Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/498

Այս էջը սրբագրված է

ջերմության, այլե լույսի, էլեկտրական էներգիայի կամ այլ ձևերով, այդ դեպքում վերցվում է ջերմային համարժեքով արտահայտված նրանց արժեքների հանրահաշվական գումարը։ Հաստատուն ջերմաստիճանի և ճնշման դեպքում ջերմային էֆեկտը (Զ․ է․) հավասար է ելանյութերի և վերջնանյութերի ներքին էներգիաների տարբերությանը (AU), հաստատուն ջերմաստիճանի և ծավալի դեպքում՝ էնթալպիաների տարբերությանը (ДН)։ Զ․ է․ սովորաբար արտահայտվում է կջ–ԿԵրով կամ կկաղ–ԿԿըով և որոշվում է նյութերի, Ռեակցիայի ստեքիոմետրիային համապատասխանող, մոլային քանակներով։ Որոշ ռեակցիաների համար Զ․ է–ի փոխարեն օգտագործում են հատուկ տերմիններ՝ ջերմություն գոյացման, այրման ջերմություն ևն։ Տվյալ ռեակցիայի Զ․ է․ կախված է ջերմաստիճանից և ճնշումից (ծավալից)։ Նրա ջերմաստիճանային կախումը արտահայտվում է Կիրխհոֆի հավասարումով՝ ^v=Cv,2– Cv․i (որտեղ Cv․i-ը՝ ելանյութերի, իսկ (^,շ–ը՝ վերջնանյութերի ջերմունակությունների գումարն է)։ Ջ․ է–ները համեմատելի դարձնելու և թերմոդինամիկական հաշվարկները պարզեցնելու նպատակով Զ․ է–ների արժեքներն արտահայտում են ռեակցիային մասնակցող նյութերի ստանդարտ վիճակների համար։ Ջ․ է․ որոշում են անմիջականորեն (տես Կաչորաչափություն), քիմ․ հավասարակշռությունը տարբեր ջերմաստիճաններում հետազոտելու միջոցով կամ հաշվումներով․ օրինակ՝ ռեակցիային մասնակցող նյութերի գոյացման ջերմություններից։ Ջ․ է–ների արժեքները կարևոր են տեսական քիմիայի, խառնուրդների հավասարակշռային բաղադրությունը, վերջնանյութերի ելքը, հրթիռային վառելանյութերի տեսակարար քարշիչ ուժը հաշվելու և կիրառական այլ խնդիրներ լուծելու համար (տես նաև Թերմոդինամիկա)։

ՋԵՐՄԱՅԻՆ ԸՆԴԱՐՁԱԿՈՒՄ, մարմնի չափերի փոփոխությունը իզոբար տաքացման դեպքում (հաստատուն ճնշման պայմաններում)։ Զ․ ը․ բնութագրվում է ծավալային ընդարձակման ջեմրաստիճանային գործակցով (у), որը հավասար է իզոբար տաքացման դեպքում մարմնի ծավալի հարաբերական փոփոխության և ջերմաստիճանի աճի հարաբերությանը․ у= (l/V)(dV/dT)p, որտեղ V-ն, ծավալն է T-ն՝ թերմոդինամիկական ջերմաստիճանը, p-ն՝ ճնշումը։ Մարմիններից մեծ մասի համար у >0 (բացառություն է կազմում, օրինակ, ջուրը, որը 0°Շ–ից մինչև +4°Cջերմաստիճանային տիրույթում ունի զրոյից Փոքր у)։ Իդեալական գազի համար у=1/Т, իսկ հեղուկների և պինդ մարմինների 7՜Ի կախումը T-ից շատ ավելի թույլ է։ Պինդ մարմինների համար, բացի 7–Ից․ մուծվում է նաև գծային ընդարձակման ջերմաստիճանային գործակից (а), որը հավասար է իզոբար տաքացման դեպքում մարմնի երկարության հարաբերական Փոփոխության (դիտարկվող ուղղությամբ) և ջերմաստիճանի աճի հարաբերությանը․ a=(l/l)(dl/dT)P, որտեղ 1-ը մարմնի երկարությունն է։ Իզոտրոպ մարմինների դեպքում 7= За։

ՋԵՐՄԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ Երկրի, մակերևույթի կամ Երկիր–մթնոլորտ համակարգի ստացած և ծախսած էներգիաների հանրահաշվական գումարը։ էներգիայի պահպանման օրենքի մասնակի արտահայտություններից է։

Կլիմայագիտության մեջ տարբերում են երկրի մակերևույթի և մթնոլորտի Ջ․ հ․։ Երբեմն օգտագործում են նաև նշված 2 ձևերի հանրահաշվական գումարը՝ Երկիրմթնոլորտ համակարգի Զ․ հ․։ Երկրի մակերևույթի Ջ․ հ․ արտահայտվում է R+ +P+F+IE=0 հավասարումով, որտեղ R-ը երկրի մակերևույթի կլանած կարճալիք ճառագայթային էներգիայի և այնտեղից ճառագայթվող երկարալիք էֆեկտիվ ճառագայթման տարբերությունն է (ճառագայթման հաշվեկշիռ), P-ն՝ երկրի մակերևույթի և մթնոլորտի ջերմաստիճանների տարբերության հետևանքով առաջացած տուրբուլենտ ջերմափոխանակությամբ պայմանավորված ջերմության մուտքը կամ ծախսը, F-ը՝ երկրի մակերեվույթի և ավելի խոր շերտերի միջև տեղի ունեցող ջերմափոխանակությամբ պայմանավորված ջերմության հոսքը։ Երկրի մակերևույթի Ջ․ հ–ի մեջ կարևոր նշանակություն ունի գոլորշիացման վրա ծախսված կամ գոլորշիների կոնդենսացման հետևանքով անջատված ջերմության քանակությունը։ Այն հավասար է գոլորշիացած (կոնդենսացած) ջրի ընդհանուր զանգվածի (E) և ջրի միավոր զանգվածի գոլորշիացման (կոնդենսացման) ջերմության քանակի (Լ) արտադրյալին (LE), որի մեծությունը կախված է մակերևույթի խոնավության աստիճանից, ջերմաստիճանից, օդի խոնավությունից և մթնոլորտի երկրամերձ շերտում տեղի ունեցող տուրբուլենտ ջերմափոխանակության ինտենսիվությունից։ Երկրի մակերևույթի Զ․ հ–ի տվյալները բերված են աղյուսակում։ Ջ․ հ․ ժամանակի ընթացքում ենթարկվում է պարբերական և ոչ պարբերական փոփոխությունների, որի հետևանքով փոխվում է նրա կառուցվածքը, այսինքն՝ Ջ․ հ․ կազմող առանձին անդամների հարաբերակցությունը։

Մթնոլորտի Ջ․ հ․ արտահայտվում է Ra+Lr+P+Fa=AW հավասարումով, որտեղ Ra-ը մթնոլորտի ճառագայթման հաշվեկշիռն է, Lr-ը՝ մթնոլորտում տեղի ունեցող ջրի ֆազային փոխարկումների ընթացքում ստացված կամ ծախսված ջերմության քանակությունը (r-ը՝ մթնոլորտային տեղումների գումարը)․ P-ն՝ երկրի մակերևույթի և մթնոլորտի միջև տեղի ունեցող տուրբուլենտ ջերմափոխանակությամբ պայմանավորված ջերմության մուտքը կամ ծախսը, Fa-ը՝ մթնոլորտում առանձնացված միավոր հատվածք ունեցող սյուների պատերով տեղի ունեցող ջերմափոխանակությամբ՝ ադվեկցիայով պայմանավորված ջերմության մուտքը կամ ծախսը։ Նշված մեծությունների հանրահաշվական գումարը (AW) ցույց է տալիս որոշակի ժամանակամիջոցում մթնոլորտի ջերմապարունակության փոփոխությունը, որը միջին տարեկան տվյալների համար մոտ է 0-ի։ Ջ․ հ․ երկրի մակերևույթի վրա և մթնոլորտում տեղի ունեցող ֆիզիկական պրոցեսների հատկանիշները և ինտենսիվությունը բնորոշող կարևոր գործոններից է։

Ջ․ հ․ կամ նրա առանձին բաղադրիչ մասերը կիրառվում են կլիմայագիտական պրոբլեմների մշակման ժամանակ, գետային ավազանների գոլորշիացման ինտենսիվությունը հաշվարկելու, բույսերի տրանսպիրացիան և ֆոտոսինթեզը, ինչպես նաև կենդանի օրգանիզմների ջերմային ռեժիմն ուսումնասիրելու և զանազան այլ հարցեր լուծելու գործում։

ՋԵՐՄԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԾ, Երկրի մակերևույթի վրա օդի բազմամյա ամենաբարձր միջին ջերմաստիճանի զուգահեռականը։ Ջ․ հ․ հաստատուն դիրք չունի, ձմռանը համընկնում է աշխարհագրական հասարակածի (օդի միջին ջերմաստիճանը մոտ 26°C), ամռանը՝ 20–25° հս․ լայնությունների հետ (օդի միջին ջերմաստիճանը մոտ 28°C)։ Միջին տարեկան դիրքը գտնվում է հս․ լայնության մոտ 10°-ի սահմաններում։ Զ․ հ–ի դիրքի տատանման պատճառը ամռանը Հյուսիսային կիսագնդի ցամաքների խիստ տաքանալն է։