Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/52

Այս էջը սրբագրված է

հանուր պաշարը 2,3 մլրդ մ³ Է։ Կենդանիներից բնորոշ են սամույրը, սկյուռը, կզաքիսը։ Կա նաև աղվես, այծյամ, գորշ արջ, որմզդեղն, վարազ, գայլ։ Կլիմայավարժեցվել է մշկամուկը։ Չ․ մ–ում է գտնվում Մոխոնդայի արգելանոցը։

Բնակչությունը։ Բնակվում են ռուսներ, բուրյաթներ, ուկրաինացիներ, թաթարներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ² վրա մոտ 2,9 մարդ է (1981), քաղաքային բնակչությունը 64% ։ Խոշոր քաղաքներն են Չիտան, Ներչինսկը, Սրետենսկը։ Աովետական իշխանության տարիներին ստեղծվել են Պետրովսկ Զաբայկալսկին, Բալեյը, Բորզյան, Շիլկան, Մոգոչան, Խիլոկը, Կրասնոկամենսկը։

Տնտեսությունը։ Տնտեսության առաջատար ճյուղը լեռնահանքային արդյունաբերությունն Է։ Արդյունահանում են ոսկու (Բալեյ U այլ հանքավայրեր), ֆտորասպաթի, մոլիբդենի (Դավենդա), անագի (Շեռլովայա գորա), կապարի, ցինկի (Խապչերանգա) հանքանյութ, քարածուխ (Խարանոր) Ան։ Գործում են Չիտայի ՊՇԷԿ–ը և ԶԷԿ–եր (Կրասնոկամենսկ, Շեռլովայա գորա, Պրիարգունսկ, Պետրովսկ Զաբայկալսկի)։ Զարգացած են սե մետալուրգիան, մեքենաշինությունը, անտառանյութի, փայտամշակման, թեթե ու սննդի արդյունաբերությունը։

Գյուղատնտեսության առաջատար ճյուղը անասնապահությունն է (նրբագեղմ և կիսանրբագեղմ ոչխարաբուծությունը, խոշոր եղջերավոր անասնապահությունը)։ Հս․ շրջաններում գերակշռում է եղջերվաբուծությունը, լեռնատայգային շրջաններում՝ մորթեղենի արդյունագործությունը։ 1980-ին մարզում կար 121 կոլեկտիվն՝ 131 սովետական տնտեսություն։ Հողահանդակների տարածությունը 7,7 մլն հա է։ Մշակում են ցորեն, վարսակ, գարի, հնդկացորեն, կարտոֆիլ, կերաբույսեր։

Երկաթուղիների երկարությունը 2126 կմ է, ավտոճանապարհներինը՝ 18,8 հզ․ կմ (7,6 հզ․ կմ–ը կոշտ ծածկով, 1980), նավարկելի ուղիներինը՝ 2,1 հզ․ կմ։ Մարզի տարածքը արմ–ից արլ․ հատում է Անդրսիբիրյան գլխավոր երկաթուղին, որից ճյուղավորվում են ՄԺՀ և Չինաստան տանող գծերը։ Հս–ում կառուցվում է Բայկալ–Ամուրյան մայրուղու հատվածը։ Կա օդային հաղորդակցություն։ 1980/81 ուս․ տարում Չ․ մ–ում կար 730 հանրակրթական դպրոց, 42 պրոֆտեխ․ ուսումնարան, 21 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 3 բուհ։ 1981-ին գործում էին 781 մասսայական գրադարան, 4 հայրենագիտական թանգարան, 2 թատրոն, 876 ակումբային հիմնարկ, 1122 կինոկայանք։ Հրատարակվում է մարզային 2 թերթ։ Մարզում կա 187 հիվանդանոցային հիմնարկ (3,4 հզ․ բժիշկ)։ Գործում են բալնեոլոգիական, բալնեոկլիմայաբուժական, ցեխաբուժական առողջավայրեր, 11 առողջարան, 5 տուրբազա։

ՉԻՐԱԽՅԱՆ Կարապետ (Չիրախով Կարպո) Խաչատուրի (1873, Դոնի Ռոստով–1913, Փարիզ), հայ նկարիչ։ Սովորել ԷՊետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում, Ի․ Ե․ Ռեպինի արվեստանոցում։ 1902-ին նույն ակադեմիայի միջնորդությամբ մեկնել է արտասահման՝ կատարելագործվելու։ 1903-ին 0․ Ռոդենի խորհրդով Փարիզում բացել է արվեստանոց։ Եղել է Իսպանիայում, Գերմանիայում, Իտալիայում։ Ստեղծել է բնանկարներ, դիմանկարներ, կենցաղային և պատմական ժանրերի պատկերներ։ Պահպանվել են Չ–ի՝ յուղաներկով, տեմպերայով, ջրաներկով, կավճաներկով կատարված գործեր, գծանկարներ, որոնցից մի քանիսը գտնվում են Իտալիայի, Ֆրանսիայի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ 1930-ին Միլանի «Սկոպինիչ», 1940-ին «Ինտերնացիոնալ» պատկերասրահներում բացվել են Չ–ի ետմահու ցուցահանդեսները։ Գործերից են՝ «Փարիզուհին», «Հանդիպում Բալոնում», «Խաղաղ անկյուն զբոսայգում», «Լյուքսեմբուրգյան պարտեզը», «Լճափ», «Օգոստոս կայսեր վերադարձը Եգիպտոսից» (1907), «Հրաժեշտ», «Սևաստոպոլի ծովափը», «Իշխանուհու դիմանկար», «Ռոզայի դիմանկարը»։ Ե․ Մարաիկյան

ՉԻՐԻԿՈՎ Ալեքսեյ Իլյիչ (1703-1748), ռուս ծովագնաց, կապիտան-կոմանդոր։ 1721-ին ավարտել ԷՊետերբուրգի ծովային ակադեմիան, 1722-ից ավանդել է նավագնացության դասընթաց նույն ակադեմիայում։ Եղել է Վ․ Բերինգի օգնականը I (1725-30) և II (1733-43) կամչատկյան արշավախմբում։ 1741-ին «Սուրբ Պավել» առագաստանավով հայտնագործել է Հյուսիսային Ամերիկայի հս. արմ․ ափերը (Ալյասկա) U Ալեության կղզիներից մի քանիսը։ Մասնակցել է ծովային ակադեմիայի կազմած Խաղաղ օվկիանոսում ռուսական հայտնագործությունների ամփոփ քարտեզի պատրաստմանը (1746)։ Չ–ի անվամբ են կոչվել մի շարք հրվանդաններ և ստորջրյա լեռներ Խաղաղ օվկիանոսում։

ՉԻՐԿՈՎ Բորիս Պետրովիչ (1901 -1982), ռուս սովետական դերասան։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1950)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1975)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ 1926-ին ավարտել է Լենինգրադի բեմարվեստի ինստ–ը։ Աշխատել է ԼենՊՀԹ–ում, Նոր ՊՀԹ–ում, ապա՝ Մոսկվայի Կինոդերասանի կենտրոնական ստուդիայում, Պուշկինի անվ․ թատրոնում (1950–65), 1966-ից՝ Գոգոլի անվ․ թատրոնում։ 1928-ից նկարահանվել է կինոյում՝ Մաքսիմ («Մաքսիմի պատանեկությունը», 1935, «Մաքսիմի վերադարձը», 1937, «Վիբորգյան կողմ», 1939), Մախնո («Ալեքսանդր Պարխոմենկո», 1942), Գլին–