ՋԵՐՄԱՅԻՆ ՇԱՐԺԻՉ, շարժիչ, որտեղ ջերմային էներգիան փոխակերպվում է մեխանիկական աշխատանքի։ Օգտագործում է բնական էներգետիկական ռեսուրսները՝ քիմ․ կամ միջուկային վառելիքի ձևով։ Զ․ շ–ի աշխատանքի հիմքում ընկած է փակ (կամ պայմանականորեն փակ) թերմոդինամիկական ցիկլը։ Իդեալական Ջ․ շ–ի աշխատանքի արդյունավետությունը որոշվում է թերմոդինամիկական օ․ գ․ գ–ով։ Իրական Ջ․ շ–ի (որն ունի լրացուցիչ կորուստներ, օրինակ, շփման, մրրկագոյացման, ջերմային) աշխատանքը գնահատվում է, այսպես կոչված արդյունավետ օ․ գ․ գ–ով, որը տատանվում է 0,1–0,6-ի սահմաններում։ Ըստ կոնստրուկտիվ սկզբունքների լինում են՝ մխոցավոր (տես Մխոցային մեքենա), ռոտորային շարժիչներ և ռեակտիվ շարժիչներ։ Կան նաև համակցված Ջ․ շ՜ներ՝ տուրբառեակտիվ, տուրբամխոցավոր են։ Եթե Ջ․ շ–ներում աշխատող մարմինը գազն է (վառելիքի այրման արգասիքները), ապա այդ շարժիչները կոչվում են գազային, իսկ եթե շոգին՝ շոգեշարժիչներ։ Գազային շարժիչների մեծ մասը ներքին այրման շարժիչներ են, որտեղ այրման (ջերմության արտադրման) և աշխատանքային պրոցեսները կատարվում են նույն տեղում՝ աշխատանքային գլաններում։ Շոգեշարժիչները արտաքին այրման Ջ․ շ–ներ են, որտեղ տեղի է ունենում միայն շոգու էներգիայի փոխակերպումը մեխանիկական աշխատանքի, իսկ աշխատող մարմնի՝ շոգու արտադրության պրոցեսն իրականացվում է շոգեկաթսայում (օրինակ, Ստիռլինգի շարժիչը)։ Լ․ Ղուչոյան
ՋԵՐՄԱՅԻՆ ՊՈՄՊ, սարք, որի միջոցով ջերմային էներգիան ցածր ջերմաստիճանի ջերմատուից (սովորաբար, շրջապատող միջավայրից) հաղորդվում է բարձր ջերմաստիճանի ջերմընդունիչին։ Ջ․ պ–ի աշխատանքի համար անհրաժեշտ է արտաքին էներգիայի (օրինակ, մեխանիկական, էլեկտրական, քիմ․) ծախս։ Զ․ պ–ում տեղի ունեցող պրոցեսները նման են սառնարանային մեքենայում կատարվող պրոցեսներին։ Որպես Ջ․ պ–ի աշխատանքային մարմին սովորաբար ծառայում է եռման ցածր ջերմաստիճան ունեցող հեղուկը (ֆրեոն, ամոնիակ)։ Կատարվող արտաքին աշխատանքին համարժեք ջերմությունից բացի Զ․ պ–ի ջերմ ընդունիչը ստանում է ջերմատուից (օրինակ, գետի ջրից) փոխադրված ջերմությունը։ Հետնաբար, Ջ․ պ–ում էներգիայի փոխակերպման գործակիցը միշտ մեծ է մեկից, և այդպիսի պրոցեսն ավելի շահավետ է, քան էլեկտրական, մեխանիկական կամ քիմ․ էներգիայի անմիջական փոխակերպումը ջերմայինի։ Սակայն, էներգետիկայի զարգացման պայմանները, որոնք նախատեսում են ջերմության և էլեկտրաէներգիայի համատեղ արտադրում, սահմանափակում են Ջ․ պ–ի կիրառման ոլորտը։ Երբեմն Ջ․ պ․ օգտագործում են ջեռուցման նպատակով։
ՋԵՐՄԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ, ջերմային անալիզ, տաքացնելիս և սառեցնելիս նյութում տեղի ունեցող փոխարկումների վերլուծություն, որն իրականացվում է թերմոդինամիկորեն հավասարակշռված պայմաններում ֆազային անցումների ջերմաստիճանները որոշելու միջոցով։ Ջ․ վ․ հայտնաբերում է ջերմության անջատմամբ (օրինակ՝ հեղուկի բյուրեղացում) կամ կլանմամբ (օրինակ՝ ջերմային քայքայում, հալում) ընթացող երևույթները, փորձնական եղանակներով որոշում այդ փոխարկումների ջերմաստիճանները, երբեմն նաե՝ անջատված կամ կլանված ջերմությունների հարաբերական քանակությունները։ Հետազոտվող նյութը սահոէն տաքացնում կամ սառեցնում են (երբեմն՝ հաստատուն արագությամբ) և այդ ընթացքում ընդհատումներով կամ անընդհատ որոշում նրա ջերմաստիճանը։ Ստանում են ջերմաստիճան–ժամանակ կախումը ցույց տվող կորեր՝ թերմոգրամներ, որոնց վրա ջերմային փոխարկումներին համապատասխանում են դադարներ (ժամանակի առանցքին զուգահեռ հատվածներ) կամ բեկումներ (նկ․)։ Նմուշի ջերմաստիճանը չափում են ջերմաէլեկտրական, իսկ 2000–2500CC–ից բարձր՝ օպտիկական ջերմաչափերի օգնությամբ։ Ջերմաստիճանի փոփոխությունը ժամանակի ընթացքում սովորաբար լրանցում են ավտոմատ սարքերի միջոցով։ Առավել տարածված է Ն․ Ս․ Կուռնակովի պիրոմետրը, որը ջերմաստիճանը գրանցում է հավասարաչափ շարժվող լուսանկարչական թղթի վրա։ Օգտագործում են նաև ավտոմատ գրանցող միլիվոլտմետրեր և պոտենցիոմետրեր։ Ջերմաստիճանի չափազանց արագ փոփոխության (հարյուրավոր աստ/վրկ) դեպքում օգտագործում են օսցիլոգրաֆներ։ Դիֆերենցիալ Ջ․ վ–յան ժամանակ գրանցում են հետազոտվող նմուշի և փոխարկման չենթարկվող նյութի՝ էտալոնի ջերմաստիճանների տարբերության կախումը ժամանակից կամ ջերմաստիճանից։ Այդ եղանակը խիստ զգայուն է և թույլ է տալիս հետազոտել փոքր քանակներով (միլիգրամի մասեր) նմուշներ, հայտնաբերել չափազանց փոքր ջերմաէֆեկտով ընթացող փոխարկումներ։ Տարբեր բաղադրություններ ունեցող նմուշների Զ․ վ․ հնարավորություն է տալիս կառուցել տվյալ համակարգի վիճակի դիագրամը, որը նկարագրում է համակարգում տեղի ունեցող ջերմաստիճանից և բաղադրությունից կախված բոլոր Փոխարկումները՝ ֆազային անցումները պինդ վիճակում, հալվելը, բյուրեղների առաջացումը, քիմ․ միացությունների գոյությունը, բաղադրությունը, պինդ լուծույթների առաջացումը, համասեռության սահմանները են։
ՋԵՐՄԱՅԻՆ ՅԱՆՏ, խողովակաշարերի համակարգ՝ կենտրոնացված ջերմամատակարարման պայմաններում ջերմային կենտրոնից դեպի սպառիչները ջերմակրի (տաք ջուր կամ շոգի) տեղափոխման ու բաշխման համար։ Տարբերում են՝ մագիստրալային և բաշխիչ Ջ․ ց–եր։ Ըստ տեղադրման լինում են վերգետնյա և ստորգետնյա։ Քաղաքներում և ավաններում առավել տարածված է խողովակների ստորգետնյա տեղադրումը։ Վերգետնյա տեղադրումը սովորաբար իրականացվում է արդյունաբերական ձեռնարկությունների և քաղաքների սահմաններից դուրս գտնվող տարածքում։ Ջ․ ց–երի կառուցման համար գլխավորապես օգտագործում են 50 i/ /–ից (դեպի առանձին շենքերը տարվող) մինչև 1400 մմ (մագիստրալային Ջ․ ց․) տրամագծով պողպատե խողովակներ։ Ջերմամատակարարման ընթացքում ջերմակրի ջերմաստիճանը փոփոխվում է լայն սահմաններում։ խողովակաշարերի ջերմաստիճանային ընդարձակումը կոմպենսացնելու համար Ջ․ ց–երում կիրառում են կոմպենսատորներ, շառավղային՝ (П-աձև) մինչե 300 մմ տրամագծով և առանցքային՝ 300 մմ–ից ավելի տրամագծով խողովակաշարերի դեպքում։ Խողովակաշարերում ջերմային կորուստները նվազեցնելու համար կատարվում է խողովակների ջերմամեկուսացում։ Որպես մեկուսանյութ օգտագործում են ջերմահաղորդականության փոքր գործակից ունեցող նյութեր (միներալային բամբակ, փրփրաբետոն, բիտումապեռլիտ, ասֆալտիզոլ են)։
Մագիստրալային Ջ․ ց–երի սխեմաները կտրող են լինել շառավղային կամ օղակաձև։ Ջ․ ց–ի մագիստրալ խողովակագծերում, ճյուղավորման տեղերում տեղադրում են ստորգետնյա խցեր, որտեղ տեղավորում են չափիչ, վերահսկիչ և կարգավորիչ սարքեր։ Ջ․ ց–ում ջերմակրի տեղափոխությունն իրականացվում է շրջանառության պոմպի օգնությամբ։ Մագիստրալային Ջ․ ց–ի մեծ երկարության և տեղանքի բարդ ռելիեֆի դեպքում տեղադրում են նաև մղող պոմպային ենթակայաններ։
Գրկ․ Соколов Е․ Я․, Теплофикация и тепловые сети, 5 изд․, М․, 1982․ Ռ․ Շամամյան
ՋԵՐՄԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Քղի գավառում։ 1909-ին ուներ 175 հայ բնակիչ (27 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի տարբեր տեսակների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներ ով( հյուսնություն, դերձակություն են)։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՋԵՐՄԱՆԱՎ, նավ, որը շարժման մեջ է դրվում ներքին այրման շարժիչներով, ինքնագնաց նավի առավել տարածված տեսակ։ Հզորությունը նավի գլխ․ շարժիչից շարժասարքին է հաղորդվում անմիջակա–