Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/548

Այս էջը սրբագրված է

1906 մ է (Տոպկո լեռ)։ Լանջերը ծածկված են մայրու մացառուտներով, այանյան եղենու և դաուրյան խեժափիճու անտառներով։ Ավելի բարձր լեռնային տունդրան է։ Կան սառցապատման հետքեր։

ՋՈՒԹԱԿ (իտալ․ violino), լարային աղեղնավոր երաժշտ․ գործիք, ջութակների ընտանիքում՝ ռեգիստրով ամենաբարձրը։ Ունի 4 լար։ Լարվածքը կվինտային է (փոքր օկտավայի սոլ, առաշին օկ տա վայի ռե, լյա, երկրորդ օկտավայի մի)։ Ձայնարտաբերման հիմնական միջոցը լարերի վրայով աղեղը սահեցնելն է (arco), նվազելու հատուկ հնարներից է՝ պիցցիկատոն։ Ամենատարածված մենակատարող գործիքներից է։ Ծագել է VIII դ․ արաբների կողմից արմ–եվրոպ․ երկրներ բերված աղեղնավոր նվագարաններից, ըստ այլ տեսակետների՝ միջնադարյան կրոտայից ու վիելայից։ Ջ–ի դասական տեսակը մշակվել է XV–XVI դդ․ ընթացքում, միաժամանակ Իտալիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում։ XVI–XVIII դդ․ Հս․ Իտալիայում ձեավորվեցին Ջ–ի վարպետների խոշորագույն դպրոցները՝ Բրեշայում (Գ․ դա Սալո, Ջ․ Մաջինի) և Կրեմոնայում (Ա․ և Ն․ Ամատիներ, Ջ․ Գվառների, Ա․ Ստրադիվարի), վերջնականապես հաստատվեց Ջ–ի կառուցվածքը, մշակվեց գործիքի յուրահատուկ տեմբրը։ Կրեմոնայի Ջ–ները մինչե օրս կիրառվում են և համարվում չգերազանցված։ Ջ–ի՝ որպես մենակատարող համերգային գործիքի, հաստատումը մեծ դեր խաղաց երաժշտ․ արվեստի պատմության մեջ։ XVII–XVIII դդ․ գործիքային երաժշտության նոր ժանրերը (մենանվագ սոնատ և կոնցերտ) առաջացան սկզբնապես որպես Ջ–ի երաժշտության ժանրեր։ XVII– XVIII դդ․ ստեղծվեց Ջ–ի ընդարձակ երկացանկ։ XIX–XX դդ․ Զ–ի կատարողական արվեստի զարգացման մեջ հսկայական դեր են խաղացել Ն․ Պագանինին, Ջ․ Բ․ Վիուոաին, Ռ․ Կրեյցերը, Ա․ Վյոաանը, է․ Իգային, Հ․ Վենյավսկին, Յա․ Կուբելիկը, Ֆ․ Կրայսլերը, Ջ․ էնեսկուն և ուրիշներ։ ժամանակակից խոշորագույն ջութակահարներից են՝ Դ․ Օյստրախ, Լ․ Կոգան (ՍՍՀՄ), Ի․ Մենուհին, Ի․ Մտեռն (ԱՄՆ), Հ․ Շերինգ (Մեքսիկա) և ուրիշներ։

Հայաստանում Ջ–ի ամենավաղ հիշատակությունը Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» մեջ է, որ անորոշ տեսակի լարավոր նվագարան է։

Գրկ․ Раабен Л․, Скрипка, М․, 1963․

ՋՈՒԼԱՄԵՐԻԿ, ավան Արեմտյան Հայաստանում, Մեծ Զավ գետի աջ ափին։ Ուշ միջնադարում այստեղ հաստատված քրդ․ և թուրք, եկվոր ցեղերը աղավաղմամբ Ջ․ են անվանել Ջչմար կամ Ջայլամար բերդը։

ՋՈՒԼՀԱԿԱՀԱՍՏՈՑ, ջուլհակային արտադրության մեքենա, նախատեսված է գործվածքների մշակման համար։ Կախված միջնաթելերի անցկացման եղանակից՝ Ջ–ները լինում են մաքոքով և անմաքոք, ըստ միջնաթելի հերթափոխման եղանակի՝ ավտոմատ և մեխանիկական, ըստ երախագոյացման մեխանիզմի տեսակի՝ արտակենւորոնակավոր, սայլակավոր, ժակքարդի (տես ժակքարդի մեքենա), ըստ մաքոքների թվի՝ միամաքոք և բազմամաքոք ։ Ջ–ի հիմն, աշխատանքային օրգաններն են․ ասպիկը, մաքոքը (միջնաթելի տեղադրիչը) և սանրը (նկ․)։ Մաքոքով Ջ–ում միջնաթելը մաքոքի միջոցով անցկացվում է երախով։ Մաքոքն իր մեջ կրում է մանվածքով մասրա և կատարում է 10– 18 մ/վրկ (կախված հաստոցի լայնությունից) արագությամբ ետադարձ–համընթաց շարժում։ Մասրաների հերթափոխումը կատարվում է ավտոմատ։ Միջնաթելի փաթթոցով մաքոքի զանգվածը կազմում է 0,25–5 կգ։ Մաքոքի շարժման փոփոխական արագությունը և մեծ զանգվածը մաքոքով Ջ–ի ցածր արտադրողականության հիմնական պատճառներն են։ Նշված թերությունները վերացված են անմաք ոք Ջ–ներում, որոնք XX դ․ կեսից արմատավորվել են ջուլհակային արտադրության մեջ։ Այդ հաստոցներում կիրառվում է հենքակոճ, որը տեղավորվում է հաստոցի հենոցի վրա։ Միջնաթելի միջադիրի յուրաքանչյուր առաջշարժումից թելը կտրվում է։ Կախված միջնաթելի անցկացման եղանակից՝ տարբերում են միջնաթելի փոքր միջադիրով, պնեմաւոիկ, հիդրավլիկական, ռապիրային և պնեմառապիրային անմաքոք հաստոցներ։ Միջադիրը զսպանակավոր սեղմակով բռնում է հենքակոճից եկող միջնաթելի ծայրը, ե, տեղաշարժվելով ուղղիչ սանրում, 23–25 մ/վրկ արագությամբ թելն անցկացնում է երախով։ Միջադիրի զանգվածը շուրջ 40 գ է։ Մաքոքով հաստոցի համեմատությամբ այս հաստոցի արտադրողականությունը 2,5 անգամ բարձր է։ Այդ հաստոցներով կարելի է գործվածքներ արտադրել բոլոր տեսակի մանրաթելերից, ինչպես նաև դրանց խառնուրդներից․ միջնաթելը կարող է լինել 4 տեսակ։ Պնեմատիկ և հիդրավլիկական Ջ–ներում հենքակոճից եկող միջնաթելի անցկացումը կատարվում է սեղմած օդի կամ ջրի կաթիլային շիթով։ Սեղմած օդը մա– տուցվում է մինչե 3-10 ն/մ² (3 կգ/սմ²) ճնշման տակ։ Հիդրավլիկական հաստոցներում ջրի կաթիլային շիթը ծայրափողակից դուրս է մղվում 15 - 10s ն/ւԲ (15 կգ/սմ2) ճնշման տակ։ Այդ հաստոցներում միջնաթելի անցկացման արագությունը հասնում է 35 մ/վրկ։ Պնեմատիկ հաստոցները կիրառվում են բամբակե և մետաքսե գործվածքներ, իսկ հիդրավլիկական հաստոցները՝ սինթետիկ թելերից (ջրում չեն թրջվում) գործվածքներ ստանալու համար։ Ռապիրային Ջ–ում միջնաթելը երախ է մտցվում բռնիչներով։ Բռնիչներն ամրացվում են ձողերի (ռապիրի) կամ ճկուն մետաղական ժապավենների ծայրերին, որոնք հաստոցի կողմից կատարում են ետադարձ–համընթաց շարժում։ Ռապիրային հաստոցները հիմնականում կիրառվում են մահուդե և տարբեր տեսակի (գույնի) միջնաթելերով գործվածքներ ստանալու համար։ Թողարկվում են նաև միջնաթելը երախով անցկացնելու համակցված (պնեմատիկ և ռապիրային) եղանակով Ջ–ներ։ Բազմաերախ Ջ–ներում թելերի միահյուսումը կատարվում է մաքոքներով առանձին տեղամասերում, հենքի լայնությամբ, քանի որ մաքոքների միջև հեռավորությունը զգալիորեն փոքր է գործվածքի լայնությունից։ Հաստոցի ասպիկը բաղկացած է 2–4 սմ լայնությամբ առանձին սեկցիաներից։ Այդ սեկցիաները բռնցքավոր մեխանիզմի օգնությամբ շարժվում են իրարից անկախ՝ գոյացնելով, այսպես կոչված, ալիքային (աստիճանային) երախ։ Երախի յուրաքանչյուր ալիքում շարժվում է միջնաթելով մաքոքը։ Մաքոքների տեղաշարժը կատարվում է հենքի թելերի տակ տեղա–դրված շղթայական կոնվեյերի հոլովակների օգնությամբ։ Ցուրաքանչյուր միջնաթելի նստեցումը կատարվում է մաքոքի շարժման հետ միաժամանակ և կարող է կատարվել, օրինակ, լիսեռի վրա տեղադրված սկավառակների օգնությամբ։ Սկավառակների արանքներով անցնում են հենքաթելերը։ Լիսեռի պտտման ժամանակ սկավառակները բռնում են միջնաթելերը և սեղմում գործվածքի խավեզրին։ Մաքոքները լիցքավորվում են փաթաթիչ գլխիկներով, մաքոքների շարժման արագությունը 2 մ/վրկ է։ Հեռանկարային է բազմամաքոք Ջ–ների օգտագործումը:

Գրկ. Топилин А․ П․․ К азу ров А․ А․, Янпольский В․ А․, Высокопроизводительные автоматические ткацкие станки типа СТБ, М/, 1969․

ՋՈՒԼՀԱԿՈՒԹՅՈՒՆ, տես Մանածագործություն։

ՋՈՒԼՖԱ, քաղաք (1948-ից) Նախիջեանի ԻՍՍՀ–ում, Ջուլֆայի շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Արաքսի ձախ ափին։ Երկաթուղային կայարան է Բաքու–Երեան երկաթուղագծում, որից սկիզբ են առնում երկաթուղային և ավտոճանապարհները դեպի Թավրիգ։ Պահպանվել են Գյուլիստան դամբարանը (XIII դ․ սկիզբ), հայկ․ եկեղեցու ավերակներ (միջնադար), իջեանատուն։

ՋՈՒԼՖԱ, քաղաք Իրանի հս–արմ–ում, Արաքսի աջ ափին, ՍՍՀՄ Ջուլֆա քաղաքի դիմաց։ Երկաթուղով և ավտոճանապարհներով կապված է Թավրիգի հետ։ Բնակիչները հիմնականում տեղի հիմնարկների ծառայողներն են։ Ջ–ով են անցնում ՍՍՀՄ–ից Իրան և հակառակը առաքվող բեռները։

ՋՈՒԽՏԱԿ ՎԱՆՔ, հայկ․ միջնադարյան ճարտ․ հուշարձանախումբ Դիլիջանից 3 կմ հս–արմ․, անտառապատ լեռնալանջին։ Վիմագրական աղբյուրներում ավանդվում է Պետրոսի վանք, Գիշերավանք անվանումներով։ Կազմված է