Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/527

Այս էջը սրբագրված է

կոռոզիայի է ենթարկում պողպատը (դեկարբոնացում)։

Կենդանի օրգանիզմներում ընթացող պրոցեսները, երկրի վրա տեղի ունեցող բազմաթիվ այլ երևույթներ հնարավոր են միայն ջրածնի միացությունների (մասնավորապես ջրի) մասնակցությամբ։ Ջ․ պայմանավորում է պրոտոնային թթուների թթվային հատկությունները, ջրածնական կապի գոյությունը (տես Քիմիական կապ)։ Ջրածնի իոնացված ատոմը՝ ջրածին իոնը (H+), պրոտոն է, որը լուծույթներում սոլվատացված է (ջրում՝ հիդրատացված, տես Հիդրոնիում)։ Ջրածնական կապը, առանց որի երկրի վրա գոյություն չէին ունենա հեղուկ ջուրը, սպիտակուցները, հետևաբար և կյանքը, իրականանում է Ջ․ իոնի կամ այլ ատոմի հետ բևեռացված կապով միացված Ջ–ի ատոմի մասնակցությամբ։

Ջ–ի ստացման հիմնական աղբյուրը բնական այրվող գազերը, կոքսագազը նավթագազը, շրագազը և պինդ ու հեղուկ վառելանյութերի գազացման արդյունքներն են։ Արդյունաբերության մեջ Զ․ ստանում են մեթանի (նաև СО-ի) և ջրային գոլորշիների կատալիտիկ կոնվերսիայով՝ CH4+H20=C0 + 3H2 (նաև со+н2о= = С02+Н2), մեթանի պիրոչիզով, մասնակի օքսիդացմամբ՝ CH4-h-j-02= С02+2Н2։ Ջրի (KOH-ի լուծույթ) էլեկտրոլիզով Ջ–ի ստացման եղանակն օգտագործում են նաև լաբորատորիաներում։ Դեյտերիումը ստանում են օվկիանոսի ջրից, տրիտիումը՝ ռադիոակտիվ սինթեզով։ Ջ․ օգտագործվում է հիմնականում ամոնիակի սինթեզի համար։ Մեծ քանակներով Զ․ է օգտագործվում նաև սպիրտների, սինթետիկ բենզինների, քլորաջրածնի ստացման, պինդ և ծանր հեղուկ վառելանյութերի, ճարպերի հիդրոգենացման, օդերևութաբանական զոնդեր և աէրոստատներ լցնելու համար։ Ջ–թթվածնային (մինչև 2800°С) և ատոմական Ջ–ի այրիչներն օգտագործում են մետաղները զոդելու և կտրելու համար։ Դեյտերիումը և տրիտիումը օգտագործում են ատոմային էներգետիկայում և գիտական հետազոտությունների համար։ Լ․ Գրիգորյան

ՋՐԱԾՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈԴ, որոշակի կոնցենտրացիայով թթվի լուծույթում ընկղմված և գազային ջրածնի հոսքում գտնվող պլատինե թիթեղ։ Ջ․ է–ի վրա ընթացող Н2^12Н++2е~ դարձելի ռեակցիայի հետևանքով էլեկտրոդի վրա առաջանում է պոտենցիալ։ Եթե ջրածին իոնների ակտիվությունը 1 գ․ իոն/ւ է, իսկ գազային ջրածնի ճնշումը՝ 1 կգխմ2 (մթն), Ջ․ է–ի պոտենցիալը կոչվում է ստանդարտ (նորմալ) պոտենցիալ, որի արժեքը պայմանականորեն ընդունված է համարել 0։ Ջ․ է–ի ստանդարտ պոտենցիալի համեմատությամբ են որոշվում մյուս բոլոր էլեկտրոդների պոտենցիալները։ Ջ․ է․ օգտագործվում է որպես համեմատական էլեկտրոդ։

ՋՐԱԾՆԱՅԻՆ ԿԱՊ, տես Քիմիական կապ։

ՋՐԱԾՆԱՅԻՆ ՌՈՒՄԲ, տես Ջերմամիջուկային զենք։

ՋՐԱԾՆԱՅԻՆ ՑՈՒՑԻՉ, pH, ջրածին իոնների քանակական պարունակությունը լուծույթում ցույց տվող մեծություն, որը հավասար է ջրածին իոնների կոնցենտրացիայի (գк իոն/ւ, ավելի ճիշտ ակտիվության) տասնորդական հիմքով լոգարիթմին՝ բացասական նշանով рН= –lgCH+։ Զ․ ց․ լուծույթի թթվությունը քանակապես բնորոշող մեծություն է, որի արժեքը էապես ազդում է բազմաթիվ քիմ․ ռեակցիաների և կենսաքիմ․ պրոցեսների ուղղության վրա։ 22°C-nuf չեզոք ջրային լուծույթների pH=7, թթու լուծույթների рН< 7, հիմնային լուծույթների pH >7: Ջերմաստիճանը բարձրացնելիս մեծանում է ջրի դիսոցման աստիճանը և փոքրանում Ջ․ ց․ (100°C-nuf չեզոք լուծույթի рН^б)։ Ջրածին և հիդրօքսիլ իոնների կոնցենտրացիաներն, անկախ ջերմաստիճանից, չեզոք ջրային լուծույթներում հավասար են իրար՝ Сн+=С0н–(22°C-nuf Сн+=10՜7 գ․ իոնհ)։ Տվյալ ջերմաստիճանում ջրածին և հիդրօքսիլ իոնների արտադրյալը ջրային լուծույթներում հաստատուն մեծություն է և կոչվում է ջրի իոնական արտադրյալ՝ Kg=Сн+ • С0н~ (22°0-ում К2=10~14)։ Լուծույթի Զ․ ց․ մեծ ճշտությամբ չափում են պոտենցիալաչափական եղանակներով (տես Պոտենցիաւաչափություն)։ Նրա մոտավոր արժեքը սովորաբար որոշում են թթվահիմնային ինդիկատորների օգնությամբ։

ՋՐԱԾՆԱՆՄԱՆ ԱՏՈՄՆԵՐ, միջուկից և մեկ էլեկտրոնից բաղկացած ատոմներ (ջրածնի ատոմի նման)։ Դրանք իոնացած ատոմներ են, որոնք կորցրել են բոլոր էլեկտրոնները, բացի մեկից, օրինակ, He՜1՜, Li2+, B3+ են։ Ջ․ ա․ ունեն ջրածնին բնորոշ օպտիկական հատկություններ։ Կիսահաղորդիչների ֆիզիկայում Ջ․ ա․ են կոչվում խառնուրդային ատոմները, որոնց արժեքականությունը 1-ով ավելի կամ պակաս է հիմնական ատոմների արժեքականությունից։

ՋՐԱԾՆԻ ՊԵՐՕՔՍԻԴ, ջրածնի գերօքսիդ, Н202, մոլեկուլում գերօքսիդային խումբ –О–Օ– պարունակող ջրածնի և թթվածնի միացությունը։ Պարզագույն գերօքսիդն է (տես Պերօքսիդներ)։ Անգույն, անհոտ, թույլ «մետաղական» համով հեղուկ է։ Բյուրեղանում է –0,43°C-nuf (հակված է գերսառեցման), եռում 150,2°C-nuf (քայքայվելով)։ Խտությունո՝ 1470 կգ/մ3։ Ջրում լուծվում է անսահմանափակ քանակներով, առաջացնում է բյուրեղահիդրատ՝ H202-2H20։ Ջ․ պ․ լավ լուծիչ է։ Նրա լուծույթից անջատվում են լուծված աղերի բյուրեղական գերօքսիդ հիդրատները։ Ջ․ պ․ սովորական պայմաններում քայքայվում է շատ դանդաղ։ Ծանր մետաղների (Cu, Mn, Fe, Pt են), նրանց միացությունների և ֆերմենտների առկայությամբ քայքայումն արագանում է, ֆոսֆորական թթվի և նրա աղերի առկայությամբ՝ կանխվում։ Ջ․ պ–ում թթվածնի օքսիդացման աստիճանը 1 է, կարող է լինել օքսիդիչ (ավելի բնորոշ է) և վերականգնիչ (ուժեղ օքսիդիչների՝ KMn04 են հետ)։ Ջ․ պ․ (ջրային լուծույթը) առաջին անգամ ստացվել է 1818-ին [ֆրանս․ քիմ․ Լ․ ժ․ Թենար (Thenard), 1777–1857]։ Բնության մեջ առաջանում է թթվածնի մասնակցությամբ ընթացող օքսիդացման պրոցեսներում, մասնավորապես բուս, և կենդան, բջիջներում։ Արդյունաբերության մեջ ստանում են ծծմբական թթվի էլեկտրոլիզով ստացվող գերծծմբական թթուն՝ H2S208, հիդրոլիգի ենթարկելով, ինչպես նաև անտրաքինոնի ածանցյալները և իզոպրոպիլ սպիրտը օքսիդացնելով։ Արտադրվում է հիմնականում խիտ Զ․ պ․ (90–98%)։ Վաճառքի է հանվում Ջ․ պ–ի 30% լուծույթը՝ պերհիդրոլը։ Ջ․ պ․ օգտագործվում է որպես «մաքուր»՝ շրջապատը չաղտոտող օքսիդիչ, գերօքսիդային միացությունների ստացման ելանյութ, պոլիմերացման հարուցիչ, հրթիռային վառելանյութի օքսիդացնող բաղադրիչ, նաև մետաքսը, բուրդը, մորթին ևն սպիտակեցնող միջոց։ Ջ․ պ․ թունավոր չէ, սակայն խիտ լուծույթներն այրում են մաշկը, շնչուղիները և լորձաթաղանթները։ Բժշկ ու թյան մեջ օգտագործվում է որպես ախտահանող և հոտազերծող միջոց, 3% լուծույթը՝ բերանաբորբի, անգինայի, գինեկոլոգիական հիվանդությունների դեպքոսՐ ողողման և լվացման համար։ Զ․ պ․ պարունակող լուծույթները և քսուքներն օգտագործվում են կոսմետիկայում, որպես գունազրկող միջոցներ։ Հ․ Այվազյան

ՋՐԱԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, հիդրոբիոլոգիա, գիտություն ջրային միջավայրի օրգանիզմների, բնակության պայմանների հետ նրանց փոխհարաբերության, էներգիայի ու նյութերի վւոխակերպումներում ունեցած նշանակության և օվկիանոսների, ծովերի ու ներքին ջրերի կենսբ․ մթերատվության մասին։ Ջ․ առավելապես էկոլոգիական գիտություն է։ Բայց քանի որ ջրային միջավայրում կյանքի պայմանները պայմանավորված են ջրամբարի ֆի զիկ ա–աշխարհագրական առանձնահատկություններով, որոնցից շատերը իրենց հերթին կախման մեջ են գտնվում ջրային օրգանիզմներից և հաճախ որոշվում դրանց կենսագործունեությամբ, Ջ․ առնչվում է նաև աշխարհագրական գիտությունների՝ լճաբանության և օվկիանոսագիտության հետ։ Այդպիսի կոմպլեքս հետազոտությունների մակարդակով են լուծվում օվկիանոսի կենսբ․ կառուցվածքի, ջրամբարների կենսալճաբանական և կենսաօվկիանոսագիտական տեսակավորման, նյութերի շրջանառության և էներգիայի հոսքի օրինաչափու–