յին ռեսուրսների բազմակողմանի օգտագործման հիմքն են։ Տարբերում են օրական, շաբաթւսկան, սեզոնային և տարեկան կարգավորման Ջ–ներ։ Ըստ եզրաձևի, ջրափոխանակության ինտենսիվության, հետնաբար և հիդրոլոգիական ռեժիմի, Ջ–ները լինում են լճային և գետային։
Ջ–ներում տարբերում են․ նորմալ դիմհարային մակարդակ (ՆԴՄ)՝ ամենաբարձր դիմհարային մակարդակ, որը պատվարը կարող է պահպանել երկար ժամանակ, բարձրացված դիմհարային մակարդակ (ԲԴՄ)՝ ամենաբարձր դիմհարային մակարդակ, որը կարելի է պահպանել կարճ ժամանակ (վարարումը բաց թողնելու ժամանակամիջոցում), մեռյալ ծավալի մակարդակ (ՄԾՄ)՝ նորմալ շահագործման պայմաններում թույլատրելի նվազագույն մակարդակ (տես նկ․)։ ՍՍՀՄ–ում շահագործվում և նախապատրաստական փուլում են գտնվում մոտ 1000 Ջ․։ Արտասահմանում ամենամեծ թվով Զ–ներ կան ԱՄՆ–ում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Իսպանիայում, Մեքսիկայում, Կանադայում են։ ՀՍՍՀ–ի տարածքում գործում են մի շարք Ջ–ներ (Ապարանի ջրամբար, Կեչոսոի ջրամբար, Մանթաշի ջրամբար են), որոնք, հիմնականում, ծառայում են ոռոգման և էներգետիկական նպատակների համար։
ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, օրենսդրական, կազմակերպչական և սանիտարատեխնիկական միջոցառումների համակարգ, որի նպատակն է կանխել խմելու ջրի աղբյուրների կեղտոտումը։ Վերերկրյա ջրերի պահպանության ընդհանուր պետ․ օրենսդրական առավել վաղ միջոցառումները կիրառվել են Մեծ Բրիտանիայում՝ 1870-ական թթ․, իսկ ստորերկրյա աղբյուրներինը՝ Ֆրանսիայում, 1890-ական թթ․։ 1913-ին Գերմանիայում ընդունվել է ջրի մասին օրենքը։ ՍՍՀՄ–ում Ջ․ ս․ պ–յան օրենսդրությունը, որն ընդգրկում է սան, պահպանության գոտիների կազմակերպումը, ձևավոր վել է 1928-ին։ Խմելու համար օգտագործում են հիմնականում Փակ աղբյուրների ջրերը։ Գոյություն ունի Ջ․ ս․ պ–յան երկու գոտի՝ խիստ ռեժիմի և սահմանափակումների։ Առաջին գոտում հավաքվում է շուրը, տեղադրված են ջրմուղի գլխամասային կառույցները, որոնք ցանկապատվում են, շրջապատվում կանաչ տնկիներով։ Տվյալ տարածքում արգելվում է շինարարությունը։ Սահմանափակումների գոտին ընդգրկում է այն տարածությունը, որի վերերկրյա և ստորերկրյա հոսքերը կարող են ազդել ջրամատակարարման աղբյուրների ջրի կազմության և հատկությունների վրա։ 1961-ին հաստատված կանոններով սահմանվել է ջրում վնասակար նյութերի թույլատրելի քանակությունը և մոտ 100 նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ Կենտրոնական ջրամատակարարման աղբյուրների ջրերը մշտապես ենթարկվում են մշակման (տես Ջրի վարակազերծում)։ Ւ»մելու ջրի աղբյուրների ընտրությունը և ջրմուղի կառույցների շինարարության հսկողությունն իրականացնում է սանիտարա–համաճարակագիաական ծառայությունը, որն ընթացիկ հսկողության կարգով նաև ստուգում է ջրի որակը, մաքրող կառույցների աշխատանքի արդյունավետությունը և շահագործման ճշտությունը։
ՋՐԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ, հիդրոմեկուսացում, շինարարական կոնստրուկցիաները, շենքերն ու կառույցները ջրի և քիմիապես ագրեսիվ հեղուկների (թթուներ, հիմքեր են) ազդեցությունից պաշտպանող միջոցառումներ։ Ջ․ լինում է հակազտիչ (ստորգետնյա և ստորջրյա կառույցները ջրի թավւանցումից զերծ պահելու, ինչպես նաև ջրտարները, ավազանները, տղմագտիչները և ռեզերվուարները ջրի կորստից պաշտպանելու համար) և հակակոոոզիոն (կառույցները քիմիապես ագրեսիվ հեղուկներից և ջրերից, մթնոլորտի ագրեսիվ ազդեցությունից և էլեկտրակոռոզիայից պաշտպանելու համար)։ Ըստ հիմնական նյութի տեսակի տարբերում են ասֆալտային, միներալային, պլաստմասսային և մետաղական Ջ․ (տես Հիղրոմեկուսիչ նյութեր)։ Ըստ պատելու եղանակի Ջ․ լինում է․ ներկման, սվաղման (տես Տորկրետում), պաստառման, տոգորման, ներարկման, լցման և մոնտաժման, ըստ հիմնական նշանակման և կոնստրուկտիվ առանձնահատկությունների՝ մակերեվութային, երիթային, «սեղմման» և «պոկման», կարերի խտացման և կոմպլեքսային նշանակման։
Ջ–ման առավել տարածված տեսակն է մակերևութային պատվածքների և դեֆորմացիոն կամ կոնստրուկտիվ կարերի խտացման զուգակցումը։ Ջ–ման աշխատանքների համալիրը ներառնում է հիմքի նախապատրաստումը, ջրամեկուսիչ ծածկույթի և պաշտպանական պատվարի պատրաստումը, դեֆորմացիոն կարերի և Ջ–ման կցորդումների խտացումը։
ՍՍՀՄ–ում մշակվել են ջրամեկուսիչ սարքավորումների նոր տիպեր, որոնք հնարավորություն են ստեղծում Ջ–ման աշխատանքների կոմպլեքսային մեքենայացման և սեզոնային բնույթից խուսափելու համար։
ՋՐԱՄԵԿՈՒՍԻՉ ՆՅՈՒԹԵՐ, տես Հիդրոմեկուսիչ նյութեր։
ՋՐԱՄԵՐԺ ԱՊԱՐՆԵՐ, ապարներ, որոնք մասնիկների խիտ դասավորության, աննշան ծակոտկենության պատճառով իրենց միջով ջուր գործնականորեն չեն անցկացնում։ Ջրատար հորիզոնից վերև տեղադրված Ջ․ ա–ի շերտը կոչվում է ջրամերժ ծածկ, իսկ ներքևում գտնվողը՝ ջրամերժ հիմք։ Ջ․ ա․ են կավերը, ծանր ավագակավերը, հոծ–զանգվածային հրային, նստվածքային և մետամորֆային ապարները։
ՋՐԱՄՇԱԿՈՒՄ, շոգե– և ջրատաքացուցիչ կաթսաների սնման կամ այլ տեխնոլոգիական նպատակների համար օգտագործվող ջրի որակի բարելավում։ Ջ–ման շնորհիվ կանխում են նստվածքագոյացումը, մետաղների կոռոզիան, ինչպես նաե մշակվող նյութերի աղտոտումը՝ տեխնոլոգիական պրոցեսներում ջուր օգտագործելու դեպքում։ Տարբերում են Ջ–ման հետևյալ մեթոդներ, պարզեցում (կոագուչացմամբ, պարգեցմամբ և զտմամբ կոլոիդային ու սուսպենզված կեղտերի հեռացում), փափկեցում (աղերի նստեցմամբ ջրի կոշտության վերացում), աղազրկում և սիլիցիումազրկում (իոնափոխանակության կամ գոլորշարարներում թորման միջոցով), լուծված գազերի (ջերմային կամ քիմ․ մեթոդով) և երկաթի ու պղնձի օքսիդների (զտմամբ) հեռացում։