բազմատեսակ զարդեր, հմայական արձանիկներ, խաղալիքներ ևն։ Փեսսեջիկ–դեփեում հայտնաբերվել է նաև կենդանիների պատկերներով որմնանկար։ Ջ․ մ–ի տնտ․ հիմքը կազմել են վաղ երկրագործությունն ու անասնապահությունը (ոչխար, այծ)։ Հասարակական հիմնական բջիջը եղել է 5–6 անձից բաղկացած փոքր ընտանիքը։ Ջ․ մ․ բնորոշ է արտադրող տնտեսության ձևավորման ժամանակաշրջանին և շատ ընդհանրություններ ունի ՝ Առաջավոր Ասիայի նույնատիպ հուշարձանների (Ջառմո, Երիքով են) հետ։

Գրկ․ Массон В- М․, Джейтунская культура, «Труды Южно-Туркменистанской археологической комплексной экспедиции», т․ 10, Ашхабад, 1960, с- 37–109; Նույնի, Поселение Джейтун, Д․, 1971; Б ердыев О․, Древнейшие земледельцы Южного Туркменистана, Ашхабад, 1969․ Գ․ Արեշյան