Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/511

Այս էջը սրբագրված է

իդեալական գազերի Զ–յան դասական տեսությունը հիմնվում է էներգիայի հավասարաբաշխման օրենքի վրա։ Միատոմ իդեալական գազի մոլեկուլները կատարում են միայն համընթաց շարժում, ուստի այդպիսի մեկ մոլ գազի cv=–^ =~շ 12,5 ջ/K մոչ, cp = cv+R== -у-ад20,8?/К*մոյ, ն դրանք կախված չեն ջերմաստիճանից։ Երկատոմ գազի մոլեկուլները դիտվում են որպես միմյանց հետ ամուր կապված երկու նյութական կետեր։ Եվ, քանի որ այդպիսի համակարգի ազատության աստիճանների թիվը հինգն է (3 համընթաց և 2 պտտական), ուստի cv= 20,8 o/K ՝ մոԼ, cp= –R« ад29,1 ջ/K՝մոչ։ Վերջապես, բազմատոմ գազի մոլեկուլները կարելի է դիտել որպես պինդ մարմին՝ ազատության վեց աստիճանով (3 համընթաց, 3 պտտական), ուստի cv=3R^24,9 ջ/K՝մոչ, cp=4Rад ад33,3 ջ/K t/nt։

Ջ–յան դասական տեսության համեմատումը փորձի հետ ցույց է տալիս, որ այն հիմնականում ճիշտ է նկարագրում երեվույթների միայն որոշակի խումբ։ Փորձերից ստացված մի շարք փաստեր, և առաջին հերթին Զ–յան ջերմաստիճանային կախումը, գտնվում են այդ տեսության հետ խիստ հակասության մեջ։ Ատոմական համակարգի էներգետիկ մակարդակների ընդհատությունը համատեղելի չէ էներգիայի՝ ըստ ազատության աստիճանների հավասարաբաշխման դասական օրենքի հետ։ Ըստ քվանտային տեսության՝ կամայական համակարգի էներգիան, հետնաբար և Զ․, կախված են համակարգը կազմող մասնիկների (ատոմներ, էլեկտրոններ, ֆոտոններ, ֆոնոններ ևն) քվանտային վիճակագրությունից և դիսպերսիայի օրենքից։ Քվանտային տեսությունը հաստատում է կամայական համակարգի Ջ–յան զրոյի ձգտելը, երբ Т –>0․ այս պնդումը համապատասխանում է թերմոդինամիկայի երրորդ սկզբունքին։ Ֆոտոնային գազի դեպքում (Բոզե վիճա– կագրություն) cv~ 3, քառակուսային դիսպերսիայով այլասերված Բոզե գազի դեպքում cv~ 3/2։ էլեկտրոնային և ֆոնոնային գազերի դեպքերը տես Մետաղաֆիզիկա, Պինդ մարմին հոդվածներում։

Գրկ․ Кикоин И․ К․, Кикоин А․ К․, Молекулярная физика, 2 изд․, М․, 1976; Ландау JI․ Д․, Лифшиц Е․ М․, Статистическая физика, 2 изд․, М․, 1964 (Теоретическая физика, т․ 5); Киттель Ч․, Введение в физику твёрдого тела, пер․ с англ․, М․, 1978․ է․ Ղազարյան

ԶԵՐՈՄ (Jerome) Զերոմ Կլապկա (Զերոմ Կ․ Զերո մ, 1859–1927), անգլիացի գրող։ Եղել է ուսուցիչ, դերասան, երգիծական հանդեսների խմբագիր։ Զ–ի առաջին ստեղծագործությունները («Բեմի վրա և բեմի ետևում», 1888, «Բեմական աշխարհից», 1889) կապված են թատրոնի հետ։ Նրա ամենաճանաչված գործը «Երեքը մի նավակում (չհաշված շունը)» (1889, հայ․ հրտ․ 1982) կատակերգական վիպակն է, որի շարունակությունն է «Երեքը հեծանիվով» (1900) վիպակը։ Զ․ հեղինակ է բազմաթիվ երգիծական պատմվածքների («Պարապ մարդու պարապ մտքերը», 1889, «Մի ուխտագնացության օրագիր և վեց ուրվագիծ», 1891) ու պիեսների («Արևամուտ», 1888, «Օրիորդ Հոբբսը», 1899, «Չորրորդ հարկի կենվորը», 1908)։ Զ–ի երգիծանքը բարեմիտ է, հաճախ՝ սենտիմենտալության ու բարոյախոսության հետ խառնված, թեման ձախողակ մարդկանց մանր անհաջողությունները։ 1894–96-ի հայկ․ կոտորածների ժամանակ Զ․ իր զայրույթն է արտահայտել թուրք, բարբարոսների ու նրանց «քաղաքակիրթ» հովանավորողների դեմ։

ՋԵՐՍԵՅԱՆ ՑԵՂԻ ՏԱՎԱՐ, կաթնատու ցեղ։ Բուծվել է Անգլիայում (Զերսի կղզում), նորմանդական և բրիտանական տեղական տավարների բարելավման և ըստ կաթնատվության ու կաթի յուղայնության տևական ընտրության միջոցով։ Լայնորեն կիրառվել է ինբրիդինգը։

Թույրը հիմնականում բաց գորշ է։ Մկանակազմը թույլ է զարգացած, ոսկրակազմը՝ նուրբ, կուրծը՝ թասաձև։ Կովերի մնդավի բարձրությունը՝ 123, կրծքի փաթը՝ 173, դաստակինը՝ 16 սմ է։ Կովերի կենդանի զանգվածը՝ 380–450, իսկ ցուլերինը 650–700 կգ է։ Միջին կաթնատվությունը 3500 կգ է։ Կաթի յուղայնությունը՝ 5,0–6,0% (լավագույն ցեղն է աշխարհում)։ Մսատվությունը ցածր է։ Զ․ ց․ տ․ բուծվում է գրեթե բոլոր եվրոպական երկրներում, ԱՄՆ–ում, Ավստրալիայում, Աֆրիկայում, ՃԼապոնիայում, Նոր Զելանդիայում։ ՄՄՀՄ առաջին անգամ ներմուծվել է 1947-ին։ Բուծվում է Մոսկվայի, Լենինգրադի, Ռյազանի, Նովգորոդի մարզերում, Միբիրում, Մոլդավ․ և Ուկր․ ՍՍՀ–ներում։ Զ․ ց․ տ․ ՀՍՍՀ է ներմուծվել 1960-ական թթ․ և օգտագործվել ներածական տրամախաչման նպատակով։ Վ․ Աբրահամյան

ՋԵՖԵՐՍՈՆ (Jefferson) Թոմաս (1743–1826), ամեր․ պետ․ և հասարակական գործիչ, լուսավորիչ, ԱՄՆ–ի երրորդ պրեզիդենտը։ 1769–1774-ին եղել ԷՎիրջինիայի օրենսդրական ժողովի դեպուտատ, 1775-ին ընտրվել է Մայրցամաքային կոնգրեսի դեպուտատ։ Զ․ հեղինակն է Անկախության դեկլարացիայի նախագծի (տես Անկախության ղեկչարացիա /776), որը հռչակեց ԱՄՆ–ի անկախությունը Անգլիայից։ 1786-ին ընդունվել է կրոն, ազատության մասին Զ–ի առաջարկած օրենքը, համաձայն որի, անգլիկան եկեղեցին զրկվել է պետ․ կրոնի արտոնություններից և որի ազդեցությամբ 1787-ին ԱՄՆ–ի 2-րդ սահմանադրության մեջ ընդունվել է դրույթ եկեղեցին պետությունից անջատելու վերաբերյալ։ 1779–81-ին Ջ․ Վիրջինիայի նահանգապետն էր, 1785–89-ին՝ դեսպանորդ Փարիզում, Ֆրանս, մեծ հեղափոխության ականատեսն ու նրա կողմնակիցը։ 1790–93-ին ԱՄՆ–ի պետ․ քարտուղարն էր Զ․ Վաշինգաոնի առաջին կառավարության մեջ, վարել է հեղափոխական Ֆրանսիային քաղ․, դիվանագիտական և նյութական օգնություն ցույց տալու քաղաքականություն։ 1796-ին Զ․ ընտրվել է փոխպրեզիդենտ Զ․ Ադամսի կառավարության մեջ։ 1801–09-ին՝ ԱՄՆ–ի պրեզիդենտ։ Վարել է չափավոր քաղաքականություն, վերացրել իր նախորդի ընդունած հետադիմական օրենքները, կրճատել բանակն ու նավատորմը, պետ․ ապարատը։ Արտաքին քաղաքականության հաջողություններից էր Լուիզիանայի ձեռքբերումը, որը 1803-ին գնվեց Ֆրանսիայից, ինչպես նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Ռուսաստանի հետ (1808–09)։ 1809-ին Զ․ հեռացել է քաղ․ կյանքից։ 1819-ին հիմնադրել է Վիրջինիայի համալսարանը, որը գլխավորել է մինչև մահը։

Զ․ XVIII դ․ Լուսավորականության ձախ հեղափոխական թևի ականավոր ներկայացուցիչներից էր։ Նրա փիլ․ և սոցիոլոգիական հայացքների վրա խորապես ազդել են Ա․ Հարինգտոնը, Զ․ Լոկը, ժ․ ժ․ Ո–ուսսոն, Դ․Մաբլին, ինչպես նաև XVIII դ․ անգլ․ փիլիսոփա–մատերիալիստները։ Զ. կողմնակից էր դեիզմին, պաշտպանել է ֆրանս․ մատերիալիստների սենսուաչիզմը։ Հասարակական երևույթների ըմբռնման հարցերում Զ․ ընդունում էր բնական իրավունքի տեսությունը։ Զ․ գտնում էր, որ մարդիկ ծնվում են իրավահավասար, որ պետությունները ստեղծվում են մարդկանց «կյանքի ազատության և երջանկության ձգտման» անկապտելի իրավունքը ապահովելու համար։ Սեփականությունը դիտում էր որպես քաղաքացիական, այլ ոչ որպես բնական ու անխորտակ իրավունք։ Զ–ի քաղ․ իդեալը մանր հողատերերի դեմոկրատական հանրապետությունն էր։

1796-ին Զ․ ընտրվել է Ամեր․ փիլ․ ընկերության նախագահ։

Զ․ զբաղվել է նաև լեզվաբանության, բուսաբանության, աշխարհագրության, ազգագրության ևն հարցերով, սակայն առավել՝ ճարտարապետությամբ։ Զ․ ճարտ․ կրթություն չի ստացել, պալլադիոականության (տես ՊաԱադիո Ա․) հե–