68-րդ հրաձգային կորպուսի շտաբի պետ նշանակվելուց հետո՝ Ուկրաինայի, Մոլդավիայի, Բուլղարիայի, Հարավսլավիայի, Հունգարիայի և Չեխոսլովակիայի ազատագր․ մարտերին։ Պատերազմից հետո գնդապետ Զ․ ծառայել է մի շարք զինվ․ օկրուգների շտաբներում։ 1957-ից դասախոսել է Դլխ․ շտաբի Կ․ Ե․ Վորոշիլովի անվ․ բարձրագույն ռազմ․ ակադեմիայում։ Զորացրվել է 1973-ին։ Պարգեվատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 4, Կուտուզովի II աստիճանի, Բոգդան խմելնիցկու II աստիճանի, Հայրենական պատերազմի I աստիճանի և Կարմիր աստղի 2 շքանշաններով։
ՋԼԿԱՆՈՑ, բերդ Կիլիկյան Հայաստանում։ Տեղը ստույգ՝ հայտնի չէ։ XIV դ․ Ջ–ի իշխաններ են հիշատակվում Հեթում և Կոստանդին եղբայրները, որոնք քաջաբար զոհվել են՝ Եգիպտոսի սուլթանության դեմ բերդի ինքնապաշտպանության ժամանակ (1322)։
ՋԼՄԱՐ, Ջղմար, Ջայլամար, բերդ Մեծ Հայքի Կորճայք նահանգի սահուկ գավառում, Մեծ Զավ գետի աջ ափին։ Ըստ Թովմա Արծրունու բերած ավանդական պատմության, մ․ թ․ ա․ II դ․ 1-ին կեսին հիմնել է Կորդվաց իշխանուհի Ջայլամարը։ Վաչե Արծրունու որդի Սահակը, ամուսնանալով Ջայլամարի դուստր Անույշի հետ, դարձել է Զ–ի տերը։ Սահակ Արծրունու որդի Աշոաի անակնկալ մահից հետո Զ․ անցել է Արշավիր Արծրունու որդի Համամին։ Այնուհետև մինչե XI դ․ Ջ․ եղել է Վասպուրականի Արծրունիների ռազմ, կարեոր հենակետ։ IX դ․ կեսին արաո․ զորավար Բուղան հազարավոր զոհերի գնով գրավել է Զ․։ Շուտով Աշոտ Բ Արծրունու եղբայր Գուրգենը ոչնչացրել է Զ–ի արաբ, կայազորը և ազատագրել այն։ Արծրունյաց արտագաղթից և թուրք–թաթար․ նվաճումներից հետո Զ–ում հաստատվել ու աստիճանաբար գերակշռություն են ստացել քրդական ցեղերը։ Ուշ, միջնադարում Զ․ քրդ․ և թուրք, աղավաղմամբ կոչվել է Զուլամերկ կամ ճուլամերկ։ XIX դ․ Զ․ Վանի վիլայեթի Հեքյարի սանջակի Զուլամերկ կագայի կենտրոնն էր։
ՋՂԱՁԳՈՒԹՅՈՒՆ, մկանների նոպայաձև ոչ կամային կծկումներ, բնորոշվում է մկանների խիստ լարվածությամբ։ Տարբերում են տոնիկ Զ․՝ որին բնորոշ է մկանների դանդաղ, տևական ու անընդմեջ կծկումը (պրկումը), եկլոնիկ, երբ մկանի կծկումն ու թուլացումն արագ հաջորդում են միմյանց։ Մկանների որոշակի խմբերի տոնիկ ցնցումները նշելու համար կիրառում են հատուկ տերմիններ՝ «տրիգմ» (ծամիչ մկանների Զ․), «բլեֆարոսպազմ»՝ աչքի շրջանաձև մկանների Զ․, «կոնվուլսիա» խիստ արտահայտված, տարածուն տևական Զ–ները, որոնք ընդգրկում են մարմնի զգալի մասը կամ ամբողջ մարմինը։ Զ․ կարող է առաջանալ էպիլեպսիայի, Էկլամպսիայի, սպազմոֆիլիայի, գլխուղեղի վնասվածքների, ուռուցքների և այլ հիվանդությունների դեպքում։ Ջ․ լինում է նաև հարթ մկաններում՝ կարդիոսպազմ, պիլորոսպազմ ևն։ Զ․ առավել հաճախ նկատվում է վաղ մանկական տարիքում (պայմանավորված է գլխուղեղի կառուցվածքի և ֆունկցիայի առանձնահատկություններով)՝ թունավորումների, վնասվածքների և պսիխոգեն գործոնների ազդեցությամբ։
Բուժումը․ պատճառի վերացում, հակաջղաձգային պատրաստուկներ (հեքսամիդին, ֆենոբարբիտալ, դիֆենին են), ալկոհոլային խմիչքներից խուսափում, քնի ռեժիմի պահպանում։
ՋՂԱՎՈՐՈՒՄ, տերևների, տերևաթիթեղի ջղերի դասավորությունը։ Այդ ջղերը անցկացնող խրձեր են, որոնք ապահովում են ջրային լուծույթների փոխադրումը դեպի տերևը և ասիմիլյացիայի նյութերի արտահոսքը տերևից։ Տերևաթիթեղի ջղերի ելակետային մասը տերևի կոթունում է, որտեղից բույսերի մեծ մասի մոտ դուրս է գալիս հիմնական կամ գլխավոր ջիղը։ Վերջինս իր հերթին ճյուղավորվում է երկրորդային, երրորդային հետզհետե բարակող, կողքային ջղերի, որոնք թիթեղի եզրամասում դառնում են շատ նուրբ և աննկատելի։ Տարբերում են Ջ–յան մի քանի տիպեր․ 1․ մեկ կամ միքանի երկտյնաջիղ Զ–յամբ օժտված տերևաթիթեղներ, որտեղ ջղերը չեն ճյուղավորվում և միմյանց չեն համակցվում։ Նման Զ․ ունեն ասեղնատերևները (կենի, սոճի, մայրի ևն)։ 2․ Աղեղնաձև Ջ–յան դեպքում տերևակոթունից թիթեղի մեջ են մտնում մի շարք աղեղնաձև ուղղված ջղեր, որոնք թիթեղի գագաթում են միայն միաձուլվում, օրինակ, վարդկակաչի, հովտաշուշանի, թրաշուշանի տերևները։ Աղեղնաջիղ են հիմնականում միաշաքիլ բույսերը, սակայն կան նաև որոշ երկշաքիլներ, որոնց տերևները ևս այդպիսին են․ օրինակ՝ եզան լեզուն։ 3․ Զուգահեռաջղությունը բնորոշ է հացազգիներին և բոշխազգիներին, որոնց ջղերը միանում են տերևի հիմքում և ծայրամասում։ 4․ Երկշաքիլ բույսերի մեծ մասը, հատկապես ծառերն ու թփերը՝ թթենին, հացենին, ծփենին, ունեն ցանցաջիղ տերևներ։ 5 ․ Թաթաձև ջղավոր են բլթակավոր տերևաթիթեղ ունեցող բույսերը՝ խաղողը, բամբակենին, թխկին ևն։ 6․ Պարզագույնը դիխոտոմիկ կամ եղանաձև Զ․ է, երբ ճյուղավորվող ջղերը չեն համակցվում միջնամասում, այլ շարունակվում են մինչև տերևի եզրը։ Այս ձևը բնորոշ, է հնագույն բուսատեսակներին՝ գինկգո, պտերներ։ Տերևների Ջ․ կարևոր կարգաբանական և տաքսոնոմիական հատկանիշ է և նպաս– տում է ժամանակակից ու բրածո բույսերի դասակարգմանը։
Միջատների Զ․ թևերի ջղերի դասավորության ձեն է։ Ջղերի քանակը և դասավորությունը կարևոր կարգաբանական հատկանիշ է, որով բնորոշվում են միջատների կարգը, ընտանիքը, տեսակը են։ Ջ–յան նշանակությունը հատկապես մեծ է բրածո ձևերի դասակարգման համար։
ՋՆԱՐԱԿ, չնարեկ, սանդարակ, վերնիճ, ջրդեղ, ապիկի, 1․ խեցեղեն իրերի վրա նստեցված ապակենման բարակ ծածկույթ, որն իրը դարձնում է գեղատես և ջրանթափանց, պաշտպանում կեղտոտվելուց, թթուների, հիմքերի, աղերի և այլ լուծույթների ներգործությունից, մեծացնում ջերմային, մեխանիկական և դիէլեկտրիկ կայունությունը։ Զ–ները ալկալիական, հողալկալիական և այլ մետաղների ալյումասիլիկատներ կամ ալյումաբորսիլիկատներ են։ Ջնարակվող իրի մակերևույթը պատում են (ընկղմելու, փոշեցրման, վրձինի, լցնելու և այլ միջոցներով) Ջ–ի կախույթի կամ փոշու բարակ (0,15–0,3 till) շերտով և ենթարկում ջերմամշակման (թրծում)։ Ըստ թրծման ջերմաստիճանի Ջ–ները լինում են դյուրահալ (մինչև 1100°C) և դժվարահալ (1100–1400°C), ըստ պատրաստման եղանակի՝ հում (դաշտասպաթային) և եփված (միահալված)։ Հում Ջ–ները, որոնք դժվարահալ են և օգտագործվում են հիմնականում ճենապակին և հախճապակին ջնարակապատելու համար, պատրաստում են դաշտային սպաթի, քվարցի, սպիւհակ կավի (կաոլին), կալցիումի և մագնեզիումի կարբոնատների, հաճախ նաև ճենապակու ջարդոնի նուրբ մանրացված փոշիները իրար խառնելով։ Այդ Ջ–ները թրծումից հետո ունեն (K20-f RO) ․(0,3 – 1,25)․ A1203 (3-12)SiO 2 բաղադրությունները։ Եփված Ջ–ի հումքը դաշտային սպաթից և քվարցից բացի պարունակում է նաև կավիճ, մարմար, դոլոմիտ, սոդա, պոտաշ, բորաքս, բարիումի, կապարի, երբեմն նաև ստրոնցիումի, անագի, լիթիումի, ցինկի, բիսմութի, ցիրկոնիումի, տիտանի և այլ տարրերի միացություններ։ Լուծելի և թունավոր բաղադրիչներ պարունակելու պատճառով բովախառնուրդը նախօրոք միահալում են։ Հայտնի են նաև չավւազանց դյուրահալ (350–900°C) Ջ–ներ, որոնց հիմնական բաղադրիչներն են քվարցը, կապարի սուսրը և բորաքսը։ Տարբերում են գունավոր և ճերմակ, թափանցիկ և անթափանց (խուլ) Ջ–ներ։ Գունավոր Ջ․ ստանալու համար բովախառնուրդին ավելացնում են գունավոր սիլիկատներ առաջացնող մետաղների (CO, Ni, Mn, Fe ևն)