գրականության տեսության բաժինը (1966–70) ն Երեանի համալսարանի գրականության տեսության և գեղագիտության ամբիոնը (1972–78)։ 1977-ից Մ․ Աբեղյանի անվ․ գրականության ինստ–ի դիրեկտորն է։
Ջ–ի աշխատությունների ստվար մասը նվիրված է գրականության տեսության ընդհանուր և ազգ․ խնդիրներին, գեղ․ մեթոդի և ժանրերի պատմության ու տիպաբանության հարցերին։ Նա համակողմանիորեն ուսումնասիրել է հայկ․ ոտանավորի յուրահատկությունները և փաստական նյութերի վերլուծման հիման վրա ապացուցել նրա վանկային բնույթը, դասակարգել հիմնական տեսակները։
Գիտնականը լուրջ ներդրում ունի Հ․ Թումանյանի կյանքի և ստեղծագործության ուսումնասիրության բնագավառում՝ նորովի մեկնաբանելով նրա պոեմների և մյուս երկերի ազգ․ ակունքների, ստեղծագործական պատմության հարցերը, բովանդակության և գեղարվեստական կերտվածքի յուրահատկությունները։ Զ․ համակողմանի քննության է ենթարկել նաև հայ նոր բանաստեղծության ձեավորման ու զարգացման պատմությունն ու տեսությունը, XIX դ․ վերջի և XX դ․ սկզբի արեելահայ և արեմտահայ գրական ուղղությունները՝ իրենց գեղագիտական ու գաղափարական դրսեորումներով, ժանրային բազմազանությամբ և միջազգային առնչություններով։ Ունի աշխատություններ Մ․ Նալբանդյանի, Ղ․ Ալիշանի, Դ․ Սունդուկյանի, Ա․ Իսահակյանի, Դ․ Վարուժանի, Մ․ Մեծարենցի, Վ․ Տերյանի և Ռ․ Սեակի մասին։ Նրա մի շարք հետազոտություններ նվիրված են սովետական շրջանի հայ գրականության հարցերին, մասնավորապես՝ Ե․ Չարենցի և Ա․ Բակունցի ժառանգությանը, ռուս և արեմտաեվրոպական գրականությունների հետ հայ գրականության առնչություններին։ Զ–ի աշխատություններն արժանացել են ՀՍՍՀ պետ․ մրցանակի («Գրականության տեսություն», 1974, «Հայ նոր գրականության պատմություն», հեղինակային կոլեկտիվ, 1980)։ Պարգեատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով։ 1981-ին արժանացել է ՀՍՍՀ ԳԱ Վաստակագրի։
Երկ․ Պոեմի ժանրը սովետահայ գրականության մեջ, Ե․, 1955։ Թումանյանի պոեմները, Ե․, 1964։ Ռուբեն Սեակ, Ե․, 1965։ Աշխարհայացք և վարպետություն, Ե․, 1967։ Թումանյանի բալլադները, Ե․, 1969։ Պոետիկայի հարցեր, Ե․, 1976։ Միսաք Մեծարենց, 2 վերամշկ․ հրտ․, Ե․» 1977։ Դրականութան տեսություն, 5 վերամշկ․ և լրց․ հրտ․, Ե․, 1980։ Գրականագիտական բառարան (Հ․ Մախչանյանի հեղինակակցությամբ), 2 հրտ․, Ե․, 1980։ Չորս գագաթ, Ե․, 1982։ Գեղագիտություն և գրականություն, Ե․, 1983։ Поэзия Туманяна, М․, 1969․ Պ․ Հակոբյան
ՋՐԲԱՇՅԱՆ Մխիթար Մկրտչի (ծն․ 11․09․ 1918, Երեան), հայ սովետական մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտ․ դ–ր (1949), պրոֆեսոր (1950), ՀՍՍՀ ԴԱ ակադեմիկոս (1956, թղթ․ անդամ՝ 1953), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1964)։ ՍՄԿԿ անդամ 1949-ից: Ավարտել է Երեանի համալսարանը (1941) և ասպիրանտուրան (1945)։ 1943-ից դասավանդում է նույն համալսարանում, 1957–60-ը եղել է ֆիզմաթ․, ապա՝ մեխմաթ․ ֆակ–ի դեկան, 1978-ից ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչն է։ 1945-ից աշխատում է ՀՍՍՀ ԴԱ–ում․ եղել է մաթեմատիկայի և մեխանիկայի ինստ–ի ֆունկցիաների տեսության բաժնի վարիչ (1955–1971)։ ՀՍՍՀ ԴԱ մաթեմատիկայի ինստ–ի կազմակերպիչն ու դիրեկտորն է (1971-ից), ինչպես նաե «Մաթեմատիկա» (ՀՍՍՀ ԴԱ տեղեկագիր) հանդեսի հիմնադիրն ու գլխ․ խմբագիրը (1966-ից)։ Եղել է ՀՍՍՀ ԴԱ ֆիզմաթ, գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (1963–1973), ակադեմիայի նախագահության անդամ (1964–1977 և 1982-ից)։
Զ–ի գիտ․ հետազոտություններն ընդգրկում են ժամանակակից կոմպլեքս անալիզի և ֆունկցիաների տեսության մի շարք ուղղություններ։ Մ ոտավորությունների տեսության բնագավառում ստացել է տարբեր մետրիկաներում բազմանդամներով կամ ամբողջ ֆունկցիաներով մոտարկման մի շարք ճշգրիտ հայտանիշներ։ Կոմպլեքս տիրույթում հարմոնիկ անալիզի, ինտեգրալ ձեափ ոխությունների և ֆունկցիաների ներկայացումների բնագավառում՝ կառուցել է Ֆուրիեի–Պլանշերելի տիպի ձևափոխությունների կատարյալ տեսությունը(տես Ֆուրիեի – Ջրքաշյանի ձևափոխություններ) և էապես ընդհանրացրել ամբողջ և անալիտիկ ֆունկցիաների ներկայացման վերաբերյալ Ն․ Վիների և Ռ․ Պելիի հայտնի արդյունքները։ էապես զարգացնելով Ռ․ Նևանչինայի դասական արդյունքները՝ կառուցել է մերոմորֆ ֆունկցիաների ֆակտորացման և նրանց եզրային հատկությունների ավարտուն տեսությունը։ Օգտագործելով կոմպլեքս հարմոնիկ անալիզի՝ իր իսկ զարգացրած տեսությունը՝ էապես ընդլայնել է քվազիանալիտիկոլթյան՝ ԴանժուայիԿառլեմանի մուծած դասական հասկացությունը և ստացել նոր հիմնարար արդյունքներ այդ բնագավառում։ Զ–ի հետազոտությունների մի մեծ խումբ նվիրված է ոչ լրիվ բիորթոգոնալ հատուկ համակարգերի փակույթների բնութագրման և այդ համակարգերով ֆունկցիաների ներկայացման հարցերին։ Զ–ի հիշյալ հետազոտությունները մեծապես ընդլայնեցին և հարստացրին կոմպլեքս անալիզի հայկական գիտական դպրոցի ուսումնասիրությունների շրջանակները և նպաստեցին այդ դպրոցի միջազգային ճանաչմանը։ Մեծ է Զ–ի վաստակը Հայաստանում ֆիզմաթ, գիտությունների բնագավառում գիտական աշխատանքների և բարձրագույն կրթության կազմակերպման, բարձր որակավորում ունեցող մաթեմատիկոսների պատրաստման, հայկական մաթ․ գիտական դպրոցի կազմավորման ու հետագա զարգացման գործում։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։
Երկ․ Интегральные преобразования и представления функций в комплексной области, М․, 1966; К проблеме представимости аналитических функций, Сообщ․ Ин-та матем․ и мех․ АН Арм․ ССР, 1948, в․ 2; Об интегральном представлении и единственности некоторых классов целых функций, Матем․ сб․, т- 33, № 3, 1953; Некоторые вопросы теории взвешенно-полиноминальных приближений в комплексной области, Матем․ сб․, т․ 36,№ 3,1955; Об одном новом интегральном преобразовании и его применении в теории целых функций, Изв․ АН СССР, сер․ матем․, т․ 19, № 2, 1955; Расширение квазианалитических классов Данжуа-Карлемана, Изв․ АН Арм․ ССР, Математика, т․ 3, JSfe 3, 1968; Теория факторизации функций, мероморфных в круге, Мат․ сб․, т․ 79, в․ 4, 1969; Теоремы единственности аналитических функций, асимптотически представимых рядами Дирихле-Тейлора, Мат․ сб․, т․ 91(133), № 4(8), 1973; Базисностьнекоторых биортогональных систем и решение кратной интерполяционной задачи в классах Нр в полуплоскости, Изв․ АН СССР, сер․ матем․, т․ 42, № 6, 1322–1384, 1978; Характеристика замкнутых линейных оболочек двух семейств неполных систем аналитических функций, Матем․ сб․, новая серия, т․ 114(156), № 1, 1981; Harmonic Analysis in the Complex Domain and Applications in the Theory of Analytical and Ininitely Differentiable Functions, Lecture Notes in Mathematics, 399, Functional Analysis and its Applications, International Conference, Madras, 1973, 94–118, 1974․ Theory of Factorization and Boundary Properties of Functions Meromorphic in the Disk, Proceedinge of the International Congress of Mathematicians Vancouver, 1974, 199–202, [1975]; An Extension of the Denjoy-Carleman Qausi-analylic Classes, Amer․ Math․ Soc․ Transl․ (2), vol․ 110, 1–59, 1977․
Գրկ․ Գիտությունը Հայաստանում 50 տարում, Ե․, 1973, էշ 287–296։ «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ», Մաթեմատիկա, հ․ 13, № 5 – 6, 1978։ История отечественной математики, т․ 3, 4, кн․ 1, Киев, 1968–70; «Успехи математических наук», т․ 34, jNfe 2, 1979, с․ 235–240․ Ս․ Մերգեչյան, Վ․ Սաղաթեչյան
ՋՐԲԱՇՅԱՆ Ստեփան Խաչատուրի (10․3․1917, Բաքու –10․10․1973, Երեան), հայ սովետական կոմպոզիտոր։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1963)։ 1943-ին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիայի ջութակի դասարանը, 1952-ին՝ Երեանի կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանը (դասատուներ՝ Ք․ Քուշնարյան, է․ Միրզոյան), 1952–53-ին կատարելագործվել է Մոսկվայում (Հայ կուլտու–րայիտուն, դասատուներ՝ Գ․ Լիտինսկի, Յու․ Ֆորտունատով), ապա Երեանի երաժշտ․ տասնամյակում ղեկավարել կոմպոզիցիայի դասարանը։1956-ից աշխատել է Հայաստանի հեռուառաւռհսության և ռադիոյի ժող․ գործիքների անսամբչում, սկզբում՝ որպես երաժշտ․ ղեկավար, 1962-ից՝ գլխ․ դիրիժոր, 1967-ից՝ գեղ․ ղեկավար։ Դասավանդել է կոնսերվատորիայում (1963–70, կամերային անսամբլ, խմբավարություն)։ Հեղինակել է թավջութակի և դաշնամուրի սոնատ (1951), դաշնամուրային կվինտետ (1953), նվա–