Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/489

Այս էջը սրբագրված է

յան շրջանառության ապակոմպենսացման, սուր բորբոքային պրոցեսների և այլ դեպքերում։

ՋԵՐՄԱԴԻՖՈՒԶԻԱ, գազային խառնուրդների կամ լուծույթների բաղադրիչների տեղափոխությունը ջերմաստիճանի գրադիենտի ազդեցությամբ։ Եթե ջերմաստիճանների տարբերությունը մնում է հաստատուն, ապա Ջ–ի հետեանքով խառնուրդի ծավալում ստեղծվում է կոնցենտրացիայի գրադիենտ, որն առաջ է բերում նաև սովորական դիֆուզիա։ Ստացիոնար պայմաններում նյութի հոսքի բացակայության դեպքում Ջ․ հավասարակշռվում է սովորական դիֆուզիայով, և ծավալում առաջանում է կոնցենտրացիաների տարբերություն, որը կարող է օգտագործվել իզոտոպների բաժանման համար։ Լուծույթներում Ջ․ հայտնաբերել է գերմանացի գիտնական Կ․ Լյուդվիգը (1856), հետազոտել շվեյցարացի գիտնական Շ․ Սորեն (1879–81)։ Լուծույթներում ընթացող Ջ․ կոչվում ԷՍորեի էֆեկտ (բաղադրիչների կոնցենտրացիաների տարբերությունը բարձր և ցածր ջերմաստիճանների տիրույթներում։ Գազերում Ջ․ տեսականորեն կանխագուշակել են անգլիացի գիտնական Ս․ Չեմփենը և շվեդ գիտնական Դ․ էնսկոգը (1911 – 17), իսկ փորձով հայտնաբերել են (1917) անգլիացի գիտնականներ Ս․ Չեմփենը և Ֆ․ Դութսոնը՝ գազերի կինետիկ տեսության հիման վրա։ Ջ–ի երեույթը բնութագրվում է Զ–ի գործակցով, որը խիստ կախված է միջմոչեկ աղային փոխազդեցությունից, ուստի այդ գործակցի ուսումնասիրումը կարեոր է գազերում մոլեկոււային ուժերի հետազոտման համար։

ՋԵՐՄԱԶԳԱՅՈՒՆ ՆԵՐԿԵՐ, ջերմաինդիկատորային ներկեր, որոշակի ջերմաստիճանում գունափոխվող նյութեր պարունակող ներկեր։ Գույնի փոփոխությունը հետեանք է Զ․ ն–ում պարունակվող ջերմազգայուն նյութի քայքայման (երկաթի հիդրօքսիդ, կադմիումի կարբոնատ են) կամ նոր նյութերի առա–ջացման (օրինակ՝ կապարի սուլֆիդի առաացումը թիոմիզանյութից և կապարի սուսրից)։ Ջ․ ն․ լինում են դարձելի՝ սառեցնելիս վերականգնում են իրենց գույնը, և ոչ դարձելի։ Զ․ ն․ օգտագործվում են ջերմաստիճանը չափելու համար, այն դեպքերում, երբ այլ եղանակների (ջերմազույգ, ջերմաչավւ են) կիրառումը դժվար է կամ անհնար։ Մածուկների և մատիտների ձևով թողարկվող Զ․ ն–ի միջոցով կարելի է չափել 35–1600°C միջակայքում ընկած ջերմաստիճանները՝ ±0,5-ից մինչե ±1O°C ճշտությամբ։

ՋԵՐՄԱԶՈՒՅԳ, տես ՋերմաԷչեկտրական երևույթներ։

ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ, էչեկտրակայան, որտեղ օրգանական վառելիքի; այրման ջերմությունը փոխակերպվում է էլեկտրական էներգիայի։ Զ–ներն առավել տարածված էլեկտրակայաններն են․ նրանցում արտադրվում է էլեկտրաէներգիայի ամբողջ արտադրանքի ավելի քան 80%–ը։ Տարածված ենշոգետուրբինային Ջ–ները, որոնցում աշխատող մարմինը ջրային գոչորշին է։ Շոգեկաթսայում այրվող օրգ․ վառելիքի քիմ․ էներգիան փոխակերպվում է ջերմայինի, որը հաղորդվելով ջրին, այն փոխակերպում է բարձր պարամետրերի (ճնշումը՝ 12,75, 23,5 մպա և ավելի, ջերմաստիճանը՝ 560–565°C) շոգու։ Ստացված շոգին գլխավոր շոգեխողովակագծերով տրվում է շոգետուրբին, որտեղ ընդարձակվելով (ճնշման անկման հետեանքով), ձեռք է բերում մեծ արագություն՝ շոգու պոտենցիալ էներգիան կինետիկի փոխակերպվելու շնորհիվ։ Շոգու կինետիկ էներգիան փոխակերպվում է տուրբինի ռոտորի պտտական շարժման (1500 և 3000 պտ/ր արագությամբ)։ Վերջինիս միացվում է էլեկտրական գեներատորի ռոտորը, որի պատման հետեանքով առաջանում է էլեկտրական հոսանք։ Արտադրված էլեկտրական էներգիան ենթարկվում է տրանսֆորմացման և հաղորդվում էներգահամակարգին։ Շոգետուրբինային Ջ–ներն աշխատում են ածխով, հեղուկ (մազութ) և գազանման (բնական ու արհեստական գազ) վառելիքով, տորֆով, այրվող թերթաքարերով։ Շոգետուրբինային Զ–ները, որոնք սարքավորված են կոնդենսացիոն տուրբիններով, կոչվում են կոնդենսացիոն էլեկտրակայաններ (նկ․)։ Սրանք էներգահամակարգի առանցքային կայաններն են և ելնելով էներգամատակարարման մեջ նրանց ունեցած ֆունկցիոնալ նշանակությունից, կոչվում են ՊՇԷԿ–ներ (Պետական շրջանային էլեկտրակայաններ)։ Դրանք ՍՍՀՄ էներգետիկայի հիմքն են, որոնց հզորությունը կազմում է Ջ–ների ամբողջ հզորության 2/3-ը։ ՊՇԷԿ–ները սարքավորված են 500,800,1200 Մվտ միավոր հզորությամբ էներգաբլոկներով։ 1931-ին ՍՍՀՄ–ում գործում էին 1 մլն կվտ հզորությամբ 55 Զ–ներ, իսկ 1980-ին միայն Զապորոժիեի և Ուգլեգորսկի ՊՇԷԿ–ների հզորությունը կազմել է 3600-ական կվտ։ Նախագծվում են 4500 կվտ և ավելի հզորության Զ–ներ։ Հրազդանի ՊՇԷԿ–ի հզորությունը 1110 Մվտ է։ Այն էլեկտրակայանները, որոնք բավարարում են սպառիչների էլեկտրական և ջերմային էներգիաների նկատմամբ ունեցած պահանջարկը, կոչվում են ջերմաէչեկտրակենտրոններ (ՋԷԿ)։ Զ–ների մեջ որոշակի տեղ են գրավում շոգեգազային և գազատար քինային էչեկտրակայանները։ Ջ–ի տարատեսակ է ատոմային էչեկտրակայանը։ Մեծ հեռանկարներ ունեն մագնիսահիդրոդինամիկական գեներատորներով սարքավորված էլեկտրակայանները։ ՍՍՀՄ–ի որոշ շրջաններում գործում են երկրի ընդերքի ջերմությունն օգտագործող երկրաջերմային էչեկտրակայաններ։

Գրկ. Արշակյան Դ․ Թ․, Ջերմային էլեկտրական կայաններ, Ե․, 1981։ Рыжкин В- Я․, Тепловые электрические станции, 2 изд․, перераб․ и доп․, М․, 1976․ Դ․ Արշակյան

ԶԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԳԵՆԵՐԱՏՈՐ (ԶԷԳ), ջերմային էներգիան անմիջականորեն էլեկտրականի փոխակերպող գեներատոր։ Աշխատանքի սկզբունքը հիմնված է Զեեբեկի երեույթի վրա (տես Ջերմաէլեկտրական երևույթներ)։ ՋԷԳ–ի կազմի մեջ մտնում են հաջորդաբար և զուգահեռ միացված կիսահաղորդչային ջերմա-տարրերից հավաքված ջերմամարտկոցներ, դրանց տաք ու սառը զոդման ջերմափոխանակիչներ։ ՋԷԳ–երը ստորաբաժանվում են․ ըստ աշխատանքային ջերմաստիճանների տիրույթի (ցածր–, միջին– և բարձրջերմաստիճանային, ջերմաստիճանների տիրույթները՝ 20–300, 300–600, 600–1000°С), կիրառման բնագավառի (տիեզերական, ծովային, ցամաքային են), ըստ ջերմության աղբյուրի տեսակի (իզոտոպային, արեային, գազային են)։ Լավագույն ՋԷԳ–երի օ․ գ․ գ–ն կազմում է 20%, իսկ հզորությունը հասնում է մինչե մի քանի տասնյակ կվտ։ էներգիայի էլեկտրամեքենայական փոխակերպիչների (օրինակ, տուրբագեներատորների) համեմատությամբ ԶԷԳ–երն ունեն մի շարք առավելություններ՝ չունեն շարժական մասեր, հուսալիությունը բարձր է, շահագործումը՝ պարզ։ Կիրառվում է հեռավոր և դժվարամատչելի սպառողներին (ավտոմատ վւարոսներ, օդերեվութաբանական կայաններ, տիեզերական ապարատներ են) էլեկտրաէներգիա մատակարարելու համար։ ՋԷԳ–երի թերություններն են՝ ցածր օ․ գ․ գ․ և համեմատաբար մեծ արժեքը։

ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ, ջերմաէլեկտրականություն, ֆիզիկական երեույթներ, որոնք պայմանավորված են մետաղներում և կիսահա–