Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/516

Այս էջը սրբագրված է

հարստացրել է բուն ժող․ (գեղջկական) երաժշտության տարրերով և ստեղծել իր անհատական գրելաձևը։ Առավել բնորոշ երգերում խոսքային և վոկալ ինտոնացիաները միաձուլված են, և զգացմունքի խորությունը զուգորդվում է արտահայտման վիպականության հետ («Ձախորդ օրերը», «Փորձը մարդուն», «Սարի եղնիկը», «Սպիտակ մազեր», «Ազգ իմ», «Ավարայրի դաշտը» ևն)։ Եղանակները կենսահաստատ են, լավատեսական, դրանց ձայնակարգային հիմքը հարուստ է, ռիթմը՝ բազմազան։ Զ․ ասերգի խոշոր վարպետ է («խելքի աշեցեք» ևն)։ Վիպականորեն հանդարտ ու ծավաւուն «պատմողականությամբ» միջնադարյան տաղերին է հարում նրա «Առավոտյան քաղցր հովիկը», քաղաքային ժող․ ոճի օգտագործման նմուշ է «Քույրերիս մեջ» երգը, որի եղանակը սերում է նույնպես մի հին, միջնադարյան նախօրինակից (օգտագործված նաև Պաղտասար Դպիրի և ՍայաթՆովայի երգերում)։ Զ․ կատարել է նաև այլ հեղինակների գործեր, դրանց համար հարմարեցրել կամ հորինել եղանակներ («Անի քաղաք»)։ Ջ–ու երգերը դեռևս հեղինակի թելադրումից գրի են առել Ք․ Կար-Մուրզան, Մ․ Եկմալյանը, Կոմիտասը, առավել հիմնովին՝ Ա․ Բրուտյանը, հետագայում (այլ աշուղների երգածից)՝ Ս․ Դեմուրյանը, Ռ․ Մելիքյանը և ուրիշներ։ Գրառումների մի մասը պահպանված այլ նմուշների հետ զետեղված են Մ․ Աղայանի և Շ․ Տալյանի կազմած ու խմբագրած ժողովածուում (Ե․, 1955)։ Զ–ու երգերի կատարման ոճը հարազատորեն պահպանել են Շ․ Տալյանը, ապա՝ վ․ Սահակյանը։ Աշուղի երգերը երգչախմբի համար մշակել են Ք․ Կարա–Մուրզան և Մ․ Եկմալյանը, դաշնամուրի համար՝ Ն․ Տիգրանյանը, սիմֆոնիկ նվագախմբի համար՝ Գ․ Կազաչենկոն, ձայնի և դաշնամուրի (նաև փողային նվագախմբի) հաւքար՝ սովետահայ շատ կոմպոզիտորներ։ «Քո փափագով» երգի եղանակը Կոմիտասն օգտագործել է իր «Անուշ» անավարտ օպերայում։ «Անի քաղաքի» եղանակը (բացի Կարա–Մուրզայի երգչախմբային մշակումից) օգտագործել են Ա․ Տեր–Ղևոնդյանը, մասամբ՝ Կոմիտասը և Ա․ Խաչատրյանը։

Զ–ու երաժշտ․ ստեղծագործությունը հայ աշուղական արվեստը բարձրացրել է նոր մակարդակի, բարերար ազդեցություն գործել հայ աշուղների հետագա սերունդների վրա։ Ռ․ Աթարսն

Երկ․ Երգեր, Ալեքսանդրապոլ, 1882։ Ջիվանա քնարը, հ․ 1–2, Թ․–Վաղ–պատ, 1900–04։ Երգերի ժող․, Ե․, 1936։ Ջիվանու քնարը (umui-ջաբանը՝ Ա․ Սահակյանի), Ե․, 1959։

Գրկ․ Լևոնյան Գ․, հայկական այժմյան քնարերգական բանահյուսությունը և աշուղ Ջիվանին, տես նրա Երկ․, Ե․, 1963։

ՋԻՎԱՆՅԱՆ Հակոբ Արամի (ծն․ 28․2.1936, Լենինական), հայ սովետական ճարտարապետ և նկարիչ։ ՍՄԿԿ անդամ 1966-ից։ 1961-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ի շին․ ֆակուլտետի ճարտ–յան բաժինը։ 1961–72-ին աշխատել է «Հայպետնախագիծ» ինստ–ի JVC 4 ճարտ․ արվեստանոցում (Լենինական)։ 1972-ից Լենինականի գլխ․ նկարիչն է։ 1962–73-ին Զ–ի նախագծերով Լենինականում կառուցվել են բնակելի տներ և մեկ վարչական շենք, աղբյուր–հուշարձաններ (ութը, 1961–73) Տարտուում՝ խ․ Աբովյանին նվիրված աղբյուր–հուշարձան (1978), Հայրենական մեծ պատերազմում զոհված հայ մարտիկների հիշատակին նվիրված հուշարձաններ՝ Լենինականում (1968), 1970–81-ին՝ Ղուկասյանի շրջանի Թորոս, Անիի շրջանի Բագրավան, Ախուրյանի շրջանի Ազատան (1981-ին արժանացել է ՀՍՍՀ պետ․ մրցանակի) գյուղերում, նկարիչ Մինաս Ավետիսյանի մահարձանը Երևանի քաղաքային գերեզմանատան պանթեոնում (1977)։ Լենինականում կառուցված մի շարք աղբյուր–հուշարձանների և քաղաքի հս․ մուտքի (1962) համար 1971-ին Զ․ արժանացել է ՀԼԿԵՄ մրցանակի։ Հեղինակ է նաև երփնագիր աշխատանքների (^Գյուղական անդորր», 1979, «Աշնանային ակնթարթ», 1980, «Երեկո», 1981, «Բակ Լենինականում», 1981)։

ՋԻՎԱՆՇԻՐ, Զեվանշեր, Զվանշեր (ծն․ թ․ անհտ․–683, Պարտավ), Գարղսանի տեր և Աղվանից իշխան 637-ից։ Միհրականների իշխանական տոհմից, Վարազ–Գրիգորի որդին։ ժառանգական սեփականության իրավունք է ունեցել Գարդման (Գարդմանք) գավառի նկատմամբ, սակայն ըստ աղբյուրների եղել է «Աղվանք» կամ «Հայոց արևելից կողմանց» (Ուտիք և Արցախ) երկրամասի գահերեց իշխան և սպարապետ։ Ջ–ին է ենթարկվել նաև անդրկուրյան Կամբեճան հայաբնակ գավառը։ Իր գործունեության սկզբում եռանդուն պայքար է մղել պարսից տիրապետության դեմ։ Հետագայում, երբ աճել է վտանգը, վարել է ճկուն քաղաքականություն․ ամուսնացել է Կովկասին տիրած խազարների խաքանի դստեր հետ, մեկնել Դամասկոս և հնազանդություն հայտնել արաբ, խալիֆային, հպատակության գիր հղել բյուզ․ կայսրին և երկրամասը զերծ պահել նվաճումներից։ Միևնույն ժամանակ Զ․ շրջահայացորեն սերտ կապ է պահպանել Հայաստանի կենտր․ իշխանության հետ։ Դամասկոսից վերադարձի ճանապարհին այցելել է Հայոց սպարապետ Գրիգոր Մամիկոնյանին և Անաստաս Ա Ակոռացի կաթողիկոսին, նրանց հեա պայմանավորվել ուժեղացող արտաքին վտանգի դեմ կազմել համահայկ․ ճակատ։ Երկրամասի անկախությունը պահպանելու նպատակով, Զ․ հետևել է Վաչագան Դ–ի օրինակին՝ ամրապնդել հայ լուսավորչական հավատը, այն զերծ պահել քաղկեդոնականության և մահմեդականության ոտնձգություններից։ Զ–ի օրոք Արցախում և Ուտիքում վերելք է ապրել մշակույթը։ Ջ–ի պատվերով է Մովսես Կաղանկաավացին գրել իր պատմ․ երկը։ Զ․ դավադրաբար սպանվել է Պարտավի իր դղյակի պարտեզում, հավանաբար, Միհրանյաններից տուժած Առանշահիկների ձեռքով։ Զ–ի մահվան առթիվ Գավթակ Քերթողը գրել է «Ողբք ի մահն Զեւանշերի՝ մեծի իշխանին» դամբանականը, որը վաղմիջնադարյան հայ քնարերգության գլուխգործոցներից է։

Գրկ․ Մովսես Կաղանկատվացի․ Պատմություն Աղվանից աշխարհի, Ե․, 1969։ Ուլուբաբյան Բ․, Դրվագներ ^Հայոց արևելից կողմանց պատմության (V – VII դդ․)․ Ե․, 1981։ Բ․ Ոււուբաքյան

ՋԻՎԵԼԵԳՈՎ Ալեքսեյ Կարապետի [14(26)- 3․1875, Նոր Նախիջևան –14․12․1952, Մոսկվա], հայ սովետական պատմաբան, արվեստաբան, գրականագետ, թատերագետ, թարգմանիչ։ ՀՍՍՀ ԳԱ թղթ․ անդամ (1945)։ 1897-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակ–ի պատմության բաժինը։ Որւցես լրագրող հանդես է եկել փիլ․ և պատմ․ ակնարկներով, հակակառավարական բնույթի հոդվածներով, որոնց համար 1907-ին բանտարկվել է։ Գրեթե 30 տարի Ջ․ զբաղվել է Արմ․ Եվրոպայի սոցիալ–տնտ․ և քաղ․ պատմությամբ, գրել շուրջ 40 աշխատություն («Միջին դարերի քաղաքային համայնքը», 1901, «Միջնադարյան քաղաքները Արևմտյան Եվրոպայում», 1902, «Առևտուրը Արևմուտքում միջին դարերում», 1904, «Ազատ քաղաքները Եվրոպայում», 1919, «Գյուղացիական շարժումները Արևմուտքում», 1920)։ Ընղհանուր պատմության հարցերին են վերաբերում «ժամանակակից Գերմանիայի պատմություն» (հ․ 1–2, 1908), «Ալեքսանդր I և Նապոլեոն» (1915), «Ֆրանսիական մեծ հեղափոխության բանակը» (1923), «ժան Պոլ Մ արատ» (1923) և այլ աշխատություններ։ Հիմնական աշխատությունները նվիրված են Վերածննդի արվեստին և գրականությանը։ «Իտալիական Վերածննդի ակնարկներ» (1929) գրքում Ջ․ վեր է հանել Բ․ Կաստիլիոնեի, Պ․ Արետինոյի, Բ․ Չելլինիի կյանքն ու գործունեությունը։ Քաղաքական հասարակական լայն հիմքի վրա է պատկերված «Դանթե Ալիգիերի» (1933) երկը։ Պատմատեսական ոլորտին են վերաբերում Զ–ի «Դրամայի տեսությունը XVI դ․ Իտալիայում» (1953), «Ֆրանսիական թատրոնի ժողովրդական