Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/501

Այս էջը սրբագրված է

նորեն կամ ռեդուկտորի օգնությամբ, երբեմն էլ միացնող կցորդիչներով (մեխանիկական, հիդրավլիկական ևն)։ Սկզբում Ջ․ կոչվում էր նաև դիզել-էլեկտրագնացը՝ դիզելային գլխ․ շարժիչներով և թիավար էլեկտրաշարժիչներին հզորության էլեկտրական փոխանցմամբ նավ։ Որպես Զ–ի գլխ․ շարժիչներ կիրառում են երկ– և քառատակտ, փոքր, միջին և մեծ պտույտներով ներքին այրման շարժիչներ։ Գլխավոր շարժիչների մեծ հզորության դեպքում Ջ–երը կարող են մրցել տուրբագնացների հետ։ Մեքենայական բաժանմունքի օժանդակ սարքավորումներն են․ օդային կոմպրեսորները, շարժիչների գործարկման համար նախատեսված սեղմված օդով բալոնները, գլանների և մխոցների հովացման համակարգը, վառելիքն ու քսայուղը մաքրելու և բարձր ճնշման տակ շարժիչ մատուցելու սարքավորումը։ Ընթացքի ժամանակ միջին և մեծ հզորության շարժիչներից հեռացող գազերի ջերմությունը օգտագործվում է ուտիլացման հնոցում շոգու արտադրման համար, շոգին օգտագործում են էլեկտրաէներգիայի արտադրման և նավի այլ կարիքների համար։

ՋԵՐՄԱՆԵՏՏՈ (Germanetto) Ջովաննի (1885, Թուրին –1959, Մոսկվա), իտալացի գրող, իտալ․ բանվ․ շարժման գործիչ։ 1906–21-ին եղել է Իտալ․ սոցիալիստական կուսակցության, 1921-ից՝ Իտալ․ կոմկուսի (ԻԿԿ) անդամ։ Ընտրվել է ԻԿԿ Կենտկոմի անդամ։ Բազմիցս կալանավորվել է։ 1927-ին տարագրվել է։ 1930–46-ին ապրել է ՍՍՀՄ–ում, երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ժամանակ հանդես է եկել որպես հակաֆաշիստհրապարակախոս։ 1946-ին վերադարձել է հայրենիք, 1948-ին ընտրվել է ԻԿԿ Կենտկոմի Կենտր․ վերստուգիչ հանձնաժողովի անդամ։ Կյանքի վերջին շրջանում, բուժման նպատակով, ապրել է ՍՍՀՄ–ում, սովետական մամուլում հանդես է եկել քաղ․ ու գրական հոդվածներով։ Առավել հայտնի ստեղծագործությունը «Մափրիչի հիշատակարանը» (ռուս․ հրտ․ 1930, իտալ․՝ 1931) ինքնակենսագրական վիպակն է։ Գիրքը պատմում է ֆաշիզմի դեմ իտալ․ բանվոր դասակարգի և կոմկուսի պայքարի մասին։ Թարգմանվել է 24 լեզվով։

«ՋԵՐՄԱՆՑ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ», միջնադարյան հայ դասական բժշկության հիմնադիր Մխիթար Հերացու հիմնական աշխատությունը։ Գրվել է 1184-ին։ Բաղկացած է հեղինակի առաջաբանից և 46 գլխից։ Հնագույն գրչագիրը գտնվում է Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում (ձեռ․ JNP 416, ընդօրինակված 1279-ին)։ Գրքի համառոտ խմբագրությունը կազմում է «Գագիկ–Հեթումյան» բժշկարանի երկրորդ մասը (Վենետիկի Մխիթարյանների Մատենադարան, ձեռ․ JSS 1281)։ Ավելի ուշ (XVII դ․) գրչագիր է Փարիզի ազգային գրադարանի բնագիրը, որը հրատարակվել է 1832-ին, Վենետիկում։ 1908-ին Էռնեստ Զեյդելը թարգմանել է գերմաներեն, 1955-ին՝ Լ․ Հովհաննիսյանի խմբագրությամբ լույս է տեսել ռուսերեն թարգմանությունը։

ՋԵՐՄԱՉԱՓ, ջերմաստիճանի չափման սարք։ Գործողության հիմքում ընկած են ֆիզիկական այնպիսի երևույթներ, ինչպիսիք են հեղուկների, գազերի և պինդ մարմինների ջերմային ընդարձակումը, գազի կամ հագեցած գոլորշիների ճնշման, նյութերի էլեկտրական դիմադրության, ջերմաէլեկտրաշարժ ուժի, պարամագնիսի մագնիսական ընկալունակության ջերմաստիճանային կախումը ևն։ Զ․, ի տարբերություն պիրոմետրի, անմիջականորեն հպվում է հետազոտվող միջավայրի հետ։ Ջ–ի կիրառությունները խիստ բազմազան են․ գոյություն ունեն կենցաղային (սենյակային՝ օդի և ջրի, բժշկ․ ևն), տեխ. գործածության Ջ–եր, բարձրահաճախային Ջ–եր՝ հետազոտական և օդերևութաբանական աշխատանքների համար ևն։ Զ–երի հիմնական և առավել տարածված տեսակներն են․ հեղ ու կային ջերմաչափը (նկ․ 1), որի գործողության սկզբունքը հիմնված է հեղուկի ջերմային ընդարձակման վրա։ Անմիջական հաշվարկի Ջ–երից է, լայնորեն կիրառվում է տեխնիկայում և լաբորատոր աշխատանքներում՝ -200-ից մինչև 750°C տիրույթի ջերմաստիճաններ չափելու համար։ Չափումների տիրույթից կախված՝ հեղուկային Ջ․ կարող է լցվել պենտանով (-200-ից մինչև 20°C), էթիլ սպիրտով (–80-ից մինչև 70°C), կերոսինով (–20-ից մինչև 300°C), սնդիկով (-35-ից մինչև 750°C)։

Մանոմետրական ջերմաչափը (նկ․ 2), որի գործողության հիմքում ընկած է հետևյալ երեք սկզբունքներից մեկը, հեղուկի ջերմային ընդարձակումը, գազի ճնշման և հեղուկի հագեցած գոլորշիների ճնշման ջերմաստիճանային կախումները։ Տարբերում են գազային, հեղուկային և կոնդենսացիոն կամ շոգեհեղուկային մանոմետրական Ջ–եր։

Չափման տիրույթը –60-ից մինչև 550°C է։ Մազական խողովակի երկարության (մինչև 60 մ) շնորհիվ կարելի է չափումներ կատարել հեռավորությունից։ Դիմադրության ջերմաչափը (նկ․ 3), որի գործողության սկզարտանցիչներ բունքը հիմնված է մաքուր մետաղների, համաձուլվածքների և կիսահաղորդիչների էլեկտրական դիմադրության ջերմաստիճանային փոփոխության վրա (մետաղների էլեկտրական դիմադրությունը ջերմաստիճանի բարձրացման հետ մեծանում է, իսկ կիսահաղորդիչներինը՝ փոքրանում)։ Առավել տարածված են պլատինային (-263-ից մինչև 1064°C) և պղնձե (–50-ից մինչև 180°C) Ջ–երը։ Ցածր (0,1-ից մինչև 100K) ջերմաստիճանների չափման համար լայնորեն կիրառվում են բարձր զգայունության կիսահաղորդչային Ջ–երը։ 4,2–13,8 К ջերմաստիճանային տիրույթում կիրառվում են գերմանիումային ճշգրիտ Ջ–երը։

Գազային ջերմաչափը, որի գործողությունը հիմնված է իդեալական գազի ճնշման կամ ծավալի ջերմաստիճանային կախման վրա։ Առավել գործածական է հաստատուն ծավալի գազային Ջ․ (նկ․ 4), որի անոթում եղած գազի ջերմաստիճանի փոփոխությունը համեմատական