նանային (գործում է գարնանը, ամռանը, մասամբ՝ նան աշնանը) տեսակների։ Ձմեռայինները ապակեծածկ են, գարնանայինները ծածկվում են ապակիով կամ սինթետիկ թաղանթով; Ըստ կառուցվածքային առանձնահատկությունների Ջ․ ստորաբաժանվում են միաօղակ (հանգարային) և բագմաօղակ (բլոկավոր) ձևերի; Ընտ տանիքի թեքատների քանակի լինում են միաթեք, երկթեք և բազմաթեք։ Միաթեք Զ–ի տանիքի ապակեծածկ մակերևույթը ուղղված է դեպի հվ․՝ 33–45° անկյան տակ, դրանք ունեն սահմանափակ կիրառում։ Երկթեք Ջ–ի լուսաթափանց հարթությունները ուղղվում են սովորաբար դեպի արլ․ և արմ․ 29–33° անկյան տակ (խոշոր ձմեռային հանգարային Զ․) և 20–22°-ի տակ (գարնանային Զ․)։ Առավել տարածված են բլոկավոր Ջ․, որոնք տարբեր երկթեք Զ–ի միացումներ են, որտեղ ներսի պատերը և միջնապատերը փոխարինված են սյուներով։ Բազմաթեք Զ–ի տանիքը բաղկացած է 4 և ավելի հարթություններից՝ ուղղված արլ․ և արմ․։ Ըստ հիմնակմախքը կրող կոնստրուկցիայի տարբերում են նաև կարկասավոր և ոչ կարկասավոր Ջ;։ Կարկասավորները լինում են շրջանակավոր, հեծանային, կամարավոր, գմբեթաձև, կայմապարանավոր և համակցված։ Ոչ կարկասավորները՝ պանելային, օդահենարանային և համակցված։ Ջ․ կառուցում են հարթ կամ դեպի հվ․ քիչ թեքություն ունեցող հողամասերում, որտեղ գրունտային ջրերի մակարդակը մակերևույթից 0,8 մ-ից պակաս խորություն չպետք է ունենա։ Քամիներից պաշտպանելու նպատակով ստեղծում են անտառաշերտեր կամ ցանկապատ կառուցում։ Ապակեծածկ Զ–ի հիմնական մասերն են՝ հիմքը, կրող կոնստրուկցիան (պատերը և կանգնակները) և տանիքը։ Հիմքը կառուցում են երկաթբետոնե սալիկներով կամ քարերով։ Տանիքը, կողմնային ու ճակատային պատերը վերեի մասում ապակուց են, իսկ ներքևում՝ երկաթբետոնից, աղյուսից կամ քարից։ Ձմեռային Զ–ի կրող կոնստրուկցիաները պատրաստում են մետաղից, փայտից, երբեմն՝ երկաթբետոնից։
Շինության օդափոխությունը բնական է (կատարվում է օդանցքներով կամ ապակե ծածկի վերնափեղկերով)։ Զ–ում բույսերի տաքացման եղանակներն են՝ արևային, կենսբ․ (կենսավառելանյութի հաշվին) և տեխ․ (տաք ջուր, գոլորշի, էլեկտրականություն, արդյունաբերական ձեռնարկությունների ջերմային թափոններ)։ Օգտագործվում է նաև ստորերկրյա տաք ջրերի ջերմությունը (Կամչատկայում, Հյուսիսային Կովկասում և Անդրկովկասում)։ Ամենատարածվածը ջրային ջեռուցումն է, կիրառվում են նաև ջերմագեներատորներ և օդաջեռուցիչներ։ Զ․ սարքավորված են միկրոկլիմայի կարգավորման մեքենայացված կամ ափհոմատացված համակարգերով, իսկ հիդրոպոնիկական Զ–ում, դրանցից բացի կան նաև բույսերի համար սահմանված սննդի ռեժիմի պահպանման բարդ համալիր մեքենաներ և սարքեր։ Զ–ում բույսերի մշակության որոշ, աշխատանքներ (սնուցում, հիվանդությունների և վնասատուների դեմ պայքար) մեքենայացված են։ Ջ–ի արդյունավետ օգտագործման նպատակով կիրառվում է բուսաշրջանառություն։ Զ․ կառուցում են «Գիպրոնիսելպրոմ» համամիութենական նախագծային ԴՀԻ և այլ նախագծային կազմակերպությունների մշակած տիպային նախագծերով։ Տարբեր Ջ–ի կոմպլեքսը ջերմատնային կոմբինատների հիմնական օբյեկտն է։
Գրկ․ Овощеводство защищенного грунта․ М․, 1974․
ՋԵՐՄԱՏՎՈՒԹՅՈՒՆ տեխնիկայում, ջերմափոխանակություն պինդ մարմնի մակերևույթի և նրա հետ շփվող միջավայրի՝ ջերմակրի (հեղուկ, գազ) միջև։ Ջ․ կատարվում է կոնվեկցիայով, ջերմահաղորդականությամբ, ճառագայթային ջերմափոխանակությամբ։ Ջ–ի ինտենսիվությունը բնութագրվում է Ջ–ի գործակցով՝ a=6Q/(At-dS)f որտեղ bQ-Կ՝ պատի մակերևույթի ՃՏ մակերեսով տարրով անցնող ջերմային հոսքն է, ճէ–ն՝ միջավայրի և մակերևույթի միջև եղած ջերմաստիճանային ճնշումը։ Միավորների միջազգային համակարգում Ջ–ի գործակիցն արտահայտվում է վտ/մ²-ով:
ՋԵՐՄԱՓՈԽԱԿԵՐՊԻՉ, փոփոխական հոսանքը հաստատունի փոխակերպող սարք՝ հիմնված ջերմաէլեկտրական երևույթների վրա։ Կիրառվում է գլխավորապես ջերմաէլեկտրական չափիչ սարքերում։ Բաղկացած է փոփոխական հոսանքի էլեկտրական տաքացուցիչից և ջերմատարրից (ջերմազույգից)։ Զ–ները լինում են՝ կոնտակտային (ջերմատարրի աշխատանքային զոդվածքը միացված է տաքացուցիչին անմիջականորեն), անկոնտակտ (ջերմատարրի աշխատանքային զոդվածքը տաքացուցիչից անջատված է) և խաչաձև։ Ջերմության կորուստները փոքրացնելու և զգայունությունը մեծացնելու համար Զ–ները կառուցում են բազմատարր և տեղադրում վակուումում։
ՋԵՐՄԱՓՈԽԱՆԱԿԻՉ ԱՊԱՐԱՏ, ջերմափոխանակիչ, սարք, որում ջերմափոխանակությունն իրականացվում է երկու կամ մի քանի ջերմակիրների, կամ Էլ շերմակրի և պինդ մարմնի մակերևույթի միջև։ Ըստ աշխատանքի սկզբունքի տարբերում են մակերեութային և խառնման տիպի Զ․ ա–ներ։ Մակերևութային Զ․ ա՜ները լինում են ռեկուպերատիվ և ռեգեներատիվ։ Ռեկուպերատիվ Զ․ ա–ներում (նկ․) տարբեր ջերմաստիճաններ ունեցող երկու ջերմակիրներ հոսում են միաժամանակ և իրարից բաժանված են պատով։ Ջերմափոխանակությունը կատարվում է ջերմակիրներում տեղի ունեցող կոնվեկցիայի և պատի ջերմահաղորդականության միջոցով (շոգեկաթսա, օդա– և ջրատաքացուցիչներ, կոնդենսատորներ են)։ Ռեգեներատիվ Ջ․ ա–ներում տաքացման միևնույն մակերեույթը պարբերաբար ողողվում է տաք և սառը ջերմակրով (մարտենյան և ապակեհալման վառարանների ռեգեներատորներ, դոմնային վառարանների և կաթսայական ագրեգատների ռեգեներատիվ օդատաքացուցիչներ)։ Խառնման տիպի Ջ․ աներում ջերմափոխանակությունը կատարվում է ջերմակիրների անմիջական շֆման պայմաններում (աշտարակային սառնարաններ՝ խտարաններ, լվացիչներ, գազահանիչներ ևն)։
Տարածում են ստացել ջերմության ներքին աղբյուրներով Զ․ ա–ները, որոնցում օգտագործվում է միայն մեկ ջերմակիր (միջուկային ռեակտորներ, էլեկտրական տաքացուցիչներ են)։ Ջ․ ա–ների նախագծային և ստուգողական հաշվարկները կատարվում են ջերմային հաշվեկշռի և ջերմափոխանցման հավասարումների համատեղ լուծմամբ։ Ջ․ ա․ լայնորեն կիրառվում են ջերմաէներգետիկայում (օդատաքացուցիչներ, շոգեգերաաքացուցիչներ, Էկոնոմայզերներ, կոնդենսատորներ), քիմ․ և սննդի արդյունաբերության մեջ։
ՋԵՐՄԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ, տարածության մեջ ջերմության փոխանցման ինքնաբերական անդարձելի պրոցես, որը պայմանավորված է ջերմաստիճանի անհամասեռ դաշտով։ Ընդհանուր դեպքում ջերմության փոխանցումը կարող է առաջանալ նաև այլ ֆիզիկական մեծությունների դաշտերի անհամասեռությունից, օրինակ, խտությունների տարբերությունից։ Տարբերում են Ջ–յան երեք ձև․ ջերմահաղորդականություն, կոնվեկցիա, ճառագայթային ջերմափոխանակություն։ Ջ․ սովորաբար իրագործվում է այս երեք ձևերով միաժամանակ։ Զ․ որոշում կամ ուղեկցում է բնության մեջ տեղի ունեցող բազմաթիվ պրոցեսներ (օրինակ, աստղերի և մոլորակների էվոլյուցիայի ընթացքը, օդերևութաբանական պրոցեսները Երկրի մակերևույթի վրա ևն), տեխնիկայում և կենցաղում։ Շատ դեպքերում, օրինակ, չորացման, գոլորշիացումով հովացման, դիֆյսզիայի պրոցեսների հետազոտման դեպքում Ջ․ դիտվում է զանգվածափոխանակության հետ մեկտեղ։ Զ․ երկու ջերմակիրների միջև նրանց բաժանող պինդ պատի կամ նրանց բաժանման