թյունների վերաբերյալ Ջ–ական խնդիրները։ Ջ–ում կարեոր աեղ են գրավում ջրային միջավայրի կենսբ․ ռեսուրսների արդյունավետ շահագործման գիա․ մեթոդների մշակումը (ձկնատնտեսական կամ արդյունագործական Զ․)։ Զ–յան գործնական կիրառության մի այլ ուղղություն է մայրցամաքային մակերևութային ջրերի խմելու, արդ․ օգտագործման, աղտոտված ջրերի կենսբ․ մաքրման ևն կենսբ․ հարցերի կոմպլեքսը (սանիտարական Զ․)։ Ջ–յան մեթոդներն օգտագործվում են ջրի աղտոտվածության աստիճանը գնահատելու համար։ Ջրամատակարարման և նավերի ու ջրային սարքավորումների շահագործման կենսբ․ խոչընդոտները տեխ․ Ջ–յան ուսումնասիրության առարկան են։ Երբեմն առանձնացնում են Ջ–յան նավիգացիոն (նավագնացության) և գյուղատնտ․ ուղղությունները։ Ջրային օրգանիզմների բնական համակեցությունների՝ ջրային միջավայրի օրգանիզմների, սիստեմատիկ հետազոտություններն սկսվել են միայն XIX դ․ 2-րդ կեսից, որը հանգեցրեց Զ–յան առանձնացմանը բուսաբանությունից և կենդանաբանությունից։ Ջ–յան զարգացման գործում մեծ նշանակություն են ունեցել ջրային միջավայրի առանձնահատուկ կենսաձևի՝ պլանկտոնի առաջին քանակական հետազոտությունները (1880-ական թթ․, գերմ․ գիտնական Վ․ Հանգեն)։ Հետագայում, որպես Զ–յան ուսումնասիրման առանձին օբյեկտներ առանձնացվել են ջրամբարների հատակի օրգանիզմները (բենթոս), ակտիվ լողացող կենդանիները (նեկտոն), մթնոլորտին սահմանակից ջրի մակերևույթի կենդան, և բուս, համակեցությունները (նեյստոն), կիսաջրային օրգանիզմները (պլեյստոն) ևն։ Զ–յան զարգացման մեջ կարևորագույն դեր են կատարել ծովային գիտարշավները (անգլիական «Չելենջեր» նավով, 1872–76, սովետական «Վիտյազ» նավով, 1949-ից ևն)։ Ջ–յան հետազոտությունների առաջին փուլը կապված էր ծովերի և ներքին ջրերի տեսակային կազմի և օրգանիզմների բաշխման ուսումնասիրման անհրաժեշտության հետ։ Հետագայում Զ–յան կարևորագույն հարցերից են դարձել բիոցենոզների ձևավորման էկոլոգիական պայմանների, բնական ջրերի տեսակավորման մեջ կենսբ․ երևույթների, կենսբ․ մթերատվության, ջրային համակեցություններում նյութերի կենսական շրջանառության և էներգիայի հոսքի ուսումնասիրությունները։ Ջրակենսբ․ հետազոտությունների առաջնահերթ խնդիրն է ջրային միջավայրում ընթացող պրոցեսներում օրգանիզմների ֆունկցիոնալ նշանակության պարզաբանումը, որն անհրաժեշտ է կենսբ․ մթերատվության, ջրերի ինքնամաքրման պրոցեսների ղեկավարման և կենսբ․ ռեսուրսների ռացիոնալ օգտագործման համար։ XIX դ․ 3-րդ քառորդից բազմաթիվ երկրներում հիմնվում են ծովային և քաղցրահամ ջրերի կենսբ․ կայաններ։ ժամանակակից Զ–յան հարցերի լուծումը հաճախ պահանջում է հետազոտությունների տարբեր՝ մոլեկուլային, բջջային, օրգանիզմային, պոպուլյացիոն, բիոցենոզային մակարդակով ուսումնասիրություններ։ Ջրակենսաբանական հետազոտություններում նմուշները վերցվում և դիտողությունները կատարվում են ջրասուզակների օգնությամբ, մեծ խորություններում կիրառվում է ստորջրյա հեռուստատեսությունը և լուսանկարչությունը։ Օգտագործվում են ֆիզիկ․, քիմ․ և կենսբ․ նորագույն մեթոդներ (ռադիոածխածնային, սպեկտրոֆոտոմետրիկ, մաթ․ մոդելավորում, էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ ևն)։ Միջազգային ջրակենսբ․ կազմակերպություններից ամենահեղինակավորներն են ծովերի ուսումնասիրության միջազգային մշտական կոմիտեն (1902-ից, Կոպենհագեն) և լճաբանների միջազգային ասոցիացիան (1922-ից)։ Հրատարակվում են բազմաթիվ ջրակենսբ․ հանդեսներ (ՍՍՀՄ–ում՝ «Գիդրոբիոլոգիչեսկի ժուռնալ» («Гидробиоло–гический журнал», Կիև, 1965-ից)։ Հայաստանում ջրակենսբ․ փոքրիշատե կազմակերպված ուսումնասիրությունները սկսվել են XIX դ․ վերջին քառորդից։ Այժմ ՀՍՍՀ–ում ջրակենսբ․ հետազոտությունների կենտրոնն է Սևանի ջրակենսաբանական կայանը։ ՀՍՍՀ–ում Զ–յան զարգացման գործում մեծ ավանդ ունեն Մ․ Ֆորտունատովը, Ա․ Մարկոսյանը, Տ․ Մեջկովան, Մ․ Դադիկյանը և ուրիշներ։
Գրկ․ Դադիկյան Մ– Գ․, Տայաաոանի ձկները, Ե, 1971։ Зенкович JI․ А․, Биология морей СССР, М․, 1963; КонстантиновА․ С․, Общая гидробиология, 2 изд․, испр․ и доп․, М․, 1972․ Ռ․ Հովհաննիսյան
ԶՐԱԿՈՒՍ, Զրակույս, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանում, Իշխանագետի աջ ափին, շրջկենտրոնից 5 կմ հս․։ Միավորված է Տողի խաղողագործական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, մանկապարտեզ, կինո, փոստ, բուժկայան։ Գյուղում պահպանվել է Ս․ Ստեփանոս եկեղեցին (1698), շրջակայքում՝ Վնեսաբերղը (XIII գ․), Համամի կամուրջը (XVI դ․), Կաքավավանքը (V–XII դդ․), Հաթամի կամուրջը (XVIII դ․)։
ՋՐԱՀԱՆՈՒՄ, ստորգետնյա կամ մակերեվութային ջրերի հեռացումը գործող հանքահոր երից, բացահանքերից և ուղղաձիգ, թեք ու հորիզոնական հանքափորվածքների հանքահատման ժամանակ։ Որպես կանոն, Զ․ կատարվում է ջրի բարձրացումով, իսկ բովանցքներից և խրամներից՝ ինքնահոսով։ Բաց և ստորգետնյա հանքամշակումների ժամանակ կիրառվող հորանային կամ բացահանքային Զ–ման տարբեր համակարգեր բաղկացած են՝ ցամաքուրդային առուներից, խողովակավոր կոլեկտորներից, որոնք ջուրն ընդունում են ստորգետնյա ցամաքուրդային հարմարանքներից, տեղամասային և գլխավոր ջրահավաքներից ու մղիչ խողովակաշարերից։
ՋՐԱՀՈՎԻՏ, գյուղ Հայկ․ ՍՍՀ Մասիսի շրջանում, շրջկենտրոնից 7 կւէ հվ–արլ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, մանկապարտեզ, բուժկայան։
Գյուղի մոտ, Երևան–Արտաշատ խճուղու ձախ կողմում գտնվում է համանուն հնավայրը։ Այն շրջակա հովտից մոտ 12 մ բարձր, 6,25 հա մակերեսով արհեստական, ձվաձև բլուր է։ Պեղումներն սկսվել են 1966-ին։ Բացվել են բրոնզի դարաշրջանի երեք փուլերի, վաղ երկաթի դարի, ուրարտ․ ժամանակաշրջանի, վաղ միջնադարյան և XVII – XVIII դդ․ մշակութային շերտեր։ Վաղ բրոնզի դարաշրջանի 15 շին․ հորիզոններին բնորոշ են հում աղյուսից կառուցված կլոր կացարաններն ու տնտ․ կից շինությունները։ Բացվել է նաև փողոց, երկու կողմերում՝ բակերով բնակարանային համալիրներ, որոնք ցանկապատով անջատվել են փողոցից։ Հայտնաբերվել են մեծ քանակությամբ հասարակ խոհանոցային և սև փայլով բարձրարվեստ խեցեղեն։ Արվեստի լավագույն նմուշներ են կանանց և կենդանակերպ պաշտամունքային արձանիկները, պատվանդանները, կրակարանների եղջրավոր տարատեսակ հենակները, մարմարե իրերն ու պերճանքի առարկաները։ Ջ–ից հայտնաբերված նյութերի մեջ առանձին խումբ են կազմում աշխատանքի քարե գործիքները (խոփեր, աղորիքներ, սանդեր ևն)։ Միջին և ուշ․ բրոնզի դարաշրջանների նյութերի մեջ զգալի է կարմիր հիմնագույնի վրա սև ներկով պատկերազարդված և փայլեցրած խեցեղենը։ Ուշագրավ են տարբեր հորիզոններում բացված երկբաժին վառարանները։ Կացարանների կենտրոնում հայտնաբերվել են կրակարան և կոնաձև ծածկը պահող սյան հիմք։ Բացվել են ուրարտ․ ժամանակաշրջանի քարակերտ պատերի հատվածներ, կարմրափայլ խեցեղեն, քարե ու մետաղե աշխատանքի գործիքներ։ Ջ–ում պեղված միջնադարյան բնակարաններից ու թոնրատներից հայտնաբերվել են ջնարակապատ ու հասարակ խեցեղեն, պերճանքի առարկաներ, աշխատանքի պղնձե ու երկաթե գործիքներ։ Արժեքավոր են XVII – XVIII դդ․ պղնձադրամները՝ փղի, արևի սկավառակի, սիրամարգի և այլ պատկերներով։