Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/530

Այս էջը սրբագրված է

համակարգ կամ ջրմուղ։ Ըսա սպասարկվող օբյեկտների նշանակման տարբերում են կոմունալ U արտադրական (արդ․ կամ գյուղատնտ․) ջրմուղներ։ Ջրի առավել խոշոր սպառողներն են մետալուրգիական, քիմ․, նավթավերամշակման արդ․ ձեռնարկությունները և ՋԷԿ–երը։ Ջրի օգտագործման հետ կապված որոշ միջոցառումներ (գյուղատնտ․ ոռոգում, հիդրոէներգետիկայի խնդիրներ ) Ջ–մանը չեն վերաբերում։

Ջ–ման նպատակների համար օգտագործում են ջրի մակերևութային (գետեր, ջրամբարներ, լճեր, ծովեր) և ստորգետնյա (գրունտային և արտեզյան) աղբյուրների ջրեր։ Բնակչության կարիքների համար առավել պիտանի են ստորգետնյա ջրերը։ Սակայն խոշոր բնակավայրերի Ջ–ման համար հարկ է լինում օգտվել նաև խմելու ջրի մակերևութային աղբյուրներից։ Բնական աղբյուրներից ջուրը ստանալու, այն մաքրելու և սպառողներին մատուցելու համար ծառայում են հետևյալ կառույցները, ջրընդունիչները (տես Ջրառու կառույց), առաջին բարձրացման պոմպակայանները, մաքրման կառույցները, մաքուր ջրի ռեզերվուարները, երկրորդ և հաջորդ բարձրացումների պոմպակայանները, որոնք մաքրված ջուրը մատուցում են քաղաքին կամ արդ․ ձեռնարկությանը, ջրտարները և ջրմուղ ցանցերը։ Ջ–ման ընդհանուր սխեման (նկ․ 1) կարող է փոփոխվել ըստ որոշակի պայմանների։ Եթե աղբյուրի ջուրը մաքրման ենթակա չէ, ապա սխեմայից դուրս են գալիս մաքրման և դրա հետ կապված կառույցները։ Եթե աղբյուրը բարձր է ջրով մատակարարվող օբյեկտից, ապա ջուրը կարող է մատուցվել ինքնահոսով (նկ․ 2), և պոմպակայանների անհրաժեշտությունը վերանում է։ Այսպիսի սխեմայով Ջ․ առավել տարածված է Հայաստանում։ Ջրաճնշումային աշտարակների և ռեզերվուարների դասավորությունը կախված է տեղի ռելիեֆից։ Երբեմն կառուցում են բարձրացնող պոմպակայաններ, որոնք վերցնելով ջուրը քաղաքի հիմնական ցանցից, մատուցում են այն բարձրադիր շրջաններին։

Արդի Ջ–ման համակարգերի պոմպակայանները, որպես կանոն, հանդերձվում են էլեկտրական հաղորդակ ունեցող կենտրոնախույս պոմպերով, ինչպես նաև կարգավորիչ, ապահովիչ և վերահսկիչ չափիչ ապարատներով։ Պոմպակայանների մի մասն ունի հեռուստակառավարման և լրիվ ավտոմատացման համակարգեր։

Մաքրման կառույցներում ջուրը պարզեցվում է և ախտահանվում։ Պարզեցման պրոցեսը, կախված ջրի պղտորությունից և սպառողների պահանջներից, իրականացվում է պարզարանների և զտիչների միջոցով։ Մաքրված ջուրը օբյեկտ է հասցվում ջրտարներով, իսկ օբյեկտի տարածքով տարածվում ջրմուղցանցի միջոցով։ Բարեկարգ բնակելի շենքերն ու որոշ հասարակական շենքեր ունեն տաք ջրի մատակարարման համակարգեր (տես Տաք ջրամատակարարում)։ Արդ․ ձեռնարկությունների համար կիրառում են Ջ–ման այսպես կոչված շրջանառու համակարգեր (նկ․ 3), ինչպես նաև Յրի հաջորդական օգտագործմամբ համակարգեր։ Շրջանառու համակարգերը ծառայում են բնական ջրէր րի ոչ ճիշտ օգտագործումը և աղտոտումը կանխելու համար։ Այդպիսի համակարգերում ջուրը համապատասխան մշակումից հետո կրկին մատուցվում է սպառողներին։ Շրջանառու համակարգերում ջուրը հովացնելու համար կիրառում են խտարաններ, ցայտավազաններ, հովացնող լճակներ։ Ընդ որում աղբյուրից վերցվում է միայն հովացման համար ծախսվող ջրի կորուստներին և անվերադարձ արդ․ ծախսերին հավասար ջրի քանակ, որը կազմում է շրջանառության մեջ գտնվող ջրի մի քանի տոկոսը։ Այսպիսով, շրջանառու համակարգի դեպքում վերցվող ջրի քանակը ավելի քիչ Է, քան սովորական ուղղահոս համակարգի դեպքում։ Ջրի հաջորդական օգտագործմամբ համակարգերը կիրառում են այն դեպքերում, երբ մի արտադրական սպառողի արտանետած ջուրը կարող է օգտագործել մեկ այլ սպառող։ Դա նույնպես փոքրացնում է աղբյուրից վերցվող ջրի ծավալը։ Բնակչությանը մատուցվող ջուրը ենթարկվում է խիստ սանվերահսկողություն:

Ջ․ ունի հազարամյակների պատմություն։ Դեռևս Հին Եգիպտոսում ստորգետնյա ջրերի օգտագործման համար կառուցել են խոր ջրհորներ, գործադրել պարզունակ մեխանիզմներով սարքավորումներ, կավե, փայտե, ավելի ուշ՝ նաև մետաղե խողովակներ։ Հին Հռոմում գոյություն են ունեցել Ջ–ման բավական խոշոր կենտրոնացված համակարգեր, պահպանվել են նաև ջրանցույցներ։ Եվրոպայում կենտրոնական Ջ–ման համակարգեր են սկսել կառուցել XII դ․։ XII–XIV դդ․ ջրմուղներ են կառուցվել ռուս, մի շարք քաղաքների ու ամրոցների համար։ Մոսկվայի Կրեմլի ինքնահոս ջրմուղը կառուցվել է XV դ․։

Էնեոլիթի և բրոնզի դարաշրջաններում Հայկական լեռնաշխարհը ծածկված Էր բերդ–շեների խիտ ցանցով։ Պաշարման ժամանակ ջուրը մատակարարվում Էր գաղտնուղիներով (Շենգավիթ)։ Մ․ թ․ ա․ IX–VIII դդ․ ուրարտ․ Մենուա թագավորը Տուշպա (Վան) քաղաքի Ջ–ման համար կառուցել է 80 կմ երկարության ջրանցք (տես Մենուայի ջրանցք), որը հետագայում վերագրվել է Ասորեստանի Շամիրամ թագուհուն։ Մեգ են հասել Էրեբունի ամրոցում օգտագործված քարե և խեցե խողովակներ։ Հին և միջնադարյան Հայաստանում քաղաքների Ջ–ման, կենցաղսպասարկման (բաղնիքներ, կոյուղի) համար արտադրել են կավե հատուկ փողրակներ, որոնք կոչվել են ագուգայք։ Դառնի բերդի, Արտաշատ քաղաքի և այլ բերդերի ու հնագույն բնակավայրերի պեղումների ժամանակ գտնվել են բաղնիքներ և թրծած կավից խողովակներ։ Մինչև այժմ էլ գրեթե ամբողջությամբ պահպանվել է Ամբերդի ջրտարը (X դ․)։ Այն ժամանակի համար կատարյալ Ջ–ման ցանց են ունեցել Դվինը, Անին և այլ քաղաքներ։ Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են նաև ջրի զտման համար ծառայող տուֆաշեն աշտարակներ։

Գրկ․ Առաքելյան Բ․Ն․, Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դդ․, հ․ 1, Ե․, 1958։ Абрамов Н․ Н․, Водоснабжение, М․, 1974․ Մ․ Պողոսյան, Հ․ Սարգսյան

ՋՐԱՄԲԱՐ, արհեստականորեն ստեղծված ջրածավալ, ծառայում է ժող․ տնտեսության կարիքների համար օգտագործվող ջուրը կուտակելու և պահելու համար։ Ջ․ գոյանում է գետի վրա դիմհարային պատվարներ կառուցելով։ Բոլոր Ջ–ների համար բնորոշ են․ պատվարի ուղղությամբ խորությունների աճը, դանդաղ ջրափոխանակությունն ու հոսանքի արագությունը և հիդրոլոգիական ռեժիմի այլ առանձնահատկություններ։ Ջ–ները՝ ջրա–