Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/488

Այս էջը սրբագրված է

համակարգեր, որոնցում ջերմության աղ բյուրները և ջերմատու մակերևույթը միավորված են։ Այստեղ ջերմությունն արտադրվում է ջեռուցվող սենյակներում։ Տեղական Ջ–ման տարածված տեսակ է վառարանային ջեռուցումը, որն աստիճանաբար փոխարինվում է առավել կատարյալ և շահավետ կենտրոնական Ջ–ման, ինչպես նաև տեղական Ջ–ման այլ տեսակներով՝ գազային (տես Գազային ջեռուցում) և էլեկտրական Ջ–ով։

Ջ–ման տեխնիկան ունի բազմադարյան պատմություն։ Առաջին ջեռուցիչ սարքավորումները հայտնի էին դեռևս քարի դարում։ Մ․ թ․ սկզբին ի հայտ եկան ծխնելույզներով ջեռուցիչ վառարանները։ Ջ–ման տեխնիկայի զարգացման կարևոր փուլ էր կենտր․ համակարգերի ստեղծումը։ XV դ․ սկսեցին կիրառվել օդային, իսկ XIX դ․՝ ջրային Ջ․ և շոգեջեռուցումը։ XX դ․ սկզբին ստեղծվեց ճառագայթային և պանելային Ջ․, զարգացում ստացան ջերմամատակարարման, ջերմաֆիկացման և կենտր․ Ջ–ման համակարգերը։

Գրկ․ Семенов JL А․, Печное отопление, 3 изд․, М․, 1968; Отопление и вентиляция, ч․ 1, 3 изд․, перераб․ и доп․, М․, 1975․ Գ․ Մելիքյան

ՋԵՍՊԻԼԻԹ (< անգլ․ jasper – հասպիս և հուն․ ХШос; – քար․ հասպիսի նմանությամբ), երկաթախառն քվարցիտ, խիստ մետամորֆացած նստվածքային կամ հրաբխածին–նստվածքային քվարց–երկաթային ապար։ Կազմված է ցայտուն շերտավորված, սովորաբար զոլավոր քվարց կամ սիլիկատ–մագնետիտային կամ հեմատիտային ապարներից, որոնց առանձին բարակ շերտերում գերակշռում է որևէ միներալ՝ քվարց, մագնետիտ (կամ մաբտիտ), հեմատիտ, քլորիտ, սերիցիտ, բիոտիտ, ամֆիբոլ ևն։ Տարածված է մինչքեմբրիի գոյացումներում։ 25–30% ավելի երկաթի պարունակության դեպքում հարստացման ենթակա երկաթի արդյունաբերական հանքանյութ է։ Ջ–ի խոշոր հանքավայրեր կան ՍՍՀՄ–ում (Կրիվոյ ռոգ, Կուրսկի մագնիսական անոմալիա, Կոլա թերակղզի ևն), ԱՄՆ–ում, Կանադայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Հվ․ Աֆրիկայում։

ՋԵՐԻՄԵՆԴԵՐԻՆԳ, «ընտրական աշխարհագրությու ն», տերմին, որն օգտագործվել է ԱՄՆ–ում ընտրական օկրուգների ստեղծման հատուկ կարգը նշելու համար։ Ըստ Ջ–ի, խախտվում է հավասար ներկայացուցչության՝ ընտրողների հավասար թվից դեպուտատների հավասար քանակի ընտրության սկզբունքը, գիտակցաբար մեծացվում է գյուղական շրջանների ներկայացուցչությունը ի վնաս արդյունաբերականի, բուրժուազիայի ներկայացուցչութոոնը՝ ի վնաս պրոլետարիատի։ Իշխանությունն իրականացնող կուսակցությունը ընտրական օկրուգները վերաձևում է այնպես, որպեսզի իր համար ապահովի ընտրողների ցանկալի քանակ։ Ծագել է ԱՄՆ–ում (1812), Մասսաչոլսեթսի նահանգի ընտրական օկրուգներից մեկը ծաղրանկարում սալամանդրի տեսքով պատկերելու և այն թերթում Gerrymander [այդ ժամանակ նահանգապետը է․ Ջերին (E․ Gerry) էր] Զ․ անվանելուց հետո։ 1842-ի, 1872-ի և 1902-ի օրենքներով Ջ․ վերացվել է, սակայն գործնականում դեռևս կիրառվում է։ Հ․ Խաչատրյան

ՋԵՐՄ, գյուղաքաղաք․ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Մանանաղի գավառում, Մանանաղի գետի ափին։ Արիստակես Լաստիվերցին հաղորդում է, որ Ջ–ում են աղվեսադրոշմով խարանվել Մանանաղիի թոնդրակյանները, որոնց ձերբակալել էր գավառի Սամվել եպիսկոպոսը։

Գրկ․ Արիստակես Լատոիվերցի, Պատմություն, Ե․, 1971։

ՋԵՐՄ ԱՍՏՂԵՐ, աստղերի սպեկտրաւ դասակարգման О–В դասերի աստղեր․ դրանց ջերմաստիճանը 20000–30000 К է, գույնը՝ կապտավուն։ Չափերով և լուսատվությամբ Զ․ ա․ հսկա և գերհսկա աստղեր են (ըստ շառավղի դրանք, սովորաբար, գերազանցում են Արեգակին մի քանիսից մինչև մի քանի տասնյակ անգամ, իսկ լուսատվությամբ՝ մի քանի հարյուրից մինչև մի քանի հարյուր հազար անգամ)։ ճառագայթման և նյութի անմիջական արտահոսքի հետևանքով Ջ․ ա․ շատ արագ ծախսում են իրենց զանգվածը, որի պատճառով զարգացման այդ փուլում մի քանի տասնյակ միլիոն տարուց ավելի չեն կարող գոյություն ունենալ և, որպես այդպիսին, դիտվում են միայն վաղ երիտասարդության շրջանում։ Այդ պատճառով Ջ․ ա–ի հարաբերական քանակը մեր Գաչակտիկայում շատ փոքր է։ Ջ․ ա․ կազմում են Օ–տիպի աստղասփյուռների հիմնական բնակչությունը։ Նյութի հզոր արտահոսքով (տարեկան մինչև 10~4 արեգակնային զանգված) և բարձր լուսատվությամբ Ջ․ ա–ի մեջ առանձնանում են Р Կարապի և Վոլֆ–Ռայե տիպերի աստղերը (որոնք շատ հազվադեպ են)։ Օրինակ, հայտնի աստղերից ամենամեծ լուսատվություն ունեցող Տ Ոսկե ձկնիկի աստղը (Արեգակի լուսատվությունը գերազանցում է մոտ 400 000 անգամ) Р Կարապի տիպի է։ Լ․ Միրզոյան

ՋԵՐՄԱԱՌԱՁԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, մարմնի՝ սկզբնական ջերմաստիճանի բավականաչափ դանդաղ վերականգնման դեպքում, նախկին ծավալն ու ձևը վերականգնելու հատկություն։ Նախնական վիճակը լիովին վերականգնվում է այն դեպքում, երբ ջերմային դեֆորմացիաներից առաջացած ջերմային լարումները որոշակի սահմանից չեն անցնում։ Ջ–յան տեսությունը, որն առաձգականության տեսության բաժինն է, ջերմահաղորդականության և դասական առաձգականության տեսությունների միասնություն է։ Դրա հիմքում ընկած է հետևյալ վարկածը, իզոտրոպ մարմնի տարրական ծավալի հավասարաչափ տաքացումը նրանում լարումներ չի առաջացնում և ուղեկցվում է միայն նրա ջերմային հարաբերական ընդարձակումով, ընդ որում անկյունային դեֆորմացիաները բացակայում են, իսկ երեք փոխուղղահայաց ուղղություններով առաջացող հարաբերական երկարացումները միմյանց հավասար են։ Ջերմային գծային ընդարձակման գլխավոր ուղղությունների և կոորդինատային առանցքների միմյանց հետ համընկնելու դեպքում այդ վարկածը ընդհանրացվում է օրթոտրոպ նյութերի (առաձգական սիմետրիայի երեք հարթություն ունեցող) համար։ Օրթոտրոպ մարմնից կոորդինատային մակերևույթներով անջատված տարրական ծավալի հավասարաչափ տաքացումը նրանում լարումներ չի առաջացնում և ուղեկցվում է միայն ջերմային ազատ ընդարձակումով, ըստ որում տարրական ծավափ նիստերի սահքի դեֆորմացիաները բացակայում են, իսկ երեք փոխուղղահայաց կողերի ջերմային հարաբերական երկարացումները կարող են միմյանց հավասար չլինել։

Ի տարբերություն Ջ–յան դասական տեսության Ջ–յան կապակցված տեսության մեջ հաշվի են առնում դեֆորմացիաների (լարումների) և ջերմային դաշտերի փոխադարձ ազդեցությունը։

Գրկ․ Майзель В․ М․, Температурная задача теории упругости, Киев, 1951; Нов цкий В-, Вопросы термоупругости, М․, 1962; Боли Б , Уэйнер Д ж-, Теория температурных напряжений, пер․ с англ․, М․, 1964․ Ս․Դուրգարյան

ՋԵՐՄԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, թերմոթերապիա, ջերմային պրոցեդուրների կիրառումը բուժիչ նպատակներով։ Տարբերում են տեղային Ջ․ (ջեռակներ, տաքացնող կոմպրեսներ) և ընդհանուր (ցեխային, ավազային, ջերմալուսային լոգանքներ)։ Տնային պայմաններում կիրառում են ջրային և էլեկտրական ջեռակներ, տաքացնող կոմպրեսներ, տաքացրած ավազ ևն, բուժհիմնարկներում Ջ․ իրականացնում են Սինինի շիկացման լամպով, ինֆրակարմիր ճառագայթներով (տես Լուսաբուժություն), ցեխերով (տես Ցեխաբուժություն), պարաֆինով (տես Պարաֆինաբուժություն), օզոկերիտով և էլեկտրական հոսանքով (տես էչեկտրաբուժություն)։

Ջ–յան ազդեցության մեխանիզմը բավականին բարդ է, այն առաջանում է տեղային (օջախային) և ընդհանուր ռեակցիաներից։ Առաջինները դրսևորվում են արյան ու ավիշի շրջանառության և նյարդասնուցողական պրոցեսների լավացմամբ, որով էլ պայմանավորված են Ջ–յան հակաբորբոքային, ցավազրկող և ներծծող արդյունքները։ Ընդհանուր ռեակցիաները պայմանավորված են օրգանիզմի ինքնակարգավորումն ապահովող նյարդային, սիրտ–անոթային, ներզատիչ, իմունոկոմպետենտ և ար համակարգերի վրա ռեֆլեքսային–հումորալ ազդեցությամբ։ Օպտիմաւ ռեակցիան առաջանում է այն դեպքերում, երբ օրգանիզմի վրա չկա ջերմային ծանրաբեռնվածություն և հյուսվածքների գերտաքացման պրոցեսի հետևանքները չեն գերազանցում Ջ–ից առաջացած փովւոխություններին (բջջային, ենթաբջջային և մոլեկույային մակարդակներում)։ Ջ․ կիրառում են հենաշարժական ապարատի, ծայրամասային նյարդային համակարգի, ականջի, կոկորդի և քթի, միզասեռական օրգանների որոշ հիվանդությունների, վնասվածքների, որովայնի խոռոչի և փոքր կոնքի կպումային պրոցեսների ժամանակ։ Հակացուցված է ուռուցքների, տուբերկուլոզի ակտիվ ձևերի, արյան, սիրտ–անոթային համակարգի հիվանդությունների, ար–