Հվ․ Ամերիկայի մերձարևադարձային անտառների գետերի ու լճերի ափին։ Սնվում է ջրային բույսերով։ Լավ լողում է և սուզվում։ Հղիությունը 4 ամիս էք ծնվում են 2–5 լրիվ զարգացած ձագեր։ Ապրում է խմբերով։ Առանձին տեղերում Զ–ները վնաս են հասցնում տնկադաշտերին։ Որսորդության օբյեկտ է, օգտագործվում են միսը և մաշկը։
ՋՐԱԾԻԾԱՌՆԵՐ (Sterninae), քարադրանմանների կարգի որորների ընտանիքի թռչունների ենթաընտանիք։ Փոքր թռչուններ են, մարմնի երկարությունը 20–55 սմ։ Թևերը երկար են, նեղ, պոչը՝ կտրվածքով։ Կտուցը երկար է, ուղիղ։ Թռչում են արագ և թեթև, լավ լողում են։ Ապրում են ջրամբարների (ծովերի, ոչ մեծ գետերի, լճերի) ափին։ Բնադրում են գաղութներով՝ առափնյա ծանծաղուտներում, սև Զ․՝ բուսածածկ լճերում, արևադարձային որոշ տեսակներ՝ ծառերի ու թփերի վրա։ Դնում են 1–4 ձու, թխսում՝ 14–22 օր։ Սնվում են հիմնականում ջրային միջատներով, ձկնիկներով, մողեսներով, մորեխներով։ Հայտնի է 10 սեռ, 43 տեսակ, որից 10 տեսակը հանդիպում է ՍՍՀՍ–ում, 7-ը՝ նաև ՀՍՍՀ–ում (հիմնականում՝ Սևան, Արփի լիճ, Արաքս)։
ՋՐԱԾԻՆ (Hydrogenium), H, տարրերի պարբերական համակարգի I պարբերության, VII խմբի տարր։ Կարգահամարը՝ 1, ատոմական զանգվածը՝ 1,00797։ s տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն է 1 տ1։ Բնական Զ․ բաղկացած է երկու կայուն իզոտոպներից, պրոտիում՝ 4H (99,985%) և դեյտերիում՝ 2Н կամ D (ծանր ջրածին, 0,015%)։ Աննշան քանակներով (4 • 10~~15% ) պարունակում է նաև ռադիոակտիվ, գերծանր Զ․՝ տրիտիում (3Н կամ Т, 3, Ti/2= 12,262 տարի), որը սինթեզվում է մթնոլորտի վերին շերտերում տիեզերական նեյտրոնների և ազոտի փոխազդեցությամբ (14N+n–>12C+-f3T)։ Արհեստական եղանակով ստացվել է չափազանց անկայուն 4H իզոտոպը։ Զ–ի իզոտոպների ատոմների միջուկներում պարունակվում են մեկական պրոտոն և, համապատասխանաբար, 0, 1, 2, 3 նեյտրոններ։ Զանգվածի թվերի մեծ տարբերության պատճառով (օրինակ, ‘Н և 2D տարբերվում են 2 անգամ) Զ–ի իզոտոպները քիմ․ և հատկապես ֆիզիկական հատկություններով ավելի շատ են տարբերվում քան այլ տարրերի իզոտոպները։ Ջ–ի մասին տեղեկություններ կան XVI – XVII դդ․ ալքիմիական ձեռագրերում։ Ջ․ առաջինն անջատել և հետազոաել է Տ․ Կավենղիշը (1776)։ Ստացված գազի (որին անվանեց «այրվող օդ*) և օդի խառնուրդը պայթեցնելով նա ստացավ ջուր։ 1787-ին Ա․ Լավուազիեն «այրվող գազը» դասակարգեց քիմ․ տարրերի շարքը և անվանեց Ջ․ (hydrogenium, < հուն․ £6cop – ջուր և Yevvaco – ծնում եմ)։ համեմատական կշիռների առաջին աղյուսակում (1803, Ջ․ Դալթոն) Ջ–ի կշիռը ընդունվեց որպես միավոր։
Ջ․ ամենատարածված տարրն է տիեզերքում․ կազմում է աստղերի և արևի զանգվածի մոտ կեսը (պլազմայի ձևով), արեգակի մթնոլորտի 84%-ը, միջաստղային միջավայրի և միգամածությունների հիմնական մասը։ Աստղերի ընդերքում՝ Ջ–ի ատոմների միջուկներից՝ պրոտոններից սինթեզվում են հելիումի ատոմի միջուկներ (ջերմամիջուկային սինթեզ), անջատվում է ահռելի քանակներով էներգիա։ Զ․ հայտնաբերվել է նաև այլ մոլորակների մթնոլորտում (H2, CH4, NH3, OH-, SiH-, PH- ևն)։ Զ–ի պարունակությունը երկրակեղևում (ըստ զանգվածի) 0,15% է, ընդհանուր պարունակությունը երկրի վրա՝ 1% (16% ըստ ատոմների թվի)։ Ազատ վիճակում հանդիպում է հազվադեպ՝ որոշ հրաբխային և այլ բնական գազերում, օդում՝ Ы0~4%։ Սթնոլորտի վերին շերտերում Զ–ի պարունակությունը շատ ավելի մեծ է, մերձերկրյա տարածությունում առաջացնում է երկրի պրոտոնային ռադիացիոն գոտին։ Ջ․ մտնում է ամենատարածված նյութի՝ ջրի (11, 19% ըստ զանգ․), նաև քարածխի, նավթի, բնական գազերի, կավերի, կենդանական և բուսական օրգանիզմների բաղադրության մեջ։
Զ–ի իզոտոպային բաղադրությունը տարբեր տեղերում նույնը չէ․ ծանր Զ–ի (D) պարունակությունը օվկիանոսների վերին շերտերում ավելի մեծ է, քան մթնոլորտային տեղումներում և սառցադաշտերում։
Զ–ի ատոմը պարզագույնն է՝ բաղկացած է միջուկից և մեկ էլեկտրոնից, իոնացման էկոաենցիաւը՝ 13,595 Էվ, էլեկտրոնային խնամակցության էներգիան (հիմնական վիճակում գտնվող ատոմի և բացասական իոնի էներգիաների տարբերությունը)՝ 0,754 էվ։ Քվանտային մեխանիկայի օգնությամբ հաշված են Զ–ի ատոմի հնարավոր էներգետիկ վիճակները։
Զ․ անհոտ, անհամ գազ է, վատ է լուծվում ջրում (18,2 մչ/ւ 20°C, 1 մթն) և օրգ․ լուծիչներում։ խտությունը՝ 0,089870 կգ/մ3 (0°C, 1 մթն), հայտնի գազերից ամենաթեթևն է։ Օդից թեթև է 14,4 անգամ։ Հալ․ ջերմաստիճանը՝ – 259,1°C, եռմանը՝ –252,6°C։ Այլ գազերի հետ համեմատած Ջ․ ունի ամենամեծ տեսակարար ջերմահաղորդականությունը՝ 4,12* 10՜4 կալ/սմ վրկ․ աստ․։ Զ․ չափազանց դժվար հեղուկացող գազ է (կրիտիկական ջերմաստիճանը՝ -240°С)։ Հեղուկ Զ․ թեթև (70,8 կգ/մ³, –253°С), անգույն, դյուրաշարժ հեղուկ է։ Պինդ Զ․ բյուրեղական է, խտությունը՝ 88 կգ/մ³։ Սովորական պայմաններում Զ–ի մոլեկուլը երկատոմ է՝ Н2 (ատոմների հեռավորությունը՝ 0,7414 А), դիսոցման էներգիան՝ 4,776 էվ (մոչ)։ Ստացվել է նաև Ջ–ի 3 ատոմից կազմված մոլեկուլ։ Ջ․ միարժեք տարր է։ Միացություններում ունի +1 և –1 (ակտիվ մետաղների հետ) օքսիդացման աստիճաններ։ Ալկալիական մետաղներին հատուկ +1 օքսիդացման աստիճան ունենալու պատճառով Զ․ նախկինում տեղավորում էին տարրերի պարբերական համակարգի I խմբում։ Ատոմական Ջ․ քիմիապես ակտիվ է, մոլեկուլայինը՝ համեմատաբար պասսիվ։ Տաքացնելիս Ջ․ միանում է ոչ մետաղների մեծ մասի (օքսիդանում է) և ակտիվ մետաղների (վերականգնվում է) հետ, առաջացնում հիդրիդներ։ Ոչ մետաղների հիդրիդներն անգույն, սովորաբար տհաճ հոտով, թունավոր գազեր են, մետաղներինը՝ սպիտակ, բյուրեղական (իոնական) նյութեր։ Զ–ի և հալոգենների խառնուրդները պայթուցիկ են․ ֆտորի հետ անմիջապես, քլորի հետ պայթում է լուսավորելիս, անգամ –252°Շ–ում բրոմի և յոդի հետ՝ տաքացնելիս։ Առաջանում են հալոգենաջրածիններ՝ ֆաորաջրածին (HF), քչորաջրածին (НС1), բրոմաջրածին (HBr) և յոդաջրածին (HI), որոնց ջրային լուծույթներն ուժեղ թթուներ են։ Սովորական պայմաններում թթվածնի հետ Ջ․ միանում է դանդաղ, տաքացնելիս՝ պայթյունով։ Պայթուցիկ են 4–94 ծավ․ % H2 պարունակող խառնուրդները՝ թթվածնի և 4–74% Н2 պարունակող խառնուրդները օդի հետ։ 2 ծավալ Н2 և 1 ծավալ 02 պարունակող խառնուրդը կոչվում է շառաչող գազ, տեղի է ունենում Hj+-^-Oa=HjO+285,937 կջ շղթայական ռեակցիան։ Զ․ թթվածնի հետ առաջացնում է նաև շրածնի պերօքսիդ՝ H202։ Տաքացնելիս Զ․ ծծմբի հետ միանում է հեշտությամբ, սելենի և տելուրի հետ՝ դժվարությամբ։ Առաջանում են ծծմբաջրածին՝ H2S, սելենաջրածին՝ H2Se, և տելուրաջրածին՝ H2Te, որոնք տհաճ հոտով ջրում լուծելի գազեր են (լուծույթները թթուներ են)։ Ջ․ ազոտի հետ միանում է կատալիզատորի առկայությամբ՝ տաքացնելիս։ Ստացվում է ամոնիակ, NH3, որի ելքը մեծանում է ճնշումը բարձրացնելիս։ Ազոտի մյուս միացությունները Զ–ի հետ՝ հիդրագինը (N2H4), և ազոտաջրածնական թթուն (NH3), հեղուկներ են։ Ատոմական Զ․ միանում է ֆոսֆորի, արսենի և անտիմոնի հետ։ Առաջանում են ֆոսֆին՝ PH3, արսին՝ AsH3, և ստիբին՝ SbH3, որոնք տհաճ հոտով, խիստ թունավոր գազեր են։ Ածխածինը Զ–ի հետ միանում է բարձր ջերմաստիճաններում՝ առաջացնելով (կատալիզատորի բացակայությամբ) մեթան՝ CH4, որը ածխաջրածինների պարզագույն ներկայացուցիչն է։ Սիլիցիումաջրածինները՝ SinH2n+2(n^6), և բորաջրածինները՝ В2Н6, В4Ню, В5Н9, В5Нц ևն, ստացվում են մագնեզիումի սիլիցիդի կամ բորիդի և թթուների փոխազդեցությամբ։ Տաքացնելիս Ջ․ իրենց օքսիդներից վերականգնում է բազմաթիվ մետաղներ (Mo, W, Cr, Fe, Си ևն) և ոչ մետաղներ (С1, Տ, N, Si ևն)։ Ածխածնի (II) օքսիդը (СО) կատալիզատորի առկայությամբ Զ–ով վերականգնելով ստանում են օրգ․ նյութեր (НСНО,СН3ОН ևն)։ Ջրածինը միանում է չհագեցած ածխաջրածինների հետ (տես Հիդրոգենացում), վերականգնում օրգ․ միացությունները։ Ալկալիական, հողալկալիական և մի քանի այլ մետաղների հետ Ջ․ միանում է բարձր ջերմաստիճաններում առաջացնելով մետաղների հիդրիդներ՝ LiH, NaH, CaH2, ВеН2 ևն (Ջ–ի օքսիդացման աստիճանը –1)։ Այդ հիդրիդները կայուն են, հալվում են առանց քայքայվելու, ջրի առկայությամբ հիդրոլիզվում են՝ անջատելով Զ․, ուժեղ վերականգնիչներ են։ Նրանց հալույթները էլեկտրոլիտներ են, ենթարկվում են էլեկտրոլիզի (անոդի վրա անջատվում է Զ)։ Ջ․ լավ է լուծվում բազմաթիվ մետաղներում (Pd, Pt, Ni ևն)՝ առաջացնելով ներդրման պինդ լուծույթներ։ Մետաղներում լուծվելու ունակության շնորհիվ Զ․ թափանցում է մետաղների միջով (դիֆուզիա),