Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/534

Այս էջը սրբագրված է

վում են ըսա տարածությունն անցնելու ժամանակի և կողմնորոշման ճշգրտության։ Ստորջրյա տուրիզմը սուզորդների մասնակցությունն է արշավախմբերի աշխատանքներին տարբեր ջրավազաններ ուսումնասիրելու նպատակով։ Ստորջրյա մարզական հրաձգության ժամանակ գնահատվում է մարզիկի պատրաստականությունը ստորջրյա հրացանով որոշակի տարածության վրա շարժական ու անշարժ թիրախներ խոցելիս, ինչպես նաև կենդանի նպատակակետերի (ձկներ) հայտնաբերում ու խոցում (ստորջրյա որս)։ Մարզիկը ջրի տակ է գտնվում միայն դիմակով Ա լոդաթաթերով։ Որպես մարզաձև կազմավորվել է XX դ․ 20-ական թթ․, կապված ստորջրյա որսի սիրողական խմբերի երեան գալու հետ։ 1958-ից անց են կացվում ՍՍՀՄ ամենամյա չեմպիոնատներ, 1971-ից՝ ՍՍՀՄ գավաթի մրցումներ։ ՀՍՍՀ–ում տարածում է ստացել 1958-ից, հանրապետական ֆեդերացիան (ԴՕՍԱԱՖ–ի կազմում), ստեղծվել է 1962-ին։ Առաջին մրցումները՝ 1958-ին, 1961-ից ւոեղի են ունենում հանրապետական ամենամյա առաջնություններ։ Հանրապետության մարզիկներից լավագույն արդյունքների են հասել Շ․ Կարապետյանը (10 համաշխարհային ռեկորդի հեղինակ, 1972–77-ին ՍՍՀՄ գավաթակիր), Կ․ Կարապետյանը, Մ․ Դաբրիելյանը, Ա․ Ավետիսյանը, Մ․ խոջոյանը, Մ․ Պիչագինան, է․ Գրիգորյանը, Մարգսյանը և ուրիշներ։ Տես նաև Լող և Թիավարության սպորտ հոդվածները։

ՋՐԱՅԻՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ գիտահետազոտական, ՀՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրության հիմնարկոլթյուն։ Կազմակերպվել է 1963-ին, Եր նանում, ՀՍՍՀ ԴԱ ջրային պրոբլեմների (1943) և ՀՍՍՀ ջրային տնտեսության մինիստրության հիդրոտեխնիկայի և մելիորացիայի (1948) ԴՀԻ–ների միավորմամբ։ Հիմնական գիտական ուղղություններն են․ տեխնիկայի և եղանակների մեքենայացման միջոցների, լեռնային պայմաններում ոռոգման համակարգերի տարրերի և կոնստրուկցիաների, աղակալած և գերխոնավ ջրային պաշարների համալիրային օգտագործման և պահպանման գիտական հիմունքների ու միջոցառումների, ոռոգման հողերի չորացման ու ոռոգման ինժեներական միջոցառումների, սելավապաշտպան և հակասելավային կառույցների հաշվարկի մեթոդների, հակածծանցման միջոցառումների, ճնշումային խողովակաշարերում հիդրավլիկական հարվածի դեմ պայքարի միջոցների, հիդրոերկրաբանության մեջ երկրաֆիզիկական նոր մեթոդների մշակումը։ Ինստ–ն ունի ջրային պաշարների համալիրային օգտագործման և պահպանման, ոռոգման պոմպակայանների և ճնշումային համակարգերի, ստորգետնյա ջրերի և ցամաքեցման, կիրառական հիդրոդինամիկայի և հիդրոկառույցների, հակածծանցման միջոցառումների, հիդրոմելիորատիվ համակարգերի շահագործման և էկոնոմիկայի, հաշվողական և չափիչ տեխնիկայի բաժիններ, հիդրավլիկական լաբորատորիա։ Ինստ–ն ունի նաև դաշտային հետազոտությունների հենակետեր (Հոկտեմբերյանի և Աբովյանի շրջաններում), գիտատեխ․ գրադարան։ Ինստ–ում կատարվել են Սևան–Հրազդանի և Որոտանի կասկադների բոլոր հիդրոհանգույցների ու առանձին կառույցների, Կույբիշեի հիդրոհանգույցի նավանցի, Կեչուտի, Ապարանի, Ազատի, Տավուշի, Ջողազի, Ախուրյանի հիդրոհանգույցների մոդելային հետազոտությունները։ Իրականացվել են Մեանա լճի պրոբլեմի, ջրային պաշարների պահպանման ու ավելացման, հորիզոնի հնարավոր բարձր մակարդակի պահպանման սխեմայի գիտական հիմքերի մշակման աշխատանքներ։

ՋՐԱՅԻՆ ՋԵՌՈՒՑՈՒՄ, բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքերում կիրառվող առավել տարածված Հեռացման համակարգ, որի դեպքում ջերմությունը ջեռուցվող շենքերին է հաղորդվում ջեռուցիչ սարքերի միջով4 տաք ջրի միջոցով։ Զ․ ջ–ման համակարգի մեջ են մտնում, ջրատաքացուցիչները, որոնցում ջուրը տաքացվում է այրվող վառելիքով (կաթսա) կամ ջերմության փոխակերպվող էլեկտրական էներգիայով (էլեկտրակաթսա), կենտրոնացված ջերմամատակարարման դեպքում՝ գոլորշիով և ավելի տաք ջրով (ջերմափոխանակիչ ապարատ), ջեռուցիչ սարքերը (ռադիատորները, կոնվեկտորները, պանելները են), խողովակաշարերը, որոնցով տաք ջուրը ջրատաքացուցիչից հոսում է դեպի ջեռուցիչ սարքերը և հովտնալուց հետո վերադառնում ջրատաքացուցիչի մեջ, տաքացման դեպքում ջրի աճող ծավալի ընդունման համար նախատեսված ընդարձակման անոթը, խողովակաշարի վրա տեղադրվող փակիչկարգավորիչ արմատուրան։ Տարբերում են․ բնական հարկադրումով Ջ․ ջ․ (նկ․ 1), երբ ջուրը շրջապտույտ է կատարում ջրատաքացուցիչում տաքացած (ավելի թեթե) և ջեռուցիչ սարքերում ու խողովակաշարերում հովացած (ավելի ծանր) ջրի ջերմաստիճանների և խտությունների տարբերության հաշվին, և մեխանիկական հարկադրումով Ջ․ ջ․ (նկ․ 2), երբ ջրի շրջապտույտը