կոպիտ տաշված ֆելզիտից։ Գմբեթի ութանիստ թմբուկի խոշոր, բարդ տրամատով քիվը շարված է կաթնագույն ֆելզիտի սրբատաշ քարերով։ Թմբուկի վերին շարքի և քիվի վրա որպես զարդաքանդակ փորագրված են խաչեր։ Գյուղի շրջակայքում պահպանվել են խաչքարեր (XIII–XVII դդ․), գյուղատեղիներ, եկեղեցիներ, գերեզմանոցներ (XIII –XVII դդ․), քարայրեր, ամրոց։
ՉԻՆ–ՏԻԲեԹԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, ցեղակից լեզուների ընտանիք, խոսվում են Չինաստանում, Բիրմայում, Հիմալայներում և Հնդկաստանի հս–արլ–ում։ Ըստ ամերիկյան գիտնական Ռ․ Շեյֆերի դասակարգման՝ հիմնական ճյուղերն են․ 1․ չինականը, որ ներկայանում է չինարենով, 2․ տիբիթականը, որի մեջ մտնում են տիբեթերենը, արմ․, արմ․-կենտրոնական ու արլ․ հիմալայան լեզուները, 3․ բիրմայական ճյուղը, որի մեջ մտնողներից առավել հայտնի են բիրմայերենը, տանգուտերենը, լոլո լեզուները, կաչիներենը, կուկի խումբը են, 4․ բարիականը, որի մեջ մտնում են ջալպայգուրյան, բոդո, չուտիա, նագա և այլ լեզուներ, 5․ կարենյանը, որի մեջ մտնում է կարեներենը և այլ լեզուներ։ Չ․ տ․ լ–ին են պատկանում նաև ոչ մեծ լեզվախմբեր, առանձին՝ չխմբավորված որոշ լեզուներ։ Ռ․ Շեյֆերը այս ընտանիքի մեջ է մտցնում նաև թաի լեզվախումբը, թեե ոմանք նրա աղերսը չինտիբեթականի հետ չեն ընդունում։ Ըստ ամերիկյան գիտնական Պ․ Բենեդիկտի վարկածի՝ թաի լեզուները հեռավոր ցեղակցություն ունեն մաւայա–ւցուինեզյան չեղուների հետ։
Չ․ տ․ լ․ անջատական են․ ունեն վերլուծական կառուցվածք։ Առանձին լեզուներ զարգացրել են կցման (ագլյուտինացիայի) տարրեր։ Քերականական արտահայտության հիմնական միջոցներն են բառերի դասավորությունը, օժանդակ բառերի օգտագործումը, շեշտը և հնչերանգը։ Բառի հնչյունաբանական կազմում առաջին պլանում է միավանկությունը։ Սովորաբար վանկը և ձեույթը (կամ բառը) համընկնում են։ Որոշ լեզուներում տոների (երաժշտական շեշտի տեսակների) թիվը հասնում է 6-ի։
Գրկ․ Яхонтов С․Е․, Глоттохронология и китайско-тибетская семья языков, М․, 1964; Shafer R․, Classification of the Sino-Tibetan Languages, -«Word», 1955, v․ 11, Jsfe 1; Ն ու յ ն ի, Introduction to Sino-Tibetan, pt 1–4, Wiesbaden, 1966–67․ Հ․ Պեարոսյան
ՉԻՆՔՎԵՉԵՆՏՈ (իտալ․ cinquecento, բառացի՝ հինգ հարյուր), տերմին, որով նշվում է Իտալիայի 1500– 1600-ի միշև ընկած գեղարվեստական մշակույթը, ինչպես և Բարձր վերածննդի (1490–1520) մշակույթը։
ՉԻՉԱԿԲՈՒԼԱՂ, գյուղ Հայկական ՍՍՀ Իջևանի շրջանում, Միափորի լեռնաշղթայի հյուսիս–արևմտյան ստորոտին, շըրջկենտրոնից 24 կմ հ վ–արմ․։ Միավորված է Փոլադի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։
ՁԻՉԵՆ–ԻՑԱ (Chichen Itza), մայա ժողովրդի քաղ․ և մշակութային կենտրոն Ցուկատան թերակղզում (Մեքսիկա)։ Հավանաբար հիմնադրվել է մ․ թ․ VIII դ․։ X դ․ գրավել են տոլտեկները, XI դ․ կեսից դարձրել պետության մայրաքաղաք։ 1178-ին Չ–Ի․ ավերել են Մայապան, Ուշմալ և Իցմալ 3 քաղաք-պետությունները։ Բազմաթիվ պեղումներից բացվել են մայատոլտեկների խոշոր ճարտ․ հուշարձաններ՝ «Կուկուլկանի տաճարը» (9-աստիճան բուրգ, բարձր․՝ 24 մ), -«Զինվորների տաճարը», «Հովազների տաճարը» (երկուսն էլ՝ որմնանկարներով), «Կարակոլ» աստղադիտարանը, գնդակախաղի 7 ստադիոն են։ ՝Պահաանմեւ են աս տվածների ոճավորված արձաններ, բուսական և երկրաչափական զարդապատկերներով հարուստ բարձրաքանդակներ, արձանիկներ, գեղարվեստական այլ կերտվածքներ։
ՉԻՉԵՐԻՆ Բորիս Նիկոլաևիչ (1828-1904), ռուս իրավաբան, փիլիսոփա, պատմաբան, հրապարակախոս և հասարակական գործիչ։ Ավարտել Է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1849)։ Ռուս, հասարակական շարժման մեջ լիբերալ–արևմտականների թևի կողմնակից։ Հեղափոխական դեմոկրատներից լիբերալ զիջումներ կորզելու անհաջող փորձերից հետո դարձել է նրանց սկզբունքային հակառակորդը։ 1861-ի գյուղացիական ռեֆորմը համարել է «ռուս, օրենսդրության լավագույն հուշարձանը»։ Պաշտպանել է ցարական կառավարության հետադիմական քաղաքականությունը Լեհաստանում։ Նրա «լիբերալ միջոցների և ուժեղ իշխանության» քաղ․ սկզբունքն արժանացել է կառավարական շրջանների հավանությանը։ Չ․ առաջ է քաշել բարենորոգումների միջոցով միապետությունից սահմանադրական միապետությանն անցնելու սկզբունքը։ Ռուս, պատմագրության մեջ պետ․ դպրոցի նշանավոր տեսաբանն էր, «դասերի ճորտացման և ապաճորտացման» տեսության հիմնադիրը։ Նրա կարծիքով, ճորտերի դասը կառավարությունն ստեղծել և վերացրել է հասարակական շահերից ելնելով։ Փիլ–յան բնագավառում Չ․ աջ հեգելականության խոշոր ներկայացուցիչն էր։ Զբաղվել է նաև բնագիտական հետազոտություններով (քիմիա, կենդանաբանություն, գծագրական երկրաչափություն են)։ Չ–ի «Հիշողություններ» աշխատությունը (մաս 1–4, 1929–34) XIX դ․ երկրորդ կեսի հասարակական կյանքի պատմության արժեքավոր աղբյուր է։
ՉԻՉԵՐԻՆ Գեորգի Վասիլևիչ (1872–1936), սովետական պետ․ գործիչ, դիվանագետ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1918-ից։ Ծնվել է ազնվականի ընտանիքում։ 1896-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը, 1897-ից ծառայել է արտաքին գործերի մինիստրությունում։ 1904-ից վտարանդվել է Գերմանիա, ուր 1905-ին դարձել է ՌՍԴԲԿ անդամ, 1906-ից հարել մենշևիկներին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ինտերնացիոնալիստ: 1917-ին ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում, ազատվել սովետական կառավարության միջնորդությամբ։ 1918-ին վերադարձել է Սովետական Ռուսաստան, նշանակվել արտգործժողկոմի տեղակալ։ 1918-ի մայիսից եղել է ՌՍՖՍՀ, 1923-1930-ին՝ ՍՍՀՄ արտգործժողկոմ։ 1918-ին սովետական պատվիրակության կազմում ստորագրել է Բրեստի հաշտության պայմանագիրը։ 1920-21-ին բանակցություններ է վարել Թուրքիայի, Իրանի, Աֆղանստանի կառավարությունների հետ, ստորագրել բարեկամության պայմանագրեր։ Ղեկավարել է Ջենովայի կոնֆերանսի 1922, Լոզանի կոնֆերանսի 1922–23 սովետական պատվիրակությունները, կենսագործել լենինյան ազգային քաղաքականության սկզբունքները։ Որպես Սովետական Ռուսաստանի արտգործժողկոմ, պաշտպանել է հայ ժողովրդի արդարացի դատը՝ ընդդեմ իմպերիալիստական պետությունների ու թուրք, ազգայնամոլների։ Եղել է ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի, ՀամԿԳԿ–ի և ՍՍՀՄ ԿԳԿ–ի անդամ։ 1930-ից՝ անհատական թոշակառու։ Վ․ Ի․ Լենինը բարձր է գնահատել Չ–ի գործունեությունը։ Չ․ գրել է հեղափոխական շարժման, միջազգային հարաբերությունների և մշակույթի պատմության վերաբերյալ աշխատություններ։
Երկ․ Статьи и речи по вопросам международной политики, М․, 1961․
Գրկ.rорохов И․, Замятин Л․, Земсков И․, Г․ В․ Чичерин–дипломат ленинской школы, 2 изд․, М․, 1974; 3арницкий С․ В․, Сергеев А․ Н․, Чичерин, 2 изд․, М․, 1975․
ՉԻՉԻԱՆ, ձիափշատ (ШррорЬаё), փշատազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է Չ–ի 3 տեսակ, տարածված գլխավորապես Եվրասիայի բարեխառն գոտում։ ՍՍՀՄ եվրոպական մասում, Սիբիրում, Միջին Ասիայում և Կովկասում հանդիպում է 1 տեսակ՝ դժնիկանման Չ․ (H․ rhamnoides), որը փշոտ ճյուղերով, մինչև 10 մ բարձրությամբ թուփ կամ ծառ է։ Տերևները գծային–նշտարաձև են, վերեվից՝ կանաչ, ներքևից՝ սպիտակ, արծաթա–