Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/510

Այս էջը սրբագրված է

ատոմակայանի առողջարանը (ճարտ․ Մ․ Միքայելյան և Ս․ Ումեդյան), ՀԱՄԽ–ի առողջարանը (ճարտ․ Մ․ Միքայելյան) և Ջ–ի հասարակական–մարգական համալիրը (ճարտ․ Մ․ Միքայելյան), Արփա–Սևան համալիրի գլխավոր ջրամբարը՝ ափին տեղադրված հանգրվանային շենքերով։

Պատկերազարդումը տես 513-րդ էջից առաջ՝ ներդիրում։

Գրկ․ Հակոբյան Թ․ Խ․, Սովետական Հայաստանի քաղաքները, Ե․, 1977։ Աղաջանյան Գ․ Ի․, Թոփչյան ժ․ Ս․, Հայաստանի առողջարանները և առողջավայրերը, Ե․, 1968։ Агаджанян Г․ И․, Всесоюзный больнеопитьевой курорт Джермук, Е․, 1966․ Ջ․ Վարդանյան, ժ․ Թոփչյան

ՋԵՐՄՈՒԿ, Սոուղ Ջերմուկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի համանուն գավառում։ 1909-ին ուներ 41 տուն հայ բն․։ Զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զնհվել է գաղթի ճանապարհին։ Մակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՋԵՐՄՈՒԿ, ավան Արևմտյան Հայաստանում, համանուն գավառակի կենտրոնը Դիարբեքիրի վիլայեթում, Չնքուշի և Արդնի միջև, Հայկական Տավրոսի հվ․ ստորոտին, Եփրատի արլ․ վտակ Սինեկի ափին (վերին հոսանքի շրջանում)։ Ջ–ից մոտ 3 կմ հեռու բխում է հանքային տաք ջուր՝ ջերմուկ (որից և ավանի անվանումը)։ Միջին դարերում Ջ․ եղել է բերդավան (բերդի կիսավեր փլատակները պահպանվում են մերձակա լեռան գագաթին)։ Ուներ բարեբեր հողեր, ծածկված էր այգիներով ու պտղատու պարտեզներով։ Կար երկու եկեղեցի, դպրոց։ XX դ․ սկզբին Ջ–ի հայ բնակիչների թիվը հասնում էր մոա 1500-ի։ Զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, առևտրով, մասամբ՝ անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՋԵՐՄՈՒԿ, հանքային ջուր ՀՄՍՀ Ագիզբեկովի շրջանում, Արփա գետի վերին հոսանքի ավազանում, Ջերմուկ քաղաքի տարածքում։ Հանքային ջրի տեղամասն ընդգրկում է Արփա գետի հնահովտի սարավանդը և գետի կիրճը։ Հանքային ջրի առաջացման գործում որոշիչ դեր են խաղում մթնոլորտային ջրերը, որոնք տեկտոնական բեկվածքների զոնաներով թափանցում են խոր հորիզոնները, հարստանում տաք ածխաթթու գազով, լուծում շրջակա ապարների որոշ քիմ․ բաղադրամասեր և գազա–հեղուկային խառնուրդի ձևով դուրս գալիս երկրի մակերես։ «Ջ․» հանքային ջրի տաքությունը (մինչև 65°С) հետևանք է ինտրուզիվ ապարների զանգվածների և լավաների արտավիժման օջախների բարձր ջերմաստիճանի։ Ջերմությունը հաղորդվում է ստորերկրյա ջրերին ու շրջակա միջավայրին և այդ պատճառով հանքային ջրերի տեղամասում բավական բարձր է գեոթերմիկ աստիճանը՝ 4–13°С։ «Ջ․» հանքային ջրի կազմը՝ հորատանցք 4/57 Ջ․ հանքային ջրի գումարային պաշարները կազմում են 17 l/վ։ Վ․ Ավեւռիսյան

ՋԵՐՄՈՒԿ, երկօրյա շրջանային թերթ։ ՀԿԿ Ազիզբեկովի շրջանային կոմիտեի և ժող․ դեպուտատների Ազիզբեկովի շրջանային սովետի օրգան։ Լույս է տեսնում 1935-ից (մինչև 1964-ը՝ տարբեր անուններով)։ Լուսաբանում է շրջանի տնտ․ և մշակութային կյանքը, ներկայացնում սոցիալիստական մրցության հաղթողներին։ Թերթի ուշադրության կենտրոնում է շրջանի աշխատավորության ինտերնացիոնալ դաստիարակությունը։ Ծանոթացնում է ՍՍՀՄ ներքին և միջազգային կյանքի իրադարձություններին։ Անդրադառնում է բնության պահպանության խնդիրներին, պատմում շրջանի տարածքի պատմ․ և ճարտ․ հուշարձանների, առողջարանային գոտու հեռանկարների մասին։ Տպագրում է նաև բժշկաառողջապահական խորհուրդներ, զրույցներ արվեստի, գիտության նորությունների վերաբերյալ, գրական ստեղծագործություններ։

ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐՎԵԺ, ՀՍՍՀ Ազիզբեկովի շրջանում, Ջերմուկ քաղաքում։ Սկզբնավորվում է բազմաթիվ աղբյուրներից, մոտ 60 մ բարձրությունից 3 գմբեթաձև դարավանդներով թափվում Արփա գետի մեջ։

ՋԵՐՄՈՒԿԻ ՍԱՐԱՎԱՆԴ, ՀՍՍՀ Ազիզբեկովի շրջանում, Արփա և Եղեգիս գետերի վերին հոսանքների միջև։ Բարձրությունը 2250–3400 մ է։ Կազմված է հրաբխային (բազալտային, անդեզիտային, անդեզիտաբազալտային և անդեզիտադացիտային լավաներից), հիմքում՝ հրաբխածին–նստվածքային ապարներից։ Մակերևույթը թմբաալիքավոր է՝ ծածկված քարացրոններով։ Առավել բարձրադիր մասում են Սեմասար, ճաղատսար և Մուրադսար հրաբխային զանգվածները, որոնցից հվ․ սարավանդն ունի աստիճանաձև մակերևույթ։ Հս–ում, միջօրեականի ուղղությամբ, ձգվում են խոր հովիտներով առանձնացած լավային լեզվակներ (կան աղբյուրների ելքեր)։ Տարածված են սևահողանման, լեռնամարգագետնային և մարգագետնային դարչնագույն հողերը։ Տիրապետում է մարգագետնային և լեռնատափաստանային բուսածածկույթը։ Դ․ Պողոսյան

ՋԵՐՄՈՒԿՆԵՐ, ստորերկրյա ջրեր, դրոնց ջերմաստիճանը բարձր է 20°C (բացարձակ թերմեր), կամ տվյալ վայրի օդի տարեկան միջին ջերմաստիճանից (հարաբերական թերմեր)։ Ջ․ տաքանում են երկրի ընդերքի ջերմության շնորհիվ, երիտասարդ հրաբխային գործունեության շրջաններում, որտեղ ոչ մեծ խորություններում ապարները դեռևս սառած չեն, ստորերկրյա ջրերը գտնվում են գերտաք վիճակում և դուրս են գալիս գոլորշու կամ գեյզերների ձևով։ Ջ․ սովորաբար ունեն ցածր հանքայնացում, հիմքային (ալկալային) են՝ Na-ի բարձր պարունակությամբ։ Ըստ ջերմաստիճանի տարբերում են Ջ–ի հետևյալ տարատեսակները, սուբթերմալ՝ 20–37°, հոմոթերմալ՝ 37–42°, հիպերթերմալ՝ 42°-ից բարձր։ Ըստ գազերի պարունակության Ջ․ մեծ մասամբ ազոտային են, բայց հանդիպում են ածխաթթվային, մեթանային և ածխաթթոլ–ծծմբային տարբերակներ։

ՋԵՐՄՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ, մարմնի ստացած անվերջ փոքր 6Q ջերմության քանակի և ջերմաստիճանի cLT փոփոխության հարաբերությունը՝ c= –г ։ Միավոր զանգվածի համար կոչվում էտեսակարար ջերմունակություն, իսկ նյութի մեկ մոլի համար՝ մոլային Ջ․։ Ջ․ վիճակի ֆունկցիա չէ, այլ մարմնի վիճակի փոփոխության անվերջ փոքր պրոցեսի բնութագիր։ Զ․ միարժեք իմաստ է ստանում, եթե տրված է համակարգի սկզբնական վիճակից անվերջ մոտ վերջնական վիճակի անցման ուղղությունը, և քանի որ վերջինս կարող է կամայական լինել, ուստի Ջ․ ընդհանուր առմամբ ընդունում է ցանկացած արժեք՝ – օօ–ից մինչև +օօ (մասնավորապես, իզոթերմ պրոցեսի դեպքում с =ւէօօ, ադիաբատի դեպքում с= 0)։ Հատուկ նշանակություն ունեն հաստատուն ծավալի (cv) և հաստատուն ճնշման (cp) պայմաններին վերաբերող Ջ–ները, որոնք կամայական համակարգի դեպքում միմյանց հետ կապված են cp-c= [(w X+p] (^)Բառնչոլթ]ամր (Ս–ն համակարգի ներքին էներգիան է)։ Հաստատուն ճնշման պայմաններում տաքացնելիս ջերմության մի մասը ծախսվում է մարմնի ընդարձակման աշխատանքի, մյուս մասը՝ ներքին էներգիան մեծացնելու համար, մինչդեռ հաստատուն ծավալի դեպքում ամբողջ ջերմությունը ծախսվում է միայն ներքին էներգիան մեծացնելու համար, այդ պատճառով Cp-ն միշտ մեծ է Cv-ից։ Իդեալական գազի համար, երբ Ս–ն կախված չէ ծավալից, այդ առնչությունն ընդունում է cp–cv=R տեսքը (Մայերի հավասարում), որտեղ R-ը գազային հաառաւոովւն է։ Օգտվելով վերջին հավասարումից, Ցու․ П․ Մայերը 1842-ին որոշել է ջերմո՜ւթյան մեխանիկական համարժեքը՝․ Իրական գազերի համար Cp–cv տարբերությունն ստանում է փոքր ուղղում՝tcp–cv=R+A, A<R։ Այդ ուղղումն արտահայտում է այն փաստը, որ իրական գազերի տաքացման ժամանակ գազի փոխազդող մասնիկների էներգիան մեծացնելու համար որոշակի քանակությամբ էներգիա է ծախսվում։ Հեղուկ և պինդ մարմինների դեպքում cp–cv տարբերությունը հիմնականում պայմանավորված է մարմնի ներքին էներգիայի փոփոխության համար ծախսված աշխատանքով՝ իզոբար ընդարձակման կամ սեղմման ժամանակ։ Ջրի ջերմային ընդարձակման առանձնահատկությունից հետևում է, որ +4°C–ում ջրի cp=cv։