Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/505

Այս էջը սրբագրված է

և միջուկային վառեչիքը։ Օրգ․ վառելիքի հիմնական բնութագիրն այրման ջերմությունն է (կջ/կգ, կջ/մ³)։ Հաշվարկներում օգտագործում են պայմանական վառեչիք հասկացությունը, որի այրման ջերմությունը 29308 կջ/կգ (7000 կկաչ/կգ) է։ Վառելիքն այրում են հնոցներում, վառարաններում և այրման խցերում։ Հիմնական միջուկային վառելիքը ուրանի 235Ս իզոտոպն է, որի տրոհման էներգիան (մոտ 84 -1 Օ9 կջ/կգ) միջուկային ռեակտորում Փոխակերպվում է ջերմության։ Օրգ․ վառելիքը խնայողաբար ծախսելու նպատակով օգտագործում են նաև էներգիայի վերականգնվող աղբյուրները՝ արեգակի ճառագայթային էներգիան, երկրաջերմային էներգիան (տես Երկրաջերմային Էչեկտրակայան), ինչպես նաև ջերմության երկրորդային աղբյուրները (արտանետվող տաք գազեր, թափվող տաք ջրեր ևն)։ Արտադրվող ջերմությունը կարող է օգտագործվել անմիջապես (արտադրության մեջ, կոմունալ–կենցաղային կարիքների համար) և փոխակերպվել մեխանիկական աշխատանքի, էլեկտրական էներգիայի ևն (տես Ջերմային շարժիչ, Ջերւ1աէւեկտրակայան, Մագնիսահիդրոդինամիկական գեներատոր, Ջերմաէփկտրոնային գեներատոր)։ Որպես ջերմակիրներ կարող են հանդես գալ վառելիքի այրման արգասիքները (բարձրջերմաստիճանային ջերմություն)։ Արդյունաբերական վառարաններում այդ արգասիքների ջերմությունն օգտագործվում է մետաղների և համաձուլվածքների ձուլման ու մշակման համար, շինանյութերի արտադրության պրոցեսում, քիմ․ արդյունաբերության մեջ զանազան նյութերի մշակման համար ևն։ Կենցաղում այրման արգասիքների ջերմությունն օգտագործվում է ջեռուցման և այլ կարիքների համար։ Միջին և ցածրջերմաստիճանային պրոցեսների համար օգտագործում են միջանկյալ ջերմակիրներ՝ ջրային գոլորշի և տաք ջուր, որոնք մեծ մասամբ ստացվում են այրման արգասիքների հաշվին (տես Շոգեկաթսա)։ Տաք ջուրն օգտագործվում է ջերմամատակարարման համակարգերում, ջեռուցման, տաք ջրամատակարարման համար ևն։ Ոչ բարձր պարամետրերի ջրային գոլորշին (0,3–2,0 ՄՊա ճնշման) օգտագործվում է արդյունաբերության մեջ տեխնոլոգիական նպատակների համար։ Տաք ջրի և գոլորշու ջերմությունն օգտագործող սարքերը ջերմափոխանակիչ ապարատներն են։ Բարձր ճնշման և ջերմաստիճանի գոլորշին օգտագործում են շոգեուժային տեղակայանքներում, որտեղ, որպես ջերմային շարժիչ կիրառում են շոգեմեքենաներ ու շոգետուրբիններ։ Արդյունաբերության մեջ ջերմության օգտագործման բոլոր հարցերով զբաղվում է արդյունաբերական Զ․։ Զ–ի տեսական հիմքը կազմում են տեխ․ թերմոդինամիկան և ջերմափոխանցման տեսությունը։

ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ, գյուղատնտեսական ձեռնարկություն, որն զբաղվում է ջերմատնային բույսեր և բանջարային բույսերի ու ծաղիկների սածիլներ աճեցնելով։ Բաղկացած է հիմնական (ջերմատների համալիր) և օժանդակ (ջեռուցման համակարգ, արտադրանքի իրացման արտադրամաս, տնկպնյութի, պարարտանյութերի, թունաքիմիկատների, գույքի և այլ նյութերի պահեստներ, արհեստանոցներ, վարչական, կուլտուր–կենցաղային շենքեր) օբյեկտներից։ Զ․ կ․ կարող է ընդգրկել նաև շամպինիոնանոցներ (սնկերի՝ շամպինիոնի, աճեցման լուսաթափանց շինություններ)։ Զ․ կ․ ունի նաև գիտահետազոտական լաբորատորիա։ Զ․ կ–ները կառուցում են խոշոր քաղաքների և արդ․ կենտրոնների մոտ։ ՄՍՀՄ–ում դրանց համար, ըստ ջերմատների տիպերի, հատկացնում են 2–3,5 հա հիմնական ( 1 հա ջերմատան համար) և ընդլայնման նպատակով լրացուցիչ տարածություն։ Օդափոխությունը և լուսավորությունը ապահովելու նպատակով շերմատները տեղադրում են միմյանցից որոշակի հեռավորության վրա (հանգարային տիպերը՝ 3,5–7, իսկ բլոկավորները՝ 10–15 մ)։ Օժանդակ շինությունները կառուցում են հողամասի հս․ հատվածում, իսկ ջերմատների համալիրը՝ հս–արմ–ում։ Զերմատներից դեպի հվ․ տեղադրում են ջերմոցները, իսկ ջեռուցվող գրունտը՝ հողամասի ծայրամասում, ջերմոցներից հվ․։ Զերմատների մոտ առանձնացնում են հողախառնուրդների և օրգ․ պարարտանյութերի պահպանման համար մշտական հրապարակ։ Ջ․ կ–ներում միկրոկլիման, ոռոգումը և պարարտանյութերով սնուցումը կարգավորվում է ավտոմատ։ Դրանցում հնարավոր է արտադրական հիմնական պրոցեսների առավելագույն մեքենայացում, աշխատանքի կազմակերպման առաջավոր ձևերի, բույսերի պաշտպանության կենսբ․ և այլ մեթոդների կիրառում։ Աշխատանքները կազմակերպում են տնտ․ հաշվարկի սկզբունքներով և կիրառում յուրաքանչյուր բույսի մշակման համար ընդունված տեխնոլոգիա։ Զերմատներն ապահովում են բույսերի բարձր բերքատվություն (օրինակ, 1 մ² տարածությունից կարելի է ստանալ 18 կգ լոլիկ)։

ՄՍՀՄ–ում առավել հայտնի են «Մոսկովյան», -«Լենինգրադյան», Կազանի, Վլադիմիրի, Վորոնեժի, Լիպեցկի, Պենզայի, ինչպես նաև Հյուսիսային Կովկասի, Միջին Ասիայի, Սիբիրի, երկրի հվ․ շրջանների Զ․ կ–ները։

Խոշոր Զ․ կ․ կան սոցիալիստական երկրներից Բուլղարիայում (24–75 հա տարածությամբ, առավել խոշորը «Պազւսրջիկն» է), Ռումինիայում (100–240 հա, Բուխարեստի, Պլոեշտիի մոտ), Լեհաստանում (մինչև 20 հա, Սիլեզիայի վոյեվոդությունում), իսկ կապիտալիստական երկրներից՝ Նիդերլանդներում (ջերմատների ընդհանուր տարածությամբ և ջերմոցային արտադրանքի թողարկմամբ աշխարհում գրավում է առաջին տեղը), Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ–ում, ճապոնիայում, Դանիայում ևն։ Զ․ կ–ում մշակում են հիմնականում լոլիկ, վարունգ, հազար, ծաղիկներ, տաքդեղ, ճյսպոնիայում՝ նաև ձմերուկ, սմբուկ, սեխ, դդում ևն։

ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐ, բանջարային, դեկորատիվ, պտղատու և հատապտղատու բույսեր, որոնք մշակվում են ջերմատներում։ Բերքը կարելի է ստանալ տարվա այն եղանակներին, երբ դաշտում հնարավոր չէ բույսեր աճեցնել։ Բանջարային բույսերից ջերմատներում մշակում են․ վարունգ, լոլիկ, ավելի քիչ՝ տաքդեղ, սմբուկ, հազար, պեկինյան կաղամբ, ծաղկակաղամբ, սպանախ, սամիթ, ամսաբողկ, կանաչ սոխ, նեխուր, մաղադանոս, բոստանայիններից՝ սեխ, դեկորատիվներից՝ քրիզանթեմ, մեխակ, արջտակ, մոխրածաղիկ, շահպրակ, դրախտավարդ (հորտենզիա) ևն, պտղատուներից՝ կիտրոն, դեղձ, հատապտղատուներից՝ գետնաելակ։ Կարելի է մշակել նաև խաղող և սնկեր (շամպինիոն)։ Զերմատների համար ստեղծված են հատուկ սորտեր և հիբրիդներ։ Աճեցման մեթոդներն են սերմերի ցանք գրունտում կամ ջերմատների դարակներում (ամսաբողկ, սամիթ), սածիլում (վարունգ, լոլիկ, տաքդեղ), հետագա աճեցում մինչև հասունացումը (ծաղկակաղամբ), վեգետատիվ օրգաններով տնկում (սոխ, նեխուր)։ Ըստ ընդունված բուսաշրջանառության տարվա ընթացքում կարելի է ստանալ տարբեր Զ․ կ–ի մի քանի բերք։

Բանջարային բույսերը մշակվում են որպես ինքնուրույն և խտացվող կուլտուրա (ենթացանվում են հիմնական բույսի հետ)։ Զ․ կ–ի խնամքը, ապահովել օդափոխ տնակ ությունը, լուսավորությունը, հոդի և օդի խոնավությունը, ջերմությունը, օրգ․ և հանքային պարարտանյութերով սնուցումը, հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարը։ Բերքը հավաքում են պարբերաբար, ըստ օգտագործման օրգանների (տերև, ծաղկաբույլ, արմատապտուղ, պտուղ ևն) և տնտ․ պիտանիության։

ՋԵՐՄԱՏՆԵՐ, լուսաթափանց ծածկոցով հատուկ (այսպես կոչված կուլտիվացիոն) շինություն՝ ամբողջ տարին սածիլ կամ ջերմատնային կուլտուրաներ աճեցնելու համար։ Միջին և հս․ լայնություններում օգտագործվում է նաև ջերմասեր բույսերի (հատկապես արևադարձային ու մերձարևադարձային գոտիների) պահպանման և բազմացման համար, իսկ սելեկցիոն աշխատանքներում՝ նոր սորտերի և հիբրիդների ստացման ժամկետները կրճատելու նպատակով։ Դիտ․ հիմնարկներում՝ տարբեր կենսբ․ հետազոտությունների համար։

ՀՍՍՀ–ում կան 53 հա (1982) Զ․, նախատեսվում է կառուցել 370 հա ընդհանուր տարածությամբ ջերմատնային կոմբինատներ, ՀՍՍՀ տարբեր շրջաններում, արտասեզոնային շրջանում բնակչությանը թարմ բանջարեղենով ապահովելու նպատակով։

Զ․ ստորաբաժանվում են գրունտային՝ և դարակավոր տիպերի, որոնցում գյուղատնտ․ բույսերը մշակում են, համապատասխանաբար, հատակի վրայի սննդարար հողում և հատակից մեկ մետր բարձրությամբ սյուների վրա տեղադրած, ջերմոցային հողով լցված Փայտե կամ ցեմենտբետոնե դարակներում։ Դրանք կարող են լինել նաև հիդրոպոնիկական։ Զ–ում 1 մ² համար հողախառնուրդի միջին պահանջը 0,25 մ² է։ Ըստ օգտագործման ժամկետների Զ․ լինում են ձմեռային (շահագործվում է ամբողջ տարին) և գար–