Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/514

Այս էջը սրբագրված է

գոյություն է ունեցել մինչե XYIII դ․, ապա միաձուլվել խարաջին։ Վ․ Բայրուրդյան

ՋԻԼ, տես Մկաններ։

ՋԻԼ, գյուղ ՀՍՍՀ Կրասնոսելսկի շրջանում, Սեանա լճից արլ․, շրջկենտրոնից 21 կմ հվ–արլ․։ Շրջապատված է Սևանի լեռնաշղթայի լեոնաճյուղերով։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Հիմնադրվել է XIIդ․։

ՋԻԼԱՆ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանում, շրջկենտրոնից 27 կմ հվ–արմ․։ Միավորված է Բանազուրի սովետական տնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, գրադարան, ակումբ։ Զ–ում է Ս․ Աստվածածին եկեղեցին (XVIII դ․)։

ՋԻԼԲԵՐՏՈՒՍ (Gislebertus, Gilbertus), տես ժիլբեր Պոռետացի։

ՋԻԼԻ, Զիլյի (Gigli), Բենյամինռ (1890–1957), իտալացի երգիչ (տենոր)։ Սովորել է Հռոմի «Սանտա Չեչիլիա» ակադեմիայում։ Առաջին ելույթը կայացել է 1914-ին, Ռովիգոյում, այնուհետե հանդես է եկել Իտալիայի տարբեր քաղաքների օպերային թատրոններում։ 1920–32-ին երգել է Նյու Տորքի «Մետրոպոլիտեն օպերա»-ում, 1932-ից՝ «Լա Սկալա»-ում։ Հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում։ 1954-ից թողել է օպերային բեմը, զբաղվել համերգային գործունեությամբ։ Զ․ XX դ․ ականավոր երգիչներից է, բեչկանաոյի խոշորագույն ներկայացուցիչ։ Օժտված էր ձայնի հազվադեպ գեղեցիկ տեմբրով։ Կատարումն աչքի էր ընկնում փայլուն վոկալ վարպետությամբ, նուրբ երաժշտականությամբ։ Լավագույն դերերգերից են՝ Նեմորինո (Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք»), Լոենգրին (Վագների «Լոենգրին»), Ռադամես (Վերդիի «Աիդա»), Կավարադոսսի (Պուչչինիի «Տոսկա»), Կանիո (Լեոնկավալլոյի «Պայացներ»)։ Զ․ նաև նեապոլյան երգերի անզուգական կատարող էր։ Նկարահանվել է երաժշտ․ ֆիլմերում («Ավե Մարիա», 1936, «Զու–զեպպե Վերդի», 1938, «Պայացներ», 1943 են)

ՋԻԼԻՋԱ, գյուղ ՀՍՍՀ Թումանյանի շրջանում, Վիրահայոց լեռնաշղթայի լանջին, շրջկենտրոնից 10 կմ հս,, Վրացական ՍՍՀ սահմանի մոտ։ Միավորված է ճոճկանի պտղաբուծական սովետական տնտեսության հետ։ Ունի ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցիներ (V– XVIII դդ․), մատուռ (XIII դ․), գյուղատեղի, գերեզմանոցներ, ամրոց (XIII դ․)։ Հիմնադրվել է 1910-ին։ Բնակիչների նախնիները եկել են Ղարաբաղից, Մուշից, Ալաշկերտից, էրզրումից։

ՋԻԼՅԱՐԴԻ, ժիլյարդի (Gilardi), Դեմենտի (Դոմենիկո) Իվանովիչ (1788– 1845), ճարտարապետ։ Ռուս, ամպիրի ներկայացուցիչ։ Ազգությամբ իտալացի, ճարտ․ Իվան (Զովաննի Բատտիստա) Դեմենտեիչ Զ–ի (1759-1819, 1787-ից կամ 1789-ից մինչե 1817 աշխատել է Մոսկվայում) որդին։ Ուսանել է (1806–10) Միլանի գեղարվեստի ակադեմիայում։ 1810–1832-ին աշխատել է Ռուսաստանում։ 1830-ից՝ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։ Ակտիվորեն մասնակցել է 1812-ի հրդեհից հետո Մոսկվայի կառուցապատման աշխատանքներին, ստեղծել է (հիմնականում ճարտ․ Ա․ Գ․ Գրիգորեի հետ) բազմաթիվ մոնումենտալ հասարակական շենքեր և բնակելի տներ, որոնք մեծ դեր են ունեցել քաղաքի կերպարի ձևավորման գործում։ Աշխատանքներից են․ Մոսկվայում՝ համալսարանի շենքի վերականգնումը (1817–19), Այրիների տան (այժմ՝ Բժիշկների կատարելագործման ինստ․, 1818) և Եկատերինյան ինստ–ի (այժմ՝ Սովետական բանակի կենտր․ տուն, 1812-ից հետո) վերակառուցումները, Խնամակալական խորհրդի շենքը (այժմ՝ ՍՍՀՄ Բժշկ․ գիտությունների ակադեմիա, 1823–26), Լունինների (1818–23), Մ․ Մ․ Գագարինի (այժմ՝ Ա․ Մ․ Գորկու անվ․ Համաշխարհային գրականության ինստ․, 1820) են տները, ռուս, պարտեզապուրակային արվեստի լավագույն նմուշներից՝ Ուսաչյովների–Նայդյոնովների (այժմ՝ հիվանդանոց, 1829–31) և մերձմոսկովյան Կուզմինկի (1820-ական թթ․) դաստակերտները։

ՋԻՀԱԴ (արաբ, բառացի՝ եռանդ, նկրտում), «սրբազան պատերազմ», որ ըստ Ղուրանի որոշ դրույթների պետք է մղեն մահմեդականները «անհավատների» դեմ։ Համաձայն մահմեդական օրենսգետների ուսմունքի, աշխարհը բաժանվում է « ար ալ–իսլամի» [«իսլամի (կամ հավատի) մարզ»] և «դար ալ–հարբի» («պատերազմի մարզ», որտեղ ապրում են «անհավատները»), և Զ–ին մասնակցելը յուրաքանչյուր մարտունակ մահմեդականի սրբազան պարտքի է։ Մահմեդական ֆեոդ, պետություններում (Օսմանյան կայսրություն, Իրան, Մեծ Մողոլների պետություն են) վերնախավերը Զ․ օգտագործել են բորբոքելու մահմեդական զանգվածների կրոնական մոլեռանդությունը այլահավատների դեմ պատերագմելու և զավթումներ կատարելու համար։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) տարիներին երիտթուրք․ ղեկավարները Զ–ի օգնությամբ է, որ իրականացրին հայկ․ կոտորածները։ Ե․ Նաշարյան

ՋԻՆ (անգլ․ gin), թունդ սպիրտային խմիչք։ Մտացվում է կրկնաթորված կամ աշորայի հում սպիրտը գիհիի չոր պտուղների հետ թորելով։ Կախված մակնիշից՝ Զ–ին ավելացնում են տարբեր համեմունքներ։ Տարածված է ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում։

ՋԻՆԳՈՅԻՋՄ (անգլ․ jingoism < jingo – ջինգո, անգլ․ շովինիստների մականունը), ծայրահեղ շովինիստական և իմպերիալիստական հայացքներ նշանակող տերմին, շովինիզմի համարժեքը Մեծ Բրիտանիայում։ Տերմինն առաջացել է «բայ ջինգո» (by jingo < աղավաղված by Jesus –երդվում եմ Հիսուսով) արտահայտությունից, որն եղել է ժամանակի տարածված ռազմաշունչ երգի կրկներգը։ Շրջանառության մեջ է մտել 1877–78-ի ռուս–թուրք․ պատերազմ՛ի շրջանում, երբ ռուս, զորքի առաջխաղացումը կանխելու համար անգլ․