Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/494

Այս էջը սրբագրված է

դյունքում մագնիսական դաշտին ուղղահայաց ուղղությամբ առաջանում են հոսանքի և ջերմային հոսքի բաղադրիչներ։ Ջ․ ե․ կարելի է դասակարգել ըստ մագնիսական դաշտի լարվածության (H), ջերմաստիճանային գրադիենտի (VT), ջերմային հոսքի խտության (W) վեկտորների և եևույթի չափման ուղղությանը զուգահեռ N վեկտորի փոխադարձ դիրքի։ Սկգբնական ջերմաստիճանային գրադիենտի ուղղությամբ չաֆվող Ջ․ ե․ ընդունված է անվանել երկայնական, իսկ ուղղահայաց ուղղությամբ չափվող երևույթները՝ լայնական։ Եթե լայնական ջերմաստիճանային գրադիենտը մնում է հավասար զրոյի, ապա համապատասխան երևույթը կոչվում է իզոթերմ, իսկ եթե լայնական ուղղությամբ բացակայում է ջերմային հոսքը՝ երևույթը կոչվում է ադիաբատ։ Ջ․ ե․ կոչվում են կենտ, եթե մագնիսական դաշտի ուղղությունը հակադարձելիս դրանք փոխում Են իրենց նշանը, հակառակ դեպքում երևույթները կոչվում են զույգ։

Ջ․ ե․ են․ 1․ Նեռնստի–էտինգսհաուզենի երևույթը (լայնական և երկայնական)։ Լայնական երևույթի դեպքում մագնիսական դաշտին (Hz) և ջերմաստիճանային գրադիենտին ուղղահայաց ուղղությամբ ծագող էլեկտրական դաշտի մեծությունը՝ Ey=ANE H2^x Ane^ լայնական երևույթի գործակիցն է)։ Երկայնական երևույթի դեպքում լրացուցիչ էլեկտրական դաշտն առաջանում է ջերմաստիճանային գրադիենտի ուղղությամբ․ Ех = Ех(Н) –Ех(0) = А 11 а(0)Н2 ՃԼ , որտեղ Aj^-ն երկայնական երևույթի գործակիցն է, իսկ օ(Օ)-ն՝ ջերմաէլշուի գործակիցը (տես ՋերմաԷլեկտրական երևույթներ) մագնիսական դաշտի բացակայության դեպքում։

2․ Ռիգիի-Լեդյուկիերեույթը, երբ մագնիսական դաշտին (Hz) և ջերմային հոսքին (W) ուղղահայաց дх ուղղությամբ առաջանում է ջերմաստիճանային գրադիենտ․ =ArlHt-ՃԼ dytdx (Arl-ը Ռիգիի–Լեդյուկի երևույթի գործակիցն է)։ Երևույթը համարյա միաժամանակ 1887-ին հայտնաբերել են իտալացի ֆիզիկոս Ա․ Ռիգին (A․ Righi) և ֆրանսիացի ֆիզիկոս Ս․ Լեդյուկը (S․ Leduc)։

3․ Մաջիի–Ռիգիի–Լեդյուկիերեույթը, երբ ջերմաստիճանային գրադիենտի ուղղությամբ փոխվում է էլեկտրոնային ջերմահաղորդականության գործակիցը՝ Ke=AMRL․Xe (0)H2__։Amrl^ Մաջիի–Ռիգիի–Լեդյուկի երևույթի կինետիկ գործակիցն է, իսկ хе(0)-Ъ՝ էլեկտրոնային ջերմահաղորդականության գործակիցը Н=0 դեպքում։

Բերված բանաձևերը ցույց են տալիս, որ Նեռնստի–էտինգսհաուզենի լայնական երևույթը և Ռիգիի–Լեդյուկի երեվույթը կենա Ջ․ ե․ են, իսկ Նեռնստիէտինգսհաուզենի երկայնական երևույթը և Մաջիի–Ռիգիի–Լեդյուկի երևույթը՝ զույգ։ Ջ․ ե–ի գործակիցների միջոցով կարելի է որոշել լիցքակիրների ցրման մեխանիզմը և դրանց տարբեր բնութագրերը։

Գրկ․ Цидильковский И․ М․, Тер» момагнитные явления в полупроводниках, М․, 1960; Займан Дж․, Электроны и фононы, пер․ с англ․, М․, 1962․ Ա․ Կիրակոսյան

ՋԵՐՄԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ, համաձուչվածքներ, որոնց մագնիսական ինդուկցիան –60°-ից մինչև 170°С ջերմաստիճանային միջակայքում փոփոխվում է համարյա գծայնորեն և շատ անգամ ավելի է, քան այլ մագնիսական նյութերինը։ Կիրառվում են որպես չափիչ սարքերի մագնիսական հոսքի ջերմակոմպենսատորներ և ջերմակարգավորիչներ։ Տարբերում են հետևյալ համակարգերի Ջ․ հ․՝ նիկել–պղինձ (կալմալոյ), երկաթնիկել (թերմալոյ) և երկաթ–նիկել–քրոմ (կոմպենսատոր)։ Լեգիրված երկաթ–նիկելային համաձուլվածքների հիման վրա ստեղծվել են բազմաշերտ ջերմամագնիսական նյութեր։

ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ, ջերմության մատակարարում բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքերին (կառույցներին)՝ սպառողների կոմունալ–կենցաղային (ջեռուցում, օդափոխություն, տաք ջրամատակարարում) և տեխնոլոգիական կարիքները բավարարելու համար։ Տարբերում են տեղական՝ մեկ կամ մի քանի շենքերի և կենտրոնացված՝ բնակելի կամ արդյունաբերական շրջանների Ջ․։ ՍՍՀՄ–ում մեծ նշանակություն է ձեռք բերել կենտրոնացված Զ․, որը տեղականի համեմատությամբ ունի առավելություններ․ վառելիքի ծախսի և շահագործման ծախսումների զգալի նվազեցում (օրինակ, կաթսայական տեղակայանքների ավտոմատացման և դրանց օ․ գ․ գ․ բարձրացնելու հաշվին), ցածրորակ վառելիքի օգտագործման հնարավորություն, օդային ավազանի աղտոտման աստիճանի նվազեցում և բնակավայրերի սանիտարական վիճակի լավացում։ Կենտրոնացված Ջ–ման համակարգը ներառնում է ջերմության աղբյուրը (ջերմաէչեկտրակենտրոն, միայն ջերմություն արտադրող մեծ հզորության կաթսայական տեղակայանքներ ևն), ջերմային ցանցը և ջերմությունը սպառող տեղակայանքները։ Կենտրոնացված Ջ–ման համակարգերում ջերմակիր են համարվում մինչև 150°Cջերմաստիճանի ջուրը (Ջ–ման ջրային համակարգ) 0,7– 1,6 Մն/մ² (7–16 մթն) ճնշման տակ գտնվող գոլորշին (Ջ–ման գոլորշային համակարգ)։ Ըստ տաք ջրամատակարարման տեղակայանքների միացման սխեմայի Ջ–ման ջրային համակարգերը լինում են փակ և բաց։ Փակ համակարգ ու մ տաք ջուրը, շրջանառություն կատարելով, իր ջերմությունը հաղորդում է սպառիչների տաքացման մակերևույթներին, սակայն ջերմային ցանցից անմիջական օգտագործման համար չի վերցվում։ Բաց համակարգում շրջանառություն կատարող ջերմակիրը լրիվ կամ մասամբ կարող է վերցվել ջերմային ցանցից անմիջական օգտագործման համար։ Գոլորշային համակարգերն իրականացվում են երկու սխեմայով՝ գոլորշու կոնդենսատի ետվերադարձմամբ և առանց ետվերադարձման։ Ջ–ման և՝ ջրային, և՝ գոլորշային համակարգերը կարող են լինել՝ միախողովակ, երկխողովակ և բազմախողովակ։ Միախողովակ համակարգերում ջերմակիրը լրիվ օգտագործվում է ջերմային սպառիչների կողմից և ետ չի վերադարձվում։ Այս համակարգերն ունեն պարզ սխեմա և էժան են։ Երկխողովակ համակարգերում ջերմակիրը լրիվ կամ մասամբ ետ է վերադարձվում ջերմային աղբյուր՝ լրացվելու և նորից տաքացվելու համար։ Բազմախողովակ համակարգերում տարբեր բնույթի ջերմային սպառիչներին ջերմակիրը մատակարարվում է առանձին խողովակագծերով։ Դa հնարավորություն է տալիս բարձրացնել Ջ–ման որակը, պարզեցնել շահագործումը։ Այս համակարգերը պահանջում են կապիտալ մեծ ներդրումներ։ Ջ–ման կարգավորումն իրականացվում է երեք եղանակով՝ որակական, քանակական և որակական–քանակական։ Որակական կարգավորման դեպքում փոփոխվում է միայn ջերմակրի ջերմաստիճանը, իսկ ծախսը մնում է հաստատուն։ Քանակական կարգավորման դեպքում փոխվում է ջերմակրի ծախսը, իսկ ջերմաստիճանը մնում է հաստատուն։ Որակական–քանակական կարգավորման դեպքում փոփոխվում են ջերմակրի և՝ ծախսը, և՝ ջերմաստիճանը։ Ռ․ Շամասյան

ՋԵՐՄԱՄԱՐՏԿՈՑ, ջերմաէլեկտրական սարք, որը պարունակում է հաջորդաբար միացված մի քանի ջերմատարր։ Ջերմատարրերի թվին համեմատական Ջ–ում աճում է գեներացվող հզորությունը (ջերմաէլեկտրական գեներատորում) կամ ժամանակի միավորի ընթացքում հեռացվող ջերմության քանակը (ջերմաէլեկտրական սառնարանում)։

ՋԵՐՄԱՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄ ՄԵՏԱՂՆԵՐԻ (ՋՄՄ), պլաստիկ դեֆորմացիաների, տաքացման և սառեցման գործողությունների համախումբ, որոնց հետևանքով համաձուլվածքի վերջնական կառուցվածքի, հետևաբար և հատկությունների ձևավորումը տեղի է ունենում բյուրեղների՝ պլաստիկ դեֆորմացիաներից առաջացած թերությունների մեծ խտության պայմաններում։ ՋՄՍ–ի ժամանակ նպատակահարմար կերպով զուգակցվում են մետաղների ճնշումով մշակման (տես Մետաղամշակում ճնշմամբ) և ջերմամշակման ընթացքում տեղի ունեցող երեվույթները՝ բարձր մեխանիկական հատկություններով օժտված օպտիմալ կառուցվածքային վիճակ ստեղծելու համար։ Տարբերում են բարձրջերմաստիճանային և ցածրջերմաստիճանային ՋՍՄ։ Պողպատի բարձր ջերմաստիճանային ՋՄՄ կատարվում է ճնշմամբ տաք մշակումով (մխում, գչոցում ևն)՝ աուստենիտի կայունության ջերմաստիճանային տիրույթում։ Պողպատի ցածրջերմաստիճանային ՋՄՄ իրականացվում է աուսաենիտի անկայունության ջերմաստիճանային տիրույթում դեֆորմացման միջոցով (վե–