Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/520

Այս էջը սրբագրված է

ցիա։ Ջ․ է–ի հիման վրա մշակվել են բարձր զգայունություն ունեցող մագնիսաչափեր, վոլտաչւաիեր, դետեկտորներ և այլ սարքեր։

Գրկ․ Кулик И․О․, Янсон И․ К․, Эффект Джозефсона в сверхпроводящих туннельных структурах, М․, 1970; Солимар Л․, Туннельный эффект в сверхпроводниках и его применение, пер․ с англ․, М․, 1974․ Ն․ Դոբրովոլսկի

ՋՈԼԻ (Joly) Ջոն (1857–1933), անգլ․ երկրաբան և երկրաֆիզիկոս։ Ավարտել է Տրինիտի կոլեջը Դուբլինում։ Դուբլինի համալսարանի պրոֆեսոր (1897)։ Զ․ առաջինն է նշել ռադիոակտիվ տարրերի դերը Երկրի ջերմային ռեժիմի համար։ Ելնելով տարբեր ապարներում ռադիոակտիվ տարրերի քանակական պարունակության որոշման տվյալներից՝ առաշին անգամ հաշվել է ռադիոակտիվ տարրերի տրոհումից անջատվող էներգիայի քանակը։ Ստացված արդյունքների հիման վրա առաջ է քաշել գեոտեկտոնական հիպոթեզ և փորձել բացատրել տեկտոնական պրոցեսների պարբերականությունը։

ՋՈԼԻՏՏԻ (Giolitti) Ջովաննի (1842–1928), Իտալիայի քաղ․ և պետ․ գործիչ, Իտալիայի լիբերալ կուսակցության ղեկավար։ Կրթությամբ իրավաբան։ 1892–93, 1903 – 05, 1906–09, 1911 – 14 և 1920–1921-ին եղել է Իտալիայի պրեմիեր մինիստր։ Չափավոր զիջումներով (պետ․ ապահովագրություն, բանվորների գործադուլային իրավունքի ճանաչում ևն), ձգտել է ընդլայնել բուրժ․ վարչակարգի սոցիալական հենարանը։ Սանձազերծել է 1911 – 12-ի պատերազմը Թուրքիայի դեմ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) ժամանակ, զգուշանալով Իտալիայի համար պատերազմի անհաջող ելքից, դեմ էր պատերազմին մասնակցելուն։

Ջ․ պաշտպանել է Մուսոլինիի ֆաշիստ․ կառավարությունը, բայց 1924-ից ընդդիմադիր դիրք է գրավել։

ՋՈԿԱՏ (ռազմական), 1․ ստորաբաժանումների կամ զորամասերի մշտական կամ ժամանակավոր միավորում՝ մարտական կամ հատուկ որևէ խնդիր լուծելու համար։ Լինում են հետախուզական, առաջավոր (հարձակման ժամանակ կարևոր օբյեկտներ և սահմանագծեր նվաճելու և այլ գործողությունների համար), գլխավորող, թևային և պահակային (արշավի և հանգստի ժամանակ զորքերը պաշտպանելու համար), քաղաքացիական պաշտպանության, պարտիզանական ևն Ջ–ներ: Ցուրաքանչյուր Ջ–ի կազմը որոշվում է նրա նշանակությամբ և կատարելիք հանձնարարությամբ։

Իբրև կանոն, Ջ․ ստեղծվում է տարբեր ուժերից և միջոցներից։ 2․ Մի շարք երկրների ռազմաօդային ուժերում էսկադրիլիաների կազմի մեջ մտնող ստորաբաժանում։ 3․ Սահմանապահ զորքերում՝ առանձին զորամաս։

«ՋՈԿԱՏԱՎԱՐ», պիոներական ամսագիր։ ՀԼԿԵՄ Կենտկոմի օրգան։ Լույս է տեսել 1936–41-ին, Երևանում։ խմբագիրներ Ս․ Սարգսյան, Դ․ Ալեքյան, Ն․ Հարությունյան։ Ուսուցանել է պիոներական և կոմերիտական աշխատանքների կազմակերպման ձևերն ու մեթոդները։ Ծանոթացրել է Կ․ Մարքսի, Ֆ․ էնգելսի, Վ․ Ի․ Լենինի, հեղավւոխական, սովետական պեա․ գործիչների կյանքին ու գործունեությանը։ Ամսագրում տպագրվել են Ն․ Կրուպսկայայի՝ երեխաների դաստիարակության մասին գրված հոդվածները, ինչպես նաև հայ, ռուս, վրաց, արևմտաեվրոպական մանկագիրների ստեղծագործություններ։ Ունեցել է «Կրոն և հակակրոնական զրույցներ», «Աշխարհագրական տեղեկություններ», «Սովորիր այս խաղը» բաժինները։ Սկզբում հրատարակվել է <Պիոներ ղեկ> և «Կոլվար» (1935–36) անուններով։ Ս․ Նազարյան

ՋՈԿՅԱԿԱՐՏԱ, Ջոկիա (Jogyakarta, Djokjakarta), քաղաք ինդոնեզիայում, ճավա կղզում։ Ջ․ հատուկ մարզի վարչական կենտրոնն է։ 312,7 հզ․ բն․ (1978)։ Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է, ունի օդանավակայան։ Տնայնագործական արտադրության կենտրոն է։ Կա սննդհամի և տեքստիլ արդյունաբերություն։ Ունի համալսարան։ Ջ–ում են սուլթանի պալատը (XVIII դ․), շրջակայքում՝ Պրամբանան (VIII–IX դդ․) ճարտ․ հուշարձանները, Բորոբուդուր սրբատեղին։

ՋՈԴԱՍ, Ջողազ (1978-ից՝ Բերքաբեր), գյուղ ՀՍՍՀ Իջևանի շրջանում, Ոսկեպար (Զողաս) գետի հովտում, շրջկենտրոնից 20 կմ հս․։ Պտղատնկարանային փորձարարական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մսուր–մանկապարտեզ, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, կինո, բուժկայան։

ՋՈՂԱՍԻ ՋՐԱՄԲԱՐ, գտնվում է ՀՍՍՀ Իջևանի շրջանի հս․ մասում, Աղստև գետի ձախափնյա վտակ Զողասի միջին հոսանքում։ Կառուցվել է 1975–80-ին։ Պատվարը հողային է՝ ավազակավային միջուկով, բարձրությունը 64 մ է, երկարությունը (կատարային մասով)՝ 1273 մ, լայնությունը՝ 12 մ։ Զ․ ջ–ի մակերեսը 2,14 կէՐ է, ընդհանուր ծավալը՝ 45 մլն մ3 (օգտակարը՝ 43 մլն t/3), երկարությունը՝ 3,45 կմ, լայնությունը՝ 0,6 կմ, խորությունը՝ մինչև 57 մ։

Ջուրը ջրհան կայաններով ջրամբարից բարձրացվում և մղվում է Նոյեմբերյանի և Իջևանի շրջանների մայր ջրանցքները։

Ջ․ ջ․ սնվում է Զողաս գետից և մթնոլորտային տեղումներից։ Ձմռանը չի սառցակալում։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Ոռոգում է 5000 հա հողատարածություն, որից 4700 հա ՀՍՍՀ–ում (2120 հաՀ Իջևանի, 2580 հաճ Նոյեմբերյանի շրջանում), 300 հա" Ադրբ․ ՍՍՀ–ում։ Հ․ Թադևոսյան

ՋՈՄԱՐԴԼՈՒ, գյուղ ՀՍՍՀ Սիսիանի շրջանում,․ շրջկենտրոնից 14 կմ հվ–արմ․։ Միավորված է Թասիկի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, ավտոմատ հեռախոսակայան, բուժկայան։

ՋՈՄՈԼՈՒՆԳՄԱ, Չոմոլոլնգմա, էվերեստ, Երկրագնդի ամենաբարձր (8848 մ) լեռնազանգվածը Հիմալայներում, Նեպալի և Չինաստանի սահմանագլխին։ Հիմքը կազմված է մինչքեմբրիի գնեյսներից ու գրանիտներից, 7000 մ-ից բարձր՝ մեզոզոյան բյուրեղային կրաքարերից ու թերթաքարերից։ Բրգաձև Է, հվ․ լանջը ավելի զառիվեր Է, որի պատճառով ձյունն ու ֆիռնը վրան չեն պահպանվում։

Լեռնազանգվածից բոլոր ուղղություններով հոսող սառցադաշտերը վերջանում են մոտ 5000 մ բարձրության վրա։ 1953-ի մայիսի 29-ին առաջին անգամ Ջ–ի գագաթն են բարձրացել անգլիացի Ջ․ Հանտի արշավախմբի անդամներ նորզելանդացի Է․ Հիլլարին ն նեպալցի Տենցինգը։ 1982-ի մայիսի 4-ին Զ–ի գագաթը բարձրացան սովետական արշավախմբի անդամներ Վ․ Բալիբերդինը և Է․ Միսլովսկին, մայիսի 5-ին՝ Ս․ Բերշովը, Մ․ Տուրկևիչը, Վ․ Իվանովը և Ս․ Եֆիմովը, մայիսի 8-ին՝ Կ․ Վալիևը և Վ․ խրիշչատին։

ՋՈՏՍ (Joyce) Զեյմս (1882-1941), անգլ․ գրող, ծագումով իռլանդացի։ Ավարտել է ճիզվիտական կոլեջը և Դուբլինի համալսարանը (1902)։ Դրական ասպարեզ է մտել «Կամերային երաժշտություն» (1907) բանաստեղծությունների գրքով, սակայն նրան ճանաչում է բերել արձակը։ «Դուբլինցիներ» (1914, հայ․ հրտ․ 1978) ժողովածուի պատմվածքները պատկերում են «Փոքր մարդկանց»։ «Նկարչի դիմանկարը պատանի հասակում» (1916) վեպի պատանի հերոսը ձերբազատվում է բարոյա–կրոնական դոգմաներից, միաժամանակ հրաժարվում հասարակական պայքարից և ազգային–ազատագր․ իդեալներից։ Ջ–ի գլխավոր ստեղծագործությունը «Ուլիս» (1922) վեպն Է, որը օբյեկտիվորեն, բուրժ․ քաղաքակրթության դատավճիռն Է։ Սակայն Զ–ի քննադատությու–